15.3 C
Yerevan

Կենացնե­րից Բացի

Միթե՞ իրա­տե­սա­կան է կարծել, թե կար հարցի որեւէ փոխզի­ջումա­յին լուծման լուրջ միջազգա­յին կոնսենսուս, ու 30 տարի Հայաստա­նի կամ Ադրբե­ջա­նի հետ «տունտունի՞կ» էին խաղում ՄԱԿ ԱԽ երեք մշտա­կան անդամ միջուկա­յին տերություննե­րը:

Հակոբ Բադալյան

Այո, դժբախտա­բար Ալիեւը «յուրացնում» է իր գրա­վա­ծը:

Իսկ մենք մեր ազա­տագրա­ծը ինչպե՞ս ենք յուրացրել: Բայց խոսքը պետա­կա­նո­րեն, համա­հայկա­կա­նո­րեն յուրացնե­լու մասին է, մի քանի ներդրումա­յին օրի­նա­կից ու կենացնե­րից բացի:

Եվ որքա­նով է դա աշխարհի աչքին եղել համո­զիչ ու հաստա­տա­կամ, պատասխա­նա­տու աշխարհա­քա­ղա­քա­կան բովանդա­կությամբ, ոչ թե պարզունակ «փերե­զա­կությամբ»: Մենք պետա­կա­նո­րեն ինքնա­գոհ ասում էինք, որ 2004 թվա­կա­նին ԵԱՀԿ մոնի­տո­րինգը չի արձա­նագրել ազա­տագրված տարածքնե­րի վերաբնա­կե­ցում: Ու էդ տարածքնե­րը դառնում էին ընդա­մե­նը տարբեր մարդկանց մասնա­վոր հարստության աղբյուր, հիմնա­կա­նում ոչ պատա­հա­կան մարդկանց:

Դա է աշխարհա­քա­ղա­քա­կա­նության օրենքը, ինչ որ բան տնօ­րի­նում ես՝ կամ յուրացնում ես համո­զիչ եւ ներկա­յացնում աշխարհին, կամ աշխարհի հետ «պարտի­զա­նության» քաղա­քա­կա­նությունը ավարտվում է նրա­նով, որ մնում ես մենակ ու վաղ, թե ուշ կորցնում ես ձեռքբե­րածդ, եւ կորցնում ես մարդկա­յին գերթանկ կյանքեր:

Հետո կարե­լի է այդ հարցում պատասխա­նատվությունը դնել նախկի­նից ներկա, ներկա­յից նախկին: Միեւնույն է, բուն խնդիրն այն է, որ ավե­լի քան քառորդ դար աշխարհի հետ «պարտի­զա­նություն» է խաղացվել, կամ «սատա­նի մայլեն քյանդրբա­զություն». դե դրսում կասենք միշտ պատրաստ ենք զիջե­լու՝ միեւնույն է Ռուսաստա­նը մեր մեջքին կանգնած է կամ ՌԴ-ԱՄՆ իրար միշտ խանգա­րե­լու են, ներսում էլ կասենք՝ դե տեսեք, ոչ մի տարածք էլ չենք զիջում, մենք հերոս ենք:

ԱՄՆ ու Ռուսաստա­նը իսկա­պես խանգա­րե­լու էին իրար, որովհե­տեւ նրանց բացարձակ չէր հետաքրքրում ու չի հետաքրքրում, թե դու ինչ ես պատրաստ փոխզի­ջել, դու պատրաստ ես խաղա­ղության, թե ոչ: Եթե փոքր ինչ պարզունա­կացնեմ, նրանց հետաքրքրում էր եւ հետաքրքրում է, թե իրենցից ով է տնօ­րի­նե­լու արցախյան գոտին, եւ տնօ­րի­նե­լու է ուղի՞ղ, թե՞ միջնորդա­վորված:

Դրա համար է, որ մենք չունեինք այլընտրանք, քան 1994‑ի մայի­սի 12-ից սկսած անդա­դար պատրաստվել նոր պատե­րազմի, սպա­սե­լով այն ամեն հաջորդ օր:

Հակա­ռակ դեպքում չկասկա­ծեք, եթե միջազգա­յին ուժա­յին կենտրոննե­րը պատրաստ լինեին հարցի համա­ձայնեցված իրա­կան լուծման, Հայաստա­նում 1998‑ի այսպես կոչված ներիշխա­նա­կան հեղաշրջում ուղղա­կի տեղի չէր ունե­նա, կամ տեղի չէր ունե­նա հոկտեմբե­րի 27: Միթե՞ իրա­տե­սա­կան է կարծել, թե կար հարցի որեւէ փոխզի­ջումա­յին լուծման լուրջ միջազգա­յին կոնսենսուս, ու 30 տարի Հայաստա­նի կամ Ադրբե­ջա­նի հետ «տունտունի՞կ» էին խաղում ՄԱԿ ԱԽ երեք մշտա­կան անդամ միջուկա­յին տերություննե­րը:

Դրա համար եմ նշում, որ տեսա­կա­նում շատ ողջա­միտ եւ իմաստուն թվա­ցող փոխզի­ջումա­յին մոտե­ցումնե­րը իրա­կա­նում քաղա­քա­կա­նա­պես անհա­մարժեք էին միջազգա­յին իրադրությանն ու տրա­մա­բա­նությա­նը, անկախ այն բանից՝ անկեղծո­րեն հավա­տա­լով ես խոսել այդ տարբե­րա­կի մասին, թե աճպա­րա­րության կամ «պարտի­զա­նության» հետին մտքով:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ