13.4 C
Yerevan

Նոր Զգուշա­ցումներ

2016թ. Քառօրյան, որը պիտի մեզ համար «Հայտնության հարյուր հազար շեփո­րի» դեր կատա­րեր ու ահա­զանգեր, որ կռի­վը մոտե­նում է, մնաց անտեսված, չհասկացված:

Արա­յիկ Մկրտումյան

Հավա­նա­բար բոլորն էլ արդեն տեղյակ են, թե ինչ է կատարվում Աֆղանստա­նում: Ու բացի նրա­նից, որ բոլորս տեղյակ ենք, որ այնտեղ իրոք լուրջ իրա­դարձություններ են կատարվում, ավե­լի հետաքրքիր է, թե մենք ինչ ենք պատրաստվում հասկա­նալ այդ ամե­նից:

Ոմանք նշում են, որ աֆղա­նա­կան դեպքե­րը շատ կարև­որ են ու իրենց հետքն ու ազդե­ցությունն են թողնե­լու ոչ միայն Աֆղանստա­նում, այլև տարա­ծաշրջա­նում, ոմանք ավե­լի վատա­տես են ու կարծում են, որ աշխարհում տեղի է ունե­նում նոր ու շատ խոշոր մի իրա­դարձություն ու աշխարհը ենթարկվե­լու է նոր վերա­փոխման, ոմանք էլ կարծում են, որ Աֆղանստա­նի դեպքն ընդա­մե­նը հերթա­կան «հեղա­փո­խությունն է», որ արվում է ուրի­շի ձեռքե­րով և հենց արվի այն ինչ պետք է, թալի­բաննե­րը նորից կչե­զո­քացվեն:

Ինչևէ, թե ինչ է կատարվե­լու հետո դա այլ հարց է, իսկ հիմա այլ խնդիր կա:

Ի՞նչ նշա­նա­կություն ու ազդե­ցություն է ունե­նա­լու այդ ամե­նը Հայաստա­նի համար:

Հարցին նայե­լու այս տրա­մա­բա­նությունն այնքան էլ անհե­թեթ չէ, ինչքան կարող է թվալ: Քանի դեռ մենք ծիծա­ղում ենք աֆղաննե­րի վրա, ովքեր փորձում էին ինքնա­թի­ռից բռնված լքել երկի­րը, այնտեղ կատարվում են ինչ որ բաներ, որոնք գուցե և ազդե­ցություն ունե­նան հենց Հայաստա­նի վրա:

Մի քիչ ավե­լի հեռվից գանք:

2010–12թթ. սկսված իրա­դարձություննե­րը, որոնք հայտնի են «Արա­բա­կան Գարուն» անվամբ, շատ խոշոր նշա­նա­կություն էին ունե­նա­լու, բայց հեռա­տես էր պետք լինել այդ ամե­նը հասկա­նա­լու համար, իսկ մենք առանձնա­պես չփորձե­ցինք հասկա­նալ, թե ինչ է կատարվե­լու ընդա­մե­նը մի քանի տարի անց:

Քանի դեռ Արև­ելքն ալե­կոծվում էր սեփա­կան կրակնե­րի մեջ, մեկը մյուսի հետև­ից քաոս էր ստեղծվում Եգիպտո­սում, Սիրիա­յում, Լիբա­նա­նում, թեժա­նում էին արա­բա-իսրաելյան հարցե­րը, մենք լուռ էինք ու զբաղված էինք ոչ մի բանով:

Արևմուտքը տենդա­գին ինչ որ գործընթացնե­րի մեջ էր, իսկ Երև­ա­նում առայժմ զբաղված էին ինչ որ թոշակներ գողա­նալ-չգո­ղա­նա­լու հարցե­րով:

Սիրիա­յում գործին ուղիղ միջամտում էին ռուսնե­րը, ամե­րի­կա­ցի­նե­րը, թուրքե­րը: Ինչ որ Իսլա­միստա­կան պետություններ էին ստեղծվում, իսկ Երև­ա­նում հավա­նա­բար մտա­ծում էին, որ դա իրենց գործը չէ: Այն բանից հետո, երբ ռուսա­կան ու թուրքա­կան զորքե­րը կոնկրետ մարտե­րի մեջ էին Սիրիա­յում ու դա աղե­տի ազդանշան էր, որ հարա­բե­րա­կան խաղա­ղությունն արդեն խախտված է, որ փոթո­րիկն արդեն տեսա­կան վտանգ չէ, այլ ռեալ վտանգ, մենք զբաղված էինք միմյանց մակա­նուն դնե­լով:

Մեր անփութությունն ու նեղմտությունը թույլ չտվեց հասկա­նա­լու, որ կռի­վը Սիրիա­յով չի ավարտվե­լու: Մենք կարծես մոռա­ցել էինք, որ Արցա­խի ու նաև Հայաստա­նի հարց ունեինք:

Եկավ 2016թ. սկսվեց Քառօրյան: 100-ից ավել զոհ ու մի քանի հարյուր հեկտար հողա­տա­րածքի կորուստ:

Հայ հասա­րա­կությունն ապշանքի ու զայրույթի մեջ էր գտնվում: Թեև ասում էին, որ ադրբե­ջանցի­նե­րը երեք անգամ ավե­լի շատ զոհ էին տվել, բայց դա սրտի մխի­թա­րանք չէր: Մենք հասկա­ցանք, որ մենք պատրաստ չէինք պատե­րազմի ու նույնիսկ չէինք էլ գուշա­կում, որ պատե­րազմը կսկսվի: Այն թեև տևեց չորս օր, բայց բազմա­թիվ հարցեր առա­ջացրեց:

Բոլո­րին հետաքրքրում էր, թե ինչու հայոց բանա­կը նորմալ զինված չէ, հարցնում էն, թե այդ բանակն ինչքան կդի­մա­նա եթե պատե­րազմը տևի ոչ թե չորս օր, այլ ասենք չորս ամիս: Շատերն անհանգստա­ցած էին, որ Հայաստա­նի ռեսուրսնե­րը չի հերի­քի երկա­րատև պատե­րազմ մղե­լու համար:

Քննարկման էր դրվում նաև աթս-ների հարցը, որովհետև այդ ժամա­նակ մենք առա­ջին անգամ տեսանք, որ թուրքե­րը աթս են կիրա­ռում ու որ դա ապա­գա­յի պատե­րազմում գուցե և որո­շիչ դեր խաղա:

Բայց, խոսե­ցինք, խոսե­ցինք ու մոռա­ցանք: Այլ խնդիրներ առաջ եկան: Օրի­նակ ՊՊԾ‑ի գրա­վումը: Դա մեր ներքին ճգնա­ժա­մի ծայրա­հեղ դրսև­ո­րումնե­րից էր, բայց կրկին մենք ոչինչ չարե­ցինք: Դրա­նից մեկ տարի առաջ էլ Երև­ա­նում ուժգին ցույցեր ու ծեծուջարդ էր՝ էլեկտրա­կա­նության գնի համար:

2017թ. ընտրություննե­րով մենք ողջ աշխարհին ապա­ցուցե­ցինք, որ մեռե­լա­յին հանգստության մեջ ենք գտնվում:

Մենք կուրա­ցել էինք ու խլա­ցել: Մեզ համար աշխարհում ոչինչ էլ չէր կատարվում, իսկ տուրիստա­կաննե­րը շարունա­կում էին ակտիվ ուղև­ո­րություններ կազմա­կերպել դեպի Թուրքիա:

Մենք շարունա­կում էինք մտա­ծել, որ ռուսն ու ամե­րի­կա­ցին չեն թողնի, որ Արցա­խում թուրքերն ակտի­վա­նան ու ամեն տարի հաճույքով նշում էինք Արցա­խի հաղթա­նակն ու շարունա­կում մտա­ծել, որ ամեն ինչ լավ է, թուրքե­րը վախկոտ ոչխար են, իսկ մենք ոնց էլ չլի­նի մի բան կանենք ու հպարտո­րեն խոսում էինք, որ արցախցի հովի­վը կարո­ղա­ցել է հրա­ցա­նով աթս խփել: Ու հարց չէր առա­ջա­նում, թե ինչու են թուրքե­րը աթս կիրա­ռում:

2016թ. Քառօրյան, որը պիտի մեզ համար «Հայտնության հարյուր հազար շեփո­րի» դեր կատա­րեր ու ահա­զանգեր, որ կռի­վը մոտե­նում է, մնաց անտեսված, չհասկացված:

Մենք այնքան պարապ էինք, որ ներքա­ղա­քա­կան թունա­վոր խարդա­վանքնե­րը մեզ լրիվ բավա­րա­րում էին: Պետության անկա­յունությունն այն աստի­ճա­նի էր հասել, որ 2018թ. սկսված շարժումը, որին նախ բոլո­րը ծաղրե­ցին, վերա­փոխվեց մեծ, շատ մեծ մի շարժման, որն էլ հասցրեց իշխա­նա­փո­խության Հայաստա­նում: «Թավշյա Հեղափոխություն»-ից էլ ոչինչ չհասկա­ցանք: Կոսպի­րո­լոգնե­րը ամեն տեսակ բաներ խոսե­ցին, բայց մենք չհա­սա­ցանք, որ հեղա­փո­խություն եղավ միայն այն պատճա­ռով, որ պետությունում ճգնա­ժա­մը հասել էր բարձրա­կե­տին: 2018թ-ից հետո էլ երկու տարի­ներ վատնվե­ցին ներքա­ղա­քա­կան գզվռտոցնե­րի վրա: Ինչ որ բաներ արվե­ցին, ինչ որ բաներ՝ ոչ:

Եկավ 2020‑ը և իր հետ բերեց կորո­նան: Մենք արդեն հստակ տեսանք, որ ամեն դեպքում պատրաստ չենք ճգնա­ժա­մե­րի: Իրոք պատրաստ չենք: Գործը հումա­նի­տար աղե­տի չհա­սավ, բայց ցույց տվեց, որ ամեն ինչ ոչ միայն հրա­շա­լի չէ, այլև շատ մեծ ու լուրջ խնդիրներ ունենք:

Հետո եկավ սեպտեմբե­րի 27‑ը: Մեր կարծի­քով այն պիտի լիներ ևս մեկ Քառօրյա, բայց տևեց 44 օր: Այդ 44 օրում իրա­կա­նա­ցան մեր բոլոր վախերն ու տագնապնե­րը, մենք պատե­րազմե­ցինք հրա­ցա­նով՝ աթս‑ի դեմ, տվինք հազա­րա­վոր զոհեր, կորցրինք Արցա­խի մեծ մասը, հիմա էլ թուրքե­րը կանգնած են մեր հողում ու ինչ որ դեմարկա­ցիա:

Ու Աֆղանստա­նում հիմա կատարվում է ինչ որ խոշոր ու հրե­շա­վոր բան: Այն հերթա­կան տեղա­կան խնդի՞ր է, թե ապա­գան ջախջա­խող նոր ու սարսա­փե­լի գույժ: Պատրաստվել է պետք:

Առնչվող Հոդվածներ