14.8 C
Yerevan

Պատե­րազմի Միամյակ

Ընդհանրա­պես լավա­գույն միջո­ցը կանխե­լու բոլոր պատե­րազմնե­րը նաև ապա­գա­յի համար՝ սեփա­կան ինքնությունից հրա­ժարվելն է:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Հնարավո՞ր էր արդյոք կանխել պատե­րազմը:

Ես գիտեմ, հասկա­նում եմ, որ երբ այս հարցը տալիս են սովո­րա­բար նկա­տի ունեն, թե արդյո՞ք հնա­րա­վոր էր կանխել պատե­րազմն այսպես կոչված Լավրովյան պլա­նին համա­ձայնե­լով:

Իմա­նա­լով սա, այդուհանդերձ, ուզում եմ սկսել ավե­լի հեռվից, իսկ լավրովյա­նի խնդի­րը թողնել առանձին գրառման համար՝ նույն խորագրի տակ:

Ինչո՞ւ եմ համա­րում, որ պետք է սկսել հեռվից:

Որովհետև “հնարավո՞ր էր արդոք կանխել պատե­րազմը” հարցն իրա­կա­նում ինքն իրե­նով դատարկ վերա­ցա­կան, օդի մեջ հարց է: Այն անբո­վանդակ է առանց ճշտե­լու՝ ե՞րբ, երբվանի՞ց, ի՞նչ պայմաննե­րով և նման հարցադրումնե­րի:

Իսկ ինչո՞ւ են կարև­որ նման ճշտումնե­րը, արդյո՞ք քթի մազություն և ավե­լորդ խորա­նալ չէ սա:

Ո՛չ՝ որովհետև ցավոք մեր հանրա­յին խոսքում անը­նադտ պարտադրվում են նման վերա­ցա­կան հարցեր, և դրանց միջո­ցով մանի­պուլյացնում են հանրա­յին կարծի­քը, բաժա­նում մարդկանց թշնա­մա­կան խմբե­րի, ստեղծում կրո­նա­քա­ղա­քա­կան դոգմա­ներ և միֆեր:

Ռացիո­նալ ընկա­լումը կարող է լինել միայն կոնկրետ՝ ինչպես ժամա­նա­կին հիմնա­վո­րել է Հեգե­լը: Դրա համար հարցե­րը նույնպես պետք է լինեն հնա­րա­վո­րինս կոնկրետ:

Հիմա բուն ասե­լիքն էս գրառման:

Խնդիրն այն է, որ եթե հարցը դնում ենք վերա­ցա­կան՝ “հնա­րա­վոր էր արդյոք կանխել պատե­րազմը”, ապա պատասխանն էլ կարող է լինել միայն վերա­ցա­կան, ոչ մի բան չասող, այն է.

այո, հնա­րա­վոր էր, որովհետև ցանկա­ցած պատե­րազմ միշտ էլ հնա­րա­վոր է կանխել: Գնի, պայմաննե­րի և երբի խնդի­րը:

Օրի­նակ մեր դեպքում:

Պատե­րազմը կարե­լի էր լավա­գույնս կանխել 1988-ին՝ պարզա­պես չբարձրացնե­լով Ղարա­բա­ղի հարցը: Չէր լինի Ղարա­բա­ղի հարցի բարձրա­ցում, չէր լինի պատե­րազմ՝ սա պարզից էլ պարզ է:

Ես հատուկ եմ այսքան հեռու գնում, որպեսզի ցույց տամ, թե որքան անկապ է այս հարցն՝ առանց ճշտումնե­րի:

Պատե­րազմը կարե­լի էր կանխել նաև Ղարա­բա­ղի հարցը բարձրացնե­լուց, ասենք, մեկ շաբաթ անց՝ 88‑ի փետրվա­րի վերջին, երբ պարզ դարձավ այն ժամա­նակ շատե­րին, որ Ղարա­բա­ղի հարցի բարձրա­ցումը առճա­կա­տում է ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվա­յի հետ:

Ղարա­բաղյան շարժման առա­ջին օրե­րին մասնակցած ավագ սերունդը՝ Զորի Բալա­յան, Կապուտիկյան ըստ էության դա էլ այն ժամա­նակ առա­ջարկում էին: Քանի որ խնդիրն արդեն Մոսկվա­յի հետ էր, ապա հետա­գա պայքարն անհնար էին համա­րում:

Բայց կատարվեց այլ ընտրություն՝ Ղարա­բաղյան շարժման կրտսեր սերնդի և հրա­պա­րա­կում հավաքված ժողո­վորդի կողմից: Ըստ էության ընտրվեց միա­ժա­մա­նակ Բաքվի և Մոսկվա­յի դեմ առճա­կա­տա­ման ճանա­պարհը:

Ես բացարձակ միտք չունեմ այդ ընտրությունը դատա­պարտե­լու: Նախ՝ ես չէ, որ պետք է և կարող եմ դա դատա­պարտել: Երկրորդ՝ դա արդեն կատարված ընտրություն է: Այդ ընտրությունից հրա­ժա­րումը, եթե լինի, պետք է լինի գիտակցված և հրա­պա­րա­կա­յին, ինչպես եղել է այդ ճանա­պարհն ընտրելն ինքը.….Այլ բան է, որ նման ընտրություննե­րից պոստֆակտում հրա­ժարվե­լու հնա­րա­վո­րությունը, մեղմ ասած, բարդ է:

Պատե­րազմը կարե­լի է կանխել նաև 1991–94 թվի ցանկա­ցած պահի, և չունե­նալ 7 հազար զոհ՝ առա­ջին պատե­րազմին:

Դրա համար բավա­կան էր մի պարզ բան՝ հրա­ժա­րում Լեռնա­յին Ղարա­բաղն Ադրբե­ջա­նի կազմից դուրս տեսնե­լու գաղա­փա­րից: Չհրա­րա­ժարման գինը պատե­րազմն էր:

Ես, իհարկե, հուսով եմ, որ չեն գտնվի մարդիկ, որոնք ասածս կմեկնա­բա­նեն այն ոգով, որ ես դատա­պարտում եմ այդ չհրա­ժա­րումը: Չնա­յած, իհարկե, ամեն ինչի սովոր եմ, ու գիտեմ, որ դա էլ գուցե կփորձեն, բայց կանխավ զգուշացնում եմ, միգուցե ազդի:

Եվ այսպես շարունակ՝ 1994-ից մինչև 2020՝ ցանկա­ցած պահի, երբ կհրա­ժարվեինք 1988‑ի նպա­տա­կից՝ Արցախն Ադրբե­ջա­նի կազմից դուրս տեսնե­լու նպա­տա­կից, կկանխեինք պատե­րազմը: Սա բաց երկնքի պես պարզ է:

Նման կոչով Հայաստա­նում ոչ ոք բացա­հայտո­րեն հանդես չի եկել: Ու քանի որ հանդես չի եկել, ուրեմն անի­մաստ էլ է այս խոսակցությունը երկա­րացնե­լը:

Գիտեմ, հասկա­նում եմ՝ բա խաղաղ կարգավորո՞ւմը, բա պլա՞նը, բա պլա­նի գլո՞ւխը: Համբե­րություն՝ ամբողջը մի գրառմամբ չի լինե­լու:

Հիմա:

Հենց այսօր էլ նորից կարող ենք կանխել պատե­րազմը:

Ի՞նչ պատե­րազմ:

Այն, որ շարունակվում է Հայաստա­նի դեմ:

Որովհետև ակնհայտ է, որ Հայաստա­նի դեմ շարունակվում են թշնա­մա­կան գործո­ղություններ, փաստա­ցի ոչ ինտենսիվ պատե­րազմ, ուժա­յին գործո­ղություններ:

Ինչպե՞ս կանխել կամ կանգնեցնել այս մեկը:

Պարզ՝ հրա­ժարվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցից, ընդ որում անպայման նշե­լով, որ 1988-ից ընտրվել է մի նպա­տակ ու ճանա­պարհ, որը պարվեց ռեա­լիստա­կան չէ (Կարեն Դեմիրճյա­նի ականջը կանչի):

Սրան ավե­լացրած՝ համա­ձայնել Հայաստա­նի տարածքից մի մաս օտա­րել՝ միջանցքի համար, որը կկա­պի Նախիջև­ա­նը՝ փաստա­ցի Թուրքիան և Ադրբե­ջա­նը՝ ռուսա­կան վերահսկո­ղությամբ:

Իհարկե, այս գնով կորզված խաղա­ղությունը չի լինի շատ կայուն ու տևա­կան: Բայց պատե­րազմն առժա­մա­նակ կկանխվի և կդա­դա­րի: Միգուցե:

Ընդհանրա­պես լավա­գույն միջո­ցը կանխե­լու բոլոր պատե­րազմնե­րը նաև ապա­գա­յի համար՝ սեփա­կան ինքնությունից հրա­ժարվելն է: Դրա­նից լավ և ազդու միջոց չկա:

Ընդ որում դա աշխա­տում է անհա­տի, խմբի, ազգի մակարդա­կում: Չես ունե­նա ոչ մի կոնֆլիկտա­յին իրա­վի­ճակ:

Ասածս բնավ չի նշա­նա­կում, թե անհնար է գտնել որևէ քաղա­քա­կան, ոչ ռազմա­կան լուծում խնդիրնե­րի, այդ թվում Հայաստա­նի խնդիրնե­րի: Բայց սրա մասին էլ մեկ այլ անգամ:

Շնորհա­կալ եմ, եթե կարդա­ցիք մինչև վերջ:

Հոդվա­ծը‘ Հրանտ Տէր-Աբրա­հա­մեանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ