13.4 C
Yerevan

Հակոբ Մովսե­սի Հարցազրույցը 24tv-ին

Մտա­վո­րա­կա­նությունը չգի­տե, թե պետությունն ինչ է: Եվ ըստ դրա, Հայաստա­նի ապա­գան միայն և միայն հայրե­նա­շի­նության մշա­կութա­յին ձևի մեջ է: Պետք է տարանջա­տել գովերգվող պարզունա­կությունն ու պայքար մղել դրա դեմ, այլա­պես հաջորդ փուլն ավե­լի բարդ է լինե­լու:

Դեռևս հուլի­սի 7‑ին հրա­պա­րակված հարցազրույցում թարգմա­նիչ, բանաստեղծ, մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսեսն անդրա­դարձել է մի շարք կարև­որ ու էական խնդիրնե­րի, որոնք առա­ջին հայացքից կարծես այնքան էլ նկա­տե­լի չեն, բայց և խորը և անջնջե­լի հետք են թողել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հայոց պետության վրա:

Հակոբ Մովսե­սը ցավա­լի է համա­րում այն հոգե­կան ճգնա­ժա­մը, որ այսօր արտա­հայտված է, բայց և վստահ է, որ հայ ժողո­վուրդը չի կարող դուրս մղվել համաշխարհա­յին իրա­դարձություննե­րից , քանի որ հայե­րը իրենք համաշխարհա­յին իրա­դարձություննե­րի մի մասի ստեղծողն են՝ քաղա­քակրթո­րեն ու մշա­կութո­րեն: Խոսե­լով հայի մասին որպես կերպար, նա նշում է, որ հայե­րը Քրիստո­սի իմպուլս, այսինքն մշա­կութա­յին ազդե­ցությունն ու հոգե­բա­նությունը կրող են և դա վառ արտա­հայտված հատկա­նիշ է: Համե­մա­տե­լով հայե­րին ու Քրիստո­սին, Հակոբ Մովսե­սը նշեց, որ այնպես ինչպես Քրիստոսն է հարություն առել խաչե­լությունից հետո, այնպես էլ հայե­րը պիտի հարություն առնեն: Բանաստեղծը վստահ է, որ ցանկա­ցած տառա­պանք անի­մաստ է, եթե չկա դրա վերաժև­ո­րում ու դրա­նից ազա­տագրում:

Այս խնդրից բխեց նաև այն տեսա­կե­տը, որ հայե­րը կենսա­կան մեծ ուժ ունեն ու դա ի վերջո նորից արտա­հայտվե­լու է և դրսև­որվե­լու, բայց թե ինչու չհաղթե­ցինք, դա արդեն ոչ միայն փիլիսփա­յա­կան հարց է, այլև ռեալ նյությա­կան: Հակոբ Մովսե­սը կարծում է, որ մենք հաղթե­լու ոչ մի շանս չունեինք արցախյան երկրորդ պատե­րազմում նշե­լով, որ գենե­րալնե­րի, նախա­րարնե­րի ու օլի­գարխնե­րի շքեղ դղյակներն ու առանձնատնե­րը այն բայրաքթարներն են, որ դեռևս տարի­ներ առաջ ընկան հայ ժողովրդի գլխին և կանխո­րո­շե­ցին պարտությունը՝ պատե­րազմը դեռևս չսկսած: Անդրա­դառնա­լով մտա­վո­րա­կա­նության դերին՝ բանաստեղծը ցավով նշեց, որ վերջին տասնամյակնե­րին հայ մտա­վո­րա­կա­նությունն այդպես էլ չհասկա­ցավ իրա­կան պետության գոյության նշա­նա­կությունն ու ռեալ պետությունը թողած շարունա­կեց գովերգել վերա­ցա­կան հայրե­նի­քը ու դրա­նով նաև ժողովրդին զրկեց սթափ մտա­ծե­լու ու իր ունե­ցածն արժե­վո­րե­լու հնա­րա­վո­րությունից: Մտա­վո­րա­կա­նությունը չգի­տե, թե պետությունն ինչ է: Եվ ըստ դրա, Հայաստա­նի ապա­գան միայն և միայն հայրե­նա­շի­նության մշա­կութա­յին ձևի մեջ է: Պետք է տարանջա­տել գովերգվող պարզունա­կությունն ու պայքար մղել դրա դեմ, այլա­պես հաջորդ փուլն ավե­լի բարդ է լինե­լու:

Ի թիվս այլ խնդիրնե­րի՝ Հակոբ Մովսե­սը նշեց նաև կաշա­ռա­կե­րության դեմ պայքա­րի մասին: Նա հատուկ շեշտեց, որ հայե­րի մեջ կաշա­ռա­կե­րությունն ընդունված է ավե­լի շատ որպես բարո­յա­կան նկա­րա­գիր ու բնութա­գիր, քան թե հստակ արտա­հայտված չարիք: Իրա­կա­նում կաշա­ռա­կե­րությունը պետության հիմքե­րը քայքա­յող ամե­նա­ծանր պատճառնե­րից մեկն է:

Այն հարցին, թե խաղա­ղություն կա՞, սպասվո՞ւմ է, բանաստեղծն ասաց, որ ռուսնե­րը գնում են այս տարա­ծաշրջա­նից, իսկ թուրքե­րը մնում: Ռուսնե­րը հետև­ում են իրենց աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րին և մենք պետք է ռեալ ու սթափ լինենք, քանի որ շատ մեծ անհանգստություն ու անկա­յունություն է սպասվում:

Հարցազրույցը ստորև:

                    

Առնչվող Հոդվածներ