16.2 C
Yerevan

ՀՀ Անկա­խության 30-Ամյա­կին Ընդա­ռաջ

Հետխորհրդա­յին Հայաստա­նը‘ որպես քվա­զի անկախ պետություն, վաղուց էր հայտնվել փլուզման վտանգի առջև, իսկ 44-օրյա պատե­րազմը ոչ թե դրա պատճառն էր, այլ սոսկ արա­գա­ցուցի­չը։ Որովհետև անցած 30 տարում մեր անկա­խության շքեղ ցուցա­նակն իրա­կա­նում նրբո­րեն քողարկում էր անկախ պետության ուժա­յին համա­կարգի, արտգործնա­խա­րա­րության և այլ առանցքա­յին կառույցնե­րի դե ֆակտո չգո­յությունը։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ»-ի խմբագրության կողմից՝

Ներկա­յացնում ենք ՎԷՄ համա­հայկա­կան հանդե­սի 2021թ․ ապրիլ-հունիս հրա­տա­րա­կության խմբագրա­կա­նը, ուր հետա­դարձ հայացք է նետվում անցած երե­սուն տարուն, փորձ անե­լով հասկա­նալ այն խնդիրնե­րը, որոնք էլ ըստ էությամբ մեզ այսօր կանգնեցրին պետա­կա­նության կորստի իրա­կան վտանգի առաջ։ Ազգա­յին հոգե­բա­նա­կան ճգնա­ժա­մը, որ խորա­ցավ ու լճա­ցավ այս վերջին երե­սուն տարի­նե­րի ընթացքում, իր ծանրա­գույն հետև­անքներն ունե­ցավ Հայաստա­նի, հայ ժողովրդի ու հայոց պետա­կա­նության համար։ Այս խնդիրնե­րը հասկա­նա­լու համար մատնանշվում են ոչ միայն հենց այդ պահին տեղի ունե­ցո­ղը, այլ այդ ամե­նը որպես հետև­անք։ Կարև­որ է հասկա­նալ այդ երև­ույթնե­րի պատճա­ռա­հետև­անքա­յին կապը, հասկա­նա­լու համար նաև, թե որտե­ղից և ինչպես սկսվե­ցին մեր խնդիրնե­րը, մեր ձախո­ղումնե­րը։ Այդ ամե­նը հասկա­նա­լով ու վերլուծե­լով մենք կկա­րո­ղա­նանք սթափ գնա­հա­տել մեր ներկան ու ձևա­վո­րել ապա­գա­յի մեր տեսլա­կա­նը։

Ստորև ներկա­յացնում ենք ՎԷՄ‑ի խմբագրա­կա­նը՝

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

 Իր անկա­խության երրորդ տասնամյա­կի վերջին ամիսնե­րին Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կանգնել է 1991 թ. սեպտեմբե­րի 21‑ի հանրաքվեով սկսված և 2020 թ. աշնան 44-օրյա դաժան պատե­րազմով ավարտված գրե­թե 30-ամյա քաղա­քա­կան խարխա­փումնե­րի համար հայ ազգին հաշվետվություն ներկա­յացնե­լու հրա­մա­յա­կա­նի առաջ։ Բայց երբ 2021 թ. սեպտեմբե­րի 21‑ի նախօ­րեին պետությունն ուղղա­կի գլորվում է, ազգը՝ ցնցվում, իսկ տարա­ծաշրջա­նը՝ փլուզվում, մեզա­նում սկսվում է նաև մտքե­րի իսկա­կան քաո­սը։ Դա հետև­անք է այն խորքա­յին իրո­ղության, որ 1991 թվա­կա­նին ԽՍՀՄ փլուզումը 30 տարի անց հանգեցրել է նաև նրա հիմնա­քա­րե­րի կազմա­քանդմա­նը, ուստի այսօր անցյա­լա­նում է ոչ միայն խորհրդա­յին, այլև հետխորհրդա­յին Հայաստա­նը։ Ավե­լին՝ հետխորհրդա­յին Հայաստա­նը‘ որպես քվա­զի անկախ պետություն, վաղուց էր հայտնվել փլուզման վտանգի առջև, իսկ 44-օրյա պատե­րազմը ոչ թե դրա պատճառն էր, այլ սոսկ արա­գա­ցուցի­չը։ Որովհետև անցած 30 տարում մեր անկա­խության շքեղ ցուցա­նակն իրա­կա­նում նրբո­րեն քողարկում էր անկախ պետության ուժա­յին համա­կարգի, արտգործնա­խա­րա­րության և այլ առանցքա­յին կառույցնե­րի դե ֆակտո չգո­յությունը։ Ուստի երբ պատե­րազմից հետո այս իրո­ղությունը լուսարձակվեց իր ողջ մերկությամբ, առաջ եկավ այն թյուր պատկե­րա­ցումը, թե իբր պատե­րազմն է փլուզել այդ ամե­նը։ Իրա­կա­նությունն այն է, որ «ջրի բերա­ծը ջուրն էլ տանում է», իսկ ազգա­յին պետություն չունենք, որովհետև 30 տարում սեփա­կան նավը կառուցե­լու փոխա­րեն օրորվել ենք լողա­փի տիրոջ լաստի վրա։ Այսպես՝ հայ ազգի անանց իրա­վունքնե­րը մարմնա­վո­րող «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» կոչվող երկի­րը անկա­խա­ցումից հետո, չգի­տես ինչու, իրեն համա­րում էր Խորհրդա­յին Հայաստա­նի իրա­վա­ժա­ռանգորդ, ինչպես նախկի­նում պետա­կա­նություն չունե­ցած միջի­նա­սիա­կան հանրա­պե­տություննե­րը։ Ուստի այժմ մեր աչքի առաջ հոգե­վարք է ապրում այդ հետխորհրդա­յին իրա­վա­ժա­ռանգորդը, բայց լիարժե­քո­րեն անկախ Հայաստա­նը դեռևս սաղմնա­վորման փուլում է։ Դա ցույց է տալիս, որ արդեն պատմություն դարձած ոչ վաղ անցյա­լի գիտա­կան ընկա­լումը մեզա­նից պահանջում է հետա­հա­յաց մեթո­դի կիրառմամբ հստա­կո­րեն եզրա­կացնել, որ, անցած 30 տարի­նե­րին հրա­ժարվե­լով ազգա­յին ժառանգությունից, վերանկա­խա­ցած Հայաստա­նի իրա­րա­հա­ջորդ իշխա­նություննե­րը, փաստո­րեն, իրենց հույսը կապում էին ԽՍՀՄ վերա­կանգնման հեռանկա­րի հետ։ Եվ որպես նման գիտակցված կամ միա­միտ հավա­տարմության «վարձատրություն»՝ Հայաստա­նի Անկա­խության հռչա­կագրի ընդունման 30-րդ տարում՝ 2020 թվա­կա­նին, Լեռնա­յին Ղարա­բա­ղում կրած դառը պարտությամբ մեր երկի­րը կորցրեց անգամ այն խախուտ «լեգի­տի­մությունը», որը հիմնվում էր հետխորհրդա­յին հակա­մարտություննե­րի գոտի­նե­րից մեկի տերը լինե­լու իրա­վունքի վրա։ Ավե­լին՝ մեզ բաժին ընկած դաժան պատե­րազմը բացա­հայտեց նաև անցած 30 տարի­նե­րին հետխորհրդա­յին պարտա­վո­րություննե­րի խախուտ համա­կարգի վրա հենվող Հայաստա­նի քաղա­քա­կան, տնտե­սա­կան ու ռազմա­կան հզո­րության հետև­ո­ղա­կան նահանջի փաստը։ Դա նշա­նա­կում է, որ այսօր հայտնվել ենք յուրօ­րի­նակ Բերմուդյան եռանկյունու մեջ. ողջ հետխորհրդա­յին տարածքում սկիզբ առած փլուզումնե­րի հետև­անքով ԱՊՀ-ՀԱՊԿ-ական Հայաստա­նը ինստի­տուցիո­նալ առումով նույնպես փլուզվում է, նրա ուժա­յին համա­կարգը պատե­րազմից հետո փաստո­րեն սեփա­կա­նաշնորհվում է Ռուսաստա­նի կողմից, իսկ իրա­պես անկախ Հայաստա­նին անհրա­ժեշտ ինստի­տուտնե­րի ձևա­վորման խնդի­րը բախվում է նախկին՝ սահմա­նա­փակ պրոֆե­սիո­նալնե­րի ու ներկա՝ անսահման դիլե­տանտնե­րի անլուծե­լի հակադրությա­նը։ Ուստի պատե­րազմից հետո անցած ավե­լի քան կես տարում անփորձ նավա­պե­տին փորձա­ռունե­րով փոխա­րի­նե­լու խնդի­րը լուծե­լու հաջորդա­կան փորձե­րը նույնպես ձախողվել են առա­ջի­նի թերհաս լինե­լու և վերջիննե­րի՝ հետխորհրդա­յին իրո­ղություննե­րին համա­պա­տասխա­նե­լու պատճա­ռով։ Առաջ եկած տեղապտույտը անկա­խության ձեռքբերման պահից մեր արձա­նագրած ամե­նօրյա նահանջի հետև­անքն է, ինչը ոչ թե հաղթա­հա­րել, այլ խորացրել է պետության ու անհա­տի փոխա­դարձ օտա­րումը։ Հայը՝ որպես անհատ, այսօր էլ ապրում է պետությունից դուրս՝ իր սեփա­կան կյանքով, բայց եթե նախկի­նում նման օտա­րումը բացարձակ բնույթ ուներ, ապա վերջին տարի­նե­րին հանրա­յին ընկա­լումնե­րում ձևա­վորվել են քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության խիստ պարզունակ սաղմե­րը։ Բայց քանի որ դա հիմնա­կա­նում ընթա­ցել է փողո­ցում, նման հասա­րա­կությունը ձեռք է բերել գռե­հիկ կերպով սոցիա­լա­կա­նա­ցած կերպա­րանք։ Դա նշա­նա­կում է, որ նա մտա­ծում է ոչ թե ազգա­յին-քաղա­քա­կան կատե­գո­րիա­նե­րով, այլ պարզ ստա­մոքսով՝ «քաղա­քա­կան դաշտը» դիտարկե­լով որպես անցյա­լի ու ներկա­յի լափողնե­րի մրցասպա­րեզ։ Ուստի այս նոր՝ սոցիա­լա­կա­նա­ցած Հայաստա­նը անլուծե­լի հակա­սության մեջ է հայտնվել ազգա­յին-քաղա­քա­կան կատե­գո­րիա­նե­րով առաջնորդվող ավանդա­կան Հայաստա­նի հետ: Վերջինս իր հերթին չի կարո­ղա­ցել ազգա­յինն անցկացնել պետա­կան համա­կարգի համար անհրա­ժեշտ սոցիա­լա­կա­նացման «մաղի» միջով և իր հիմնա­կան մասով գերի է մնա­ցել անցյա­լին։ Այս ամե­նի հետև­անքով ստեղծվել է մի կացություն, երբ մեր ազգա­յին իդեալնե­րը կտրվել են հայաստանյան հասա­րա­կությունից։ Ասվածն ապա­ցուցե­լու համար պետք է Հայաստա­նի անկա­խության հռչա­կագրի ընդունմա­նը նախորդած 30 տարվա՝ 1960–1990 թվա­կաննե­րի հայոց ազգա­յին զարթոնքի հստակ վերընթա­ցի գաղա­փա­րա­կան բովանդա­կությունը համե­մա­տել 1990–2020 թթ. ընթացքում մեր ազգա­յին իդեալնե­րի ու նպա­տակնե­րի փուլա­յին նահանջին բնո­րոշ պարզունակ պատկե­րա­ցումնե­րի հետ, և ամեն բան պարզ կդառնա։ Անկա­խության բացա­կա­յության պայմաննե­րում մենք համա­ռո­րեն ձգտել ենք դեպի ազա­տություն ու առա­ջա­դի­մություն՝ համադրե­լով ազգա­յինն ու համա­մարդկա­յի­նը, իսկ ահա այն մարմնա­վո­րող ինստի­տուտը՝ պետությունը ձեռք բերե­լուց հետո հեռա­ցել ենք դրանցից, որովհետև չենք դրսև­ո­րել մեր ունե­ցա­ծը պետա­կա­նությա­նը բնո­րոշ սոցիալ-քաղա­քա­կան պրիզմա­յով դիտարկե­լու իմաստնություն։ Հետև­ա­բար մեզ համար անկա­խությունը չգի­տակցված իրա­վունք է եղել, իսկ ազգա­յի­նը՝ անցյա­լի համար պատասխա­նատվություն, որոնց անխզե­լի կապի խորքա­յին իմաստը հասկա­նում ենք միայն այն ժամա­նակ, երբ զգում ենք պետա­կա­նության կորստյան վտանգը։ Այժմ՝ մեր անկա­խության 30-րդ տարում, իրա­կա­նում այդպես էլ լիարժե­քո­րեն չանկա­խա­ցած «Հայաստան» պետության վերջնա­կան կորստյան խորքա­յին գիտակցման նախա­շե­մին ենք՝ պատմության նախորդ շրջա­փուլե­րում հայոց պետա­կա­նության անկման մասին Մովսես Խորե­նա­ցու և Ավ. Ահա­րոնյա­նի դառը խոստո­վա­նություննե­րի իմաստա­վորման փուլում։ Ուրեմն ի՞նչը կարող է դուրս բերել մեզ այն ճահճից, որի մի կողմում սոցիա­լա­կա­նա­ցած Հայաստանն է‘ իր հստա­կո­րեն ապազգա­յին տեսլա­կաննե­րով, իսկ մյուս կողմում՝ հայաստանյան հասա­րա­կությունից կտրված ազգա­յին իդեալնե­րը հետխորհրդա­յին Հայաստա­նի ռեինկարնա­ցիա­յի (վերա­մարմնա­վորման) անհույս հեռանկա­րի հետ կապող գիտա­կից ու անգի­տա­կից հանրությունը։ Ակնհայտ է, որ նրանց արանքում բանա­կան լուծում չկա, բայց նրանց բախման հետա­գա հունա­վո­րումը տանում է դեպի պետա­կա­նության վերջնա­կան կորուստ, ինչին էլ ձգտում է հոգե­վարքի մեջ հայտնված նախկին կայսրությունը։ Բայց, չնա­յած դրան, դեռևս հույսեր ենք փայփա­յում, որ եթե անգամ ինքներս ոչինչ չանենք նման ակա­նա­պատ դաշտը հաղթա­հա­րե­լու համար, միևնույն է, Հայաստա­նի հանդեպ գլո­բալ խաղա­ցողնե­րի բարենպաստ դիրքո­րո­շումը մեզ թույլ կտա ինչ-որ կերպ հաղթա­հա­րել մեր անկա­խության դեմ նյութվող լրջա­գույն դավե­րը։ Հարց է առա­ջա­նում. իսկ եթե մեր վերջին 30-ամյա հակաանկա­խա­կան ընթացքից հուսա­խաբված գլո­բալ ուժերն իրենք պայմա­նա­վորվեն Հայաստա­նի այս էլ ո՜րերորդ բաժանման հարցում և ազատ արձա­կեն մեր տարա­ծաշրջա­նա­յին հակա­ռա­կորդնե­րի ձեռքե­րը, ապա ի՞նչ ենք անե­լու այդ պարա­գա­յում։ Բնա­կա­նա­բար, մեր անկա­խության վերջնա­կան կորուստը փարի­սե­ցիո­րեն համա­րե­լու ենք անվտանգա­յին խնդիրնե­րից բխող՝ պարտադրված անհրա­ժեշտություն։ Մինչդեռ անցած պատե­րազմը ցույց տվեց, որ հենց անկա­խության փաստա­ցի բացա­կա­յությունն էր մեր անվտանգա­յին խնդիրնե­րը չլուծե­լու և բարո­յա­պես մաշված զինա­տե­սակնե­րով կռվե­լու պատճա­ռը։ Հայաստա­նի ինքնիշխա­նության սահմա­նա­փակման գնով մեր անվտանգության ապա­հովման պրագմա­տիկ հաշվարկը միանգա­մայն ճիշտ էր 1991 թվա­կա­նի սեպտեմբե­րի 21‑ի հանրաքվեին նախորդած և հաջորդած տարի­նե­րին, երբ Սառը պատե­րազմում հաղթա­նա­կած Արևմուտքն առաջնորդվում էր հետխորհրդա­յին տարածքում անկախ Ռուսաստա­նի առանձնաշնորհյալ իրա­վունքնե­րի պահպանման սկզբունքով։ Բայց այժմ, երբ ողջ թափով և մեծ հաջո­ղությամբ ընթա­նում է հենց այդ իրա­վունքնե­րի վիճարկումը, Մոսկվա­յի կողմից մեզ կաթիլնե­րով տրա­մադրվող անվտանգությունը սկսում է հիշեցնել «ռուսի պոչը բռնե­լու» 1917 թ. անհա­ջող փորձի մասին Դավիթ Անա­նունի դառը խոստո­վա­նությունը։ Առա­վել ևս, որ այսօր այդ «պոչը» Հարա­վա­յին Կովկա­սում նախընտրում է մեր մահա­բեր թշնա­մի­նե­րի ներկա­յությունը։ Ուրեմն իր անկա­խության 30-րդ տարում Հայաստա­նի Հանրա­պե­տությունը շախմա­տա­յին ցուգցվանգի մեջ է հայտնվել, քանզի ցանկա­ցած մեկքայլա­նոց լուծում տանում է դեպի նոր պարտություն։ Հանուն անվտանգության ապա­հովման չպետք է տրվենք Հայաստա­նի անկա­խության կորստյա­նը տանող վտանգա­վոր գործընթացնե­րին, բայց պետք է նաև գիտակցենք, որ չենք կարող առանձնա­բար ճակատ հարդա­րել գլո­բալ ուժե­րի առաջխա­ղացմա­նը հակադրվող ռուս-թուրքա­կան ներկա սիներջիի դեմ։ Քանզի, ինչպես ժամա­նա­կին իրա­վա­ցիո­րեն նկա­տել է Ս. Հանթինգթո­նը, նման «ճոճվող քաղա­քակրթություննե­րը» (swing civilizations) քողարկում են բախումնա­յին էներգիա կուտա­կող աշխարհա­քա­ղա­քա­կան խզվածքնե­րը։ Այդ խզվածքնե­րի արանքում մենք կարող ենք խորտակվել, եթե չգի­տակցենք, որ նրանց սպառվող էներգիա­յի պարպման միջո­ցով որոշ գլո­բալ ուժեր համաշխարհա­յին քաղա­քակրթության բնօրրա­նը հանդի­սա­ցող մեր տարա­ծաշրջա­նում փորձում են լուծել նրա միջուկի ոչնչացման հարցը։ Ուրեմն Հայաստա­նի անկա­խության 30-ամյա­կին ընդա­ռաջ պարտա­վոր ենք հստա­կեցնել, թե որն է այն համա­պե­տա­կան ու համազգա­յին ծրա­գի­րը, որը թույլ կտա ներկա­յիս փակուղա­յին երկընտրանքը վերա­ծել տրա­մա­բա­նա­կան լուծումնե­րի և, զորա­շարժի ենթարկե­լով 10 միլիո­նից ավե­լի հայության ողջ ներուժը, ապա­հո­վագրել հայրե­նի հողի վրա մեր խախուտ կեցությունը։ Որովհետև 21-րդ դարում՝ գլո­բա­լի­զա­ցիա­յի դարաշրջա­նում, կորցնել անկախ պետա­կա­նությունը նշա­նա­կում է ընդա­մե­նը մի քանի տասնամյա­կում իջնել պատմության թատե­րա­բե­մից որպես քաղա­քա­կան ազգ։ Իսկ չդի­մադրել ներկա­յումս մեզ պարտադրվող ռուս-թուրքա­կան փոխհա­մա­ձայնեցված զիջումնե­րի թափա­նի­վին նշա­նա­կում է վերածվել երշի­կի նման մաս-մաս կտրտվող և Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի համտե­սին հանձնվող՝ նախկին կայսրության փափուկ պոչա­մա­սի։ Մինչդեռ մենք ո՛չ անցյա­լի հիշո­ղություն ենք ցանկա­նում դառնալ և ո՛չ էլ ներկա­յի զոհ։ Ուրեմն ներկա հանգրվա­նում‘ — արտա­քին ընտրությունը լավ կողմնո­րոշման և վատ անկա­խության մեջ չէ, քանզի մեր դարաշրջա­նում ազգի քաղա­քա­կան անկա­խությունն ուղղա­կի այլընտրանք չունի. հակա­ռակ կողմում պարզա­պես բնա­կան մահն է՝ «morto naturale»-ն, — արտա­քին ընտրությունն իր խորքում ոչ թե Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի միջև է, այլ պարբե­րա­բար բախումնա­յին էներգիա կուտա­կող այդ «ճոճվող քաղա­քակրթություննե­րից» բխող վտանգնե­րը քաղա­քակրթա­կան հոգե­հա­րա­զատ միջա­վայրե­րի հաղորդած ազդակնե­րի ու մեխա­նիզմնե­րի միջո­ցով մինի­մի­զացնե­լու իմաստնության, — արտա­քին ճիշտ ընտրությունը պահանջում է նաև ամեն գնով խուսա­փել նման «ճոճվող քաղա­քակրթություննե­րի» կողմից բախումնա­յին էներգիա­յի կրի­տի­կա­կան զանգվա­ծի կուտակմա­նը հաջորդող՝ փոխա­դարձ ոչնչացման փուլում նրանց ոտքե­րի տակ ընկնե­լու՝ 20-րդ դարասկզբի դառը փորձա­ռությունից։ Ուրեմն մեր անկա­խության 30-րդ տարում պետք է վերջնա­կա­նա­պես դեն նետենք գլո­բա­լա­ցող աշխարհում անկա­խության կորստյան գնով անվտանգության ապա­հովման մասին սին պատրանքնե­րը և ազգո­վի կատա­րենք միակ, բայց պարտա­դիր քայլը՝ մեր ներքին կամա­յին ընտրությունը, այն է՝ վերա­կանգնենք մի կողմից՝ մեր ժողովրդի ֆիզի­կա­կան գոյության վրա կախված սպառնա­լի­քից, իսկ մյուս կողմից՝ անկա­խության ու ինքնիշխա­նության կորստի վտանգից մեզ երաշխա­վո­րող անկախ պետա­կա­նության ողնա­շա­րը։ Նախկի­նում համոզված էինք, որ դա հայոց ազգա­յին բանակն է, բայց վերջին պատե­րազմը ցույց տվեց, որ այն ազգա­յին չէ, առնվազն իր հրա­մա­նա­տա­րա­կան կազմի վերին շերտով։ Էլ ավե­լի ապազգա­յին նպա­տակներ են գենե­րացվում Հայաստա­նի «քաղա­քա­կան դաշտում», որտեղ ծավալվող մրցակցությունը մնա­ցել է հետխորհրդա­յին Հայաստա­նում հիմնա­կան ներքա­ղա­քա­կան կռվա­նի դերը խաղա­ցած «դաբրո­յի» համար պայքա­րի ճահճում։ Ուրեմն հայոց անկախ պետա­կա­նության ողնա­շա­րը՝ որպես ինստի­տուտ, դեռևս երա­զանքի ոլորտում է, ուստի մնում է մեկ տարբե­րակ՝ ազգը համախմբող քաղա­քա­կան պրո­ցե­սի հունա­վո­րումն իբրև գործընթաց-կառույց։ Մեր նորօրյա անկա­խության հիմնա­կան ողբերգությունն այն է, որ 30 տարի շարունակ անկախ պետա­կա­նության ողնա­շա­րի ձևա­վորման փորձե­րը հետև­ո­ղա­կա­նո­րեն տապալվել են՝ 1988 թ. առա­ջին «Ղարա­բաղ» կոմի­տեի փոխա­րեն ներդրված երկրորդ կոմի­տեից սկսած մինչև հաջորդա­բար զավթված պետա­կան կառույցնե­րը կամ էլ գնդա­կա­հարված հզոր անհատնե­րը։ Ուստի հենց այստեղ է առա­ջի­կա ամիսնե­րին մեր ազգի առջև ծառա­ցած հիմնա­կան մարտահրա­վե­րը՝ ազգա­յին-առա­ջա­դի­մա­կան-անկա­խա­կան շարժման հունա­վորման սուր կարիքն ու հրա­տապ անհրա­ժեշտությունը Եզրա­կա­ցությունը մեկն է՝ հետդարձ չկա. քաղա­քակրթա­կան նոր իրո­ղություննե­րի պայմաննե­րում հետխորհրդա­յին Հայաստա­նի ռեինկարնա­ցիան բացառվում է։ Հայաստա­նը կա՛մ կդառնա լիարժե­քո­րեն անկախ պետություն, կա՛մ կիջնի պատմության թատե­րա­բե­մից։ Ուրեմն՝ ազա­տություն կամ մահ։

ՎԷմ համա­հայկա­կան հանդես,  ԺԳ(ԺԹ) տարի, թիվ 2(74), ապրիլ-հունիս 2021

Առնչվող Հոդվածներ