14.8 C
Yerevan

Ո՞ւր է Կուսակցա­կան Մտա­վո­րա­կա­նությունը

Այսօր ոչ մի կուսակցություն չի կարող հպարտա­նալ, որ իր շարքե­րում կան այնպի­սի մարդիկ որոնք կհա­մե­մատվեն Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյա­նի, Շահան Նաթա­լիի, Արամ Մանուկյա­նի, Գարե­գին Նժդե­հի, Դրո­յի, Անդրա­նի­կի, Հովհաննես Թումանյա­նի, Ակսել Բակունցի, Վահան Թոթո­վենցի, Նիկոլ Դումա­նի, Հրայր Դժոխքի, Նիկոլ Աղբալյա­նի ու բազում այլ մեծություննե­րի հետ:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նում այսօր գործող կուսակցություննե­րը նվա­զա­գույնս անգամ չեն հիշեցնում այն կուսակցություննե­րին, որոնք հիմնվել էին 1800-ականնե­րի վերջե­րին: Հայաստա­նում այսօր կուսակցություննե­րը ամբողջո­վին կամ գրե­թե ամբողջո­վին քաղա­քա­կա­նացված են և մշա­կութա­յին ֆունկցիա­ներ չեն կատա­րում:

Ոմանց համար կարող է զարմա­նա­լի թվալ, թե ինչու պիտի կուսակցությունը քաղա­քա­կա­նությունից բացի այլ հարցե­րով զբաղվի, եթե կուսակցություն ասվա­ծը ենթադրում է հենց քաղա­քա­կա­նություն:

Այո՛, մի զարմա­ցեք, բայց հայկա­կան կուսակցություննե­րը մի ժամա­նակ բավա­կան կիրթ ու գրա­գետ մասսա ունեին՝ ի տարբե­րություն այսօրվա:

Հայկա­կան երեք կուսակցություննե­րը՝ Հնչակյաննե­րը, Ռամկա­վարներն ու Դաշնակցությունը, որ հիմնադրվել էին հայ ժողովրդի համար բախտո­րոշ ժամա­նա­կաշրջա­նում, ամեն ինչից բացի ունեին նաև հզոր մշա­կութա­յին ու ռազմա­կան անձնա­կազմ: Բացի քաղա­քա­կան գործիչնե­րից, այդ կուսակցություննե­րում համախմբվում էին մարդիկ, ովքեր ոչ միայն քաղա­քա­կա­նությամբ էին զբաղված, այլև մտա­վոր մեծ խելքի տեր էին: Դա մեծ նշա­նա­կություն ունե­ցավ այդ երեք կուսակցություննե­րի գործունեության ու ճակա­տագրե­րի վրա:

Ինչքան էլ, որ տարբեր լինեին այդ կուսակցություննե­րի մոտե­ցումներն ու գործունեության տարբե­րակնե­րը, դրանք համախմբված էին հայոց ապա­գա­յի տեսլա­կա­նի շուրջ, իսկ նրանց անձնա­կազմում գտնվող կուսակցա­կաննե­րի մեջ ոչ միայն չոր քաղա­քա­գետներ էին, այլև իր ժամա­նա­կի հայտնի գիտության, արվեստի ու մշա­կույթի ներկա­յա­ցուցիչներ, փառա­բանված զինվո­րա­կաններ: Ու հենց դա էլ նպաստեց ո՛չ միայն այդ կուսակցություննե­րի գաղա­փա­րա­կան ամրությանն ու կայունությա­նը, այլև գործունեության վրա ազդեց:

Անհա­մե­մա­տե­լի են այն փոփո­խություննե­րը, որ կան ներկա­յիս ու անցյա­լի հայ քաղա­քա­կան ու հասա­րա­կա­կան գործիչնե­րի մեջ: Անհա­մե­մա­տե­լի՝ բացա­սա­կան առումով: Մենք այսօր չունենք այնպի­սի կերպարներ, ինչպի­սիք կային օրի­նակ 1915թ. դրությամբ: Ռազմա­կան ու մշա­կույթի հսկա­նե­րի ժամա­նա­կաշրջանն էր ու հայկա­կան երեք կուսակցություններն էլ ունեին այնպի­սի անդամներ, որոնք շրջա­դարձա­յին դեր էին կատա­րում:

Այսօր կուսակցություննե­րի անդամնե­րի մեծ մասը քաղա­քա­գետներ են, իրա­վա­բաններ ու մեծ մասամբ այդ ոլորտի հետ շփում ունե­ցողներ: ՀՅԴ, ՍԴՀԿ ու ռամկա­վարնե­րի շարքե­րում ավանդա­բար իրենց ուրույն տեղն ունեն պատմա­բաննե­րը, բայց այդ կուսակցություննե­րը շատ շատ են փոխվել: Անչափ շատ: Մասամբ իրենց մեղքով, մասամբ՝ ժամա­նակն է այդպի­սին: Այսօր ոչ մի կուսակցություն չի կարող հպարտա­նալ, որ իր շարքե­րում կան այնպի­սի մարդիկ որոնք կհա­մե­մատվեն Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյա­նի, Շահան Նաթա­լիի, Արամ Մանուկյա­նի, Գարե­գին Նժդե­հի, Դրո­յի, Անդրա­նի­կի, Հովհաննես Թումանյա­նի, Ակսել Բակունցի, Վահան Թոթո­վենցի, Նիկոլ Դումա­նի, Հրայր Դժոխքի, Նիկոլ Աղբալյա­նի ու բազում այլ մեծություննե­րի հետ:

Այսօր հայաստանյան կուսակցություննե­րը ավե­լի շատ մանրախնդիր են քան գաղա­փա­րա­կան, ավե­լի շատ քաղա­քա­կան, քան ազգա­յին ու պետա­կան: Այսօր կուսակցություննե­րը չունեն այն էլի­տան, որը կար սրա­նից 100 տարի առաջ՝ և՛ որա­կա­պես, և՛ քանա­կա­կան առումով: Եթե 100 տարի առաջ հայկա­կան կուսակցություննե­րը օրնի­բուն աշխա­տում էին և ջանք ու եռանդ չէին խնա­յում, ապա այսօր կուսակցություննե­րի հիմնա­կան գործը խոսելն է: Ահա երեք օր է, ինչ պետության օրենսդիր մարմնում այնպի­սի խայտա­ռակ վիճակ է, որ զարմա­նում ես, թե ինչպես կարող է նման մեծ ու իմաստուն ժողո­վուրդն այսպի­սի անո­րակ Ազգա­յին Ժողով ընտրել:

Երբ խոսում ենք մեկ դար առաջվա գործիչնե­րի մասին, պետք է հասկա­նալ, որ միայն սովո­րութա­յին հիացմունքը չէ պատճա­ռը, այլ ամե­նա­սո­վո­րա­կան համե­մա­տությունը անցյա­լի ու այսօրվա մեջ: Հայկա­կան երեք ավանդա­կան կուսակցություննե­րը շատ քիչ բանով են հիշեցնում իրենց մեկ դար առաջվա իրա­կա­նությա­նը: Այդ երեք կուսակցություննե­րից հիմա միայն ՀՅԴ‑ն է ակտիվ մնա­ցել, իսկ  Հնչակյաննե­րի ու Ռամկա­վարնե­րի գոյությունը մեծ հաշվով խորհրդանշա­կան է: Ցավոք սրտի: Այդ կուսակցություննե­րը ոչ միայն քաղա­քա­կան մարմիններ են, այլև պատմա­կան ու մշա­կութա­յին արժեք՝ հայոց քաղա­քա­կան մտքի պատմության մի կարև­որ հատված:

Իհարկե կուսակցություննե­րի թուլա­ցումն ու ջլա­տումը հենց այնպես տեղի չունե­ցավ: Շատե­րը զոհ գնա­ցին թուրքա­կան ու կոմունիստա­կան տեռո­րին, շատերն էլ հիասթափվե­ցին: Արդյունքում հայկա­կան կուսակցություննե­րը էապես տուժե­ցին ո՛չ միայն անձնա­կազմի թվով, այլև անդամնե­րի որա­կով:

Կոմունիստա­կան կարգե­րի հաստա­տումը խաչ քաշեց հայկա­կան նորա­թուխ քաղա­քա­կան դաշտի վրա, ԽՍՀՄ-ում քաղա­քա­կա­նությամբ զբաղվելն արգելվեց ու հայ ժողո­վուրդը, ով դեռևս  չէր էլ հասցրել հասկա­նա­լու քաղա­քա­կա­նության էությունն ու սկզբունքնե­րը, մնաց խորհրդա­յին միա­տարրության մթնո­լորտում: Իսկ քաղա­քա­կա­նության զարգացման համար բազմա­զա­նություն ու գաղա­փարնե­րի բախում, իսկ դա չկար խորհրդա­յին պետությունում: Խորհրդա­յին տարի­նե­րին հայկա­կան կուսակցություննե­րի ճակա­տա­գիրն ավե­լի բարդա­ցավ: Նրանք ստիպված էին գործել օտար միջա­վայրում, օտար պետություննե­րում: Այդ ամե­նին գումարվում էր նաև հայկա­կան համայնքնե­րի ուծա­ցումն ու թուլա­ցումը:

Հայկա­կան կուսակցություններն այլևս երբեք չունե­ցան այն ոսկե անձնա­կազմը, որ ունեին իրեն գործունեության առա­ջին տասնամյակնե­րում:

Անկա­խությունից հետո Հայաստա­նի Հանրա­պե­տությունում սնկի պես անթիվ, անհա­մար կուսակցություններ ծլե­ցին, որոնց ճնշող մեծա­մասնությունը ո՛չ յուրա­հա­տուկ գաղա­փա­րա­խո­սություն ուներ, ո՛չ մտա­վո­րա­կան էլի­տա: Այդ կուսակցություննե­րի մեծ մասը այդպես էլ անհայտ ու անա­նուն մնա­ցին և մի անհայտ կուսակցությա­նը փոխա­րի­նում էր մեկ այլ նորա­թուխ ու ոչնչով աչքի չընկնո­ղը: Մենք սովո­րե­ցինք, որ կուսակցություններն անի­մաստ են, մեզ համար նորմալ դարձավ, որ քաղա­քա­կան դաշտը կուռումպացված ու քրեա­կա­նացված է:

Խորհրդա­յին միա­կուսակցա­կա­նության մեջ ընդարմա­ցած հայ ժողո­վուրդն ընկավ բազմա­կուսակցա­կան քաո­սի մեջ: Այսօր Հայաստա­նում կան 100-ից ավե­լի կուսակցություններ, որից ամե­նա­շա­տը 10–15‑ը շատ թե քիչ հայտնի լինեն: Մնացյա­լը՝ մեռյալ մարդ-կուսակցություններ են, որոնք գործե­լու ո՛չ միջոցներ ունեն, ոչ էլ ուժ, կամք ու անձնա­կազմ: Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտն ավերվեց ու այլա­սերվեց միանգա­մից: Այդ կուսակցություննե­րի ճնշող մեծա­մասնությունը կամ գրպա­նա­յին ու դեկո­րա­տիվ պատվեր  կատա­րողներ էին, կամ էլ ազնիվ մղումնե­րով ստեղծված, բայց անուժ ու սակա­վա­մարդ կազմա­կերպություններ:

Մեծ փոփո­խություններ կրե­ցին նաև ավանդա­կան երեք կուսակցություննե­րը: Հնչակյաններն ու Ռամկա­վարնե­րը այլևս չկա­րո­ղա­ցան վերա­կանգնվել ու հիմա գոյություն ունեն մեծ մասամբ ֆորմալ առումով: Ինչ վերա­բերվում է ՀՅԴ-ին ապա այն այլևս այն ՀՅԴ‑ն չէր, ինչ և մեկ դար առաջ:

Եվ եթե համե­մա­տե­լով տեսնում ենք, որ կուսակցություննե­րը այժմ բավա­կան աղքատ են մեկ դար առաջ գոյություն ունե­ցած կուսակցություննե­րի համե­մատ, ապա կարող ենք ասել, որ այժմյան կուսակցա­կան ձախո­ղումնե­րի պատճառ է նաև նրանց թերի անձնա­կազմը:

Հայաստա­նում այսօր մտա­վո­րա­կա­նություն էլ չկա, որպես այդպի­սին: «Մեզ նժդեհներ պե՞տք են» հոդվա­ծում խոսել ենք այն պատճառնե­րի մասին, թե ինչու Հայաստա­նում հիմա մտա­վո­րա­կան էլի­տա չկա: Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ դրա բացա­կա­յությունն ուղղա­կիո­րեն ազդում է քաղա­քա­կան ուժե­րի որա­կի վրա:

Ներկա­յիս քաղա­քա­կան ուժե­րը շատ ավե­լի քիչ գաղա­փա­րա­կան են ու ավե­լի շատ կրկնօ­րի­նա­կող: Գլո­բա­լի­զացված են նաև նրանց նպա­տակներն ու գաղա­փարնե­րը: Պետությունն ու հայրե­նի­քը իրենց տեղն են զիջել համա­մարդկա­յին արժեքնե­րին: Թվում է, թե դա պիտի պրոգրե­սի ցուցա­նիշ լիներ: Համա­մարդկա­յին արժեքնե­րի դավա­նումն իրոք որ ուրա­խա­լի է, բայց դա չպի­տի լինի հայրե­նի­քի ու պետության ինքնուրույնության հաշվին:

Այժմյան կուսակցություննե­րին պակա­սում է ինքնուրույնությունն ու մշա­կութա­յին առանձնա­հատկություն: Այժմյան կուսակցություննե­րի գործունեության հիմնա­կան ուղղությունը դիմա­ցի­նի աշխա­տանքի բացթո­ղումնե­րի վրա կենտրո­նա­նալն է: Մենք դրան ակա­նա­տես ենք լինում արդեն 30 տարի:

Հայկա­կան երեք կուսակցություններն իրար հետ 10 տարում տասնյակ անգամներ ավե­լի շատ գործե­ցին, քան մերօրյա հարյուրա­վոր կուսակցություննե­րը՝ երե­սուն տարի:

Հայկա­կան կուսակցություններն ու հայ էլի­տան այն ժամա­նակ կազմա­կերպե­ցին և իրա­կա­նացրին հսկա­յա­կան ազգա­յին ազա­տագրա­կան կռիվներ, իրա­կա­նացրին ինքնա­պաշտպա­նա­կան փայլուն օպե­րա­ցիա­ներ, մասնակցե­ցին հանրա­պե­տության ստեղծմա­նը, Սյունի­քի պաշտպա­նությունը, պայքա­րե­ցին Ռուսա­կան ու Թուրքա­կան կայսրություննե­րի դեմ, գործե­ցին Ցեղասպա­նության ու համաշխարհա­յին պատե­րազմնե­րի ժամա­նակ և…կոտրվեցին խաղաղ ժամա­նակնե­րում: Այդ ուժե­րը, որոնք դիմա­ցան ամե­նա­ծանր ու սարսա­փե­լի փորձություննե­րին, չկա­րո­ղա­ցան դիմա­նալ խաղաղ ժամա­նակնե­րին:

Այժմ ո՞ր կուսակցությունը կարող է հպարտա­նալ նման գործունեությամբ: Ոչ ոք: Ոչ էլ նույնիսկ այն երեք կուսակցություննե­րը:

Այսօր հայկա­կան կուսակցություննե­րը կուսակցություն են այնքա­նով, որ ունեն ստանդարտ կանո­նադրություն, ծրա­գիր և լոգո: Մնացյալ ոչ մի բանը չի հիշեցնում կուսակցություն:

Կրթությունն է, որ պիտի փրկի Հայաստանն ու նրա ապա­գան ու մտա­վո­րա­կաններն են միայն, որ կարող են գաղա­փա­րա­կան հարություն տալ նաև կուսակցություննե­րին ու նրանց դեկո­րա­տիվ երև­ույթից վերա­ծել ակտիվ գաղա­փա­րա­կան ուժի, հակա­ռակ դեպքում այն, ինչ կատարվում է Հայաստա­նում, ավե­լի է խորացնե­լու այս ամբողջ սարսա­փը: Այն ինչ կատարվում է Աժ-ում, այս ամբող խայտա­ռա­կության հետև­անքն է և մեզ օդ ու ջրի պես անհրա­ժեշտ են գաղա­փա­րա­կան ու կարող կուսակցություններ: Դրանք կարող են կայա­նալ միայն ու միայն գաղա­փա­րա­կան ու մտա­վո­րա­կաննե­րի ներկա­յությամբ ու աջակցությամբ: Հակա­ռակ դեպքում այդ ամե­նը ժամա­վա­ճա­ռություն է:

Առնչվող Հոդվածներ