14.8 C
Yerevan

Մայի­սի 28-ից Սեպտեմբե­րի 21

Եթե առա­ջին հանրա­պե­տությունը կարո­ղա­նար դիմա­կա­յել 1920թ. հայ-թուրքա­կան ծանր պատե­րազմին, ապա վստահ եմ, որ նրանք 1921թ. մայի­սի 28-ին նորից, էլ ավե­լի մեծ ուժով կհաստա­տեին ապրե­լու ու արա­րե­լու կամքը: Բայց ճակա­տա­գի­րը թույլ չտվեց: Հանրա­պե­տությունը կործանվեց: Իսկ երրորդ Հանրա­պե­տությունը կա, ապրում է: Վիրա­վոր, բայց լի է կատա­ղությամբ՝ իր զինվորնե­րի համար վրեժ լուծե­լու, կորցրած հողե­րը հետ բերե­լու, արդա­րությունը վերա­կագնե­լու:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր Հայաստա­նի Հանրա­պե­տության անկա­խության 30 ամյակն է, իսկ դա նշա­նա­կում է, որ մենք այսօր շատ մեծ ու կարև­որ խորհուրդ ենք նշում: Անկա­խություն՝ որպես գաղա­փար, սկզբունք, հոգե­բա­նություն:

Անշուշտ, հասկա­նա­լի և ընդունե­լի է այն տեսա­կե­տը, որ այսօր անկա­խության տոնը պարզա­պես հնա­րա­վոր չէ տոնել նախկին ուրա­խությամբ ու ավյունով: Իհարկե: Մի քանի օրից կլրա­նա ահա­սարսուռ պատե­րազմի մեկ տարին, և պարզա­պես հնա­րա­վոր չէ ուղղա­կի ուրա­խա­նալ և ասել, որ ոչինչ էլ չի եղել: Մենք նախորդ հոդվա­ծում նշե­ցինք այդ հոգե­բա­նա­կան գործոննե­րի մասին, իսկ այս հոդվա­ծում կփորձենք յուրա­հա­տուկ համե­մա­տություն անել հայկա­կան երկու հանրա­պե­տություննե­րի և նրանց անկա­խության մասին

Ի՞նչ տեղի ունե­ցավ այն ժամա­նակ և հիմա:

Թե՛ առա­ջին, և թե՛ երրորդ հանրա­պե­տություննե­րի ճակա­տա­գիրն ընթա­ցավ ծանրա­գույն պատե­րազմնե­րով: Առա­ջին հանրա­պե­տության ճակա­տա­գիրն իհարկե ողբերգա­կան եղավ: Ի տարբե­րություն առա­ջին հանրա­պե­տության, 1991թ. ստեղծված Հայաստա­նի երրորդ Հանրա­պե­տությունը կարո­ղա­ցավ դիմա­կա­յել ժամա­նա­կի փորձություննե­րին և առ այսօր ապրում է անկախ:

Առա­ջին հանրա­պե­տությունը ստեղծվեց Հայոց Ցեղասպա­նության իրա­գործումից երեք տարի անց՝ առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի պայմաննե­րում, երբ դեռ շարունակվում էին հայե­րի ջարդերն ու կոտո­րածնե­րը ողջ Անդրկովկա­սում:

Երրորդ Հանրա­պե­տության ճակա­տա­գի­րը ձևա­վորվեց Արցա­խի ազա­տագրման համար մղվող պատե­րազմում և ՀՀ կյանքը նշա­նա­վորվեց  էներգե­տիկ ճգնա­ժա­մով:

Առա­ջին հանրա­պե­տությունն իր ծնունդն առավ մայիսյան հերո­սա­մարտե­րի արդյունքում, և գոյության երկու տարին անցավ համա­ճա­րա­կի ու պատե­րազմի մեջ:

Երրորդ հանրա­պե­տության կյանքն ավե­լի հաջողված եղավ, ու Արցախյան պատե­րազմում հաղթե­լուց հետո՝ 1994թ. սկսած, հայ ժողո­վուրդը խաղաղ ապրե­լու հնա­րա­վո­րություն ստա­ցավ:

Ու երբ համե­մա­տում ենք առա­ջին և երրորդ հանրա­պե­տություննե­րը, բացի նրա­նից, որ երկուսն էլ իրենց ծնունդն առան պատե­րազմնե­րով, առա­ջին հանրա­պե­տության գոյության երկու տարին և երրորդ հանրա­պե­տության վերջին մեկ ու կես տարի­նե­րը սարսա­փե­լիո­րեն նման են՝ համա­ճա­րակ, պատե­րազմ, հազա­րա­վոր զոհեր:

Եվ այստեղ գալիս է մեծ տարբե­րության ու մեծ ողբերգության պահը:

Մենք վերջին պատե­րազմում տվել ենք հազա­րա­վոր զոհեր, և նրանք իրենց կյանքի գնով կարո­ղա­ցան պահպա­նել հայոց անկա­խությունը և մենք այսօր այն նշում ենք որպես ծանր գնով պահպանված մեր գերա­գույն արժեք: Առա­ջին Հանրա­պե­տությունը 1920թ. հայ-թուրքա­կան պատե­րազմում պարտվեց էլ ավե­լի սարսա­փե­լիո­րեն: Բայց վստա­հեցնում եմ, որ նրանք ամեն ինչ կտա­յին, միայն թե 1921թ. մայի­սի 28‑ը դիմա­վո­րեին անկա­խության մեջ: Բայց, ավաղ, Հանրա­պե­տությունը կործանվեց և շատ-շատ երկար տարի­ներ մայի­սի 28‑ը ոչ միայն հաղթա­կա­նո­րեն, այլև ընդհանրա­պես չնշվեց: Ու հիմա հարց եմ ուղղում առա­ջին հերթին ինքս ինձ՝ արդյո՞ք ես հասկա­նում եմ այս սեպտեմբե­րի 21‑ի իրա­կան արժեքն ու նշա­նա­կությունը: Անցյալ տարին եղավ այնքան ծանր, որ մենք դեռևս ուշքի չենք գալիս մեզ պատուհա­սած դժոխքից: Մեր տղա­նե­րը գնա­ցին մարտի եռա­գույնը պահե­լու՝ հիմնը շուրթե­րին ու Հայաստա­նը սրտում պահած: Եվ ի՞նչ անենք մենք սեպտամբե­րի 21-ին: Մի՞թե չնշենք այն որպես հաղթա­նակ մահվան դեմ: Եթե առա­ջին հանրա­պե­տությունը կարո­ղա­նար դիմա­կա­յել 1920թ. հայ-թուրքա­կան ծանր պատե­րազմին, ապա վստահ եմ, որ նրանք 1921թ. մայի­սի 28-ին նորից, էլ ավե­լի մեծ ուժով կհաստա­տեին ապրե­լու ու արա­րե­լու կամքը: Բայց ճակա­տա­գի­րը թույլ չտվեց: Հանրա­պե­տությունը կործանվեց: Իսկ երրորդ Հանրա­պե­տությունը կա, ապրում է: Վիրա­վոր, բայց լի  է կատա­ղությամբ՝ իր զինվորնե­րի համար վրեժ լուծե­լու, կորցրած հողե­րը հետ բերե­լու, արդա­րությունը վերա­կագնե­լու: Ու այդ Հայաստա­նը պիտի ապրի: Որովհետև մենք, ի վերջո, պիտի կարո­ղա­նանք պահը գնա­հա­տել ու հասկա­նալ: Որովհետև մեզնից ոչ ոք չի ցանկա­նա, որ այս Հանրա­պե­տությունը կործանվի, և հայերն արդեն սրտի կսկի­ծով ու թաքուն սեպտեմբե­րի 21-ին բարձրացնեն հայոց եռա­գույնը ու երա­նի տան այն օրե­րին, երբ դեռ կար Հայաստա­նի Հանրա­պե­տությունը:

Մի պատմություն կա Հովհաննես Քաջազնունու հետ կապված: Ասում են, որ արդեն խորհրդա­յին տարի­նե­րին նա մայի­սի 28-ին գնում էր Հրազդա­նի ձոր, մի շիշ օղի էր տանում հետը և այնտեղ լիա­կա­տար միայնության մեջ խմում այդ օղին՝ կուլ տալով արցունքներն ու երա­նությամբ հիշե­լով այն օրե­րը, երբ թեկուզ վիրա­վոր, բայց Հանրա­պե­տությունը կար: Նա իր սրտում ողջ կյանքում պահեց իր հանրա­պե­տության մայի­սի 28‑ը, թեև էլ երբեք չկա­րո­ղա­ցավ դրա մասին խոսել այնքան ազատ, ինչքան մենք հնա­րա­վո­րություն ունենք խոսե­լու սեպտեմբե­րի 21‑ի մասին:

Մենք պատրա՞ստ ենք նման մռայլա­գույն ապա­գա­յի: Մենք պատրաստ ենք այն բանին, որ սեպտեմբե­րի 21‑ն այլևս չնշենք, որովհետև մեզ չեն թողնի: Հովհաննես Քաջազնունին ու Առա­ջին Հանրա­պե­տության հազա­րա­վոր ներկա­յա­ցուցիչներ ամեն ինչ կտա­յին, ամեն ինչ, որ Հայաստա­նը մնար անկախ: Նրանք լավ էին հասկա­նում պետության գինն ու արժե­քը:

Ես իրոք հասկա­նում եմ, երբ ասում են՝ մենք այսօր նշե­լու բան չունենք: Այո՛, տառա­պանք է ծնունդ նշել մահվան այդ ահեղ խոլա­պա­րի մեջ. Բայց մեզ միայն դա է մնա­ցել: Մեր բոլոր միրաժնե­րը հօդս ցնդե­ցին: Միա­կը որ մնաց, Հանրա­պե­տության անկա­խության օրն է, ու մեր հազա­րա­վոր հերոսնե­րի զոհա­բերված կյանքե­րը: Այսօր մենք չենք ուրա­խա­նում և քեֆ չենք անում: Մենք այսօր փորձում ենք հասկա­նալ, թե, ի վերջո, ինչ կատարվեց, ինչու: Որովհետև այսօր Հայաստա­նի ծնունդն է՝ մեր դարա­վոր հայրե­նի­քի, հազա­րամյակնե­րով չարչարված ու վերքե­րով խոցված, իր հազա­րա­վոր զավակնե­րին կորցրած հայրե­նի­քի: Հայրե­նի­քի, որին արդեն քանի քանի հարյուրամյակ ուզում են խեղդել, սպա­նել, ոչնչացնել: Ու վերջին հարվա­ծը մենք ստա­ցանք գրե­թե մեկ տարի առաջ:

Այսօր այդ հայրե­նի­քի ծնունդն է: Մեր բոլո­րի: Հատկա­պես նրանց, ովքեր գնա­ցին: Նրանք ավել պակաս չխո­սե­ցին, նրանք գնա­ցին, իսկ մենք այսօր ամե­նաէ­ժան կռիվն ենք անում, վշտից մենք մեզ կորցրած, մենք մեզնից վրեժ լուծե­լով:

Բավա­կան է: Կա՛նգ առ հայ ժողո­վուրդ:

Պատմությունը դաժան է: Ուշքի չգա­լու դեպքում ոչ միայն առանց համերգի, այլև ընդհանրա­պես ոչ մի անկա­խություն էլ չենք նշի, որովհետև չենք ունե­նա անկա­խություն:

Մենք պիտի փայփա­յենք ու պահենք այս անկա­խությունը: Այն մեզ համար անցյալ տարի պահե­ցին մեր հազա­րա­վոր եղբայրնե­րը:

Առնչվող Հոդվածներ