13.5 C
Yerevan

Քաղա­քա­կա­նությունը Հավա­սա­րակշռության Բերե­լու Կարո­ղությունն Է

Եթե չգանք գոյություն ունե­ցող շահե­րի հավա­սա­րակշռության, անկախ, թե մենք ինչպես ենք վերա­բե­րում այդ շահե­րից իքսի կամ իգրե­քի հանդեպ, մենք չենք կարող գալ հանրա­յին համե­րաշխության: Եթե մենք չեկանք դրան, կարող ենք մոռա­նալ ինքնիշխա­նության կայուն մակարդա­կի գալու մասին:

Հակոբ Բադալյան

Ընտրության արդյունքի առնչությամբ առիթ եմ ունե­ցել ասե­լու, որ արդյունքն արտա­ցո­լում է առա­վե­լա­գույնս օբյեկտիվ իրո­ղություն, ու նաև կավե­լացնեմ, որ դա նույնիսկ քայլ առաջ է:

Ինչով է քայլ առաջ: Քայլ առաջ է, երբ ինքդ քեզ դադա­րում ես խաբել, օրի­նակ առողջա­կան վիճա­կի հարցում, եւ ընդունում ես եղած խնդիրնե­րը, օրգա­նիզմի վիճա­կը, որովհե­տեւ առանց դրա չունես արդյունա­վետ առողջացման հնա­րա­վո­րություն:

Հետհե­ղա­փո­խա­կան եռամյա­կում կար խաբկանքի կամ ինքնա­խա­բեության մի զգա­ցում, որ նախկին համա­կարգը՝ իր ամբողջ արեա­լով, այլեւս գոյություն չունի, վե՛րջ: Կամ՝ նույնքան ինքնա­խա­բեություն է և այն, երբ այդ հարցը լուծե­լու միջոց է դիտվում ինչ որ մեկին կամ մի քանի­սին բանտարկե­լը, մյուսնե­րին ունեզրկե­լը, հեռացնե­լը և այլն: Կան նաև ուժեր, որոնք լրջո­րեն առա­ջարկում են հենց այդ միջո­ցը:

Բայց, քաղա­քա­կա­նությունը, իմ գնա­հատմամբ իհարկե, հավա­սա­րակշռության բերե­լու, ոչ թե բևե­ռացնե­լու կարո­ղությունն է: Իսկ հավա­սա­րակշռության գալը պահանջում է նախ հաշվի նստել եղած հարա­բե­րակցության, ուժե­րի հետ, հատկա­պես, որ հայաստանյան քաղա­քա­կա­նությունը չունի զուտ ներքին սահմաններ:

Հաճախ այդ գործընթա­ցը տեղի է ունե­նում հռե­տո­րա­բա­նության և իրա­կան քաղա­քա­կան շարժե­րի առերև­ույթ հակադրությամբ, այսինքն, հռե­տո­րա­բա­նությամբ տեղի է ունե­նում բևե­ռա­ցում, իսկ իրա­կան քաղա­քա­կա­նության մակարդա­կում՝ միմյանց հաշվի առնե­լու բավա­կա­նին բարդ, դժվա­րին, տևա­կան ժամա­նակ ու ջանք պահանջող գործընթաց, դիրքա­յին առաջխա­ղա­ցումով եւ նահանջով, մի տեղ զիջե­լով, մյուս տեղում ինչ որ բան ձեռք բերե­լով:

Հայաստա­նի շուրջ բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրի, դրա­նից բխող՝ ներքին հավա­սա­րակշռություննե­րի գալու անհրա­ժեշտության մասին, որպես այդ միջա­վայրում արդյունա­վետ դիմա­կա­յության միջոց, գրել եմ դեռ պատե­րազմից առաջ: Եվ, ինչպես ասել եմ էլի՝ պատե­րազմից երկու օր առաջ էր հոդվածս, որտեղ խոսում էի արտա­քին և այդ թվում արցախյան հարցում մարտահրա­վերնե­րի դիմա­կա­յության համա­տեքստում արտա­հերթ ընտրության պատրաստ լինե­լու, և այդ մեխա­նիզմով մանևրի փորձի անհրա­ժեշտության մասին: Հավա­սա­րակշռության մեխա­նիզմի մասին գրել եմ նաև, երբ ձեւա­վորվում էր ՍԴ նոր կազմը, որտեղ մատնա­ցույց էին արվում թեկնա­ծուներ, որոնք կապ ունեին նախկին կառա­վա­րող համա­կարգի այս կամ այն խմբի հետ:

Եթե չգանք գոյություն ունե­ցող շահե­րի հավա­սա­րակշռության, անկախ, թե մենք ինչպես ենք վերա­բե­րում այդ շահե­րից իքսի կամ իգրե­քի հանդեպ, մենք չենք կարող գալ հանրա­յին համե­րաշխության: Եթե մենք չեկանք դրան, կարող ենք մոռա­նալ ինքնիշխա­նության կայուն մակարդա­կի գալու մասին:

Սա է: Այլա­պես, հնա­րա­վոր է տեսա­բա­նության գագաթներ նվա­ճել, բաժա­կա­ճա­ռի կամ ակա­դե­միա­կան կատա­րե­լության մակարդա­կում ներկա­յացնե­լով հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան եւ անվտանգա­յին իդի­լիան:

Առնչվող Հոդվածներ