13.4 C
Yerevan

Անկա­խությունը Հավատք Է…

Եթե սկզբունքա­յին է այս հարցը և ոչ թե քաղա­քա­կան հակման արդյունք, ուրեմն նույն այս ահա­զանգե­րը պետք է հնչեին նաև 2016 թվա­կա­նին, երբ դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ տարի­ներ անց չորս օրը դառնա­լու է 44, իսկ զոհե­րի թիվը հազարնե­րով…

Նուշիկ Միքա­յելյան

Անկա­խության 30 ամյակ…Եվ մի չարչրկված թեմա՝ անկա­խության պետա­կա­նո­րեն նշման որո­շումը, որին հաջորդե­ցին չտեսնված, չլսված պոռթկումներ, մեղադրանքներ, ընդհուպ՝ պառակտման թաքուն կամ բացա­հայտ միտումներ՝ մոտա­վո­րա­պես այսպի­սի տողա­տա­կով՝ ով նշե­լուն է կողմնա­կից, սրի­կա դավա­ճան է, որը չգի­տի՛ ինչ բան է պատե­րազմը, զոհե­րը, սուգն ու ողբը, զոհե­րի հանդեպ հարգանքն ու ակնա­ծանքը, և հակա­ռակ բևե­ռը՝ 30 ամյա անկա­խության օրը նշե­լուն դեմ եղողնե­րը, որոնք առա­քի­նի և բարո­յա­կան մարդիկ են ի դեմս ՄՅՈՒՍՆԵՐԻ, և որոնք շատ ավե­լի խորն են զգում մեր ողբերգության չափը և շատ ավե­լի ծանր է կշռում նրանց հայրե­նա­սի­րությունը։

Բռա­վո՜, բռա­վո՜

… Հրա­շա­լի՛ ձև է հայե­րիս միա­բա­նե­լու, հրա­շա­լի՛ ձև է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ իշխա­նության հետ շփո­թել տալու . որովհետև գոնե ինձ համար և վստահ եմ՝ ոչ միայն ինձ համար, Հայաստանն ու Հայաստա­նի Հանրա­պե­տության անկա­խությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ Սերժ Սարգսյանն է, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյա­նը… Երկրի անկա­խության ամե­նա­պայծառ և վառ խորհրդա­նիշներն ինձ համար երկուսն են միայն. մի կողմից նրանք , որոնք մեր անկախ երկրի հանդեպ մեծ հավա­տով լցված և հանո՛ւն մեր անկա­խության իրենց կյանքը զոհե­ցին (և ո՛չ միայն պատե­րազմնե­րի դաշտե­րում), և մյուս կողմից՝ նաև և հավասարապե՛ս նրանք , որոնք դարձյա՛լ նույն հավա­տից ելնե­լով, ամենատարբե՛ր դժվա­րություննե­րի մեջ անգամ, չլքեցի՛ն երկի­րը, չբռնեցի՛ն արտա­գաղթի ճանա­պարհը, մնա­ցին, ապրե­ցին և դեռ ապրե­լու են այստեղ՝ երկրում, որտեղ կարծես ապրելն ինքնին դարձել է մեղք գործե­լու պես ծանր մի բան։

Ես լավ եմ հասկա­նում, որ ֆեյսբուքյան, և ընդհանրա­պես՝ առցանց կյանքով ապրե­լու մեր դարում ինչքա՛ն հեշտ է մարդկանց ուղղորդելն ու ազդե­ցության տակ վերցնե­լը, և ինչքան հեշտ է խոսք հրա­պա­րա­կե­լը և լսե­լի դառնա­լը, մասնա­վո­րա­պես հայտնի­նե­րի համար, որոնց յուրա­քանչյուր խոսքը շատե­րի կարծի­քի վրա երբեմն դաջվում է որպես աստվա­ծա­յին ճշմարտություն։

Սակայն, որտե՞ղ էին այդ «աստվա­ծա­յին ճշմարտություննե­րը» մեր երկրի առջև ծառա­ցած այլ՝ ծանրա­գույն ժամա­նակնե­րում, օրի­նակ՝ 2016‑ի քառօրյա պատե­րազմի ֆոնին նշված ՀՀ անկա­խության տոնա­կա­տա­րություննե­րի , զորա­հանդեսնե­րի ժամա­նակ, երբ դարձյալ պատե­րազմ էր և դարձյալ լույս տղա­ներ էին զոհվել ընդա­մե­նը ամիսներ առաջ… Եթե սկզբունքա­յին է այս հարցը և ոչ թե քաղա­քա­կան հակման արդյունք, ուրեմն նույն այս ահա­զանգե­րը պետք է հնչեին նաև 2016 թվա­կա­նին, երբ դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ տարի­ներ անց չորս օրը դառնա­լու է 44, իսկ զոհե­րի թիվը հազարնե­րով…

Աստվա­ծա­յին այդ ճշմարտությունը կարծես թե լուռ էր նաև ՀՀ անկա­խության պատմության ամե­նա­ծանր ժամա­նա­կա­հատվա­ծում նաև, երբ 2000 թվա­կա­նին, ՀՀ անկա­խության 9‑րդ ամյակն էին տոնում մեծ շուքով, երբ ընդա­մե­նը 11 ամիս առաջ գլխատվել էր մեր ազգա­յին ժողո­վը և բնա­կա­նա­բար՝ ոչ միայն…

Ասե­լիքս ընդա­մե­նը հետևյալն է։ Երկրներն իրենց անկա­խություննե­րը պահպա­նում, կորցնում, զարգացնում կամ ամրապնդում են, վտանգում կամ թուլացնում են, սակայն ո՛չ մի դեպքում չեն հրա­ժարվում գաղա­փա­րից և չե՛ն տարանջա­տում սեփա­կան ազգա­կիցնե­րին իրա­րից՝ մասնա­կից-չմասնա­կից «սկզբունքով», «զոմբի-չզոմբի» գետի­նը մտնե­լու չափ ամո­թա­բեր այս թշնամակա՛ն «օծումով», ազգա­յին-ապազգա­յին, կուսակցա­կան-անկուսակցա­կան, զոհված-չզոհված, զենք բռնած-չբռնած և տարա­տե­սակ այլ չափման միա­վորնե­րով, որոնք միանգամի՛ց զրկում են նման մտա­ծո­ղությամբ հանդես եկողնե­րի խոսքը՝ կշռից և որոշ դեպքե­րում նաև հարցա­կա­նի տակ դնում ոմանց նպա­տակնե­րի ազնվությունը։

Նշեք ‑չնշեք, իրար վրա լեռի չափ քար շպրտեք՝ չշպրտեք, ինձ համար, երկրի անկա­խության հանդեպ իմ կեցվածքը՝ իմ ապրած և ապրե­լիք կյանքն է, որը Հալեպ քաղա­քից 24 տարի առաջ միայնակ՝ տեղա­փոխվեց երկիր, օտար երկրում ծնվա­ծի իր ճակա­տա­գի­րը իր սեփա­կան զավա­կի հայրե­նի երկրո՛ւմ ծնվե­լու փաստով մեղմացնե­լու, որպեսզի իմ և հազա­րա­վոր հայե­րի 7–8‑10–20 տարե­կան երե­խա­նե­րը չդադարե՛ն հավա­տալ անկախ երկրում ապրե­լու մեր դեռևս և հիմա առավե՛լ քան երբևէ կռվախնձո՛ր դարձած իրա­վունքին, և եթե հանկարծ մեր սերունդի ուսե­րին մնա անկա­խության խոցմա՛ն բեռը նաև, ապա եկո՛ղ սերնդի ուսե­րը ծանրա­նան միա՛յն մեր երկրի և պետության հզո­րացման հանդեպ հաստա­տա­կա­մությամբ և հավա­տով։ Չէ՞ որ եթե մեր երե­խա­նե­րը մեզ հարց տան թե «այսքա­նից հետո ինչո՞ւ է պետք ապրել Հայաստա­նում» կամ, «ո՞րն է Հայաստա­նում ապրե­լու իմաստը եթե մենք չենք հավա­տում մեր երկրի անկա­խությա­նը», ապա ես և դուք բոլորդ՝ պարտա­վոր ենք նրանց այնպի­սի՛ պատասխան տալ, որ նրանք վերջնա­կա­նա­պես չզրկվե՛ն սեփա­կան երկրում արժա­նա­պա­տիվ ապրե­լու հեռանկա­րից։

Ամե՛ն կարծիք ապրե­լու իր իրա­վունքն ունի՛ անպայման, սակայն կարծում եմ, որ կարծի­քը պետք է մնա կարծո­ղի՛ սահմաննե­րում (նաև իմ կարծի­քի դեպքում), դրա­նից «դուրս» հայտնվածնե­րի վրա մեղքեր բարդե­լու պառակտիչ և միա­վո­րե­լու փոխա­րեն ամե՛ն գնով տարանջա­տող միտումնե­րից հեռու։

Մեր ժողո­վուրդ-ընտա­նիքն առանց այդ էլ սարսա­փե­լի՛ վիրա­վոր է հիմա… Օգնե՛նք, որ հիշի իր՝ ընտանի՛ք լինե­լու մասին և արժա­նա­պատվության դափնեպսակներ չբա­ժա­նենք մեկին՝ մյուսի գլխին փշե պսակ դնե­լու հաշվին։

Միևնույն է՝ ժամա­նա­կը դեռ շատ փակ վարա­գույրներ կբա­ցի՛ հաստատ։

Առնչվող Հոդվածներ