14.8 C
Yerevan

Ծանո­թա­ցեք BABO‑ի Հետ

Էլ ինչպե՞ս ենք խոսում, որ ադրբե­ջանցին քանդում է հայկա­կան տաճա­րը, եթե ինքներս ենք փորում մի քանի հազար տարե­կան ամրո­ցի պատե­րը:

Արա­յիկ Մկրտումյան

Խնդրեմ, հիա­ցեք: Նկա­րում այլանդակված պատը, ոչ թե ինչ որ հետամնաց գյուղի կամ ծայրա­մա­սա­յին քաղա­քի ետնա­խորշե­րում աղբի մեջ թաղված մի կեղտոտ շենքի շքա­մուտքն է, այլ մ.թ.ա. 782թ. հիմնադրված Էրե­բունի ամրո­ցի պատե­րից մեկը: Ուրարտա­կան այս հրա­շա­գեղ ամրո­ցի պատե­րից մեկը «զարդարված է» այս այլանդակ «արձա­նագրություննե­րով», որտեղ ինչ որ տհաճ դեմքեր են ուրվագծված, տարա­տե­սակ անուններ, ինչ որ պատկերներ: Մի խոսքով ով ինչ ուզել, արել է:

Միայն չասեք, թե զարմա­ցած եք: Ահա այս թշվա­ռա­գույն վիճակն է տիրում 2803 տարե­կան ամրո­ցում: Մի ամրո­ցի, որի հիմնադրումով սկսվեց նաև այն քաղա­քի կյանքը, որին այսօր անվա­նում ենք Երև­ան: Մայրաքաղա՛ք Երև­ան:

Նույնիսկ Գուգլում, երբ փնտրում ենք Էրե­բունի ամրոց բառե­րը, որոնման առա­ջին իսկ արդյունքում բերված տվյալնե­րի մեջ նշված է. «Վիճա­կը՝ անմխի­թար»:

Ես ինքս անձամբ ճանա­չում եմ Էրե­բունի ամրո­ցի ու թանգա­րա­նի տնօ­րեն Միքա­յել Բադալյա­նին: Վերջինս կիրթ և խելա­ցի, հեղի­նա­կա­վոր գիտնա­կան է, ով ձեռքից եկա­ծը չի խնա­յում թանգա­րա­նի ու ամրո­ցի բարե­կարգման համար: Նրա հետ աշխա­տել եմ հայ-ֆրանսիա­կան հնա­գի­տա­կան արշա­վախմբում: Արդեն իսկ մեծ աշխա­տանքներ են տարվել նրա ջանքե­րով:  Շատ բաներ բարե­կարգվել են: Կատարվել ու կատարվում են մաքրման ու վերա­կանգնման աշխա­տանքներ: Վստահ եմ, որ պարոն Բադա­լա­յա­նը ամեն ինչ անում է ու կանի ամրոցն ու թանգա­րա­նը պատշաճ մակարդա­կում պահե­լու համար: Բայց միայն Միքա­յել Բադալյա­նը չի կարող ապա­հո­վել մի ողջ ամրո­ցի անվտանգություն, եթե հասա­րա­կությունն ինքը թքած ունի այս ամե­նի վրա: Հանուն արդա­րության նշեմ, որ այս գրա­ռումնե­րը նոր չեն արվել, արդեն քանի տարի է ինչ կան:

Պեղումնե­րի ժամա­նակ շատ տուրիստներ են եկել, նայել հիա­ցել ու նաև զարմա­ցել պատե­րին տեսնե­լով ժամա­նա­կա­կից այս այլանդակ երև­ույթնե­րը: Ու մենք բոլորս գլուխներս կախել ենք ու չենք կարո­ղա­ցել նորմալ պատասխան տալ: Չենք կարո­ղա­ցել ասել, թե ինչն է դրդում հային գնալ ու այլանդա­կել իր իսկ պատմա­կան հուշարձա­նը: Չենք կարո­ղա­ցել բացատրել, թե ինչպես է մի քանի հազար տարվա քաղա­քակրթության հիմնա­դիր ու դրա կրող հայը հասել այն վիճա­կի, որ հիմա­րա­բար իր անունն է գրում մի քանի հազար տարվա ամրո­ցի պատե­րին: Նույնիսկ ոչ թե գրում, այլ փորագրում՝ պատը քերե­լով ու փչացնե­լով: Իսկ հազա­րամյա ամրո­ցի պատն ինչ որ շքա­մուտք չէ, որ ծեփը քերես ու նորը խփես:

Չգի­տեմ, թե այդ «արձա­նագրություննե­րից» քանիսն են խորհրդա­յին ժամա­նակնե­րում արվել, քանի­սը՝ 90-ականնե­րի քաո­սի, ու քանի­սը մեր օրե­րում, բայց փաստն այն է, որ հոլանդա­ցի տուրիստը շատ մեծ վերա­պա­հումնե­րով է խոսե­լու հայկա­կան մշա­կույթի մասին: Ավե­լի ճիշտ ոչ թե մշա­կույթի, այլ դրա պահպանման հետ կապված:

Այս ամե­նը խոսում է մի բանի մասին: Մենք հեռա­ցել ենք մեզնից: Այնքան ենք հեռա­ցել, որ մեզ համար տարբե­րություն չկա, թե որտեղ ինչ ենք անում:

Էլ ինչպե՞ս ենք խոսում, որ ադրբե­ջանցին քանդում է հայկա­կան տաճա­րը, եթե ինքներս ենք փորում մի քանի հազար տարե­կան ամրո­ցի պատե­րը: Ինչպե՞ս ենք խոսում Կոմի­տա­սի ու Նարե­կա­ցու մասին, եթե խաղաղ ու ապա­հով պայմաննե­րում հայն ինքն իր ձեռքով է փչացնում իր մշա­կույթը:

Զարմա­նա­լի է, որ դեռ թուրքե­րը վայնա­սուն չեն բարձրացրել, որ հայե­րը քանդում են իրենց մշա­կույթը: Չիմա­ցողնե­րին հիշեցնեմ, որ հարմար պահե­րին թուրքե­րը «սեփա­կան մշա­կույթ» են համա­րում նաև ուրարտա­կա­նը:

Լավ հետո՞:

Էսպես ինչքա՞ն է շարունակվե­լու: Գուցե գնանք ու սկսենք նաև Էջմիածնի պատե­րը փորել: Կամ Գառնին քանդենք: Հենց էնպես: Հավե­սի համար: Կամ գնանք ու սկսենք Պանթեո­նի արձաննե­րի վրա բեղեր ու սմայլիկներ նկա­րենք: Չէ՞: Չգնա՞նք: Այդ դեպքում որ սատա­նան է համո­զել այդ վանդալնե­րին գալ ու այլանդա­կել Էրե­բունու պատե­րը:

Էրե­բունու ամրո­ցի պատե­րին կարե­լի է տեսնել հնա­դարյան ուրարտա­կան արձա­նագրություննե­րը: Կարե­լի է տեսնել նաև ժամա­նա­կա­կից «հայե­րեն արձա­նագրություննե­րը»: Ու եթե առա­ջին դեպքում հպարտություն ես զգում, ապա երկրորդ պարա­գա­յում ամո­թից կարմրում ես սեփա­կան ժողովրդի որոշ ներկա­յա­ցուցիչնե­րի համար:

Ադրբե­ջանցի­ներն էլ են այլանդա­կում հայկա­կան մշա­կույթը, փչացնում են, փորում են հայկա­կան եկե­ղե­ցի­նե­րի ու տաճարնե­րի պատե­րը: Նրանք թշնա­մի­ներ են: Իսկ ի՞նչ ասես սրանց: Ո՞րն է նրանց ու թուրքե­րի տարբե­րությունը:

Ուրարտուի հզոր արքա Արգիշտին հավա­նա­բար մտքով չէր էլ անցկացնի, որ կանցնեն հազա­րա­վոր տարի­ներ ու իր ամրո­ցը, որ կառուցվել էր «Ի հզո­րա­ցումն Բիայնա երկրի և ի տապա­լումն թշնա­մա­կան երկրնե­րի» կդառնա ծաղր ու ծանա­կի առարկա հենց հայե­րի կողմից:

Առնչվող Հոդվածներ