20 C
Yerevan

Մեզ Նժդեհներ Պե՞տք են

Ենթադրենք որևէ հրաշքով Նժդե­հը հարություն է առել ու հայտնվել մեր օրե­րում։ Ու ենթադրենք, որ նա հաղթա­հա­րել է ժամա­նա­կա­յին անո­մա­լիան ու պատրաստ է աշխա­տե­լու ու գործե­լու։ Ի՞նչ ենք անե­լու այդ ժամա­նակ։ Մենք ընդունելո՞ւ ենք նրան, ենթարկվելո՞ւ ենք, հասկանալո՞ւ ենք։ Սա հարց է մեր իրա­կան էությանն ու ժամա­նա­կին, հոգե­բա­նությա­նը։ Մենք պատրա՞ստ ենք անա­ռարկե­լիո­րեն ենթարկվե­լու ու գործե­լու։

Արա­յիկ Մկրտումյան

Մենք մինչև հիմա ուշքի չենք գալիս արցախյան պատե­րազմից, դրա հետև­անքնե­րից; Մինչև հիմա ունենք գերի­ներ, որոնց տանջա­մահ են անում ու էլի շատ ու շատ ողբերգա­կան երև­ույթներ, որոնք պարզա­պես խենթացնում են իրենց դառնությամբ ու ծանրությամբ։ Այդ ամե­նին գումարվում է ներքին անկա­յունությունը, թունա­վոր մթնո­լորտը, միասնության բացա­կա­յությունն ու դրա բազմա­թիվ բացա­սա­կան հետև­անքնե­րը։ Այս ամե­նի ֆոնին ավե­լի է ուժե­ղա­նում կարո­տը պատմա­կան հզոր կերպարնե­րի նկատմամբ ու ակտի­վո­րեն շրջա­նառվում են նրանց գործե­րի մասին պատմություններն ու պատգամնե­րը, ասույթները։Օրինակ շատ տարածված է Նժդե­հին վերագրվող այս խոսքե­րը, որում ասվում է․ «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլն այն, որ կան թուրքանման հայեր»։ Տարածված է նաև մեկ այլ արտա­հայտություն, օրի­նակ․ «Հայի տականքն անմրցե­լի է»։ Մի խոսքով հասկա­նա­լի է, թե ինչի մասին է խոսքը։

Այս ամե­նի տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն է լինում այն, որ նախ բոլորն իրար վիրա­վո­րում են ու մեկը մյուսին թուրք հանում, մեղադրում ազգա­յին դավա­ճա­նության մեջ, հնա­րա­վոր ու անհնար բոլոր մեղքե­րում ու բացի դրա­նից, բաղձանքով ասում․ «Ախ, թե մի հրաշքով Նժդե­հը գար», կամ «Երա­նի Դավիթ Բեկի ժամա­նակնե­րին», կամ էլ «Տիգրան Մեծի ժամա­նա­կով կարգին ազգ էինք, հո էս օրին չէինք»։ Բայց դրա­նով քչերն են զբաղված ու այն էլ հուսա­հա­տա­կան գծե­րով արտա­հայտված։ Մեծ մասը շարունա­կա­բար պայքար է մղում իր հակա­ռա­կորդ անհա­տի կամ խմբա­վորման մեջ ու գալիս այն կարծի­քին, որ մեզ նժդեհներ, դավիթ բեկեր կամ գոնե տիգրան մեծեր են պետք ու պակա­սում։

Բայց արդյո՞ք դա այդպես է։

Եկեք հասկա­նանք։

Լիո­վին հասկա­նա­լի է պատմա­կան հզոր ու ուժեղ կերպա­րի նկատմամբ կարո­տը։ Հասկա­նա­լի է նաև, որ մարդիկ հոգնել են այս անկա­յուն ու անհաստատ վիճա­կից և երա­զում են, որ որևէ ուժեղ ձեռք ամեն ինչ կարգա­վո­րի։ Բայց մենք դա իրո՞ք ուզում ենք։ Մենք պատրա՞ստ ենք Նժդե­հի կամ Տիգրան Մեծի։ Շատե­րը նաև դառնությամբ հարցնում են իրար, թե նման կերպարներ ունե­ցած ժողո­վուրդն ինչպե՞ս այս օրին հասավ, կամ ինչո՞ւ հիմա նժդեհներ չկան։

Նախ և առաջ ինչ որ բան պահանջե­լուց և մերժե­լուց առաջ հարկա­վոր է հասկա­նալ այդ ինչ որ բանի իրա­կան արժեքն ու նպա­տա­կա­հարմա­րությունը։ Մենք հիմա զարմա­նում ենք, թե ինչու հիմա նժդեհներ չեն ծնվում։ Նժդեհ ասե­լով հարկա­վոր է հասկա­նալ ուժեղ ու հզոր կերպար։

Դժբախտա­բար մենք չենք հասկա­նում, որ Գարե­գին Նժդե­հը, Դավիթ Բեկը, կամ ասենք Տիգրան Մեծը, պատա­հա­կա­նության արդյունք չէին։ Նրանք հենց այնպես, օդից չեն հայտնվել ու օդից չեն հայտնվի։ Ժամա­նա­կաշրջանն ինքն է ծնում այդ կերպարնե­րին ու ժամա­նակն էլ պիտի պատրաստ լինի նրանց։ Նժդե­հը հայտնվեց երկար տարի­նե­րի պայքա­րի, գաղա­փա­րա­կան պայթյունի, շիկացման ու հորձանքի ժամա­նակ; Նժդե­հը եկավ, երբ ողջ աշխարհն էր եռում աշխարհա­սա­սան հեղա­փո­խություննե­րից ու պատե­րազմնե­րից, Նժդե­հը եկավ, երբ հասա­րա­կությունն ու ժողո­վուրդը փնտրում էր նրան իր պայքա­րի ու գաղա­փա­րի համար։ Նժդե­հը հենց այնպես չհայտնվեց, նա եկավ իր ճիշտ ժամա­նա­կին, անե­լու այն, ինչ իրե­նից բացի ոչ ոք չէր կարող անել։ Ու Նժդե­հը միայնակ չեկավ։ Նժդեհյան ժամա­նա­կաշրջա­նում կային ու եղան Թումանյա­նը, Իսա­հակյա­նը, Լևոն Շանթը, Դեմիրճյա­նը, Դրոն, Սիլիկյա­նը, Արամ Մանուկյա­նը, Քաջազնունին, Անդրա­նի­կը, և շատ ու շատ այլ հզոր կերպարներ․․․․․դա ցասման, պայքա­րի ժամա­նա­կաշրջան էր։ Դա գաղա­փարնե­րի վերելքի, կամքի գերլարման ու մեծ նպա­տակնե­րի ժամա­նա­կաշրջան էր։ Դա կյանքի ու մահու ժամա­նա­կաշրջան էր։ Եթե Րաֆֆին, Նալբանդյա­նը և այլք այդ ամե­նի նախա­կա­րա­պետներն ու ու զգուշացնողներն էին, ովքեր ամեն կերպ ջանա­ցին զգուշացնել ու պատրաստել, ապա Նժդեհն ու իր ժամա­նա­կա­կիցներն արդեն միայնակ մրրկա­հա­վեր չէին, որ կարող էին լողալ անգամ փոթորկի ժամա­նակ։ Հենց ինքը փոթո­րիկն էր գալիս նրանց դեմքով, գաղա­փա­րա­կան, պայքա­րի ու ցասման մի փոթո­րիկ, որ գալիս էր հին ու փտած, նեխած, մաշված ու փչա­ցած աշխարհն ու կարգե­րը փշրե­լու ու ոչնչացնե­լու։ Նրանք գալիս էին նորացնե­լու, ստեղծե­լու, ստի­պե­լու, ազա­տե­լու։ Նրանք գալիս էին բերե­լով նոր ժամա­նակներ ու նոր աշխարհներ։  Նրանք իրենց հետ բերին Սարդա­րա­պա­տը, Բաշ Ապա­րա­նը, Վանը, անկա­խությունը։ 

Ահա թե ովքեր էին նրանք ու ահա, թե ինչու նրանք եկան։

Ահա թե ում ենք կարո­տում ու սպա­սում, երա­զում։

Իսկ մենք պատրա՞ստ ենք նրանց։ Մենք արժա­նի՞ ենք նրանց։ Մենք կարո՞ղ ենք ճանա­չել նրանց ու ի վերջո՝ մենք ուզո՞ւմ ենք, որ նրանք գան։ Ասե­լը մի բան է, անե­լը՝ մեկ այլ բան։

Ենթադրենք որևէ հրաշքով Նժդե­հը հարություն է առել ու հայտնվել մեր օրե­րում։ Ու ենթադրենք, որ նա հաղթա­հա­րել է ժամա­նա­կա­յին անո­մա­լիան ու պատրաստ է աշխա­տե­լու ու գործե­լու։ Ի՞նչ ենք անե­լու այդ ժամա­նակ։ Մենք ընդունելո՞ւ ենք նրան, ենթարկվելո՞ւ ենք, հասկանալո՞ւ ենք։ Սա հարց է մեր իրա­կան էությանն ու ժամա­նա­կին, հոգե­բա­նությա­նը։ Մենք պատրա՞ստ ենք անա­ռարկե­լիո­րեն ենթարկվե­լու ու գործե­լու։ Որովհետև Նժդեհն ինչ որ ճղճղան պատգա­մա­վոր, կամ կիսա­գո­ղա­կան լեքսի­կո­նով մեկը չէր, որ ֆեյսբուքյան լայվե­րով հայհո­յեր կամ ճչար իր իրա­վուքնե­րի, ԵԱՀԿ‑ի, մարդու իրա­վուքնե­րի ու մնա­ցա­ծի մասին։ Նժդե­հը խիստ էր ու նրան ենթարկվում էին առանց առարկե­լու։ Էլ չասած Դավիթ Բեկի մասին, ով գլխա­տում էր տատանվողնե­րին ու վախկոտնե­րին։ Ավե­լորդ է անգամ մտա­ծել Տիգրան Մեծի մասին։ Տիգրան Մեծը կարծում եք կհանդուրժե՞ր այս ողջ խայտա­ռա­կությունը։ Տիգրան Մեծը արքա­յից-արքա էր, բոլո­րի կայսրը, գրե­թե կիսաստված։

Եվ ասա­ցեք, մի՞թե մենք իրոք ուզում ենք ու պատրաստ ենք այս հզորնե­րին։ Մենք, որ առանց ֆեյսբուքի ու ինսթագրա­մի ապրել չենք կարո­ղա­նում, մենք, որ  օնլայն հայհո­յում ենք մեր հակա­ռա­կորդնե­րին, որ նամակնե­րը նկա­րում ենք, որ շանտաժ անենք, որ փողո­ցում աղբ չթա­փելն անգամ չենք կարող։ Մենք, որ չենք ենթարկվում ոչ մի օրենքի, մենք, որ ազգի մեծ մասին պատրաստ ենք անա­սուն ասել ու սեռա­կան հայհո­յանքներ տալ, որովհետև մեզ հետ համա­ձայն չեն։ Մենք, որ ստիպված մոտի­վա­ցիոն գիրք ենք կարդում, որ ապրե­լու իմաստ հասկա­նանք, կամ պարում ենք թուրքա­կան կլանչոցնե­րի տակ ու  զուգա­րա­նի թղթի արտադրությունն անգամ ճոխություն է թվում։ Մենք, որ արդեն չգի­տենք, թե թուրքը մեր հակա­ռա­կորդն է թե թշնա­մին, ռուսը մեր բարե­կամն է, թե դաշնա­կի­ցը։  Ու էլի հարյուրա­վոր նման խնդիրներ, որոնք մեզ անհա­տա­կան ուժեղ կերպա­րից վերա­ծում են կենցա­ղա­յին, ճղճղան, մանրախնդիր մի անո­րոշ զանգվա­ծի։

Եվ մի՞թե կարծում եք, թե մենք հիմա ի վիճա­կի ենք Նժդեհ ու Դավիթ Բեկ ծնե­լու։ Ինչպե՞ս կարող է ծնվել ազգա­յին գաղա­փա­րա­դիր առաջնորդ, երբ խորհրդա­րան են անցնում մարդիկ, ովքեր միայն աշխա­տա­վարձ են ստա­նում, կամ գենե­րալնե­րը զբաղվում են բիզնե­սով, իսկ երկրի առաջնորդնե­րը միմյանց հայհո­յում են ու իրար դավա­ճան հանում, որովհետև․․․․էլ ինչ որովհետև, այսքա­նը քի՞չ է։

Ոմանք գուցե չհա­մա­ձայնվեն ու ասեն, որ անկախ պարտությունից մենք ունե­ցանք հազա­րա­վոր հերոսներ, որոնք իրենց կյանքը չխնա­յե­ցին հանուն հայրե­նի­քի։ Այո, իհարկե։ Բայց ինչու այդ երե­խա­նե­րը սպանվե­ցին իրենց քնի մեջ, այրվե­ցին բազմա­պա­տիկ ուժից՝ պետության թուլության, թալա­նի, արհա­մա­րա­կան վերա­բերմունքի ու էլի տասնյակ նման պատճառնե­րի հետև­անքով։ Մի՞թե Տիգրան Մեծի բանա­կը զիջում էր իր սպա­ռա­զի­նությամբ ու հնա­րա­վո­րություննե­րով որևէ մեկին։ Մի՞թե Տիգրան Մեծի զորա­վա­րը հրա­ժա­րա­կան կտար ու կհայտա­րա­րեր, որ արքա­յից-արքան հոգե­կան հիվանդ է, իսկ իշխաննե­րը ցույց կանեին մայրա­քա­ղա­քում ու արտա­հերթ թագա­վոր կպա­հանջեին։ Նույնիսկ ծիծա­ղե­լի է դա պատկե­րացնել։ Իսկ ասենք Հալի­ձո­րի ճակա­տա­մարտից հետո մելիքնե­րը հայտա­րա­րեին, որ Դավիթ Բեկը դրա­ծո է ու եկել է մեզ քանդե­լու։ Կամ էլ ասենք Նժդե­հին իր հարյուրա­պե­տե­րը առա­ջարկեին չկրա­կել բոլշև­իկնե­րի ու թուրքե­րի վրա, որովհետև դա կդիտվի պրո­վո­կա­ցիա, և կսկսվի մեկ այլ բան, որը այսպես, իսկ հետո այնպես․․․․

Հասկանո՞ւմ եք մեր դրության ողջ թշվա­ռությունն ու ողորմե­լիությունը։ Մենք չոքած ենք և՛ բարո­յա­պես, և՛ հոգե­պես։

Իսկ հիմա գանք իրա­կա­նություն։ Մի՞թե հիմա խելա­ցի, գաղա­փա­րա­կան , ուժեղ մարդիկ չկան։ Մի՞թե հիմա չկան մարդիկ, որոնք առա­ջարկում են, պահանջում են, ասում են այն ամե­նը, ինչի համար իբրև անհանգստա­նում ու մտա­ծում ենք բոլորս։ Իսկ ինչո՞ւ նրանց լսող ու օգնող չկա։ Ու եթե մենք անգամ ի վիճա­կի չենք օգնել որևէ ազգա­յին մտքի ու գաղա­փա­րի, լսել իրար կամ փորձել հասկա­նալ, էլ ինչպե՞ս կարող ենք Նժդեհ ու Տիգրան Մեծ պահանջել։ Պահանջել ումի՞ց։ Իրարի՞ց։ Իսկ ինչ, եթե Նժդե­հը ռեինկարնա­ցիա­յի արդյունքոմ վերա­փոխված եկել և փորձում է աշխա­տել ու առա­ջարկել, բայց նրան ասում են զոմբի, ստրուկ, պիցցա, սորո­սա­կան  ուհայհո­յում են ու վերջ։

Ասա­ցեք խնդրեմ։ Մեզ իրո՞ք Նժդեհ պետք է։ Մենք իրո՞ք ուզում ենք, որ Նժդեհ գա։ մենք կճանաչե՞նք, կընդունե՞նք, կդիմանա՞նք։

Ու եթե մենք իրոք ուզում ենք, որ նրանք գան, ինչո՞ւ ոչինչ չենք արել ու չենք նախա­պատրաստել նրանց գալու համար։ 

Նրանք առայժմ չեն գա։ Դժբախտա­բար չեն գա, որովհետև մենք չենք ուզում։ Նրանք այսօր անե­լիք չունեն։ 

Իսկ եթե գան, նրանք չեն առա­ջարկե­լու, չեն հարցնե­լու կամ համո­զե­լու։ Նրանք գործե­լու են, իսկ մենք՝ ենթարկվենք։

Երա­նի այդ օրվան, երբ նրանք նորից կգան, երա­նի, երիցս երա­նի։ Երա­նի, երբ հայե­րը նորից միասնա­բար պայքա­րի կելնեն սեփա­կան չարյաց արմա­տի դեմ, երիցս երա­նի։

Իսկ մինչ այդ․․․․․

Առնչվող Հոդվածներ