14.6 C
Yerevan

Նամակ Ռուսաց Թագա­վո­րին

Կարող ենք նորից ու նորից հաշվել, թե քանի արկ չհե­րի­քեց պատե­րազմի համար, քանի թոշա­կա­ռուի թոշակ կերան նախկիննե­րը, քանի­սի­նը պիտի ուտեն ներկա­նե­րը և վերջում գալ եզրա­կա­ցության, որ երկի­րը երկիր չէ։ Իսկ երկի­րը երկիր չի դառնա, այն երկիր կդարձնեն նրա բնա­կիչնե­րը, որոնք փոխա­նակ իրենք աշխա­տե­լու և հզո­րա­նա­լու, նամակ-խնդրա­գիր են գրում օտար արքա­նե­րի։

Պապի, թագա­վո­րը նամակդ որ ստա­նա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրա­ման կտա պրիստա­վին, որ Ադա­մով Եգո­րին, որտեղ որ է, սաղ֊սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց է գնա­լու նամա­կը։

— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք․․․ Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանե­լու են թագա­վո­րի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։

Ակսել Բակունց «Նամակ Ռուսաց թագա­վո­րին»

Արա­յիկ Մկրտումյան

Այո՛, հենց այդպես։ Այդ պատմվածքում  Արթին պապը որո­շում է նամակ գրել Ռուսաց Թագա­վո­րին ու խնդրել, որ իր աքսորված որդուն հետ վերա­դարձնեն։ Միա­միտ գյուղա­ցին հավա­տում էր, որ ռուս ցարը հետ կվե­րա­դարձնի իր որդուն։ Չէ որ նա թագա­վորն է, այսինքն ամե­նա­լա­վը, ուժե­ղը, արդա­րա­մի­տը, Աստծո ընտրյալն ու օրհնությունը վայե­լո­ղը։

Նամա­կին պատասխան չի գալիս, իսկ խեղճ գյուղա­ցուն ծեծի է ենթարկում պրիստա­վը (ցարա­կան Ռուսաստա­նում տեղա­կան ոստի­կա­նության պետ) ու նրա ենթա­կա­նե­րը։ Գյուղա­ցին կոտրված սրտով տուն է գալիս, բայց մինչև մահ հավա­տում է, որ եթե իր նամա­կը հասնի արքա­յին, ապա նա կպա­տասխա­նի ու իր որդուն հետ կբե­րեն Սիբի­րից։

Էդպես է չէ։ Արքան լավն է, խորհրդա­կաններն են վատը։

Միա­միտ գյուղա­ցին իհարկե չգի­տեր ռուս ցարե­րի ու փոխարքա­նե­րի հակաազգա­յին քաղա­քա­կա­նություննե­րի մասին, չգի­տեր, որ թագա­վո­րի հրա­մա­նով փակվում են հայկա­կան դպրոցնե­րը, որ գաղութա­յին քաղա­քա­կա­նությամբ ազգա­միջյան բախումներ են հրահրվում, ու որ թագա­վո­րին գոհացնե­լու հրա­մա­նով են իր կաշին պլո­կում, ճիշտ այնպես, ինչպես և քերթում էին որևէ ռուս մուժի­կի։

Բայց հայ գյուղա­ցին չգի­տեր այդ ամե­նը։ Եվ նա ուղարկեց իր նամա­կը՝ մաքուր սրտով ու հավա­տով՝ իշխա­նության ու մարդու հանդեպ։

Հայ գյուղա­ցին նաև չգի­տեր, որ կանցնեն տարի­ներ ու թագա­վո­րին իր ընտա­նի­քի հետ կացնա­հար կանեն բոլշև­իկներն ու նոր տեռոր կսկսեն՝ այս անգամ «հանուն համաշխարհա­յին սոցիա­լիզմի»։

Հայ գյուղա­ցին միևնույն է դա չհասկա­ցավ ու նույն հավատ-վախ-երկյուղ-հարգանքը ցարից անցավ Լենի­նին ու մյուսնե­րին։

Անցան տարի­ներ ու սոցիա­լիզմը լավ ծախսե­լուց հետո բոլշև­իկներն էլ գնա­ցին ու հիմա էլ հայ գյուղա­ցին հավա­տում է, որ ՌԴ նախա­գահ Պուտի­նը կկանգնեցնի թուրքին ու կպաշտպա­նի իրեն․․․միայն թե արդեն չի կարո­ղա­նում տանել անվերջ կորուստն ու ցավը։ Հայ գյուղա­ցին չի հասկա­նում, թե ինչու են հայ փոխարքա­նե­րը, պրիստավներն ու պատգա­մա­վորնե­րը շարունա­կում անընդհատ իրե­նից զոհ պահանջել ու վերջում էլ ծեծում են։

Արթին պապը դեռ սպա­սում է թագա­վո­րին ուղարկված նամա­կի պատասխա­նին։

Հիմա այդ նամա­կը քննարկվում է ոչ թե պրիստա­վի ու տանուտե­րի մոտ, այլ ՀԱՊԿ-ում, տարբեր հանձնա­ժո­ղովնե­րում, ուր այսինչ քաղվածքի համա­ձայն, այսինչ իրադրությունը ենթադրում է, որ․․․․անհասկանալի ու խառնափթոր ինչն որ բան։

Հիմա թուրքե­րը հայոց հողում են։ Հայը դեռ սպա­սում է իր խնդրագրի պատասխա­նին, իսկ ռուսաց թագա­վո­րը ասում է, որ իրենք իհարկե կօգնեն Հայաստա­նին, բայց նախ Արցա­խի անկա­խությունը նույնիսկ դուք չէիք ճանա­չել, հետո՝ պատե­րազմը մղվել էր ոչ ՀՀ տարածքում ու բացի դրա­նից էլ գոյություն ունի միջազգա­յին իրա­վունքի իրա­վունք․․․․

-Բա մեր ու ձեր կրոնքը նույնը չի՞,- հառա­չում է հայ գյուղա­ցին,- ինչ իրա­վունք։

Նույնն է, իհարկե նույնը, բայց ամեն դեպքում ՀԱՊԿ‑ը միջազգա­յին ռազմա­կան դաշինք է, իսկ բարո­յա­խոսնե­րը թող առայժմ քննարկումնե­րով բավա­րարվեն, դա ոչ ոքի չի վերա­բերվում։

Բացի դառը ծիծա­ղից, որ հաջորդում է անզոր կատա­ղությա­նը, թերևս մի հարց է անընդհատ անպա­տասխան մնում։

Հայե­րը ինչու են մինչև հիմա նույն վիճա­կում մնա­ցել։ Ինչու է Ռուսաստա­նը «հայ ազգի փրկիչ» աշխա­տում 1812թ․ սկսած։

Իհարկե կարե­լի է դրա­ման մի կողմ դնել ու նորից, արդեն հազա­րե­րորդ անգամ վերլուծել պատմա­կան իրա­դարձություննե­րը կամ  կարող ենք նորից ու նորից հաշվել, թե քանի արկ չհե­րի­քեց պատե­րազմի համար, քանի թոշա­կա­ռուի թոշակ կերան նախկիննե­րը, քանի­սի­նը պիտի ուտեն ներկա­նե­րը և վերջում գալ եզրա­կա­ցության, որ երկի­րը երկիր չէ։ Իսկ երկի­րը երկիր չի դառնա, այն երկիր կդարձնեն նրա բնա­կիչնե­րը, որոնք փոխա­նակ իրենք աշխա­տե­լու և հզո­րա­նա­լու, նամակ-խնդրա­գիր են գրում օտար արքա­նե­րի։

Կարե­լի է նաև հպարտո­րեն գոռալ, որ մենք ռուսի կարի­քը չունենք, թող վերցնի իր զորա­մա­սերն ու ռադը քաշի Հայաստա­նից, գնալ ցույց անել ՌԴ դեսպա­նա­տան առաջ ու հերթա­կան միջազգա­յին քննարկումից ու դիվերսիա­յից հետո անհամբեր հարցնել․ «բա Պուտինն ի՞նչ ասաց»։

Հայ գյուղա­ցին այդպես էլ չհասկա­ցավ, որ ոչ թե ռուսաց թագա­վո­րին խնդրա­գիր պիտի գրի, այլ հայ քյոխվի, պրիստա­վի բկից բռնի ու խեղդի․․․որ այլևս հայը հային ծառա չդարձնի ու կաշին չքերթի այնպես, ինչպես հիմա։ Երբ նայում ես կաշա­ռա­կե­րին ու խոշոր թալանչուն, ով սովո­րա­բար պաշտոնյա է լինում, հասկա­նում ես, որ այդ խոշոր գողը այն նույն քյոխվան ու պրիստավն է։ Նույնը, միայն թե հիմա անուններն ու շորե­րի մոդան է փոխվել։

Ժողովրդա­կան ասացվածք կա․ «էշն էլի էն էշն է, մենակ փալանն է փոխվել»։

Ու այս փալա­նա­փոխնե­րը այնպես արին, որ հայը երբեք դուրս չգա խնդրո­ղի ու խեղճի կարգա­վի­ճա­կից, որ միշտ մնա, անկիրթ, անգրա­գետ ու անուսում։ Որ ռուսաց թագա­վորնե­րը իրեն այդ խեղճի վրա պետ նշա­նա­կի, ինքն էլ թալա­նի թագա­վո­րի անունով։

1991թ․ հետո մեր պաշտոնյա­ներն ու պետե­րը 30 տարի ունեին պատասխա­նե­լու Արթին պապի հարյուր տարի առաջ գրած նամա­կին, բայց նրանք գերա­դա­սե­ցին ոչ թե լինել հայ ազգի ու հայոց պետության պաշտոնյան, այլ մնա­ցին քյոխվա ու պրիստավ։

Նայում ես ու հասկա­նում ես որ կաշա­ռա­կեր դատա­վո­րի հոգում դեռևս այն պրիստավն է նստած, հասկա­նում ես, որ կուսակցություննե­րի մեծ մասը ստեղծվեց «Ընկեր Փանջունու» ոգով ու սկզբունքնե­րով։

Պետությունը դարձրին իրենց կենցա­ղա­յին ցանկություննե­րի կախարդա­կան ջրհորն ու ցամա­քեցրին 30 տարում։ Վճա­րեց ու շարունա­կում է վճա­րել ժողո­վուրդը։

Բակունցն իր պատմվածքն այսպես է ավարտում՝

«Մինչև վերջին րոպեն միա­միտ ծերունին հավա­տում էր, որ մի օր պատասխա­նը գալու է։ Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր, և աղո­տա­նում էր նրա հույսը։ Սակայն հետո նորից հուսադրում էր իրեն էլ, մեզ էլ։

— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր Հավիտյան պարտա­կան մնաս, թե պատասխանն ստա­նա­լիս չգաս և իմ գերեզմա­նին իմաց չտաս,— ասել էր նա վերջին լուսա­բա­ցին»։

Ցավոք, բայց մենք դեռ նույն միամտությամբ սպա­սում ենք Արթին պապի նամա­կի պատասխա­նին։ Նամակ, որ ուղարկվել էր Ռուսաց Թագա­վո­րին։

Չի կարե­լի դահի­ճից խնդրել, որ նա գլուխը հարգանքով ու քնքշությամբ կտրի։

Խոսքս ուղղում եմ մերօրյա Արթին պապին․

-Արթի՛ն պապ, ոչ մի թագա­վո­րի պատասխան մի սպա­սիր։ Նա չի պատասխա­նե­լու։ Թագա­վորնե­րը նամակնե­րին չեն պատասխա­նում, նրանք միայն հրա­մաններ են ստո­րագրում։ Եթե ուզում ես, որ քո որդուն այլևս չաքսո­րեն, չմնաս այդքան անուժ ու խեղճ, եթե չես ուզում այլևս թուրքը գա և անպա­տիժ մնա քո երկրում․․․դեն նետիր այդ խնդրա­գի­րը։ Մի որդուդ այնպես կրթիր, որ դառնա գիտուննե­րի գիտունը, մյուս որդուդ աշխա­տել սովո­րեցրու, մյուսին՝ կռվել։ Ռուսաց թագա­վո­րի առաջ կռա­նա­լու փոխա­րեն, բարձրացրու քո իրա­կան հային ու նա կբարձրացնի քեզ։

Նա միշտ կպա­տասխա­նի քո նամակնե­րին։ Գործով։

Առնչվող Հոդվածներ