Հայաստան

Հայ-թուրքական Բանակցութիւնների Հնարաւորութեան Մասին

Ամէն ինչի հետ մէկտեղ, չպէտք է մոռանալ, որ Ռուսաստանն անելու է ամէն ինչ, որպէսզի հայ-թուրքական ուղղակի երկխօսութիւնը յանկարծ չկայանայ:

Վլատիմիր Յարութիւնեան

Այդ կապակցությեամբ շատ է խօսւում թուրքական նախապայմանների մասին: Թուրքական նախապայմանները, դրանք, ըստ էութեան և առաջին հերթին, Ռուսաստանի նախապայմաններն են` չխօսել և չբարձրաձայնել 1920 թ. Հայաստանի բոլշևիկեան օկուպացիայի, 1921 թ. Մոսկուայի և Կարսի պայմանագրերի մասին: Ինչպէս որ դա եղաւ 1990-ի օգոստոսին` մեր հերթական անկախութիւնը հռչակելու ժամանակ:

Թէ Մոսկուան, թէ Անկարան մեզանից պահանջում են չխօսել այդ մասին: Եւ չխօսել այնպէս, որ եթէ նոյնիսկ աշխարհն յանկարծ սկսի խօսել, մենք գոռանք, որ նման բան , նման խնդիր չկայ: Մեզ թոյլ է տրուած` ռուսի բարեհաճութեամբ, խօսել միայն Ցեղասպանութիւնից: Այն էլ սահմանափակուելով միայն թուրքական գազանութիւնների յիշատակմամբ ու դրանց նկարագրումով: Առանց իրաւունքի և թոյլտուութեան խորանալու հարցի մէջ և այդ նոյն Ցեղասպանութեան քաղաքական պատճառները պարզելու, վեր հանելու և հանրայնացնելու: Դրա համար էլ երկու յանցակիցներ մեզ քշում են դէպի արնահորը, որպէսզի մէջներս գործի միայն և ամ՝ն գնով փրկուելու անասնական բնազդը:

Բայց… միաժամանակ այս ամէնը, ընդամէնը <<констатация факта>>: Իսկ հերթական արնահորում չյայտնուելու և ապրել շարունակելու համար պէտք է գործել: Մենք պէտք է հասկանանք, որ մենք չենք կարող աշխարհի երեսից վերացնել այսօրուայ Թուրքիան, կամ էլ յոյս դնել, որ մեր <<խաթեր>> ինչ-որ մէկը կը վերացնի նրան և մեզ կը մատուցի Արևմտեան Հայաստանը: Վիճակն իրականում այնպիսին է, որ, ինչպէս կ”ասէր ռուսը` <<не до жиру, быть бы живу>>: Իսկ նման իրավիճակներում ողջ մնալու միակ հնարաւորութիւնը` դա բանակցելն է:

Ամէն ինչի հետ մէկտեղ, չպէտք է մոռանալ, որ Ռուսաստանն անելու է ամէն ինչ, որպէսզի հայ-թուրքական ուղղակի երկխօսութիւնը յանկարծ չկայանայ: Հայ-թուրքական բանակցութիւններ` խնդրեմ, բայց միայն ռուսական հովանու ներքոյ և միայն ռուսական կողմի ձևաւորած օրակարգով: Այսինքն` նորից հայկական կոտորած:

Բացի դրանից, հասկանալի է, որ ցանկացած բանակցութեան կայանալու համար, նրա պահանջը պէտք է հասունանայ: Հայ-թուրքական ուղղակի երկխօսութեան անհրաժեշտութիւնն այսօր ակնյայտ է: Սակայն…Լինենք իրատես: Այդ զրոյցն ինքնուրոյն վարելու համար, պատկերաւոր ասած առանց <<Լաւրովի զապիսկաների>> օժանդակութեան, չունենք ոչ միայն ուժեղ ոգով ու հզօր աշխարհընկալումով համապատասխան անձինք, այլ, ինչն ամէնացաւալին է, համապատասխան կրթական ցենզ ու նրա բովանդակութիւնն ապահովող անձինք: Բայց միևնոյնն է` հայ-թուրքական ուղղակի երկխօսութեանն այլընտրանք չկայ:

Անհրաժեշտ է գտնել ու գործի մէջ դնել այն բարեկամ երկրներին, որոնք գոնէ կը հասկանան ու կը հաւատան, որ մենք արդէն իրօք դուրս ենք եկել <<Իստանբուլը պիտի դառնայ արեան ծով>> և <<ռուսը չլինի թուրքը մեզ կ’ուտի>> կենսափիլիսոփայական կարծրատիպերից: Եւ ամէնակարևորը` թուրքը պէտք է տեսնի, որ իր դիմաց նստած է ոչ թէ պրիմիտիւ ու միատակ պահանջատէր, այլ պատմութեանն ու դիւանագիտական ու քաղաքական խնդիրներին տիրապետող գրագէտ պետական  այր:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *