14.6 C
Yerevan

«Ենի­չե­րի­նե­րի վերա­դարձը»

Ինչպե՞ս է Ռուսաստա­նը պատրաստվում մերժել ՆԱՏՕ-ին, բայց համա­գործակցել ՆԱՏՕ‑ի անդա­մի հետ և միա­ժա­մա­նակ իր դաշնա­կից Հայաստա­նին կոչ անել դադա­րեցնե­լու կրա­կը ու դա այն դեպքում, երբ կրա­կո­ղը նույն ՆԱՏՕ‑ի նույն թուրքա­կան բանա­կի ադրբե­ջա­նա­կան մասնաճյուղն է: Ռուսնե­րը մեզ իրենց հետ անդունդ են քարշ տալիս:

Արա­յիկ Մկրտումյան

Օրվա մյուս մտա­հո­գիչ լուրե­րից մեկն էլ այն է, որ Թուրքիան ու Ադրբե­ջա­նը պատրաստվում են միացյալ բանակ ստեղծել: Ըստ էության Թուրքիան է պատրաստվում այդ բանա­կը ստեղծել, իսկ Ադրբե­ջա­նը շատ ուրախ է նման եղբայրա­կան քայլի համար:

Ավե­լորդ է ասել, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան միասնա­կան բանակն արդեն վաղուց կա, միայն թե այդ բանա­կի հյուսիս-արև­ելյան ստո­րա­բա­ժա­նումնե­րը առայժմ կրում են «Ադրբե­ջա­նի զինված ուժեր անվա­նումը»: Ադրբե­ջանն ինքը գոյություն ունի միայն ֆորմալ առումով, հիմա մնում է պարզա­պես օրի­նա­կան ձևա­կերպում տալ ու Ադրբե­ջանն ու Թուրքիան միա­վո­րել:

Բաքուն ինքը ոչ մի վերահսկո­ղություն չունի ո՛չ համաշխարհա­յին որևէ իրա­դարձության, ո՛չ էլ իր արտա­քին քաղա­քա­կա­նության վրա: Բաքվի կողմից արձակված ցանկա­ցած կրա­կո­ցը նախա­տեսված է Անկա­րա­յի կողմից: Էրդո­ղա­նը դիրքա­վորվում է, լիցքա­վո­րում ու նշան բռնում, իսկ Ալիևը քաշում է հրա­ցա­նի ձգա­նը:

Միասնա­կան բանա­կը նշա­նա­կում է միասնա­կան պետություն: Պարզից էլ պարզ է, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան միասնա­կան բանա­կը ենթադրում է լրիվ ու անվե­րա­պահ ենթարկում թուրքա­կա­կան ադմի­նիստրա­ցիա­յին:

Թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը մշտա­պես հայտա­րա­րել են «մեկ ժողո­վուրդ երկու պետություն» կարգա­խո­սը, հիմա արդեն դառնում է նաև «մեկ բանակ»: Առանց բանակ չկա պետություն, իսկ քանի, որ այստեղ հրա­մա­յողնե­րը թուրքերն են, ապա Ադրբե­ջանն ինքը այս քայլով կկորցնի ինքնիշխա­նության վերջին մնա­ցորդնե­րը: Ադրբե­ջանն ուղղա­կի դառնում է թուրքա­կան նահանգ, իսկ Ալիևը կատա­րում է նահանգա­պե­տի, կամ, հաշվի առնե­լով Էրդո­ղա­նի նկրտումնե­րը, փոխարքա­յի ֆունկցիա­ներ:

Իհարկե պետք չէ սպա­սել, որ Ադրբե­ջան անունը կփոխվի կամ Ադրբե­ջա­նը պաշտո­նա­պես կմտնի թուրքա­կան պետության կազմի մեջ: Դա անհնար չէ, բայց հազիվ թե հիմա դա պետք լինի: Առանց այն էլ Ադրբե­ջա­նը թուրքա­կան նահանգ է, ինքնա­վար մարզ, անվա­նեք ինչպես կուզեք, էությունը չի փոխվում:

Հիմա եկեք հասկա­նանք, թե դա ինչ նշա­նա­կություն ունի մեզ համար:

Ընդհանրա­պես պետք է ասել, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան բանա­կի ստեղծումն ինքն իրե­նով կայսերական(այս դեպքում սուլթա­նա­կան) ձևա­չա­փի աշխա­տանք է: Էրդո­ղա­նը, ով ամեն կերպ ցանկա­նում է կայսե­րա­կան պատմուճան գցել ուսե­րին, ձեռնարկում է բավա­կան հետաքրքիր ու վտանգա­վոր խաղ: Քեմա­լի ստվե­րից ամեն կերպ փախչող թուրքա­կան բռնա­պետն այս անգամ որո­շել է կրկնել սուլթան Մուրադ 1‑ի գործո­ղություննե­րը: Սուլթան Մուրադը(1369–82) ո՛չ միայն հզո­րացրել է օսմանյան պետությունը, այլև իրա­կա­նացրել բավա­կան կարև­որ մի քայլ՝ ռազմա­կան նորա­մուծություն, ավե­լի կոնկրետ՝ ենի­չե­րի­նե­րի ստեղծումը: Դրանք մահմե­դա­կան ու քրիստոնյա բնա­կիչնե­րից մանուկ հասա­կում խլված և թուրքա­կան ոգով ու դաստիա­րա­կությամբ մեծա­ցած երե­խա­ներ էին, որոնք թուրքա­կան կայսեր ամե­նա­հա­վա­տա­րիմ պաշտպաններն  էին: Թուրքա­կան միջնա­դարյան հատուկ ջոկատ, կատա­ղի ու աննա­հանջ մարտիկներ, որոնք և՛ սուլթա­նի անձա­կան թիկնա­պահ գվարդիան էին, և՛ պետության հատուկ նշա­նա­կության զորքե­րը: Այսպես ասած թուրքա­կան էսէ­սա­կաննե­րը:

Հիմա Էրդո­ղա­նը փորձում է այնպես անել, որ իր կովկասյան տեսա­կի զինվորնե­րին անձամբ հրա­ման տան իր գենե­րալնե­րը, ոչ թե ալիևյան կլա­նի ընտրյալնե­րը:

Սա նշա­նա­կում է, որ պանթուրքիզմի կետե­րից ևս մեկի իրա­գործում: Քարտե­զին նայե­լով հասկա­նում ենք, որ Ստամբուլից մինչև Բաքու ընկած թուրքա­կան տարածքում միայն մի նեղ Սյունիք է կանգնած, որ Էրդո­ղա­նին արգե­լում է բառի բուն իմաստով մեքե­նա­յով Անկա­րա­յից գնալ Բաքու, իսկ այնտե­ղից էլ միջին Ասիա, որտեղ նրան գրկա­բաց սպա­սում են ղազախներն ու մյուս թուրքա­կան ծագման երկրներն ու ժողո­վուրդնե­րը:

Իսկ հիմա միասնա­կան բանակ:

Նախ պետք է հասկա­նալ, թե արդյո՞ք ադրբե­ջանցի­նե­րը պատրաստ են սուվե­րե­նությունն ամբողջա­պես տալ թուրքե­րին՝ ընդդեմ հայե­րի դեմ պայքա­րի: Արցա­խում հայե­րը պարտվե­ցին, բայց ադրբե­ջանցի­ներն էլ չհաղթե­ցին: Էրդո­ղանն ու Պուտի­նը քաշքշե­ցին ու Արցա­խը կիսե­ցին երկու մասին, հիմա դժգոհ նայում են իրենց բաժին հասա­ծին:

 Այստեղ խոսք ունի ասե­լու նաև Մոսկվան: Մոսկվան ինքն է գլխա­վոր դերաա­կա­տա­րը հայ-ադրբե­ջա­նա­կան հարցե­րում, իսկ եթե Ադրբե­ջանն ու Թուրքիան միասնա­կան բանակ են ուզում ստեղծել, դա նշա­նա­կում է, որ Մոսկվան կամ պիտի խիստ անհանգստա­նա, կամ էլ դա ևս իր ցանկություննե­րի մեջ է մտնում:

Մոսկվա­յի տրա­մա­բա­նությունն այնքան էլ պարզ չէ: Մերժել արևմուտքին, բայց աշխա­տել թուրքե­րի հետ, նշա­նա­կում է մերժել արևմուտքին, բայց շարունա­կել աշխա­տել արևմուտքի հետ: Թուրքիան ամեն դեպքում շարունա­կում է մնալ ռուսա­կան ՀԱՊԿ‑ի հակա­ռա­կորդ ՆԱՏՕ‑ի անդամ:

Ինչպե՞ս է Ռուսաստա­նը պատրաստվում մերժել ՆԱՏՕ-ին բայց համա­գործակցել ՆԱՏՕ‑ի անդա­մի հետ և միա­ժա­մա­նակ իր դաշնա­կից Հայաստա­նին կոչ անել դադա­րեցնե­լու կրա­կը ու դա այն դեպքում, երբ կրա­կո­ղը նույն ՆԱՏՕ‑ի նույն թուրքա­կան բանա­կի ադրբե­ջա­նա­կան մասնաճյուղն է:

Ռուսնե­րը մեզ իրենց հետ անդունդ են քարշ տալիս:

Ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունն ինքն իրեն հակա­սող երկբև­եռ ուղղություն է, որը փորձում է միա­ժա­մա­նակ և՛ համա­գործակցել, և՛ մերժել արևմուտքին:

Իհարկե ռուսնե­րը նաև շատ են ցանկա­նում Թուրքիա­յին պոկել ՆԱՏՕ-ից: Այդ ժամա­նակ ռուսներն ու թուրքե­րը կհա­մա­գործակցեն նույն ազա­տությամբ, ինչ որ 1921թ, երբ երկու «մերժվածնե­րով» Հայաստանն էին առուծա­խի առարկա դարձրել: Բայց թուրքե­րին ՆԱՏՕ-ից դուրս բերե­լը էժան չի նստի ռուսնե­րի վրա ու նաև կա հենց ՆԱՏՕ, որը պարապ նստած չէ ու միամտություն կլի­նի մտա­ծել, թե ռուսներն ու թուրքե­րը ինչ ուզեն կանեն:

ՆԱՏՕ-ին չի կարող չհե­տաքրքրել նաև միասնա­կան բանա­կի թուրքա­կան գաղա­փա­րը: Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ, օգտվում է առա­տության բարիքնե­րից ու դեռ ֆինանսա­վո­րում ու ֆինանսա­վորվում, ինչպե՞ս են արձա­գանքե­լու Փարի­զը, Վաշինգտոնն ու Լոնդո­նը այն բանին, որ Թուրքիան ցանկա­նում է որդեգրել Ալիև­ին: Միասնա­կան բանակ, նշա­նա­կում է միասնա­կան կառա­վա­րում, միասնա­կան զինում ու հանդերձա­վո­րում և էլի շատ բաներ:

Եթե այդ բանա­կը ստեղծվի ու Ադրբե­ջա­նը պաշտո­նա­պես պատե­րազմի մեջ մտնի, ապա ըստ տրա­մա­բա­նության, թուրքե­րը ևս պիտի միանգա­մից մտնեն այդ նույն պատե­րազմի մեջ, որովհետև միասնա­կան բանակ է, բայց թուրքերն իրա­վունք չունեն առանց ՆԱՏՕ համա­ձայնության երե­կո­յան 10-ից ուշ տուն գալու:

Այս ամե­նից տուժում ու շարունա­կում ենք տուժել մենք:

Այն, որ Ռուսաստա­նը մեր դաշնա­կի­ցը չէ, դա վաղուց էր պարզ, ավե­լորդ է անգամ ռուսնե­րից ինչ որ բան պահանջել, չեն արել ու չեն էլ անի: ՆԱՏՕ-ից էլ չենք կարող պահանջել, մնում է միայն ՄԱԿ անվտանգության խորհուրդը, որը 25 տոկո­սով ՀԱՊԿ է, 50 տոկո­սով ՆԱՏՕ ու մեկ էլ Չինաստան, որը չի խոսում, բայց գործում է:

Ի՞նչ է լինե­լու հետո:

Հետո այն է, որ ռուս թուրքա­կան համա­գործակցությունը շարունակվում ու շարունակվե­լու է, ադրբե­ջանցի­նե­րը հայե­րից փորձե­լու են պոկել ամեն հնա­րա­վո­րը, իսկ Ռուսաստա­նը հայ-ադրբե­ջա­նա­կան հարցե­րում Էրդո­ղա­նին զիջե­լու է այնքան, ինչքան որ հնա­րա­վոր է՝ տարա­ծաշրջա­նում միայնակ չմնա­լու համար:

Բայց ռուս-թուրքա­կան էլեկտրա­կան հարա­բե­րություննե­րը միայն Հայաստա­նով չեն սահմա­նա­փակվում: Գոյություն ունի Ուկրաի­նա, կա Ղրի­մի ու Դոնբա­սի հարց:

Սա շատ հետաքրքիր կլի­ներ, եթե այսքան ողբերգա­կան չլի­ներ մեզ համար:

Ի՞նչ պիտի անենք մենք:

Երկու բան՝

Նախ իշխա­նությունը պիտի դառնա ուժեղ ու կենտրո­նացված: Ժամա­նակ չունենք ներկա-նախկին խաղա­լու: Քանի դեռ Հայաստա­նում երկիշխա­նություն է, ոչ մի հարց չի լուծվե­լու:

Երկրորդ՝ մեզ նոր արտա­քին քաղա­քա­կան տրա­մա­բա­նություն է պետք: Լրիվ նոր, թարմ ու սթափ: Պետք է սկսել ՄԱԿ անվտանգության խորհրդով ու վերջացնել ՀԱՊԿ-ով: Դա հեշտ չի լինի: Դա կլի­նի շատ, շատ բարդ: Փարիզն ինքն էլ հասկա­նում է, որ Երև­ա­նը իրենց «ոչ» ասել չի ուզում, «այո» ասել էլ չի կարո­ղա­նում, որովհետև ռուսնե­րը չեն թողնում:

Հիմա մեզ ռեալ օգնություն է պետք: Կոչե­րը զրո են: Մեզ իրա­կան շոշա­փե­լի ու նաև հենց ռազմա­կան օգնություն է պետք այս ռուս-ադրբե­ջա­նա-թուրքա­կան եռյա­կի ճանկե­րից դուրս պրծնե­լու համար:

Հայ պաշտոնյա­նե­րը կրկին հանդի­պումներ են այսօր ունե­ցել ռուսա­կան չինովնիկնե­րի ու պրիստավնե­րի հետ, որոնք էլի անո­րոշ խոսել են, որ ամեն ինչ լավ կլի­նի:

Ո՛չ: Ոչինչ լավ չի լինի այս տրա­մա­բա­նությամբ: Մենք կանգնած են լրիվ փլուզման վտանգի առաջ: Այս դեպքում մեզ 10 մլրդ ֆունտն էլ չի փրկի: Մեզ հիմա պետք է ռեալ օգնություն: Մենք դա կարող ենք ստա­նալ՝ ՀԱՊԿ-ին հակադրե­լով ՄԱԿ անվտանգության խորհուրդը:

Մենք պիտի ապրենք:

Առնչվող Հոդվածներ