16.2 C
Yerevan

Մեր Սրբության Սրբո­ցի Մասին

Աբօ Պողի­կեան

Հայ զինվո­րի մասին միշտ շատ ենք  խոսել: Ու այսքա­նով էլ ավարտվել է ամեն ինչ: Հատկա­պես հիմա:

Զինվո­րի կերպա­րը միշտ է սուրբ եղել հայոց համար: Եթե կա մի բան, որ մշտա­պես եղել է բարձունքում, հարգանքն այդ երև­ույթի նկատմամբ հասել է մեծարման ու պատկա­ռանքի, գրե­թե պաշտա­մունքի՝ ապա այդ երև­ույթը հայ զինվորն է: Վերջին պատե­րազմում հատկա­պես հասկա­ցանք, ևս մեկ անգամ հասկա­ցանք հայ զինվո­րի արժեքն ու նշա­նա­կությունը: Իր մարմնով հրի ճամփան փակած, մերկ ձեռքե­րով աթս‑ի դեմ կանգնած զինվո­րի շնորհիվ է, որ այսօր ողջ ենք ու կանք ֆիզի­կա­պես:

Բայց խոսքն այս պարա­գա­յում ոչ միայն հայի կողմից իր զինվո­րին սիրե­լու ու մեծա­րե­լու մասին է, այլև այդ զինվո­րի նկատմա­մաբ ունե­ցած պատկա­ռանքը նյութա­կա­նացնե­լու, այսինքն դա խոսքի գործի, նյութա­կա­նի վերա­ծե­լու մասին է: Որ մենք տեսնենք, շոշա­փենք, այլ ոչ միայն զգանք ու մտա­ծենք:

Հիմնա­կան թեման այն է, որ ահա երե­սուն տարի է, ինչ ադրբե­ջա­նա-թուրքա­կան մարդա­կերնե­րի դեմ կանգնած զինվո­րը բավա­րար չափով գնա­հատված չէ մեր իրա­կա­նության մեջ: Ո՞ւր են մեր զինվորնե­րին նվիրված ֆիլմե­րը, գրքե­րը, ցուցա­հանդեսնե­րը, արձանները…ո՞ւր են:

Իհարկե սխալ կլի­նի ասել, թե ընդհանրա­պես չկա: Կան մի քանի ֆիլմեր, մի քանի գրքեր, բայց դրանք քիչ են, շատ շատ քիչ են: Չի կարե­լի բավա­րարվել մի քանի գրքով ու ֆիլմով այն մարդու հանդեպ, ով հանուն հայրե­նի­քի տվել է իր կյանքը: Հասկանո՞ւմ եք: Նա տվել է իր կյանքը, իսկ մենք մի քանի ֆիլմ ու գիրք: Մինչդեռ թեկուզ միայն Երև­ա­նով քայլե­լիս մենք ամեն քայլա­փո­խի պիտի զգանք նրանց ներկա­յությունը, հեռուստա­ցույցը միացնե­լիս, համա­ցանց մտնե­լիս:

Վերջին պատե­րազմից հետո առանձնա­պես արձա­գանք չի եղել: Մի աղջիկ գրել է 25 զոհվա­ծի մասին, կան մի քանի բանստեղծություններ, պատե­րին նկարներ…ընդհանուր առմամբ այսքա­նը:

Այդ խնդրին անդրա­դարձել է Աբո Պողիկյանն, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցա­խեան պատե­րազմնե­րու ընթացքին հայ զինուո­րի սխրա­գործութիւնը, յանուն հայրե­նի­քի գերա­գոյն զոհա­բե­րութեան պատրաստա­կա­մութիւնը գեղա­րուեստա­կան պատշաճ մշա­կումով շարժա­պատկե­րի, թատրո­նի կամ նոյնիսկ գրա­կա­նութեան մէջ չէ գտած իր ոգիի ուժգնութիւնը մարմնաւո­րել յաւակնող դրսեւո­րումը։ Չունե­ցանք ու չունինք արուեստի այն նմոյշը, շարժա­պա­կե­րը, ներկա­յա­ցումը կամ նկա­րը, որ ապրող, վերապրող հերո­սին, կամ նահա­տա­կի ծնողնե­րուն հոգե­կան մխի­թա­րութիւն փոխանցէր, միեւնոյն ատեն ներշնչման աղբիւր դառնար նորե­րուն։ Հասկնալ, կամ փորձել հասկնալ հերո­սի հոգե­կերտուածքը, մահը դիմագրաւե­լու անոր գիտա­կից վճռա­կա­նութիւնը, մարդկա­յին ու յատկա­պէս երի­տա­սարդա­կան մղումնե­րու, իղձե­րու, սէրե­րու, երազնե­րու, յուսա­խա­բութիւննե­րու, այս յոյզե­րուն ու զգա­ցումնե­րուն առթած տագնապնե­րուն ամբողջ ներաշխարհը ահաւոր մարտահրաւէր է ոեւէ արուեստի մարդու համար։ Բայց այդ ձեռնո­ցը վերցնե­լու քաջութիւնը ունե­ցողներ ի վերջոյ պիտի ըլլան ու պիտի գան մեր այս ոլորտի խեղճութիւնը ջարդ ու փշուր ընող հանճարներ, տաղանդներ, որոնք առկայ հարուստ հումքը, գրուած, հաւա­քուող ու տակաւին գրուե­լիք աննկա­րագրե­լի ինքնա­զո­հութեան պատումնե­րը մեզ պիտի վերա­դարձնեն իբրեւ հզօր կերպարնե­րու շքերթ»։

Մենք պետք է լավ հասկա­նանք խնդրի էությունն ու ընթացքը: Գիտակցումից շատ բան է կախված: Ավե­լի շատ, քան կարե­լի է կարծել առա­ջին հայացքից:

Համե­մա­տության համար նշեմ, որ ԽՍՀՄ-ում թե՛ հեղա­փո­խության, թե՛ երկրորդ աշխարհա­մարտի մասին հազա­րա­վոր գրքեր ու հարյուրա­վոր ֆիլմեր են նկա­րա­հանվել՝ ամեն կերպ փառա­բա­նե­լով ու դրվա­տե­լով խորհրդա­յին զինվո­րին:

Առնչվող Հոդվածներ