Մեր թշնամին մեզ հակադրում է կրոնական ու ազգային ծայրահեղ թշնամանք: Ի՞նչ ենք հակադրելու նրան՝ հումորային էրոտիկ սիթքո՞մ, թե քրեա-սիրային սերիալ:
Արայիկ Մկրտումյան
Ազգային Դաստիարակություն
Նախորդ հատվածում մենք խոսեցինք կրթության ու գիտության, դրա դերի ու կարևորության մասին, իսկ այժմ շոշափենք ոչ պակաս կարևոր, թեև շատ ավելի քիչ շեշտվող երևույթի՝ ազգային դաստիարակության, կամ ազգային կրթության մասին:
Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում կրթությունը գտնվում է բավական վատ վիճակում, իսկ երբ խոսքը գնում է ազգային կրթության մասին, նույնիսկ ասելու բան էլ չկա, թե ինչ խեղված է այդ ազգային կրթություն ասվածն ընդհանրապես:
Բայց ամեն ինչ հերթով:
Ազգային կրթություն կամ ազգային դաստիարակություն ասվածն իրենից չի ենթադրում ինչ որ նեոֆաշիստական երևույթ, ինչպես պատկերացնում են շատ նորաթուխ դեմոկրատներ, ու չի ենթադրում կրոնական ֆանատիկների դպրոց, որտեղ ծայրահեղական իմամները երեխաներին դաստիարակում են ռասիստական ու շովինիստական նացիոնալիզմի ոգով:
Ո՛չ, ամենևին էլ ոչ: Ընդհանրապես «ազգային» բառն արդեն իրենով հիմնականում բացասական երանգավորում է ստանում մեր սպառողական դարաշրջանում, որտեղ խրախուսվում է գլոբալիստական ամեն ինչ ու մերժվում ազգային ցանկացած երևույթ: Հայաստանում ևս շատերը ազգային դաստիարակություն ու ազգային պետություն ասվածը հասկանում են հիտլերիզմի ինչ որ դրսևորում ու մեզ բոլորիս փորձում են հավատացնել, որ ազգայնականն ու ազգայնամոլը գրեթե նույն բանն են ու պետք է ձերբազատվել «ազգային շղթաներից», հաշտվել բոլորի հետ ու ապրել խաղաղ ու զարգացող աշխարհում:
Ցավն այն է, որ այս կենացներին շատ են հավատացողները, և որքան ավելի շատ են հավատում, այնքան ավելի են հեռանում ազգայինից, ինչի հետևանքներն այսօր զգում ենք անմիջապես մեր մաշկի վրա՝ սկսած պետական արտաքին քաղաքականությունից մինչև օրորոցային երգեր ու ֆիլմարտադրություն: Ամենից ծանրն իհարկե դպրոցների, այսինքն ֆորմալ, պաշտոնական կրթության մասին է:
Ցանկացած մարդ կրթվում է երեք միջավայրում՝ ընտանիքում, դպրոցում, շրջապատում: Այս երեքն էլ մեծ ազդեցություն ունեն, թե ինչպիսին կլինի մարդու աշխարհայացքն ու տեսակետները հայրենիք, պետություն, ազգ երևույթների նկատմամբ:
Ուզենք, թե ոչ՝ Հայաստանն ազգային պետություն է, ազգային մոնոէթնիկ պետություն: Եվ այդ ազգին ազգային դաստիարակություն ու կենցաղ է պետք, ազգային, ոչ թե ռասիստական կամ նացիոնալիստական:
Արդեն բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանում ազգային դաստիարակություն չկա: Այն ինչ ասում ենք ազգային դաստիարակություն, սահմանափակվում է Վարդան Մամիկոնյանի, Մխիթար Սպարապետի, ֆիդայիների ու հայդուկների մասին կիսաանորոշ պատմություններով, Տիգրան Մեծի մասին քարտեզային պատկերացումներով ու հայի՝ աստվածաշնչյան սրբազան ներշնչանքներով ու դրանով էլ ավարտվում է ազգայինի մասին ընդհանուր պատկերացումները: Դպրոցներում ոչ միայն ազգային, այլև նորմալ կրթություն էլ չկա, հեռուստատեսությունը ցուցադրում է ամեն ինչ բացի ընդգծված ազգայինից, շոու բիզնեսում, գրականության մեջ գերիշխում են կես-սիրային, կես-դրամատիկ, ընդ որում բավական անորակ ստեղծագործություններ:
Վիճակն անմխիթար է նաև կինոաշխարհում: Սերիալները հիմնականում կես-քրեական, կես-սիրային անորակ դրամաներ են, հումորային պլագիատ էժանագին սիթքոմեր: Ինսթագրամն ու տիկ-տոկը հիմնականում կամ հումորային են, կամ՝ էրոտիկ, ֆեյսբուքը՝ քաղաքական:
Մի խոսքով ազգայինի մասին շատ շատ քիչ է խոսվում: Բայց ազգայինի մասին հիշում են ամեն անգամ, երբ թուրքերը նորից կրակում են սահմանին, որևէ բան է կատարվում, կամ երբ առիթ է լինում խոսելու առաջին քրիստոնյա լինելու մասին:
Իրոք ավել բան չկա:
Ազգային կրթություն ասվածը պիտի լիներ ու պիտի լինի պետական քաղաքական ծրագիր, ոչ թե անհատ մարդկանց կողմից իրականացվող հուսահատ ճիչ: Ֆեյսբուքում մի քանի էջով ոչինչ չես փոխի, եթե քարոզչական ամենամեծ գործիքներով միայն սպառողական ժամանց է մատուցվում:
Ո՞ւր են ազգային ֆիլմերն ու անիմացիաները, սերիալները, ո՞ւր են անընդհատ տեղադրվող արձանները, տպագրվող գրքերն ու հանդեսները, անընդհատ անցկացվող հայրենասիրական համերգներն ու այլ երևույթները…չկան: Դժբախտաբար չկան: Ստեղծվել է մի պարադոքս, երբ մոնոէթնիկ պետությունն ազգային չէ: Տխուր է, բայց այդպես է:
-Իսկ մեր ինչի՞ն է պետք ազգային կրթությունը,- հարցնում են լիբերալները, որոնք ազգայինի մեջ տեսնում են զանազան վտանգներ ու հակումներ դեպի նացիոնալիզմ:
Ազգային կրթությունը մեզ պետք է դիմանալու ու չկործանվելու համար: Մենք կարողացել ենք դիմանալ հազարամյակների ամենադաժան փորձություններին միայն այն բանի շնորհիվ, որ ազգայինը մեզ համար եղել է նպատակ, առանց որի մենք պատճառ չէինք ունենա պայքարելու ազգի ու ազգայինի համար:
Հաայոց պատմությունն աչքի է ընկնում ոչ միայն արյունալի պատերազմներով, այլ քաղաքակրթական հակադրություններով: Այնպես է ստացվել, որ մեր թշնամիները վերջին հազար տարում եղել են մեծ մասամբ քոչվորները: Մենք պայքարել ենք և՛ ռազմապես, և՛ մշակութորեն: Երկրագործ հայը պայքարել է անասնապահ մոնղոլի դեմ, նստակյաց հայը պայքարել է քոչվոր կոյունլուի ու թուրքի դեմ: Մեր թշնամիները տարբերվել են ոչ միայն կենցաղով, մշակույթով, այլև կրոնով: Մեր առջև կանգնել է ամեն ինչով մեզ հակառակ ուժ: Մենք կամ պիտի ոչնչանայինք ու ձևախեղվեինք-լուծվեինք, կամ ընդունեինք հակադրությունների ճակատամարտը և ապրեինք: Մենք ընդունել ենք վերջին տարբերակն ու պայքարել:
Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ հիմնական պայքարը գնացել է ավելի շատ քաղաքական պատճառներով, հայերի պայքարն ընդդեմ իր թշնամիների՝ եղել է ազգային, մշակութային ու կրոնական: Եվ այժմյան եվրոպացու համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են հայերն այսքան մտահոգված ազգային հարցերով ու ազգային մտածելակերպով, քանի որ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ եվրոպայում չկան ազգային մտահոգությունները: Վերջին այդպիսի ելույթը Եվրոպայում եղավ նացիստա-ֆաշիստական շարժումը, և այժմ ամեն ազգային խոսք եվրոպացու աչքին հիտլերականություն է երևում:
Եթե եվրոպացիների պարագայում դա ինչ որ տեղ հասկանալի է, ապա տհաճ է այն, որ եվրոպական լիբերալիզմը որդեգրած հայերը նույն վերաբերմունքն ունեն ազգային տրամաբանության դեմ:
Ի հակադրություն լիբերալների, պահպանողականները, որոնք ազգային գծի ջատագովն են, իրենց ազգայնականությունն անում են բանական անգրագետ ու մակերեսային ձևով: Հիմնականում մի քանի կերպարների ու դեպքերի մասին երգելով ու երբեմն երբեմն համերգներ, ակցիաներ անելով:
Ազգային ասվածը մեծ մասամբ սահմանափակվում է մեքենային դրոշ ամրացնելով ու եռագույն արձանիկներ վաճառելով:
Ազգային դաստիարակություն ասվածը պետական քաղաքականություն պիտի լինի: Մենք պիտի ունակ լինենք հասկանալու այդ ազգային դաստիարակություն կոչվածի ողջ էությունն ու փիլիսոփայությունը: Տարբերենք մակերեսային ցուցադրությունն ու ազգային պահվածքը: Ազգային գաղափարախոսությունը պիտի լինի գործիք՝ Հայաստանը որպես ազգային պետություն պատկերացնելու ու կառուցելու համար:
Միայն երգելով ոչնչի չես հասնի:
Օրինակ բերեմ հայ ազգային գործիչներից մեկին՝ Րաֆֆուն, որին շատերը ճանաչում են միայն «Սամվել» պատմավեպով: Րաֆֆի ասելով, պետք է հասկանալ «Կայծեր»-ը: Դա մի վիթխարի գործ է, իսկական ծրագրային քաղաքական վեպ, մի գործ, որի նմանը չունենք մինչև այսօր, ու այդ գործն այսօր գրեթե մոռացված վիճակում է:
Մեկ այլ հրաշալի օրինակ է Ռափայել Պատկանյանը, որի գործերն արգելված էին ԽՍՀՄ-ում, որպես ազգայնական գործեր:
Եթե ասում ենք ազգային կրթություն, դա նշանակում է, որ այդ ազգային կրթություն ասվածը պիտի սկսվի ընտանիքից, սովորեցվի դպրոցում, քարոզվի բակում, հեռուստատեսությամբ և մեդիայով, շոշափելի ու տեսանելի լինի ամենուր՝ սկսած արձաններից, մինչև ամենահասարակ պաստառներ, համերգներ, ելույթներ:
Ազգային կրթությունն այն փրկօղակն է, որը մեզ փրկելու է գլոբալիզացիայի օվկիանոսում խեղդվելուց: Ես դեմ չեմ գլոբալիզացիային, բայց դա չպետք է հաստատվի հայկական ազգային մշակույթի հաշվին: Օտարի գործը հստակ պիտի համարվի օտար գործ, այն չպետք է սեփականացվի: Մենք ինքներս ունենք հազարամյակներով ձգվող մշակույթ, որ կհերիքի մի ողջ աշխարհի, մինչդեռ այսօր «հայ»-ը շատ քիչ է հիշեցնում հայի: Այսօրվա հայի մոտ ազգային ասվածը նույնականանում է հետամնացության ու ագրեսիվ կռվի հետ: Ազգային կրթություն ասվածից շատերն այնքան են վախենում, որ կարծում են, թե ազգային պետությունը նշանակում է մի բան, որ բոլոր տղամարդիկ փափախով ու արխալուղով պիտի ֆիդայի լինեն ու կով պահեն, իսկ աղջիկները կապեն գլուխն ու բերանը, առավոտից երեկո ջուր կրեն ու կով կթեն: Սա նշանակում է, որ հայոց ազգային գաղափարն ու կիսաքոչվոր մահմեդական հետամնաց կենցաղը մեզ մոտ նույնացվում է, ինչը առաջ է քաշում ամենազզվելի համեմատություններ:
Պետական անգործությունն էլ իր հերթին ավելի է խորացնում այս խնդիրը:
Եթե չունենանք ազգային կրթություն ու ազգային դաստիարակություն, կկորցնենք մեր ինքնիշխանության կարևորագույն սյուներից մեկը: Նպատակ չունեցող ազգը պատճառ չի ունենա պայքարելու:
Մենք չպիտի մոռանանք, որ մեր թշնամին, թուրքն ու իր կովկասյան ցեղատեսակ ադրբեջանցին մեր թշնամին են և՛ մշակութորեն, և՛ կենցաղով, և՛ կրոնով, և՛ ազգային առումով:
Մեր թշնամին մեզ հակադրում է կրոնական ու ազգային ծայրահեղ թշնամանք: Ի՞նչ ենք հակադրելու նրան՝ հումորային էրոտիկ սիթքո՞մ, թե քրեա-սիրային սերիալ:
Մենք պիտի ունենանք ուժեղ տնտեսություն, հզոր տնտեսություն, ուժեղ ու մեծ, գաղափարի երկիր:
Մենք ուզո՞ւմ ենք մնալ ու լինի ինքնիշխան: Այդ դեպքում պարտավոր ենք սկսել հենց հիմիկվանից, հենց այս պահից: Փոխել կրթական համակարգը՝ սկսած մանկարպարտեզից: Շեշտը դնել ոչ թե թուրքին ատելու, այլ հային սիրելու վրա, կարևորել ամեն ինչի հայկականը, ազգայինը: Հայ լինել, ոչ թե ազգանունով ու խոսելով, այլ հայ՝ էությամբ, մտածելակերպով, աշխարհայացքով: Հայ լինել սկզբունքորեն, ոչ թե կենսաբանական պատահականությամբ, Հայաստանը դարձնել նվեր, պատգամ, նպատակ, ոչ թե բեռ, պարտադրանք ու ծանրություն: Հայրենիքը սիրել փողոցի մաքրությունից սկսած: Հայրենիքը սիրել էությամբ ու անմնացորդ:
Պերճ Զեյթունցյանն ասում էր, որ եթե ուզում ես թուրքից վրեժ լուծել, ապա նրա քթի տակ կառուցիր զարգացած և ուժեղ Հայաստան:
Հայաստանից մարդիկ չպիտի փախչեն: Հայաստանը պիտի դառնա բոլոր հայերի հայրենիքը, իսկ Երևանը՝ ամենայն հայոց մայրաքաղաք:
Այս ամենին հնարավոր է հասնել միայն ազգային կրթությամբ ու դաստիարակությամբ, որպեսզի մեզնից վաղը չգողանան մեր ազգային ավանդույթներն ու ասեն դա թուրքական է: Որպեսզի վաղը մենք մեզ նայելիս հայի տեսնենք, ոչ թե քաղաքակիրթ գնչուի: Այդ ամենը ծանր որ տաժանելի աշխատանք է, բայց ապրում են միայն հաղթողները:
Դու պատրա՞ստ ես վճարելու այդ գինը հանուն հայոց անկախության ու ինքինշխանության:
[շարունակելի]