14.8 C
Yerevan

Անո­րոշ Օրեր

Հայաստա­նը ՀԱՊԿ անդամ է, մի կառույցի, որտեղ կա՛մ թքած ունեն Հայաստա­նի վրա, կա՛մ ադրբե­ջանցի­նե­րի հետ շատ ջերմ են: Ղազախստա­նը, Բելա­ռուսը Ադրբե­ջա­նի հետ շատ մտե­րիմ են, ռուսնե­րը՝ զենք են վաճա­ռում, իսկ Տաջիկստա­նին առանձնա­պես չի էլ հետաքրքրում հայկա­կան խնդիրնե­րը: Եվ այդ կառույցը պիտի ապա­հո­վի ՀՀ անվտանգությունը:

Արա­յիկ Մկրտումյան

Երեկ՝ հուլի­սի 19-ին ակտի­վա­ցել են ադրբե­ջանցի­նե­րը: Կրա­կոցներ Երասխի ուղղությամբ: Նշում են, որ այսօր պիտի կայա­նա Պուտին-Ալիև հանդի­պումը: Թե ինչի մասին են խոսե­լու, այնքան էլ թաքուն բան չէ: Խոսքն, ամեն ինչից բացի գնա­լու է նաև Արցա­խի ու Ադրբե­ջան-ՀՀ սահմա­նա­զատման մասին: Դա իհարկե առա­ջին հայացքից: Խորքա­յին առումով սահմա­նա­զա­տում ասվածն ընդա­մե­նը այս ողջ քաո­սի պաշտո­նա­կան անվա­նումն է: Եթե սահմա­նա­զա­տումը լիներ միայն Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի գործը, այդ հարցը համե­մա­տա­բար արագ կլուծվեր, քանի որ դրա­նով կզբաղվեին միայն ՀՀ‑ն ու Ադրբե­ջա­նը: Բայց հասկա­նա­լի է, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև ցանկա­ցած հարցով առա­ջին հերթին զբաղված են շատ շատե­րը և որ ամե­նա­վատն է, Հայաստա­նը չունի այդ խնդի­րը կարգա­վո­րե­լու սեփա­կան լծակնե­րը:

Ռուսա­կան ու ռուսա­մետ շրջա­նակնե­րը հիստե­րիա են բարձրացնում ու նշում, որ Հայաստանն ամեն կերպ ցանկա­նում է խորացնել հարա­բե­րություննե­րը արևմուտքի հետ և նշում են, որ դա յուրօ­րի­նակ «դավա­ճա­նություն» է ռազմա­կան դաշնակցի նկատմամբ: Ռուսնե­րը շատ են սիրում կրկնել, որ 2020թ. արցախյան պատե­րազմի ժամա­նակ արևմուտքը ոչինչ չի արել բացի անօ­գուտ հայտա­րա­րություննե­րից, իսկ Ռուսաստա­նը ոչ միայն ամեն կերպ օժանդա­կել է, այլև հենց Ռուսաստա­նի ակտիվ միջնորդությամբ կանգնեցվեց 44-օրյա պատե­րազմն ու խաղա­ղություն հաստատվեց:

Ռուսնե­րը նաև նշում են, որ Ֆրանսիան ամեն կերպ ցանկա­նում է Հայաստա­նը վերա­ծել ռազմա­կան հենա­կե­տի և հեռու չէ այն օրը, երբ հայե­րը ՄԱԿ կդի­մեն, կամ որևէ այլ ձևա­չա­փով այնպես կանեն, որ ֆրանսիա­կան զորքե­րը մտնեն Հայաստան, այսինքն՝ Հարա­վա­յին Կովկաս: Այս միտքն իհարկե խելա­գա­րության է հասցնում ռուսնե­րին, երբ մտա­ծում են, որ նրանք կարող են կորցնել Հարա­վա­յին Կովկա­սը, մի տարա­ծաշրջան, որին տիրե­լու համար պայքա­րել են դարե­րով ու տիրել դարե­րով: Ռուսաստա­նը, որն ինքն է ռազմա­կան հենա­կե­տի վերա­ծել ՀՀ‑ն, իսկ այժմ նաև Արցա­խը, խիստ բարկա­ցած է, որ հայե­րը չեն ընդունում ռուսա­կան բարե­կա­մությունը և սկսել են սիլի-բիլի անել արևմուտքի, ավե­լի կոնկրետ ԱՄՆ‑ի ու Ֆրանսիա­յի հետ: Ռուսնե­րը ու Հայաստա­նում ռուսա­կան կողմնո­րո­շում ունե­ցողնե­րը շեշտում են, որ ռուսնե­րի առկա­յությունն իրոք ռեալ է ու շոշա­փե­լի ու թուրքե­րը հենց հիմա նոր ցեղասպա­նության փորձ չեն անում զուտ այն պատճա­ռով, որ այստեղ կանգնած են ռուսա­կան զորքե­րը:

Արևմտա­մետներն այն կարծի­քին են, որ Ռուսաստա­նը հայե­րի ամե­նա­մեծ թշնա­մին է ու քանի դեռ ռուսա­կան ներկա­յությունը կա, Հայաստա­նը երբեք անկախ չի լինի: Որպես ապա­ցույց՝ նշում են, որ Ռուսաստա­նը, որ պիտի վաղուց որևէ կերպ արձա­գանքած լիներ ադրբե­ջանցի­նե­րի՝ ՀՀ տարածք ներխուժմա­նը, ոչինչ չի անում և երբեմն-երբեմն հայտա­րա­րություններ է անում, որոնք ոչ մի էական նշա­նա­կություն չունեն: Գերի­նե­րի վերա­դարձի դիմաց հայկա­կան կողմը փոխանցում է ակա­նա­պատ դաշտե­րի քարտեզներ, իսկ ռուսա­կան կողմը զբաղված է զուտ միջնորդությամբ ու դա այն դեպքում, երբ Ռուսաստա­նը Հայաստա­նի ռազմա­կան դաշնա­կիցն է:

Կան նաև այլ խնդիրներ: Հայաստա­նը ՀԱՊԿ անդամ է, մի կառույցի, որտեղ կա՛մ թքած ունեն Հայաստա­նի վրա, կա՛մ ադրբե­ջանցի­նե­րի հետ շատ ջերմ են: Ղազախստա­նը, Բելա­ռուսը Ադրբե­ջա­նի հետ շատ մտե­րիմ են, ռուսնե­րը՝ զենք են վաճա­ռում, իսկ Տաջիկստա­նին առանձնա­պես չի էլ հետաքրքրում հայկա­կան խնդիրնե­րը: Եվ այդ կառույցը պիտի ապա­հո­վի ՀՀ անվտանգությունը: ՀՀ‑ն արդեն իսկ մի քանի անգամ դիմել է ՀԱՊԿ, իսկ այնտեղ մտա­ծում են, թե ինչպես իրենց վրա­յից «ցրեն» հայե­րին օգնե­լու պարտա­վո­րությունը:

ՀԱՊԿ քարտուղար Զասն էլ մի քանի օր առաջ հայտա­րա­րել է, որ այն ինչ կատարվում է Հայաստա­նի հարա­վում՝ Հայաստա­նի խնդիրներն են ու դա չի հանդի­սա­նում ՀԱՊԿ‑ի խնդիր: Էհ, չի հանդի­սա­նում, ուրեմն չի հանդի­սա­նում: Բայց խնդի­րը հո մնում է: Ու այդ դեպքում շատ մեծ հարց է առա­ջա­նում՝ ի՞նչ գործ ունի Հայաստա­նը ՀԱՊԿ-ում:

Իհարկե հասկա­նա­լի է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը հեշտ չէ, և Ռուսաստա­նը չի էլ թողնի, որ Հայաստա­նը ՀԱՊԿ‑ը լքի, որովհետև ՀԱՊԿ-ից ազատված Հայաստա­նը շատ արագ կարող է դառնալ(կամ գոնե հայտ ներկա­յացնել) ՆԱՏՕ‑ի անդամ:

Հայաստա­նի, ՆԱՏՕ անդամ դառնա­լը որակվում է անհե­թեթ ու հիմար մի բան, բայց կարծում եմ դա այնքան էլ աբսուրդ չէ ու առա­ջին հերթին մի քանի պատճառնե­րով: ՆԱՏՕ-ին թշնա­մա­բար տրա­մադրվածներն ասում են, որ ՆԱՏՕ‑ի կազմում է գլխա­վոր թշնա­մի Թուրքիան ու դա իսկ բավա­կան է, որ Հայաստա­նը ՆԱՏՕ-ում անե­լիք չունե­նա: Ինչպե՞ս կարե­լի է փոխա­դարձ պաշտպա­նա­կան պայմա­նա­գիր կնքել քո գլխա­վոր թշնա­մու հետ: Համա­ձայն եմ, դա իրոք խնդիր է: Հայերն ու թուրքե­րը չեն կարող իրար դաշնա­կից լինել: Բայց եթե ՆԱՏՕ‑ի պարա­գա­յում կա Թուրքիա­յի հարց, նույն կերպ էլ ՀԱՊԿ-ում կա Ադրբե­ջա­նի հարց: Նախ հիշեցնեմ, որ Ադրբե­ջա­նը ևս եղել է ՀԱՊԿ անդամ և դուրս եկել այնտե­ղից միայն 1999թ. և բացի դրա­նից էլ հիմա քննարկվում է նորից Արբե­ջա­նի՝ ՀԱՊԿ անդամն դառնա­լը: Այ սա է արդեն իրա­կան աբսուրդը: Հաջորդ մեծ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ում գրե­թե բոլո­րը Ադրբե­ջա­նի դաշնա­կիցներն են ու դա արդեն արժեզրկում է այնտեղ պաշտպա­նություն գտնե­լու բոլոր հնա­րա­վո­րություննե­րը: Իսկ եթե Ադրբե­ջա­նը ևս դառնա ՀԱՊԿ անդամ, դա արդեն կարե­լի է համա­րել Հայաստա­նի դեմ արշավ:

Իսկ ՆԱՏՕ‑ի պարա­գա­յում միայն Թուրքիան է, որ հայե­րի հանդեպ թշնա­մա­բար է տրա­մադրված: ՆԱՏՕ-ում, ի հակադրություն ՀԱՊԿ‑ի, կան երկրներ, որ ոչ միայն վատ չեն Հայաստա­նի հետ, այլև բավա­կան ջերմ, օրի­նակ Ֆրանսիան ու Հունաստա­նը: Ի դեպ հենց իրար ատող Հունաստանն ու Թուրքիան նույն ՆԱՏՕ անդամներ են ու նրանց միջև բռնկված կոնֆլիկտին միջամտեց ՆԱՏՕ մեկ այլ անդամ Ֆրանսիան, որն իր ռազմա­նա­վերն ուղարկեց հունա­կան ջրեր, որից հետո միայն թուրքե­րը հետ քաշվե­ցին: Չեմ մոռա­ցել նաև ներգաղթյալնե­րի խնդիրնե­րը, երբ ցամա­քա­յին սահմա­նում բախումներ էին գրանցվել հույնե­րի ու թուրքե­րի միջև, երբ թուրքա­կան կողմից սադրիչներն ու ներգաղթյալնե­րը հարձակվել էին Հունաստա­նի սահմա­նի վրա և եվրո­պա­ցի­նե­րը ստիպված պորտուգա­լա­կան ոստի­կա­նության հատուկ ուժեր էին բերել՝ սահմա­նը պաշտպա­նե­լու համար: Սա մի օրի­նակ էր միայն:

Իհարկե ՀՀ‑ի ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու միտքը խիստ մշուշոտ մի բան է ու պետք չէ միամտա­բար մտա­ծել, թե Հայաստանն ահա կդառնա ՆԱՏՕ անդամ ու ամեն ինչ լավ կլի­նի: Ո՛չ:

Հենց ՆԱՏՕ անդամ Ֆրանսիան ադրբե­ջանցի­նե­րի հետ առևտուր է անում և ֆրանսիա­կան կործա­նիչնե­րը ադրբե­ջա­նի բանա­կում են: Բայց և Ֆրանսիան չի խուսա­փում կոշտ ու ուղիղ խոսե­լուց: Այս ամե­նը որպես օրի­նակ, որ ոչինչ միանշա­նակ չէ և կարե­լի է ցանկա­ցած պետության հետ շփվել ըստ անհրա­ժեշտության, ոչ թե ըստ պարտադրանքի, իսկ Ռուսաստա­նի պարա­գա­յում այն տպա­վո­րությունն է, որ Հայաստա­նը ստիպված է «դաշնակցել» նրա հետ:

Դե իսկ ԵՄ‑ի կողմից Հայաստա­նին տրվե­լիք 2.6 մլրդ եվրո­յի աննա­խա­դեպ օգնությունը զայրացրել է ՀԱՊԿ-ին ու ռուսնե­րին մասնա­վո­րա­պես:

Ոմանք կարծում են, որ ռուսնե­րը չեն հապա­ղի Հայաստա­նին ևս մեկ անգամ բարո­յա­պես ճնշե­լու ու մատնանշում են, որ Երասխում ու դրան հաջորդող դեպքե­րը կլի­նեն ռուսա­կան զգուշա­ցումներ Հայաստա­նին, որպեսզի վերջինս շատ չոգև­որվի ֆրանսիա­կան խոստումնե­րով:

Հիմա Հայաստա­նում կրկին իրար դեմ են դուրս եկել ռուսա­մետներն ու արևմտա­մետնե­րը ու ճգնում են միմյանց ապա­ցուցել, թե ով ու ինչպես է վնա­սում Հայաստա­նին:

Մի բան էլ՝ Հարա­վա­յին Կովկա­սով շատերն են հետաքրքրված՝ Չինաստա­նից մինչև ԱՄՆ ու հենց այստեղ է, որ մենք պիտի մի կողմ դնենք մի աչքով աշխարհին նայե­լու սովո­րությունն ու շատ ճկուն լինենք: Նույնիսկ հիմա կարող ենք դիվա­նա­գի­տա­կան հազար ու մի ճանա­պարհով այնպես անել, որ օգուտն ավե­լի շատ լինի, քան վնա­սը:

Մինչդեռ խնդիրնե­րը միայն ավե­լա­նում են:

Առնչվող Հոդվածներ