21.4 C
Yerevan

Մամուլ՝ Մշա­կույթից Մինչև Քաղա­քա­կա­նություն. (Մաս Ա)

Մի՞թե հնա­րա­վոր է մոռա­նալ այնպի­սի թերթեր, ինչպի­սիք էին «Մշա­կը», «Ազդա­րա­րը», «Եղբայրա­սե­րը», «Արծիվ Վասպուրա­կա­նին», «Ազգա­սե­րը», «Տարեգրություննե­րը», «Եղա­նակ Բյուզանդիա­նը», «Կովկա­սը», «Լրո Գիրը», «Մեղուն» և տասնյակ ուրիշ հայկա­կան լրագրեր, որոնք իրա­կա­նացնում էին ամե­նա­բարդ և ամե­նա­ծանր աշխա­տանքնե­րը:

Արա­յիկ Մկրտումյան

Ի՞նչ է մամուլը: Ամեն մարդ կարող է մտնել վիկի­պե­դիա, որոնման դաշտում հավա­քել «մամուլ» բառը և գտնել այս տողե­րը. «զանգվա­ծա­յին լրատվա­մի­ջոցնե­րի տարր, որն ուղղված է լայն հասա­րա­կությա­նը կամ թիրա­խա­յին խմբե­րին նորություններ հաղորդե­լուն։ Մամուլի մեջ են մտնում տպա­գիր մեդիան (թերթեր, լրատվա­կան հանդեսներ), նորություննե­րի հեռարձա­կումը (ռադիո, հեռուստա­տե­սություն), համա­ցանցը (առցանց լրատվա­կաններ, նորություննե­րի բլո­գեր, նորություննե­րի տեսանյութեր, լուրե­րի ուղիղ հեռարձա­կում և այլն)»։

Մամուլի մասին խոսե­լիս ցանկա­նում եմ ընդգծել, որ այն միշտ չէ, որ այն խայտա­ռակ վիճա­կում է եղել ինչ որ այսօր կա և մամուլ, լրագրող, թերթ, խմբա­գիր բառե­րը մի ժամա­նակ շատ շատ կարև­որ են համարվել և հսկա­յա­կան ազդե­ցության հետ մեկտեղ, մեծ հարգանք էին առա­ջացնում: Ու հիմա, երբ հայկա­կան մամուլն ու մեդիա­դաշտն այնքան արժեզրկված է, որ լրագրող բառը սկսել է նույնացվել պնդե­րես խառնակչի, իսկ մամուլը՝ կեղծի­քի հետ(հանուն արդա­րության նշեմ, որ ՀՀ-ում դեռևս կա որակյալ մամուլ և պրոֆե­սիո­նալ լրագրողներ), տեղին է հիշել, թե ինչ էր իրե­նից ներկա­յացնում մամուլն ավե­լի վաղ ժամա­նակնե­րում և՛ աշխարհում, և՛ Հայաստա­նում:

Մամուլը, որի սկզբնա­վո­րումը կարե­լի է համա­րել 17-րդ դարը, շատ արագ դարձավ զանգվա­ծա­յին լրատվության ամե­նա­հայտնի և ազդե­ցիկ տարբե­րա­կը, շատ մեծ փոփո­խություններ կրեց ու զարգացում(նաև հետընթաց) ապրեց մինչև մեր օրեր: Մամուլը, որ իր սկզբնա­կան էտա­պում բացա­ռա­պես տպա­գիր ձևա­չա­փով էր հանդես գալիս, տարի­նե­րի ընթացքում ոչ միայն շարունա­կեց մնալ որպես լուրեր հաղորդող կարև­որ օրգան, այլև դարձավ մշա­կութա­յին երև­ույթ, որը հսկա­յա­կան ազդե­ցություն թողեց և՛ լուրեր հաղորդե­լու սկզբունքի և՛ հասա­րա­կության ու գրա­կա­նության զարգացման համար: Մամուլը հասավ այն մակարդա­կին, որ այնտեղ ոչ միայն ուղղա­կի լուրեր էին հաղորդում, այլև ամբողջա­կան գրքեր տպվում, գովազդներ ներկա­յացվում: Մամուլը դարձավ օդի պես անհրա­ժեշտ մի բան: Զարգա­ցող աշխարհն այլևս չէր կարող ապրել առանց մամուլի:

Բայց…այսօր մամուլը Հայաստա­նում գտնվում է խայտա­ռա­կա­գույն մի վիճա­կում, երբ տեխնի­կա­կան հնա­րա­վո­րություննե­րը թույլ են ցանկա­ցած մեկին լուրեր տարա­ծե­լու: Լուրեր, որոնք հաճախ ոչ միայն հավաստի չեն, այլև միայն սրում են իրա­վի­ճա­կը, պատվիրված սրի­կա­յություններ են ու ոչ միայն իջեցնում են լրագրո­ղի ու մամուլի անունը, այլև արժեզրկում մի ողջ գրա­կան-ստեղծա­գործա­կան մշա­կութա­յին ոլորտ:

Համե­մա­տեք, թե ովքեր են եղել հայ մամուլում աշխա­տողներ, թղթակցողներ և տպվողներ մի ժամա­նակ և ովքեր են հիմա: Երվանդ Օտյան, Հակոբ Պարոնյան, Րաֆֆի, Մուրա­ցան, Հովհհաննես Թումանյան, Ղազա­րոս Աղա­յան, Լևոն Շանթ, Գրի­գոր Արծրունի, Նիկոլ Աղբալյան Հովհաննես Քաջազնունի…կարելի է անվերջ շարունա­կել այս ցանկը: Կարե­լի է անվերջ շարունա­կել նաև այն, թե ինչ հսկա­յա­կան աշխա­տանք էր կատա­րում մամուլը: Ամեն կարև­որ լուրի մասին մարդիկ տեղե­կա­նում էին մամուլից: Այնպես ինչպես 1815թ. Նապո­լեոն Բոնա­պարտի, Էլբան լքե­լու կայծակնա­հար լուրը նախ գրեց Բեռլինյան թերթե­րից մեկը, իսկ հետո՝ «Մոսկովսկիե վեդոմոստի»-ն և ողջ Եվրո­պան ապշեց այդ լուրե­րից, նույն կերպ էլ հայ մամուլն էր մի ողջ տիտա­նա­կան աշխա­տանք կատա­րում և օր օրի վրա հարստացնում հայ հասա­րա­կությա­նը՝ թե թարմ լուրե­րով ու որակյալ վերլուծություննե­րով, այլև գրա­կան ստեղծա­գործա­կան նյութե­րով: Հենց թեկուզ Րաֆֆու «Սամվե­լը», Նար Դոսի, Հովհաննես Թումանյա­նի, Լևոն Շանթի բազմա­թիվ գործեր տպվում էին հենց հայկա­կան մամուլի էջե­րում: Եվ մի՞թե հնա­րա­վոր է մոռա­նալ այնպի­սի թերթեր, ինչպի­սիք էին «Մշա­կը», «Ազդա­րա­րը», «Եղբայրա­սե­րը», «Արծիվ Վասպուրա­կա­նին», «Ազգա­սե­րը», «Տարեգրություննե­րը», «Եղա­նակ Բյուզանդիա­նը», «Կովկա­սը», «Լրո Գիրը», «Մեղուն» և տասնյակ ուրիշ հայկա­կան լրագրեր, որոնք իրա­կա­նացնում էին ամե­նա­բարդ և ամե­նա­ծանր աշխա­տանքնե­րը:

Իհարկե պետք չէ մտա­ծել, թե դա ինչ որ «լրագրա­յին դրախտի» ժամա­նա­կաշրջան էր ու զարգացման և առա­ջընթա­ցի երա­նե­լի օրեր: Ո՛չ: Հայկա­կան լրա­գե­րը ևս պառակտված էին, թշնա­մությամբ լի միմյանց նկատմամբ և կատա­ղի ատե­լությամբ էին լցված մեկը մյուսի նկատմամբ ու Րաֆֆին նաև դրա մասին էր դառնո­րեն նշում, երբ խոսում էր, թե ինչ թշնա­մանք և ատե­լություն է տիրում հայկա­կան լրագրե­րի մեջ: Բայց Րաֆֆին անկեղծո­րեն կզարմա­նար, թե բացի թշնա­մանքից ինչ անո­րա­կություն ու միջա­կություն է տիրում հայ մամուլում հիմա: Գուցե և չզարմա­նար: Քիչ չէին պատա­հում, որ նաև ինչ որ չափով ապա­տե­ղե­կատվություն տարածվեր, բայց իհարկե ոչ այն չափով, ինչպես որ հիմա:

Բայց թեև այդ վիճա­կում, բայց հայկա­կան մամուլը հսկա­յա­կան դեր էր կատա­րում հայ հասա­րա­կության համար: Հատկա­պես ծանր թվե­րին, ինչպես օրի­նակ 1915, 1918–20թթ և՛ տեղա­կան, և՛ արտա­սահմանյան հայ մամուլի միջո­ցով էր լուր ստացվում ընդհանրա­պես: Բնա­կան է, այդպես էր թելադրում նաև ժամա­նա­կաշրջանն ու տեխնի­կա­կան հնա­րա­վո­րություննե­րը, բայց անժխտե­լի է այն մեծ ավանդը, որ ունի հայ մամուլը հայ հասա­րա­կության զարգացման գործում: Այն համե­մա­տե­լի է միայն մեկ բանի՝ այսօրվա անո­րա­կության ու միջա­կության հետ:

Առաջ, հատկա­պես, որ կրթությունը համա­տա­րած բնույթ չէր կրում, թղթա­կիցնե­րը, խմբա­գիրներն ու լրագրողներն ընդհանրա­պես համարվում էին առանձին խավ՝ ինտե­լի­գենցիա­յի ներկա­յա­ցուցիչներ: Նրանց հաճախ անվա­նում էին «կարդա­ցողներ» կամ «կարդացվորներ»: Լրա­գիր կարդա­լը համարվում էր խելքի ու մակարդա­կի ապա­ցույց և ցուցա­նիշ: Հիմա գրում են բոլո­րը, կարդում՝ ոչ ոք: Հիմա ցանկա­ցած մեկը կարող է իրեն լրագրող հռչա­կել, իսկ ցանկա­ցած ֆեյսբուքյան էջ՝ լրատվա­կան գործա­կա­լություն: Մերօրյա լրագրողնե­րից շատե­րը, որոնք ո՛չ բարձրա­գույն կրթություն ունեն, ո՛չ էլ տարրա­կան կուլտուրա, անկիրթ են ոչ միայն մասնա­գի­տո­րեն, այլև՝ մշա­կութո­րեն: Հիմա լրա­գի­րը հեռա­ցել է լուրեր հաղորդե­լու սկզբունքից և ողջ լրատվա­կան դաշտը հեղեղված է միօ­րի­նակ նյութե­րով: Հիմա կարև­որ է, ոչ թե լուրը, այլ այն, որ սկանդա­լա­յին լինի, որովհետև «լուրե­րի» առա­տությունից զզված մարդիկ կարդում են միայն այն, ինչը ուշադրություն է գրա­վում և արդեն զարմա­նա­լի էլ չէ, որ ինչ որ երգչուհու վիրա­հա­տության մասին գրում են, իսկ որևէ իրոք կարև­որ երև­ույթի մասին՝ ոչ:

Հիմա հնա­րա­վո­րություն կա ողջ աշխարհով մեկ տարա­ծե­լու ինչ ուզես ու երբ ուզես: Սա արդեն ոչ թե լրատվա­կան է, այլ տեղե­կատվա­կան քաոս, որն էլ թերթն ու ապա­տե­ղե­կատվությունը դարձնում է հոմա­նիշ բառեր:

Այսօր Հայաստա­նում լրատվա­կաննե­րի թիվը կարե­լի է համե­մա­տել հավա­նա­բար կուսակցություննե­րի թվի հետ: Ինչ մեկը, ինչ մյուսը: իրար չեն զիջում անո­րա­կությամբ ու միօ­րի­նա­կությամբ: Ո՞ւր են վերլուծություննե­րը, ուր են գիտա­կան ու մշա­կութա­յին լուրե­րը: Ո՞ւր են Րաֆֆու ու Մուրա­ցա­նի, Պարոնյա­նի ու Օտյա­նի փոխա­րի­նողնե­րը հայկա­կան մամուլում: Ո՞ւր են հայկա­կան լրագրե­րի ու թերթե­րի փոխա­րի­նողնե­րը, որ հասա­րա­կությա­նը պիտի կրթեն: Չկան:

Հայ մամուլը, որն այսօր իրեն անհա­մեստո­րեն «Չորրորդ իշխա­նություն», մեծա­պես զբաղված է քաղա­քա­կան պատվերնե­րով և ավե­լի շատ ջուր է պղտո­րում բամբա­սանքներ տարա­ծե­լով, քան թե հավաստի լուրեր մատուցե­լով:

Այսօր հայկա­կան մեդիա­դաշտում գոյություն ունե­ցող լրատվա­կաննե­րից կարե­լի է միայն մի քանի­սին առանձնացնել, որ քիչ թե շատ զտում են իրենց նյութե­րը և նաև վերլուծա­կաններ են ներկա­յացնում: Հայկա­կան տպա­գիր թերթե­րը շատ վատ են վաճառվում, իսկ թվանշա­նա­յին մամուլի մեծ մասն ուղղա­կի բանի պետք չէ:

Հատկա­պես հիմա, մամուլը, որ հնա­րա­վո­րություն ունի զսպիչ դեր կատա­րե­լու համար, ցավոք դրա փոխա­րեն գտնվում է խորը լճացման ու մեկուսացման մեջ՝ չտի­րա­պե­տե­լով ո՛չ ինֆորմա­ցիոն սրության նրբություննե­րին, ո՛չ մշա­կութա­յին առանձնա­հատկություննե­րին:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ