20 C
Yerevan

Մի ՀԴՄ‑ի Պատմություն

Ի՞նչ կլի­նի, եթե ոչ ոք հարկ չվճա­րի: Պետությունը գումար չի ունե­նա ոչ մի բանի համար՝ ո՛չ կկա­րո­ղա­նա աշխա­տա­վարձ ու թոշակ վճա­րել, ո՛չ բանակ զինել, ոչ էլ որևէ այլ հարց լուծել: Իսկ այդ ամենն իմա­նա­լով հանդերձ՝ ինչո՞ւ են մարդիկ աշխա­տում թաքցնել իրենց եկա­մուտներն ու հարկ չվճա­րել, եթե ուղղա­կիո­րեն այդ հարկե­րից է կախված ողջ պետությունը:

Արա­յիկ Մկրտումյան

Որքան էլ որ զարմա­նա­լի կամ տհաճ է, Հայաստա­նում մինչև հիմա այդպես էլ հդմ-ների հարցը չի լուծվում: Ամե­նա­տարրա­կան, հասա­րակ հդմ‑ի հարց չի լուծվում: Ով ինչքան կարո­ղա­նում է, փորձում է հդմ չտրա­մադրել ու այն հաճա­խորդը, ով խանութում կամ որևէ ծառա­յության դիմաց հդմ է պահանջում, որա­կա­վորվում է որպես «մատնիչ», «գործ տվող» ու էլի մի քանի բան, մի խոսքով էությամբ կեղտոտ մարդ, ով ցանկա­նում է դիմա­ցի­նին վատություն անել: Իսկ երբ հարկա­յի­նի տեսուչնե­րը հդմ չտրա­մադրե­լու համար տուգա­նում են 600 հազար դրա­մով, այդ նույն խանութի տերը կամ ծառա­յություն մատուցո­ղը այնպի­սի դիրք է ընդունում, ասես թուրքե­րը եկել են և իրե­նից գլխա­հարկ են ուզում:

Համա­ձայն եմ, 600 հազար դրա­մը քիչ չէ, մանա­վանդ, որ նվա­զա­գույն աշխա­տա­վարձը կազմում է ընդա­մե­նը 68 հազար դրամ: Հասկա­նա­լի է նաև, որ համե­մա­տա­բար փոքր խանութնե­րի եկա­մուտներն այնքան էլ շատ չեն ու հենց այնպես 600 հազար դրամ տուգանվե­լը շատ քչե­րին կուրա­խացնի:

Այդ հդմ ասվա­ծը, որ նշա­նա­կում է հսկիչ դրա­մարկղա­յին կտրոն, դարձել է օրենքի պահպանման կամ խախտման խորհրդա­նիշ: Այն խանութնե­րը, որոնք հդմ են տրա­մադրում, շատե­րի դեմքին այնպի­սի դժգո­հություն կա, ասես նրա­նից խնդրում են ինքնասպան լինել, իսկ որոշներն էլ արդեն հասցրել են մի քանի մլն դրա­մի տուգանվել ու փորձում են գոնե միառժա­մա­նակ զերծ մնալ տուգանվե­լու ռիսկից ու այսպես ասած «մաքուր» են աշխա­տում, կամ գոնե փորձում են այդպես աշխա­տել:

Ընդհանրա­պես Հայաստա­նում օրենքի գերա­կա­յություն ասվա­ծը եղել է անհասկա­նա­լի, թեև շատ գեղե­ցիկ մի բան: Շատ շատե­րի համար օրենքին ենթարկվե­լը հավա­սա­րա­զոր է անձնա­կան վիրա­վո­րանքի ու դա արդեն լուրջ մտա­հո­գության տեղիք է տալիս: Ու հարցը միայն հդմ‑ն կամ ստվե­րը չէ, այլ ընդհանրա­պես օրենքը հարգե­լու կամ չհարգե­լու դրդա­պատճառներն ու դրա­նից բխող հետև­անքնե­րը:

Վառ օրի­նակ էր և է քաղա­քա­ցի­նե­րի արձա­գանքը հակա­հա­մա­ճա­րա­կա­յին կանոննե­րին: Թերթիկ լրացնել, դիմակ կրել, անձնա­գիր ունենալ…այդ ամե­նը խիստ ծանր մի բան թվաց մեր քաղա­քա­ցի­նե­րին: Եղան շատե­րը, որ ստո­րա­ցուցիչ համա­րե­ցին թերթիկ լրացնե­լը, էլ ուր մնաց անձնա­գիր ունե­նալ հետնե­րը, իսկ դիմակ     դնե­լու առումով դիմել են ամե­նա­հե­տաքրքիր խորա­մանկություննե­րի: Իհարկե եղան բազմա­թիվ տուգանքներ և բողոքներ:

Օրենք պահել-չպա­հե­լու հարցը շատ խորը ազգա­յին-հոգե­բա­նա­կան պատմություն ունի, բայց այս դեպքում կոնկրետ խոսքը գնում է հդմ‑ի մասին, որը ոչ միայն օրենքի սկզբունքա­յին կետ է համարվում, այլև ունի բավա­կան ծանրակշիռ էություն: Հդմ տալու կամ չտա­լու իմաստը շատե­րը պարզ չեն պատկե­րացնում, մինչդեռ հդմ‑ն ոչ միայն օրենքը պահե­լու համար է, այլև ու հիմնա­կա­նում՝ հարկ մուծե­լու: Եթե տրա­մադրում ես հդմ, նշա­նա­կում է հարկե­րը մուծում ես, եթե ոչ՝ ուրեմն հարկե­րը թաքցնում ես: Բարո­յա­խո­սությունը մի կողմ, բայց հարկե­րը թաքցնելն արդեն շատ մեծ խնդիր է: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հարկե­րը թաքցնե­լը որևէ կերպ ներվի, չկա և չի էլ լինի: Հարկ մուծելն ինքնանպա­տակ չէ: Պետության բյուջեն ձևա­վորվում է միայն ու միայն հարկե­րից: Ու հդմ չտրա­մադրե­լը նշա­նա­կում է պետությունից թաքցնել հարկե­րը, որը և շատ խիստ է պատժվում:

Ի՞նչ կլի­նի, եթե ոչ ոք հարկ չվճա­րի: Պետությունը գումար չի ունե­նա ոչ մի բանի համար՝ ո՛չ կկա­րո­ղա­նա աշխա­տա­վարձ ու թոշակ վճա­րել, ո՛չ բանակ զինել, ոչ էլ որևէ այլ հարց լուծել: Իսկ այդ ամենն իմա­նա­լով հանդերձ՝ ինչո՞ւ են մարդիկ աշխա­տում թաքցնել իրենց եկա­մուտներն ու հարկ չվճա­րել, եթե ուղղա­կիո­րեն այդ հարկե­րից է կախված ողջ պետությունը:

Պատասխա­նը շատ պարզ է: Հարկե­րը չեն գնում այնտեղ, ուր պիտի գնան: Ըստ ամե­նա­պարզ տրա­մա­բա­նության՝ հարկը պիտի օգտա­գործվի մեկ այլ ոլորտում աշխա­տանք տանե­լու համար՝ օրի­նակ թոշակներ վճա­րել, ճանա­պարհներ կառուցել կամ դպրոց վերա­նո­րո­գել: Մենք զայրա­նում ենք, որ ասենք դպրո­ցը չի վերա­նո­րոգվում, իսկ համայնքա­պե­տա­րանն ասում է, որ փող չկա, պետությունը չի տվել, կամ քիչ է տվել: Ինչո՞ւ է քիչ տվել: Որովհետև փողը քիչ է, որովհետև հարկե­րը նորմալ չեն վճա­րում: Էհէէ՜, սպա­սեք, եթե հարկե­րը քիչ են ու այնքան, որ դպրոց վերա­նո­րո­գե­լու նման կարև­որ հարցն անգամ հետաձգվում է, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ահա այն պաշտոնյան չգի­տես ինչպես արդեն հինգե­րորդ թանկարժեք մեքե­նան է գնում, արդեն երեք հատ տուն է կառուցել ու բիզնե­սով է զբաղված: Շատ պարզ: Այդ պաշտոնյան գողա­նում է հավաքված հարկն ու լափում, դրա­նով բիզնես անում ու իհարկե հարկ չի վճա­րում: Արդյունքում հարկա­յին ողջ բեռն ընկնում է հասա­րակ խավի վրա, որն է ի վիճա­կի չէ փակե­լու պետա­կան ողջ ծախսե­րը: Դե իսկ եթե հասա­րակ խանութի տերը տեսնում է, որ իր վճա­րած հարկը ոչ թե ծառա­յում է պետությա­նը, այլ ինչ որ պաշտոնյա­յի, արդեն չի էլ ուզում հարկ վճա­րի, որովհետև այդ վճա­րած գումա­րը գրպանվե­լու է: Վստա­հություն չկա: Պետությունն ու անհա­տը իրար չեն վստա­հում ու առա­ջա­նում է նման խոշոր խնդիր:

Ընդհանրա­պես հարկ վճա­րե­լու հարցը նոր չէ առա­ջա­ցել ու միշտ խնդրա­հա­րույց է եղել: Շատ ժամա­նակներ առաջ հարկա­յին բեռն ամբողջությամբ ընկնում էր գյուղա­կան համայնքնե­րի և քաղա­քա­ցիա­կան հասա­րակ արհեստա­գործա­կան խավե­րի վրա: Ազնվա­կաննե­րը, հոգև­ո­րա­կաննե­րը հարկ չէին վճա­րում և պետության կողմից նախա­տեսված բոլոր ծախսե­րը փակում էին հասա­րակ մարդիկ, մինչդեռ շատ հարուստ հոգև­ո­րա­կան ու ազնվա­կան խավն օգտվում էր ամեն ինչից ու ազատված էր հարկե­րից: Այդ վիճա­կը հաճախ էր դժգո­հություննե­րի առիթ տալիս ու հասա­րակ բնակչության կողմից կազմա­կերպված հուզումնե­րի գլխա­վոր պատճառնե­րը եղել են հենց այդ տնտե­սա­կան-սոցիա­լա­կան վատ ու անհա­վա­սար պայմաննե­րը: Այդ հուզումնե­րը շատ ժամա­նակ ունե­ցել են կրո­նա­կան կամ քաղա­քա­կան ենթա­տեքստեր, բայց հիմնա­կան պատճառնե­րը եղել են տնտե­սա­կան:

Մեր ժամա­նակնե­րում իհարկե չկան ազնվա­կաններ ու արտոնյալ դաս, որը հարկ չի վճա­րի: Ամեն նորմալ երկրում բոլո­րը ենթա­կա են հարկման: Իհարկե կան  շահույթ չհե­տապնդող կազմա­կերպություններ, որոնք կամ հարկ չեն վճա­րում, կամ շատ քիչ են վճա­րում, բայց հարկման ենթա­կա են գրե­թե բոլո­րը: Սովո­րա­կան աշխա­տող մարդը նույնպես: Բոլորս լսած կլի­նենք «մաքուր» ու «կեղտոտ» աշխա­տա­վարձ բառե­րը: «Մաքուր» նշա­նա­կում է հարկե­րը հանած, իսկ «կեղտոտ»՝ հարկե­րը ներառյալ: Դա նշա­նա­կում է, որ աշխա­տա­վարձը ևս ենթա­կա է հարկման այնպես, ինչպես բիզնե­սը: Հարկման խնդի­րը շատ սուր է արտա­հայտված ու այնքան, որ հայտնի մաֆիոզ Ալ Կապո­նեին դատա­պարտե­ցին ոչ թե քրեա­կան հանցանքնե­րի, այլ…հարկերը չմուծե­լու համար: Պետությունը մրցակցություն չի հանդուրժում:

Հարկ չվճա­րող ստվե­րա­յին տնտե­սությունն ուղիղ հարված է պետությա­նը: Սատա­նան մանրուքնե­րի մեջ է:

Երբ մենք զարմա­նում ենք, որ որևէ երկիր հարուստ է, պիտի հասկա­նանք, որ դա ոչ միայն նրա­նից է, որ ունի մեծ հանքեր կամ նման մի բան, այլև այնտեղ վճա­րում են հարկե­րը: Վճա­րում են բոլո­րը: Կայուն ու օրի­նա­պաշտ երկրում: Իսկ Հայաստա­նում դեռևս ոչ: Հայաստա­նում դեռ նոր  պիտի ձևա­վորվի օրենքը պահպա­նե­լու սկզբունքը, հարկ վճա­րե­լու անհրա­ժեշտության գիտակցումը: Թվում է, թե մանր հարց է, բայց պետությունը պետություն է, երբ այնտեղ ամեն ինչն է կարգա­վորված, կամ գոնե կարգա­վորվող, իսկ քանի դեռ հարկ վճա­րելն ու օրենք պահպա­նե­լը ոչ թե գիտակցված սկզբունք է, այլ պարտադրված անհասկա­նա­լի տհա­ճություն, այնտեղ միշտ պետությունը մնա­լու է իբրև հավի­տե­նա­կան կիսա­կա­ռույց:

Առնչվող Հոդվածներ