21.4 C
Yerevan

Մամուլ՝ Մշա­կույթից Մինչև Քաղա­քա­կա­նություն. (Մաս Բ)

Ի տարբե­րություն արտա­սահմանյան հարուստ և հայտնի պարբե­րա­կաննե­րի, հայկա­կան լրագրե­րից շատե­րը հիմնա­կա­նում ունե­նում են միա­կողմա­նի ֆինանսա­վո­րում, քիչ աշխա­տա­վարձ և ստիպված են լինում շատ հաճախ «հնա­րել» կամ հրահրել սկանդա­լա­յին նյութ, կամ փորձել տաքացնել եղա­ծը, որպեսզի հնա­րա­վոր լինի նյութ սարքել: 

Արա­յիկ Մկրտումյան

(սկիզբը նախորդ հոդվա­ծում)

Մենք ընդհա­նուր գծե­րով փորձե­ցինք թեթև անդրա­դարձ կատա­րել հայկա­կան մամուլին և այստեղ առա­վե­լա­պես կխո­սենք հիմնա­կա­նում երկու ուղղությամբ՝

  1. Ի՞նչ դեր ունի ուժեղ ու կայա­ցած մամուլը
  2. Ինչո՞վ է զբաղված մամուլը Հայաստա­նում

Սկսենք առա­ջին կետից:

Ընդհանրա­պես ցանկա­ցած քաղա­քա­կիրթ հասա­րա­կությունում մամուլն ունի միայն իրեն հատուկ տեղն ու դերը և լրագրո­ղի կերպա­րը շարունա­կում է մնալ խելա­ցի, համարձակ, գրա­գետ, կիրթ: Լրագրո­ղա­կան հետաքննություննե­րը, որոնք արվել և արվում են հատկա­պես Եվրո­պա­յում և ԱՄՆ-ում, ոչ միայն ի վիճա­կի են եղել ուշադրություն գրա­վել կարև­որ հարցի մասին, այլև կարո­ղա­ցել են լուծել հարցեր, ընդ որում կարև­որ հարցեր: Շատ լավ օրի­նակներ կարող են հանդի­սա­նալ թեկուզ ԱՄՆ 37-րդ նախա­գահ Ռիչարդ Նիքսո­նի նախա­գա­հության շրջա­նում կատարված դեպքե­րը, երբ Վիետնա­մի սարսա­փե­լի պատե­րազմի ու Ութերգեյթի մասին խոսում էին հատկա­պես լրագրողներն ու նրանց խիզախ գործո­ղություննե­րի շնորհիվ հնա­րա­վոր եղավ նախ բարձրա­ձայնել, իսկ հետո և տարա­ծել այդ լուրերն ամբողջ աշխարհում: Հենց լրագրո­ղա­կան աշխա­տանքն էլ այն հանգա­մանքնե­րից մեկն էր, որ ԱՄՆ նախա­գա­հը ստիպված էր հրա­ժա­րա­կան տալ իր պաշտո­նից: Այդ ամե­նը հստակ խոսում էր այն մասին, թե ինչ կշիռ ունի հանրա­յին կարծի­քը և ինչ դեր է կատա­րում դրա­նում մամուլը:

Լրագրողներն այսօր աշխարհում ակտի­վո­րեն զբաղված են ամե­նա­տարբեր հետաքննություննե­րով: Հաճախ նրանց կարե­լի է տեսնել ամե­նա­թեժ կետե­րում, ուր նրանք շարունա­կում են բարձրա­ձայնել կատարվող իրա­դարձություննե­րի մասին և քիչ չի պատա­հում, որ լրագրողնե­րը կյանքով հատուցեն դրա համար: Օրի­նակ 2020թ. արցախյան երկրորդ պատե­րազմի ժամա­նակ վիրա­վո­րումներ էին ստա­նում հայ և արտա­սահմանցի լրագրողներ, որոնք զբաղված էին իրենց մասնա­գի­տա­կան պարտքը կատա­րե­լով և ընդ որում դրսև­ո­րե­լով բացա­ռիկ քաջություն ու խիզա­խություն: Իսկ քանիսն են զոհվել տարբեր աղետնե­րի ու պատե­րազմնե­րի ժամա­նակ:

Լրագրո­ղին խոչնդո­տելն ու նրան վիրա­վո­րե­լը առանձնա­կի ուշադրության է արժա­նա­նում: Ամեն հարված լրագրո­ղին, համարվում է հարված ազա­տությանն ու բազմա­կարծությա­նը, իրա­վունքին: Այսօր ողջ քաղա­քա­կիրթ աշխարհը մեծա­պես ընդունում ու հարգում է լրագրողնե­րի աշխա­տանքն ու մամուլի դերն ընդհանրա­պես:

Եթե վերա­դառնանք Հայաստան ու փորձենք հասկա­նալ, թե ինչ է կատարվում այստեղ, ապա կարող ենք նշել, որ կան բազմա­թիվ բացեր, որոնք հեռացնում են լրագրո­ղին իր կերպա­րից ու դերից: Ի տարբե­րություն արտա­սահմանյան հարուստ և հայտնի պարբե­րա­կաննե­րի, հայկա­կան լրագրե­րից շատե­րը հիմնա­կա­նում ունե­նում են միա­կողմա­նի ֆինանսա­վո­րում, քիչ աշխա­տա­վարձ և ստիպված են լինում շատ հաճախ «հնա­րել» կամ հրահրել սկանդա­լա­յին նյութ, կամ փորձել տաքացնել եղա­ծը, որպեսզի հնա­րա­վոր լինի նյութ սարքել: Եվ այսպես ամեն օր: Նրա­նից շատերն աշխա­տում են սարսա­փե­լի ծանրա­բեռնված, և հաճախ նրանց իրա­վուքնե­րը չեն հարգվում ու պաշտպանվում: Հայաստա­նում լրագրությունը դեռևս չի կայա­ցել որպես մշա­կույթ և չունի իրեն արժա­նի դերն ու տեղը: Ներկա ու նախկին իշխա­նա­կաննե­րից շատերն են լրագրողնե­րի հադեպ բացա­ռիկ տհաճ վերա­բերմունք ցույց տվել, խախտել նրանց իրա­վունքնե­րը: Այս օրե­րին ՀՀ ԱԺ-ում լրագրողնե­րի աշխա­տանքնե­րի խոչնդո­տումը համարվեց բռնություն և բոլոր տեսա­կի նորմե­րի խախտում, քանի որ լրագրողնե­րի մուտքը ԱԺ սահմա­նա­փակվեց, որը նորմալ երև­ույթ չէ:

Բայց պետք է ընդունել նաև այն, որ լրագրությամբ զբաղվողնե­րից շատե­րը ևս չունեն լրագրո­ղա­կան էթի­կա, չգի­տեն անգամ ինչպես խոսել, ինչ հարց կարե­լի է տալ, ինչ՝ ոչ: Լրագրողնե­րից շատերն էլ աչքի են ընկնում խսիտ անտակտությամբ և կարող են վիրա­վո­րել դիմա­ցի­նին, վեճ ու կոնֆլիկտ հրահրել և այդ ամե­նից հետաքրքիր նյութ պատրաստել: Հայկա­կան լրագրո­ղա­կան դաշտն ամբողջո­վին քաղա­քա­կա­նացված է, գրե­թե չկան անկախ լրագրեր ու լրատվա­կաններ: Բնա­կան է, որ պատվեր կատա­րե­լու դեպքում ստիպված ես պատվեր կատա­րել և այլևս խոսք չի գնում մասնա­գի­տա­կան նրբություննե­րի մասին:

Այն ինչ ներկա­յացվում է հայկա­կան լրագրե­րում որպես հոդված, ոչ միայն հեռու է նորմալ լրագրո­ղա­կան հոդված լինե­լուց, այլև լի է բազա­թիվ ուղղագրա­կան, կետադրա­կան ու մտքա­յին կոպիտ սխալնե­րով:

Լրագրությունը, որն արտա­սահմա­նում կարող ենք իրավմամբ կոչել «չորրորդ իշխա­նություն» քանի որ իրենց կատա­րած աշխա­տանքի շնորհիվ նրանք այնքան մեծ հեղի­նա­կություն և ազդե­ցություն ունեն, որ կարող են անգամ ազդել պետա­կան համա­կարգի վրա, Հայաստա­նում գտնվում է թուլա­ցած, խախտված մի վիճա­կում և լրագրություն ասվա­ծը ոչ միայն չունի իրեն անհրա­ժեշտ դերն ու հեղի­նա­կությունը, այնպես էլ չունի այն զսպիչ ուժը, որից պիտի զգուշա­նար նաև իշխա­նությունն ու ստիպված լիներ ավե­լի զգաստ մնա­լու: Ցավոք ոչ:

Այսօր Հայաստա­նում, ի դժբախտություն մեզ, լրագրությունը գտնվում է այնքան նվազ ու թույլ վիճա­կու, որ ի վիճա­կի չէ ոչ միայն անկախ ու հավաստի լրատվություն ապա­հո­վե­լու, այլև լինե­լու այն զսպիչ ուժը, որ պիտի լիներ: Իհարկե դեռևս կան խելա­ցի լրագրողներ, կան լավ լրատվա­կաններ, բայց այդ թիվը չափից ավե­լի փոքր է որո­շիչ դեր տանե­լու համար

Բայց եթե հիշենք, ապա Հայաստա­նում մենք ունեինք հրա­շա­լի ու կայա­ցած մամուլ: Մենք ունեինք մշա­կութա­յին արժեք դարձած թերթեր ու պարբե­րա­կաններ, մենք ունեինք գիտնա­կան լրագրողներ ու թղթա­կիցներ: Մնում է միայն հուսալ, որ ապա­գա­յում հայկա­կան լրագրությունն ի վիճա­կի կլի­նի նորից հասնե­լու այն մակարդա­կին, որ ունեինք Րաֆֆու ու Գրի­գոր Արծրունու օրոք:

Առնչվող Հոդվածներ