Սփիւռք

Հարցազրույց Քաղաքագետ Կայծ Մինասյանի Հետ

Հայաստանին Նոր Սփյուռք է պետք՝ իր կրթական, ֆինանսատնտեսական և այլ սկզբունքներով: «Բոլոր երկրները ձգտում են Սփյուռք ունենալ»:

Երեկ` օգոստոսի 12-ին, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը ՍիվիլՆեթ -ի «Զարկերակ» հաղորդաշարի վարող Արէն Քերթեշեանի հետ հարցազրույցում ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է տիրում ֆրանսիական արտաքին դիվանագիտական ճակատում և թե ինչ սկզբունքներով է Ֆրանսիան փորձում վերականգնել Մինսկի խմբի ձևաչափն ու արդյո՞ք որպես միջնորդ ի վիճակի է իրավիճակը հարթեցնելու իր բաժինն ունենալու տարածաշրջանային կարևոր հարցերում:

Կայծ Մինասյանը հերքեց շրջանառվող այն կարծիքներն ու տեսակետները, թե Ֆրանսիան Ռուսաստանի դեմ է աշխատում և ընդգծեց, որ ի տարբերություն բրիտանական քաղաքականության, որն ունի կլանող ու ճնշող սկզբունք, Ֆրանսիան փորձում է «լավ լինել բոլորի հետ» և միաժամանակ ներկայություն ապահովել բոլոր գործընթացներում: Ֆրանսիան այսօր ակտիվորեն փորձում է հետ բերել գաղութային ժամանակների իր ազդեցությունը, բայց հիմա իհարկե ռազմական ձևաչափն իր տեղը զիջել է տնտեսական ու դիվանագիտական ձևաչափերին:

Կայծ Մինասյանը նշեց նաև մի քանի կարևոր հարց, որոնք վերաբերվում են Ֆրանսիայի հայ համայնքին ու ընդհանրապես Սփյուռքին: Քաղաքագետն այն կարծիքին է, որ այսքան տարվա բացթողումներից հետո Հայաստանն այլևս իրավունք չունի  ճկուն չլինելու և որ արդեն հրատապ հարց է Հայաստան-Սփյուռք իրական համագործակցության: Հայաստանին Նոր Սփյուռք է պետք՝ իր կրթական, ֆինանսատնտեսական և այլ սկզբունքներով: «Բոլոր երկրները ձգտում են Սփյուռք ունենալ»,- շեշտեց Մինասյանը:

Նրա կարծիքով կարելի է նույնիսկ մի կողմ դնել բոլոր տեսակի երկար բարակ ու ձգձգվող խոսակցություններն ու աշխարհի բոլոր հայերին միանգամից հայկական անձնագիր տալ և ունենալ ՀՀ քաղաքացիներ ամենուր, քանի որ միայն երգելու և ֆիդայիների մասին պատմելու ժամանակն արդեն անցել է:

Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *