14.8 C
Yerevan

Ուսուցիչնե­րի Աշխա­տա­վարձ

«Նախա­րա­րի աշխա­տա­վարձ, պատգա­մա­վո­րի կարգա­վի­ճակ, կայսեր չափ պաշտա­մունք»

Արա­յիկ Մկրտումյան

Կրթա­կան ոլորտի մասին խոսում ենք անընդհատ ու անընդհատ էլ նշում, որ պետք է այսինչն անել կամ՝ պետք չէ այնինչն անել: Ու այդ «պետք է»-ների մեջ շատ հաճախ նշվում է, որ մանկա­վարժի ու գիտնա­կա­նի աշխա­տա­վարձե­րը շատ ցածր են ու որ դա էլ իր հերթին ուղղա­կիո­րեն կապ ունի կրթության որա­կի հետ:

Բայց ամեն ինչ հերթով:

Հայաստա­նում արդենն ավանդա­կան է դարձել կրկնուսույց երև­ույթը, այսինքն մարդիկ, ովքեր երե­խա­նե­րին օգնում են դասե­րը պատրաստել,  նորից են սովո­րեցնում այն, ինչ պիտի որ դպրո­ցում արդեն սովո­րած լինեին: Բացի դրա­նից, կրկնուսույցնե­րի դերը շատ տարածված է դիմորդնե­րի շրջա­նում, երբ համալսա­րան ընդունվել պատրաստվողնե­րը հաճախ մի քանի առարկա են պարա­պում միա­ժա­մա­նակ: Դա իհարկե անվճար չէ, և դիմորդը բավա­կան մեծ գումար է վճա­րում դրա համար:

Այստեղ մի քանի հարց է առա­ջա­նում: Նախ կրկնուսույցնե­րի հետ կապված: Ինչո՞վ է արդա­րացված նրանց գոյությունը: Ակներև է, որ դպրո­ցում մատուցված գիտե­լիքն ինչ ինչ պատճա­ռով տեղ չի հասնում, կամ թերի է հասնում, և կարիք է լինում կրկնուսույցի:

Իսկ ի՞նչն է պատճա­ռը, որ առա­ջա­նում է նման բաց, որը ստիպված լցվում է կրկնուսույցնե­րի կողմից:

Եվ բացի դրա­նից առա­ջա­նում են նաև այլ հարցեր ևս: Օրի­նակ ովքե՞ր են այդ կրկնուսույցնե­րը, ի՞նչ երաշխիք կա, որ նրանց մատուցած գիտե­լիքն ավե­լի որակյալ կամ մրցունակ է դպրո­ցա­կան ծրագրի հանդեպ: Կամ, եթե կրկնուսույցը կարո­ղա­նում է աշա­կերտին կամ դիմորդին բավա­րար չափով գիտե­լիք տալ, ապա ինչու չի կատարվում հետևյալ տրա­մա­բա­նությունը, և կրկնուսույցը չի սկսում աշխա­տել հենց դպրո­ցում, եթե նրա տված գիտե­լիքն այնքան լավն է, որ աշա­կերտը ստիպված նրա մոտ է գնում սովո­րե­լու կամ սովո­րա­ծը լրացնե­լու: Ու ինչո՞ւ են շարունա­կում աշխա­տել այն ուսուցիչնե­րը, որոնց տված գիտե­լիքնե­րը կարիք է լինում ամե­նօրյա ռեժի­մով թարմացնե­լու:

Թվում է, թե ամեն ինչ պարզ է: Եթե ուսուցի­չը չի կարո­ղա­նում բավա­րար չափով գիտե­լիքներ տալ, ապա տրա­մա­բա­նա­կան է, որ նրան փոխա­րի­նի այն մարդը, ով հավելյալ վճա­րով անում է այն, ինչ պիտի ուսուցի­չը աներ:

Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ ու հարթ չէ: Օրի­նակ ի՞նչ անել, եթե ուսուցիչն ու կրկնուսույցը նույն մարդն են: Շատ շատ ուսուցիչներ տանը պարա­պում են հենց այն աշա­կերտնե­րի հետ, որոնց սովո­րեցնում են նաև դպրո­ցում:

Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա խնդի­րը կա՛մ ուսուցչի մեջ է, կա՛մ աշա­կերտի:

Ենթադրենք ուսուցի­չը լավ չի սովո­րեցնում, լավ մասնա­գետ չէ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի աշա­կերտին նորից տանել այն ուսուցչի մոտ, որը նրան դպրո­ցում լավ չի սովո­րեցնում և դեռ մի բան էլ վճա­րել դրա համար:

Կամ ենթադրենք, որ աշա­կերտը լավ չի սովո­րում: Այդ դեպքում այդ աշա­կերտի նկատմամբ պետք է լինի հատուկ վերա­բերմունք, և եթե աշա­կերտը ինչ ինչ պատճառնե­րով չի սովո­րում կամ լավ չի սովո­րում, ապա ինչքանո՞վ է երաշխա­վորված, որ դպրո­ցում չսո­վո­րող աշա­կերտը կսո­վո­րի ուսուցչի տանը:

Սրանք բոլո­րը խնդիրներ են ու ընդ որում բավա­կան կնճռոտված խնդիրներ:

Եկեք  մի պահ թողնենք այս հարցը ու վերա­դառնանք ուսուցչի աշխա­տա­վարձին, որը, ինչպես գիտենք, ամենև­ին էլ փայլուն վիճա­կում չի գտնվում: Ապրե­լու խնդիր ունե­ցող ուսուցիչնե­րը շատ հաճախ ստիպված են լինում տարա­տե­սակ քայլե­րի գնալ ու ինչ որ կերպ լրացնել չհե­րի­քող աշխա­տա­վարձը: Ոմանք փորձում են իրենց մասնա­գի­տությա­նը մոտ ինչ որ լրա­ցուցիչ աշխա­տանքներ կատա­րել՝ տեքստեր գրել կամ թարգմա­նություններ կատա­րել, երե­կո­նե­րը աշխա­տել ուրիշ ոլորտում, դառնալ կրկնուսույց, կամ էլ…փորձել չարա­շա­հումներ և կաշառքնե­րով, նվերնե­րով լրացնել անհրա­ժեշտ գումա­րը: Ի դեպ, վերջի­նը բավա­կան մեծ մտա­հո­գություննե­րի և սրա­խո­սություննե­րի տեղիք է տալիս հատկա­պես տարա­տե­սակ տոնե­րի ժամա­նակ, երբ քիչ չի պատա­հում, որ ուսուցիչնե­րին նվերներ են մատուցում կամ ինչ որ առի­թով դասա­րաննե­րը գումարներ են հավա­քում, ինչը, ըստ փորձա­գետնե­րի, կոռուպցիոն ռիսկ է պարունա­կում իր մեջ:

Շատե­րը նաև վրդո­վում են, երբ խոսքը գնում է ուսուցչի նվեր մատուցե­լը արգե­լե­լու մասին՝ նշե­լով, որ ուսուցիչն այն մարդն է, ով կրթում է աշա­կերտին և բարո­յա­պես նորմալ չէ, եթե որպես շնորհա­կա­լություն, նրան ծաղիկ նվի­րեն:

Ընդդի­մա­խոսներն էլ նշում են, որ խոսքը գնում է ոչ թե խորհրդանշա­կան ծաղկի, այլ թանկարժեք նվերնե­րի մասին, որը ինքնին կաշառքի ընդունված ձև է:

Այս հարցե­րը չունեն մեկ ընդհա­նուր ու համա­պի­տա­նի պատասխան: Ոլորտի այլանդա­կումը նոր երև­ույթ չէ և գալիս է դեռևս խորհրդա­յին ժամա­նակնե­րից, երբ բացա­ռա­պես բոլոր ոլորտնե­րում տարածված էր այսպես կոչված «մաղա­րիչնե­րը»: Մաղա­րի­չը շնորհա­կա­լության դրա­մա­կան համարժեքն է տվյալ աշխա­տանքն իրա­կա­նացնո­ղին պարգև­ատրե­լու համար: Այլ կերպ ասած, դու անում ես այն ինչ պիտի անես, բայց քեզ մի քիչ գումար կամ որևէ նվեր են տալիս, որ դու դա անես: Եկեք չխո­րա­նանք, թե ինչու է այդպես ստացվել, դա առանձին թեմա է, իսկ այստեղ հարցն այն է, որ այդ մաղա­րիչ ասվա­ծը ծաղկում էր նաև նաև նորանկախ Հայաստա­նում և խիստ ակտուալ է մինչև հիմա՝ ընդ որում բոլոր ոլորտնե­րում: Ու հատկա­պես հարցը նաև այն է, որ գրե­թե անտե­սա­նե­լի է սահմա­նը մաղա­րի­չի ու կաշառքի մեջ: Միակ էական տարբե­րությունն այն է, որ կաշառքի համար քրեա­կան հոդված է նախա­տեսված, իսկ մաղա­րի­չի համար՝ ոչ: Հա մի բան էլ, կաշառքը սովո­րա­բար ավե­լի մեծ գումար կամ թանկարժեք նվեր է, քան մաղա­րի­չը: Մի խոսքով հասկա­ցանք:

Հիմա եկեք նորից վերա­դառնանք դպրոց, ուր ուսուցի­չը մաղա­րիչ է ստա­նում ու կրկնուսույց է: Եկեք այս հարցին գումա­րենք նաև ցածր աշխա­տա­վարձը և կտեսնենք, որ շատ բան ինքնա­բե­րա­բար ընկնում է իր տեղը: Ցածր աշխա­տա­վարձը շատ շատե­րին ստի­պում է այլ տարբե­րակներ ընտրել ու ցավոք, հարցը հասնում է տարա­տե­սակ մաղա­րիչնե­րի:

Ուսուցիչնե­րը շատ ցածր են վարձատրվում: Ապա­գա սերնդի կրթության գործը, որ պիտի լինի պաշտպա­նության նախա­րա­րությա­նը հավա­սար մի գործ, վարձատրվում է կոպեկնե­րով: Այն ուսուցի­չը, ով ամսա­կան ուտե­լի­քը չի կարո­ղա­նում գնել ու հագուստի, կոմունալնե­րի վճարման ծախս հոգալ, ստիպված է և՛ մաղա­րիչ վերցնել, և՛ կրկնուսույց լինել: Ի դեպ, կրկնուսույցի աշխա­տանքն առանձնա­պես հեշտ ու քաղցր բան չէ: Ընդհանրա­պես մանկա­վարժությունը տեղով պատասխա­նատվություն է: Թե ինչպի­սին կլի­նի ապա­գա սերունդը, մեծ չափով կախված է մանկա­վարժնե­րից, որոնք այնքան քիչ են ստա­նում, որ ստիպված են տարա­տե­սակ հնա­րամտություննե­րի դիմել: Սա և՛ կոռուպցիոն շղթա է, և՛ կրթա­կան ոլորտի այլա­սերման գլխա­վոր պատճառնե­րից մեկը:

Ներկա ու նախկին շատ պաշտոնյա­ներ հայտա­րա­րել ու հայտա­րա­րում են, որ դատա­վորնե­րը, պատգա­մա­վորնե­րը պիտի բարձր աշխա­տա­վարձ ստա­նան, որպեսզի նրանց կարիքնե­րը լիո­վին բավա­րարվի և նրանք, այսպես ասած այս ու այն կողմ չնա­յեն և հանգիստ աշխա­տեն: Ենթադրենք, թե դա այդպես է: Իսկ ուսուցի՞չը: Ինչո՞ւ ուսուցչի աշխա­տանքը ևս չի մտնում այդ տրա­մա­բա­նության մեջ:

Ասում են ոստի­կա­նի աշխա­տա­վարձը պիտի բարձր լինի, որպեսզի նա ստիպված չլի­նի կաշառք վերցնել և դա չազդի օրի­նա­կա­նության վրա: Համա­ձայն եմ: Առա­ջարկում եմ, որ ուսուցչի աշխա­տա­վարձը ևս այնքան բարձր լինի, որ նա էլ կաշառք չվերցնի, հանգիստ սրտով աշխա­տի և կրթության որակն էլ չտուժի: Առա­ջարկում եմ նաև զինվո­րա­կա­նի, գիտնա­կա­նի ու ընդհանրա­պես բոլո­րի աշխա­տա­վարձերն այնքան բարձրացնել, որ ոչ մի ոլորտի մասնա­գետ ստիպված չլի­նի տարբեր օյիններ խաղալ: Թե չէ այսպես չի լինում: Ուսուցիչնե­րը շարունա­կում են մնալ արհա­մարված մի զանգված: Միայն բանաստեղծություններ նվի­րե­լով չի լինի, ոչ էլ տարե­վերջում ստա­ցած ծաղկեփնջով կարող ես վարկեր փակել կամ հագուստ գնել:

Համա­ցանցում լայնո­րեն տարածված է մի թեմա, երբ Ճապո­նիա­յի վարչա­պե­տը այն հարցին, թե ինչպես է հաջողվել նման որակյալ կրթա­կան համա­կարգ ստեղծել, նա պատասխա­նել է, որ իրենք ուսուցչին տվել են «նախա­րա­րի աշխա­տա­վարձ, պատգա­մա­վո­րի կարգա­վի­ճակ, կայսեր չափ պաշտա­մունք»:

Բավա­կան հետաքրքիր մոտե­ցում է: Ու նույնիսկ կարև­որ էլ չէ, թե Ճապո­նիա­յում այդպես է, թե ոչ, կամ Ճապո­նիա­յի վարչա­պե­տը նման բան ասել է, թե ոչ: Կարև­որն այն է, որ այդ մի նախա­դա­սության մեջ ամփոփված է բարդ հարցին պարզ լուծում տալու սկզբունք:

Ոչ միայն ուսուցչին, բոլո­րին է պետք նորմալ ապրե­լու պայմաններ, բայց ուսուցչի դերը կարև­որ է շատ շատ ավե­լի, որովհետև ուսուցիչն է այն մարդը, ումից մեծա­պես կախված է, թե այդ օրը աշա­կերտը տուն կգա ինչ որ բան սովո­րած, թե ոչ:

Խոսքն իհարկե ոչ միայն աշխա­տա­վարձի մասին է, բայց դա մեծ դեր ու նշա­նա­կություն ունի: Բացի աշխա­տա­վարձից, ուսուցչի հանդեպ պետք է լինել անսահման հոգա­տար ու խիստ պահանջկոտ: Ու քիչ քիչ կզտվեն վատ կադրե­րը: Ոլո­րը կարող է առողջա­նալ: Դրա­նով կարե­լի է հաստա­տուն դարձնել ոչ միայն ուսուցչի աշխա­տա­վարձը, այլև պետության ապա­գան:

Միայն մի հարց է մնում՝ ինչպե՞ս այս թեման հասցնել վերին օղակներ:

Առնչվող Հոդվածներ