14.6 C
Yerevan

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ․ Լավրենտի Միրզո­յան

Անգամ մեր արեւմտա­հա­յե­րե­նը, որպես գրա­կան լեզու, այսօր գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից‘ վտանգված լեզունե­րի շարքում: Տարի­ներ հետո վտանգ է սպառնում նաեւ մեր գրա­կան արեւե­լա­հա­յե­րե­նին:

Գնա­հատման եւ թեստա­վորման կենտրո­նը հրա­պա­րա­կել է մի շարք առարկա­նե­րի գծով միասնա­կան քննություննե­րի երկրորդ փուլի արդյունքնե­րը: Ըստ այդմ‘ բուհ ընդունվողնե­րի 46.9%-ը չի հաղթա­հա­րել հայոց լեզվից, իսկ 40%ը‘ մաթե­մա­տի­կա­յից անցո­ղիկ շեմը: Մայրե­նի լեզվի իմա­ցության խայտա­ռակ հետընթա­ցի եւ լեզվամտա­ծո­ղություն անկման պատճառնե­րի շուրջ «Իրա­վունքը» զրուցեց ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ, մանկա­վարժա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, պրոֆե­սոր, լեզվա­բան ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

-Սա պայմա­նա­վորված է նրա­նով, որ «Հայոց լեզու» առարկան հանրակրթա­կան դպրոցնե­րում վատ է ուսուցանվում: Պետք է էապես հայոց լեզվի նկատմամբ վերա­բերմունքը փոխել, որովհե­տեւ այսօր անգամ տառը չճա­նա­չող մարդը կարող է ոչ միայն ուսա­նող դառնալ, այլեւ պաշտոն զբա­ղեցնել: Ի դեպ, պատգա­մա­վո­րի թեկնա­ծունե­րից էլ մի քանի հոգի կտրվե­ցին, որովհե­տեւ չէին տիրա­պե­տում իրենց մայրե­նի լեզվին: Սա ուղղա­կի պատվա­բեր չէ: Ընդ որում‘ ամեն տարի գնա­լով վիճա­կը վատա­նում է: Սթա­փության կոչ եմ անում‘ ե՛ւ մայրե­նի լեզվի ու գրա­կա­նությասն ուսուցիչնե­րին, ե՛ւ մայրե­նիի նվիրյալնե­րին, ե՛ւ իշխա­նություննե­րին, որ դեմքով շրջվեն դեպի մայրե­նի լեզվի պահպա­նությունը: Տարի­ներ շարունակ ոտնա­հարվել է «Լեզվի մասին» օրենքը, որտեղ հստակ ամրագրված է, որ բարձրա­գույն ուսումնա­կան հաստա­տություննե­րում ընդունե­լության քննություննե­րը «Հայոց լեզու» առարկա­յից պետք է անցկացվեն պարտա­դիր: Մինչդեռ հիմա միասնա­կան քննություն են անցկացնում ու դպրո­ցա­կան վկա­յագրե­րի գնա­հա­տա­կա­նը անցնում է բուհե­րում: Այդ վկա­յագրե­րում «Հայոց լեզու» առարկա­յի դիմաց գրված գնա­հա­տա­կա­նը չի կարող ընդունե­լության քննություննե­րի գնա­հա­տա­կան լինել: Եվ ընդհանրա­պես‘ «Հայոց լեզու» առարկա­յի քննա­կան կարգը պետք է շպրտել մի կողմ, որովհե­տեւ այն վնա­սում է լեզվին:

-Ի՞նչ նկա­տի ունեք եւ ի՞նչ եք Դուք առա­ջարկում:

-Քննա­կան խորացված ուսուցման ծրա­գիր պետք է ընդունի ԿԳՄՍ նախա­րա­րությունը, պետք է անպայման հարցա­շա­րե­րը փոփո­խել: Այդ հարցա­շա­րե­րով երե­խան գիտե­լիք չի ստա­նում: Եթե պետությունը շատ արագ չկա­րո­ղա­նա այս հարցը կարգա­վո­րել, ապա առկա մարտահրա­վերնե­րի դեմ չենք կարող ոչինչ անել, կորցնե­լու ենք մեր մայրե­նին: Ընդունե­լության քննության նոր քննա­կան կարգով հարցա­շա­րեր են տրված, որտեղ պետք է ենթադրյալ պատասխաննե­րից մեկի դիմաց նշան դնես, թե‘ ճիշտ է կամ սխալ: Այսինքն‘ եթե դիմորդը պատասխա­նը չգի­տի, կարող է պատա­հա­կան հարցի դիմաց նշան դնել, եւ այն ճիշտ լինի: Ստացվում է, որ դիմորդին կտրում ենք լեզվից: Առաջվա հարցա­շա­րե­րի ժամա­նակ դիմորդը Հայոց լեզվի ուղղագրությունը, կետադրությունը, բառա­կազմությունն ու ամեն ինչը սովո­րում էր եւ արդեն պատասխա­նատվություն էր կրում յուրա­քանչյուր հարցի համար: Այդ պատասխաններն էլ նա արտագրում էր տետրի մեջ, մինչդեռ այսօր դիմորդնե­րին կտրել ենք գրա­վոր խոսքից: Գրա­կա­նություն եւ Հայոց լեզու պատասխաննե­րի դիմաց նշան դնե­լով չեն սովո­րում: Ինքս 50 տարվա մանկա­վարժ եմ եւ դասա­խոս ու ամեն տարի ահա­զանգում եմ, որ այսպես վտանգում ենք մեր լեզվի վիճա­կը: Հայոց լեզուն այսօր դարձել է անվտանգության խնդիր: Պետք է կարո­ղա­նանք մեր լեզուն պահպա­նել Արեւմուտքի մարտահրա­վերնե­րից, որովհե­տեւ փոքր լեզունե­րը վտանգված են: Անգամ մեր արեւմտա­հա­յե­րե­նը, որպես գրա­կան լեզու, այսօր գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից‘ վտանգված լեզունե­րի շարքում: Տարի­ներ հետո վտանգ է սպառնում նաեւ մեր գրա­կան արեւե­լա­հա­յե­րե­նին: Թող չթվա, թե 10 միլիո­նից ավել հայ կա, ուրեմն‘ մեր լեզվին վտանգ չկա: Մոտ ապա­գա­յում կարող ենք կորցնել մեր մայրե­նի լեզուն, եւ պետությունը պետք է մտա­հոգ լինի լեզվի պահպա­նության հարցում: Եվ ընդհանրա­պես ‘ լեզվի պահպա­նությունը յուրա­քանչյուր հայի խնդիրն է, ինչպես Մուշեղ Իշխանն է նշում. «Հայոց լեզուն տունն է հայուն»: Այսօր մեր շատ գաղթա­վայրե­րում‘ Սիրիա­յում, Լիբա­նա­նում, վտանգված է մեր արեւմտա­հա­յե­րե­նը: Խնդիր է նաեւ այն, որ Արցա­խի Հանրա­պե­տությունում Ազգա­յին ժողո­վը ընդունեց որո­շում, որի համա­ձայն‘ ԼՂՀ տարածքում պաշտո­նա­կան լեզու դարձավ հայե­րե­նի կողքին նաեւ ռուսե­րե­նը: Ճիշտ է, պետա­կան լեզուն Արցա­խի Հանրա­պե­տությունում շարունա­կում է մնալ հայե­րե­նը, բայց փորձը ցույց է տալիս, որ մոտ ապա­գա­յում նաեւ հայոց լեզվի վիճա­կը վտանգված է լինե­լու այնտեղ: Եվ ընդհանրա­պես‘ հայոց լեզվի վիճա­կը բավա­կան մտա­հո­գիչ է նաեւ հանրա­յին դրվածքում:

-Ակնարկում եք օտա­րա­լե­զու գրություննե­րով պաստառնե­րի, խանութնե­րի ցուցա­նակնե­րի առատությո՞ւնը…

-Այսօր Երեւա­նը օտարվել է մեզնից եւ դարձել օտար լեզունե­րի գրվածքնե­րի քաղաք: Հայաստա­նի հեռա­վոր շրջաններ ես գնում, ապշում ես, որ հայե­րեն ցուցա­նա­կի փոխա­րեն‘ տեղադրվում է օտա­րա­լե­զու ցուցա­նակներ: Օրի­նակ‘ Տավուշի մարզի նախկին Շամշա­դի­նի տարածքում անգլե­րեն մեծ գրվածքով են քեզ դիմա­վո­րում, Այգե­ձոր ես մտնում‘անգլերեն է գրված, Չորա­թա­նում, Չինա­րիում‘ էլի նույնն է: Իմ պայքա­րից հետո միայն Չինա­րիում ավե­լացվեց աննշան, փոքրիկ հայե­րեն տառե­րով գրվածքը: Քանի անգամ մարզպե­տին եմ խնդրել, որպեսզի Տավուշում վերա­կանգնվի պետա­կան լեզուն, ոչ մեկը ուշադրություն չի դարձնում այս խնդրին: Տերմի­նա­բա­նա­կան կոմի­տեի որո­շում ունենք, որ չի կիրառվում, ու ճանա­պարհի ցուցա­նակնե­րը գրում են օտա­րա­լե­զու: Կարծում եմ‘ Լեզվի կոմի­տեին պետք է տրվեն իրա­վունքներ, որ պետա­կան վերահսկո­ղություն իրա­կա­նացնի‘ այդ գրվածքնե­րի հետ կապված, ու առհա­սա­րակ‘ «Լեզվի մասին» օրենքի պահանջնե­րը կատարվեն: Կրթության եւ դաստիա­րա­կության լեզուն պետք է լինի գրա­կան հայե­րե­նը, բայց արի ու տես, որ այդպես չէ: Թեքումով դպրոցնե­րի հիմնա­կան սովո­րողնե­րը հայ երե­խա­ներ են, բայց օրենքը չի կիրառվում, ով ինչպես ցանկա­նում է, այդպես էլ շարժվում է:

-Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

-Այսօր որեւէ պետա­կան մարմին չի զբաղվում լեզվա­կան քաղա­քա­կա­նության ծրագրով: Ի՞նչ է նշա­նա­կում, որ ով քնից արթնա­նում, ինչ մտա­ծում է, այդ մասին գիրք է գրում: Այսինքն‘ փող ունեն, գիրք են հրա­տա­րա­կում‘ ո՛չ բովանդա­կություն կա, ո՛չ էլ այն իրե­նից արժեք է ներկա­յացնում: Բայց այսպես փողոցնե­րում շնորհանդեսներ անցկացնե­լով‘ ո՛չ գրա­կա­նություն ենք ստեղծում, ո՛չ էլ կարո­ղա­նում ենք պահպա­նել մեր մայրե­նին: Պետք է լինի պետա­կան հոգա­ծություն, պետա­կան վերահսկո­ղություն եւ պետա­կան տեսչա­կան գործա­ռույթներ իրա­կա­նացնող մարմին: Լեզվի կոմի­տեն առաջ պետա­կան տեսչություն էր եւ նման լիա­զո­րություններ ուներ: Իսկ հիմա պետա­կան կոմի­տեի կարգա­վի­ճա­կով‘ ոչ մեկը լեզվա­կան լաբի­րինթո­սում գտնվող մայրե­նին չի կարող փրկել, չի կարող պատասխա­նատվության ենթարկել այն տնտեսվա­րող մարմիննե­րին, ովքեր «Լեզվի մասին» օրենքի խախտումներ են անում:

Հրանտ Սարաֆյան

Աղբյուրը՝ noravank.am

Առնչվող Հոդվածներ