14.6 C
Yerevan

Միայն Զենքո՞վ

Հայաստա­նում ոչ մի զենք չստեղծվեց, գիտությունն ու տեխնի­կան չզարգա­ցավ, հայե­րը սկսե­ցին հանգստա­նա­լու գնալ Թուրքիա ու, երբ ամե­նի ֆոնին ասում են միայն զենքով կա հայոց փրկություն, ես, գրո­ղը տանի, չեմ հասկա­նում, թե ինչ նկա­տի ունեք:

Արա­յիկ Մկրտումյան

Միայն զենքով կա հայոց փրկություն: Այո՛, իհարկե: Զենքն անհրա­ժեշտ պայման է, մանա­վանդ երբ թշնա­մի­ներդ այնպի­սի վայրե­նի­ներ են, որոնք նույնիսկ 21-րդ դարում չեն հրա­ժարվում գլուխ կտրե­լուց, դիե­րը պղծե­լուց ու այլանդա­կե­լուց: Մենք հենց հիմա էլ համոզվում ենք, որ առանց զենքի անհնար է գոյատև­ել: Ու հենց այդպես էլ երգում ենք.

«Համոզված ենք, որ միայն զենքով կա Հայոց փրկություն»:

Բայց արդյո՞ք միայն զենքով: Զենքը պարտա­դիր է, բայց արդյո՞ք միայն զենքով: Եվ ինչ ենք հասկա­նում զենք ասե­լով, միայն հրա­ցան, թե էլի ինչ որ բան: Սա շատ ու շատ ցավա­լի հարց է, որին մենք չենք կարո­ղա­նում պատասխա­նել: Իսկ պատասխանն այն է, որ միայն զենքով անհնար է: Այո՛, զենքով պաշտպա­նես: Բայց ի՞նչը: Պատշտպա­նես հայրե­նի­քը, ժողովրդին, գաղա­փա­րը, նպա­տա­կը, ճշմարտությունը:

Մեր ժողո­վուրդն այդպես ապրել է դարեր: Բայց մեզ հետ ինչ որ բան պատա­հեց, մենք դադա­րե­ցինք պայքա­րել թշնա­մու դեմ ու թշնա­մա­ցանք իրար հետ, մենք զենք ասե­լով հասկա­ցանք միայն հենց  հրա­ցան, ոչ թե գաղա­փար կամ նպա­տակ: Մենք կարծես մոռա­ցանք, որ հրա­ցա­նը նպա­տակ չէ, այլ միջոց, միջոց պաշտպա­նե­լու սրբությունը, հայրե­նի­քը, ընտա­նի­քը, ամեն ինչ: Մենք մի կողմ դրինք ճշմարտությունը, գաղա­փա­րը, նպա­տա­կը: Մենք կարծես մոռա­ցանք, որ մեր հայրե­նի­քի ամեն թիզն օծված է արյունով ու նաև մոռա­ցանք, թե ինչի համար է թափվել այդ արյունը: Մենք արդեն սկսե­ցինք չհասկա­նալ, թե ինչու ենք կռվում, ինչի համար: Ու հարուստի տղան սկսեց ազատվել բանա­կից, իսկ աղքա­տի­նը՝ ծառա­յել ամե­նա­թեժ կետում: Հարուստի տղան «ծառա­յեց» իր տանը, իսկ միա­կողմա­նի ծնո­ղա­զուրկը՝ զոհվեց ու վիրա­վորվեց: Մենք ասա­ցինք, որ զենքով կա փրկություն ու թալա­նե­ցինք բանա­կը, ասա­ցինք զենքով կա փրկություն ու կրթա­կան համա­կարգն ավե­րե­ցինք, ասա­ցինք զենքով կա փրկություն ու գիտությունը դարձավ պարապ մարդու զբաղմունք:

Հիմա էլ ասում են ապա­գա կա ու նաև ասում են, որ զենքով կա հայոց փրկություն:

Միթե՞:

Ի՞նչը պակա­սեց հայոց զենքին 2020թ պատե­րազմում: Հայն էլի նույն հայրե­նա­սեր հայն էր, իր ավտո­մատն՝ էլի նույն ավտո­մա­տը: Ու մենք չհասկա­ցանք, որ մոռա­ցել ենք ամե­նա­կարև­ո­րի մասին: Թե ինչու էինք կռվում աշխարհի ստեղծումից մինչև 1994թ.:

Մենք ամեն ինչ դրինք մի կողմ ու մոռա­ցանք ինքներս մեզ: Գաղա­փա­րը, միտքը, նպա­տա­կը, որ մարդուն ստի­պեց հում միս ուտո­ղից դառնալ տիե­զերք նվա­ճող գերզարգա­ցած, մեզ մոտ դրվեց մի կողմ:

ԽՍՀՄ‑ի տապա­լումից հետո հայկա­կան գործա­րաննե­րի 90 տոկո­սը թալանվեց ու վաճառվեց, կամ գոնե չվե­րա­բացվեց, գողությունը, քրեա­կա­նը, խնա­մի-ծանոթ-բարե­կա­մը, փողով դիպլո­մը, անգրա­գի­տությունը, ազգասպան ժամանցա­յին էրո­տի­կան տարածվեց ամե­նուր, կաշառքը դարձավ անմեղ շնորհա­կա­լություն, պետա­կան պարտքը հասավ աննա­խա­դեպ չափսե­րի հենց այսօրվա դրությամբ, շատ գյուղե­րում մինչև հիմա խմե­լու ջրի խնդիր կա, էլեկտրա­կա­նության խնդիր, քաղա­քա­յին տրանսպորտը սարսա­փե­լի վիճա­կում է, ազգա­յին արժույթը՝ ահա­վոր վիճա­կում, երգարվեստը՝ ազգա­յի­նի հետ կապ չունե­ցող ինչ որ ժամանցա­յին զվարճանք, գրքե­րը՝ աննպա­տակ մոտի­վա­ցիա, ֆիլմե­րը՝ քրեա-սիրա­յին՝ ոչ պրոֆե­սիո­նալ, սիրո­ղա­կան մակարդա­կի: Այն ամենն ինչ ազգա­յին էր, մարդկա­յին ու ճշմա­րիտ, մեծ մասամբ մղվեց մի անկյուն: Շքեղ էրո­տիկ տեսա­հո­լո­վա­կի վրա ծախսվեց տասը հազար դոլար, իսկ քաղցկե­ղով հիվանդ երե­խան մահա­ցավ փողի պակա­սից, Հայաստա­նում ոչ մի զենք չստեղծվեց, գիտությունն ու տեխնի­կան չզարգա­ցավ, հայե­րը սկսե­ցին հանգստա­նա­լու գնալ Թուրքիա ու երբ ամե­նի ֆոնին ասում են միայն զենքով կա հայոց փրկություն, ես, գրո­ղը տանի, չեմ հասկա­նում, թե ինչ նկա­տի ունեք:

Այսինքն մի ձեռքով քանդել ու ավի­րել երկի­րը մի կողմից երգել փրկության մասին: Մենք ընդհանրա­պես հասկանո՞ւմ ենք, թե ինչ վիճա­կում ենք գտնվում: Մեր մասին այն փքուն ու ուռճացված կարծի­քը, որ ունենք, այնքան իրա­կան է, ինչքան, որ հոգե­բուժա­րա­նում քնա­բե­րի տակ զառանցող հիվանդը, ով կարծում է, թե ինքը Նապո­լեոն Բոնա­պարտն է:

Մենք ադեկվատ չենք, մենք չենք հասկա­նում, թե ուր է գնում աշխարհը և քարշ ենք գալիս նրա հետև­ից, մենք պարզա­պես յոլա ենք գնում որպես պետություն ու երկիր: Ու դեռ այս վիճա­կով էլ մեզ թույլ ենք տալիս տասնամյակներ շարունակ պարապ նստել և հենց հերթա­կան ճգնա­ժա­մը մեզ չոքեցնում է, մենք ուղղա­կի փնտրում ենք մեկին, որին կարե­լի է մեղադրել ամեն ինչում ու մեզ բարո­յա­պես ու հոգե­պես հանգիստ զգալ: Չէ, սա Փաշինյան-Քոչարյա­նի մասին չէ: Երկուսն էլ հետև­անք են այն ազգա­յին ողբերգության, որ մենք այստեղ ունենք:

Ու հիմա, հենց հիմա Հայաստա­նում կոչե­րի շարան է: Հիմնա­կա­նում կոչ՝ միա­վորվե­լու ու հայրենքը փրկե­լու ուղղությամբ: Ու ոչ մի կոնկրետ ծրա­գիր:

Ու հիմա շատ հետաքրքիր է, թե մենք դեռ ինչքան ենք շարունա­կե­լու երգել մեր խալա­գարված երա­զանքնե­րի մասին ու մի կողմ թողնե­լու իրա­կա­նությունն ու խնդիրնե­րը:

Ու ե՞րբ կամ ինչպե՞ս ենք այնքան ուշքի գալու, որ ի վերջո հայոց փրկությունը ոչ միայն հրա­ցա­նով լինի պայմա­նա­վորված, այլ գիտությամբ, գաղա­փա­րա­խո­սությամբ, ազգա­յին նպա­տա­կով, պետա­կան շահով, որ հաջորդ կռվին(որը հաստատ լինե­լու է) հայը ոչ թե մերկ ձեռքե­րով կանգնի թշնա­մու առաջ, այլ ունե­նա գերա­կա­յություն՝ ամեն ինչում: Որ հայ գիտնա­կա­նը լինի հաղթող, հայ գյուտա­րարն ու մարզի­կը հայոց դրո­շի համար սկսի պայքա­րել, որ հայկա­կան դիպլո­մը լինի իրոք արժե­քա­վոր, որ հայի արտադրանքն ու հայի պահանջը, առա­ջարկը ընդունեն բոլո­րը: Որ մենք իրոք հասկա­նանք, թե ինչ ենք ուզում, ինչու ենք ուզում: Որ հասկա­նանք, թե ինչ անենք ու ինչու անենք:

Ու կգա՞ հայոց փրկությունը: Կգա՛:

Ու կլի­նի հայոց փրկությունը: Փրկություն ագա­հությունից, տգի­տությունից, երկպա­ռա­կությունից: Հանուն հայի ու Հայաստա­նի: Հանուն մեր ապա­գա­յի. Հանուն ամեն ինչի, որ եղել է, կա ու կլի­նի:

Առնչվող Հոդվածներ