21.4 C
Yerevan

3‑րդ Ուղին՝ Արա­մի Ավանդը

Եթե յուրա­քանչյուրն անի իր գործը՝ ընդհա­նուր շահը գերա­դա­սե­լով անձնա­կա­նից՝ ապա Հայաստա­նում հույսը կարող է վերածնվել։

Կայծ Մինասյան

Հայաստա­նում և սփյուռքում անհրա­ժեշտ երրորդ ճանա­պարհը,
 Արամ
Մանուկյա­նի ճանա­պարհը


Այժմ ծանր ժամա­նակներ են, իսկ բարո­յա­հո­գե­բա­նա­կան վիճա­կը  գտնվում է ծայրա­հեղ ցածր մակարդա­կի վրա: Պատե­րազմի հասցրած վերքե­րը դեռևս թարմ են, իսկ հայե­րը 2021թ.  հունի­սի արտա­հերթ օրենսդրա­կան ընտրություննե­րում որո­շե­ցին փոխել իրենց հերթա­կան ղեկա­վար կազմը: Այս ընտրություննե­րից հետո ազգա­յին ժողո­վի կազմը որոշ չափով փոխվել է՝ Նիկոլ Փաշինյա­նի ռեժի­մը վստա­հո­րեն պահպա­նեց իշխա­նությունը՝ չնա­յած 2020թ. նոյեմբե­րի պարտությանն ու 2018թ. դեկտեմբե­րին կայա­ցած  ընտրություննե­րում հավա­քած ձայնե­րի մոտ 17% կորստին: Նախկին ընդդի­մություն՝ «Լուսա­վոր Հայաստան» (Էդմոնդ Մարուքյան) և «Բարգա­վաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան) կուսակցություններն անհե­տա­ցել են տեսա­դաշտից: Կազմա­վորվել է նոր ընդդի­մություն՝ բաղկա­ցած հին ռեժի­մից կամ Երև­ա­նի կարտե­լից՝ «Հայաստան » դաշինքը Ռոբերտ Քոչարյա­նի գլխա­վո­րությամբ և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը գաղտնի գլխա­վո­րում էր Սերժ Սարգսյա­նը:

Հայաստա­նը կրկին վերա­դարձավ խորհրդա­րա­նա­կան երկուա­կան համա­կարգին՝ միա­տարր մեծա­մասնությամբ, որը պիտի պատասխա­նատվություն կրի կարճ ժամա­նա­կում կրած պարտության և թունդ ընդդի­մությամբ, որը պիտի պատասխան տա երկար ժամա­նակ տեղի ունե­ցած քայքայման համար:

Ահա սա է  44-օրյա պատե­րազմից մեկ տարի անց ձևա­վորված քաղա­քա­կան պատկե­րը՝ մի կողմից նրանք, ովքեր կարծում են, որ «ապա­գա կա», և մյուս կողմից, նրանք, ովքեր կարծում են, որ «ներկա­յիս իշխա­նությունը կապի­տուլյանտ, դավա­ճան և անկա­րող է»:

Պայծառ ապա­գա­յի կողմնա­կիցնե­րը գտնվում են hին ռեժի­մի ուժե­րի մեծ ճնշման, սադրանքնե­րի տակ, սկսված հայհո­յանքնե­րից մինչ սպառնա­լիքներ և ֆիզի­կա­կան ծեծ: Արտա­քուստ թվում է թե, մեծա­մասնությունը համախմբված է սակայն նրանց խնդի­րը իշխա­նության վերա­բաշխման մեջ չէ, չնա­յած, որ Նիկոլ Փաշինյա­նը հայտնի է իր «դիրիժիզմ»-ով: Ներկա­յիս մեծա­մասնության խնդիրն այն է, որին բախվում է ցանկա­ցած նորաստեղծ, երի­տա­սարդ պետության ղեկա­վա­րություն՝ պետա­կան ​​կազմա­կերպություննե­րում և ծառա­յություննե­րում ղեկա­վարնե­րի և միջին օղա­կի բացա­կա­յություն, կարծես վարչա­կան անձնա­կազմը դեռ կապված է հին մեթոդնե­րին: Ամեն դեպքում, առանց արդյունա­վետ բյուրոկրա­տա­կան ​​ապա­րա­տի, ամբողջ իշխա­նությունը դատա­պարտված է ձախողման:

Մեծա­մասնության՝ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» դաշինքի մյուս հիմնա­կան խնդի­րը վերա­բերվում է այսօրվա  շրջա­փակված Հայաստա­նի անվտանգության հարցին, 2020թ. պարտված Հայաստա­նը տեսնում է, որ իր տարածքը ենթարկվում է նախա­գահ Ալիևի և նրա գիշա­տիչ բանա­կի քմա­հա­ճույքնե­րին, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ «միջանցքի» ստեղծման, «արև­ելյան Զանգեզուր»-ը Նախիջև­ա­նին կապե­լու համար:  Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը 2021 թվա­կա­նի ամռանն ասաց, որ հայ զինվորնե­րին հրա­ման է տրված ոչնչացնել ադրբե­ջա­նա­կան զինուժի ցանկա­ցած ներխուժում հայկա­կան տարածք: Պարզ է, որ խոսքե­րը գործի չվե­րածվե­ցին: Այստե­ղից էլ հիմնա­կա­նում բխում է Նիկոլ Փաշինյա­նի թիմի հանդեպ վստա­հե­լիության խնդի­րը, որը, չնա­յած 2021թ. ժողովրդա­վա­րության հաղթա­նա­կին, ի վիճա­կի չէ ոգև­ո­րությունն ու կամա­վո­րա­կա­նությունը հայ հասա­րա­կության մեջ ամրապնդե­լու համար:

Երև­անյան կարտե­լի կողմնա­կիցնե­րը գտնվում են շատ բարդ վիճա­կում: Նրանք ուղղա­կի ապշեցնում են ինչ որ բան փոխե­լու իրենց անկա­րո­ղությամբ ու դա սկսած 2020թ. նոյեմբե­րի 9‑ից: Փոքր հանրա­հա­վաքնե­րի մարտա­վա­րությունը ոչինչ չտվեց, բացի հասա­րա­կության մեջ դժգո­հություն և ատե­լություն հարուցե­լուց՝ հասա­րա­կություն, որը փորձում է բուժել իր վերքե­րը: Ազգա­յին ժողո­վում սադրանքնե­րի մարտա­վա­րությունը, որի նպա­տա­կը  իշխա­նությանն անաշխա­տունակ դարձնելն է, նույնպես արդյունք չի տալիս, բացա­ռությամբ, երբ խոսքը վերա­բերվում է իրենց իսկ վերա­բերվող  քննա­դա­տություննե­րին, մի բան, որ երբեք իրենք չէին ցանկա­ցել լսել: Պետությունը  20 տարի ղեկա­վա­րե­լուց հետո նրանք մտել  են կատա­ղի ու ապա­կա­յունացնող ընդդի­մության դիմա­կի տակ առանց, որևէ քաղա­քա­կան իմաստ առաջ քաշե­լու, բացա­ռությամբ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյա­նի, հանդեպ ունե­ցած ատե­լությունը ցուցադրե­լու: Մյուս կողմից էլ ընդդի­մությանն ավե­լի մանրակրկիտ դիտարկե­լու դեպքում, պարզ է դառնում, որ նրանց շարքե­րում ամեն ինչ ավե­լի բարդ է, հատկա­պես այս խաղի երեք մասնա­կիցնե­րի՝ Սերժ Սարգսյա­նի, Ռոբերտ Քոչարյա­նի և ՀՅԴ‑ի համար: Հասա­րա­կության համար պարզ է, որ երկու նախկին նախա­գահնե­րը չեն համա­կերպվում այս վիճա­կի հետ և փորձում են  երկրում այսքան տարի տիրած հանցա­վոր անփության հիմնա­կան պատասխա­նատվությունը բարդել ուրի­շի ուսե­րին: Ռոբերտ Քոչարյա­նը, ում գործե­րը դեռևս դատա­կան քննության մեջ են,  հենվե­լով 2021թ.  հունի­սին  հավա­քած 21 տոկոս քվե­րի վրա, ընդդի­մության ճամբա­րում իրեն համա­րում է ծանրության կենտրոն  և գտնում է, որ պետք է գլխա­վո­րի նրանց բոլո­րին՝ ներառյալ նաև երկրորդ նախա­գահ՝ Սերժ Սարգսյա­նի Հանրա­պե­տա­կան ​​կուսակցությունը:  Վերջինս հավա­նության չի արժա­նացնում  իր նախորդի այս իշխա­նա­տենչությունը և նրան մեղադրում է, որ նա «Ցանկա­նում է իշխա­նությունը տապա­լել միայն այն բանի համար, որ ինքը գլխա­վո­րի»: Յուրա­քանչյուրն ունի իր կապե­րը հասա­րա­կա­կան և քաղա­քա­կան կյանքում, և այստեղ է, որ հառնում է Դաշնակցա­կան էկո­հա­մա­կարգն իր ողջ բարդությամբ: ՀՅԴ հաջորդ Ընդհա­նուր Ժողո­վից (այն նախա­տեսված է 2022թ. գարնա­նը) մի քանի ամիս առաջ կուլի­սա­յին խաղն ավե­լի ուժեղ է ցուցադրում իր ողջ կարև­ո­րությունը, քանի որ վտանգված է գլխա­վոր համա­հայկա­կան քաղա­քա­կան կազմա­կերպության ապա­գան: Եվ դա իսկա­կան թատե­րա­կան ներկա­յա­ցում է, որ նրա առաջնորդներն առա­ջարկում են մեզ ամա­ռա­յին քվեարկությունից սկսած:

Բյուրո­յի հերթա­պահ Հակոբ Տեր-Խաչատրյա­նը մեծա­պես ցանկա­նում է առանձնա­նալ իր նախորդի՝ Հրանտ Մարգարյա­նի խնա­մա­կա­լությունից, ով մոտ 20 տարի իր մարդկանց տեղա­վո­րել է  կառա­վա­րա­կան համա­կարգում՝ ներառյալ ներկա­յիս ղեկա­վա­րության մեջ, որի յուրա­քանչյուր անդամ պարտա­վոր է «համբուրել» նրա ձեռքը: Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը և իր «ապստամբնե­րը» գիտակցում են, որ դաշնակցության հայաստանյան կռույցի գործե­րը լավ չեն ընթա­նում, սակայն ցանկա­նա­լով հաջորդ Ընդհա­նուր ժողո­վին ներկա­յա­նալ անթե­րի արձա­նագրությամբ, խնա­յե­ցին Հայաստա­նում ՀՅԴ Գերա­գույն մարմնի ղեկա­վար Իշխան Սաղա­թելյա­նին: ՀՅԴ‑ն ռիսկի է դիմում Հայաստա­նում դառնալ  «թույլ Բյուրո»: Այնուա­մե­նայնիվ, այս «քոչարյա­նա­կան» պատգա­մա­վո­րին ևս անհրա­ժեշտ է  ազատվել Հրանտ Մարգարյա­նի ճանկե­րից (des fourches caudines), քանի որ Հրանտը ՀՅԴ քաղա­քա­կա­նությունը՝ մշտա­պես վարել է որպես Ռոբերտ Քոչարյա­նի աջ ձեռք: Եվ ինչպես ընկեր Իշխա­նի, այնպես էլ ընկեր Հակո­բի համար ընդհա­նուր խնդիր կա՝ փակել ընկեր Հրանտի էջը և այդ պատճա­ռով էլ նրանք օգնում են միմյանց: Իշխան Սաղա­թելյանն ամեն ինչ կանի, որպեսզի Հակոբ Տեր-Խաչատրյա­նը մնա ՀՅԴ հերթա­պահ՝ Հայաստա­նում ազատ գործունեություն ծավա­լե­լու համար:  Բացա­ռությամբ, որ նույն Իշխան Սաղա­թելյա­նի հաշվով մեկ այլ բան կա ՝ այժմ ապա­վի­նում է Հայաստա­նում շատ ավե­լի անհանդուրժող ղեկա­վա­րությա­նը, և զարմա­նա­լի չի լինի, եթե հանգուցյալ և դիվերսիոն Վահան Հովհաննիսյա­նի շնչով կրթված Իշխանն ու իր սերունդը, հաջորդ Ընդհա­նուր ժողո­վին ձեռնա­մուխ լինեն ՀՅԴ‑ի՝ դիվերսիոն եղա­նա­կով ձեռքբերմա­նը: Մի տեսակ դաժա­նություն, հենց կուսակցության ներսում‘ աշխարհի ամբողջ դաշնակցա­կան ընտա­նի­քը վերահսկո­ղության տակ վերցնե­լու նպա­տա­կով: Քանի որ սփյուռքում ևս Դաշնակցության պատկե­րը փայլուն չէ՝ «Ասպարեզ»-ի տարա­կարծիք շարժման և ԱՄՆ արևմտյան ափում ընտրված կենտրո­նա­կան կոմի­տեի այլընտրանքը՝ արտերկրում ՀՅԴ ամե­նա­մեծ և հարուստ ֆեդե­րա­ցիա­յի դեմ, որը չնա­յած իր դիմադրությա­նը, պետք է բախվի Բյուրո­յի կողմից ստեղծված Կալիֆորնիա­յի «խամա­ճի­կա­յին» կենտրո­նա­կան կոմի­տեի դոգմա­յին, ասե­լու համար, որ կուսակցության ճգնա­ժա­մը սահմա­նա­փակվում է Կալիֆորնիա­յով: Ավե­լի քան կեղծ‘ ճգնա­ժա­մը սկսում է ազդել Լիբա­նա­նի ՀՅԴ կառույցի վրա, որտեղ Հրանտ Մարգարյա­նի կողմնա­կիցներն ամբողջա­պես կորցրել են իրենց ազդե­ցությունը, և որտեղ նոր թիմը չի վարա­նում իր հիե­րարխիան պահպա­նե­լու՝ Ասպա­րե­զա­կան շարժման, այլընտրանքի համար: Ճգնա­ժամ է նաև Հունաստա­նում և Ավստրա­լիա­յում, որտեղ բարձրա­ձայնվում է Հայաստա­նում «ՀՅԴ» գործունեության զրո­յա­կան մակարդա­կի վերա­բերյալ բացատրություն ստա­նա­լու պահանջը: Ընդհա­նուր անտարբե­րություն ամե­նուր, ինչը վատթա­րա­գույնն է գործի կուսակցության համար: Ահա ինչպի­սի վիճա­կում է գտնվում ՀՅԴ‑ն հաջորդ ընդհա­նուր ժողո­վից մի քանի ամիս առաջ, քանի որ Հրանտ Մարգարյա­նը գործում է կուլիսնե­րում‘ իր կուսակցությունը Սերժ Սարգսյա­նին ավե­լի մոտեցնե­լու համար, իսկ Հակոբ-Իշխան թիմը գործում է հօգուտ Ռոբերտ Քոչարյա­նի: Մի խոսքով, Հրանտը և Սերժը կորսված ժամա­նակն են փնտրում, իսկ Իշխա­նը, Հակո­բը և Ռոբերտը՝  երրորդ ճանա­պարհ ՝ «ո՛չ Նիկոլ, ո՛չ Սերժ» …

Ու հենց այստեղ է, որ Երրորդ ճանա­պարհի վարկածն արտա­հայտում է իր ողջ հետաքրքրությունը և թվում է սոցիո­լո­գիա­պես և քաղա­քա­կա­նա­պես հիմնա­վորված՝ պայմա­նով, որ մյուս քաղա­քա­կան ուժե­րը, որոնք գործում են խորհրդա­րա­նից դուրս և սփյուռքում, մարմնա­վո­րեն այն‘ լուծե­լով միախմբման խնդի­րը: Ինչո՞վ է պայմա­նա­վորված  Երրորդ ճանա­պարհի հիմնադրումը: Չորս պատճառնե­րով. առա­ջին՝ գրե­թե յուրա­քանչյուր երկրորդ ընտրող չի մասնակցել 2021 թվա­կա­նի ընտրություննե­րին, ինչը և վկա­յում է ներգրավված քաղա­քա­կան ուժե­րի նկատմամբ անվստա­հության մասին, երկրորդ՝ Հայաստա­նը կարող է վերածնվել միայն կոա­լի­ցիոն ուժի ի հայտ գալով, որը ոչ մի կաթիլ պատասխա­նատվություն չի ունե­նա պարտության համար, ավե­լին, Հայաստա­նի և աշխարհասփյուռ հայության ապա­գան այժմ կայա­նում է 30 տարվա անտեսման և անարգանքի էջը շրջե­լու հույսով, և վերջի­նը, հայե­րը պետք է առա­ջին հերթին դուրս գան Հին ռեժի­մի և ներկա­յիս ռեժի­մի միջև այս օբյեկտիվ դաշինքից, որտեղ երկուսն էլ շահագրգռված են թույլ չտա­լու երրորդ ճանա­պարհի հայտ գալը:  Նիկոլ Փաշինյա­նը, թավշյա հեղա­փո­խությունը փրկե­լու համար, շահագրգռված է նորից և նորից հարվա­ծել Հին ռեժի­մին, Լևոն-Ռոբերտ-Սերժ եռյա­կը, «ջրի վրա մնա­լու համար»  համար, նույնպես շահագրգռված է կրկին ու կրկին  հարվա­ծել Նիկոլ Փաշինյա­նին և նրա թիմին: «Գողեր» բղա­վում է Նիկոլ Փաշինյա­նը Երև­անյան կարտե­լի հասցեին,  «Անկա­րող, ապի­կար» —  կարտե­լի ուժե­րը պատասխա­նում են վարչա­պե­տին… Իսկ ի՞նչ է լինե­լու հետո:

Իրա­կա­նում, Հայաստա­նի արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը և սփյուռքի խմբե­րը պիտի ստանձնեն Երրորդ ուղու մարմնա­վորման այս հույսը: Ո՞րը կարող է լինել այս այլընտրանքա­յին ուղին: Կարճ ասած՝ 1915 թվա­կա­նի Վանի դիմադրության հերոս և 1918 թվա­կա­նին Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տությունը ստեղծող Արամ Մանուկյա­նը մարմնա­վո­րում է այդ կերպա­րը: Իր ողջ կյանքի ընթացքում, ծագումով արցախցի Արամ Մանուկյա­նը, ՀՅԴ ներսում, Վանում կամ Երև­ա­նում, աշխա­տել է  համայն հայության միա­վորման համար: Երբ ՀՅԴ‑ն 1907թ. բախվեց երիտթուրքե­րի հետ դաշինքի Իթի­հաթ վե թերա­քիի Հանձնա­ժո­ղո­վի (CUP) առա­ջարկին, Արամ Մանուկյա­նի չսկսեց տատանվել «այո»- ի և «ոչ» — ի միջև, նա ընտրեց Երրորդ ճանա­պարհը՝ սոցիա­լա­կան  ճանա­պարհը, ձգտե­լով միա­վո­րել օսմանյան քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության հայե­րին, քրդե­րին և թուրքե­րին, ովքեր հեռու էին իշխա­նությունից, հեռու 1908 թվա­կա­նի «Երիտթուրքա­կան հեղա­փո­խությունից», նպա­տակ ունե­նա­լով խթա­նե­լու համե­րաշխությունը Արևմտյան Հայաստա­նի գյուղա­կան բնակչության միջև: 1914 թ.-ին, երբ Կովկասյան ՀՅԴ որո­շեց գումարտակներ ստեղծել Թուրքիա­յի դեմ ռուսա­կան բանա­կի առաջնագծում, Արամ Մանուկյա­նը՝ լավ հասկա­նա­լով Օսմանյան հայե­րի համար Սանկտ Պետերբուրգի հետ նման դասա­վո­րության հետև­անքնե­րի անվտանգության ռիսկե­րը, հրա­ժարվեց միա­նալ այս ռոմանտիկ ծրագրին: Արա­մը մնաց Վանում իր համա­խոհնե­րի հետ և կազմա­կերպեց հաղթա­կան դիմադրություն 1915 թվա­կա­նին: 1918 թվա­կա­նին, երբ ՀՅԴ‑ն բախվեց  Հայաստա­նի անկա­խության մարտահրա­վե­րին, Արամ Մանուկյա­նը մերժեց ընտրություն կատա­րել երկու ճամբարնե­րի միջև՝ մի կողմից դիվա­նա­գի­տա­կան ​​ուղի­նե­րով անկա­խություն, և մյուս կողմից տարածքա­յին վերա­միա­վո­րում և միա­ցում Ռուսաստա­նին: Նա ընտրեց անկա­խությունը զենքի և մաքուր ու թափանցիկ պետության ձևա­վորման միջո­ցով: Դա լավ մտածված, հաշվենկատ ու հաստա­տուն անկա­խություն էր՝ազատ կոռուպցիա­յից ու հաշվի առնե­լով թշնա­մա­կան միջա­վայրը, ուժեղ հայկա­կան պետություն էր՝ առանց «Մեծ Հայաստան»-ը հանդի­սա­նա­լու, բայց և հարև­ան տարա­ծաշրջա­նա­յին տերություննե­րի հետ, այդ թվում նաև Թուրքիա­յի, բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություննե­րով, առանց զիջումնե­րի կամ խաբեության:

Սա Արամ Մանուկյանն է, ով ցույց է տալիս նրբություն և ռազմա­վա­րա­կան հաշվարկներ, խստություն և պրոֆե­սիո­նա­լիզմ, ուժե­րի հավա­սա­րակշռության լավ ճարտա­րա­գե­տի պես՝ ընդունե­լով շրջա­պա­տող քաղա­քա­կան իրա­կա­նությունը, առանց աստղա­յին ծրա­գե­րի ու զուտ սկզբունքա­յին պահպա­նո­ղա­կա­նության: Եվ այսպես՝ ո՞վ է Հայաստա­նում պատրաստ վերցնել երրորդ ճանա­պարհի ջահը ինչպես Արամ Մանուկյա­նը: Սա միակ հնա­րա­վոր տարբե­րակն է՝ Հայաստա­նը խավա­րից ու կեղծի­քից դուրս բերե­լու համար: Նիկոլ Փաշինյա՞նը: Նա ներկա­յա­նում է որպես Արա­մի քաղա­քա­կան հետնորդ, իր ելույթնե­րում բազմա­պատկում է այս հսկա­յի մասին հիշա­տա­կումնե­րը և խոնարհվում 2018թ. սեպտեմբե­րին Երև­ա­նի Հանրա­պե­տության հրա­պա­րա­կի ծայրա­մա­սում տեղադրված նրա արձա­նի ոտքե­րի առաջ: Բայց Արա­մը երբեք չգի­տեր, թե ինչ է պարտությունը:  Նիկոլ Փաշինյա­նը չի կարող հավակնել առա­ջին Հանրա­պե­տության հիմնա­դիր հոր արժա­նի հետնորդը լինե­լուն: Դաշնակցությո՞ւնը: Նա ներկա­յա­նում է որպես Արամ Մանուկյա­նի արժա­նի ժառանգորդ: Բայց Արամ Մանուկյա­նը մարմնա­վո­րում էր անկա­խություն՝ բոլոր ուժե­րից, հատկա­պես Ռուսաստա­նից՝ առանց հակա­ռուսա­կան լինե­լու: Նույնը կարե­լի է ասել Ընկեր Իշխա­նի և համա­խոհնե­րի մասին, որոնք, միա­նա­լով Ռոբերտ Քոչարյա­նին, պետք է հաստատվեն Ռուսաստա­նի հետ միության իր խոսքով: Հայաստա­նում ՀՅԴ‑ն կապ չունի Արամ Մանուկյա­նի հետ: Ոչ հեռա­վոր, ոչ էլ մոտիկ որևէ կապ: Հատկա­պես, երբ հարկ կլի­ներ համարձակվել իրեն համե­մա­տել Արա­մի կերպա­րի ու անհա­տա­կա­նության հետ: Բայց ո՞վ կարող է այսօր պարծե­նալ ՀՅԴ ղեկա­վա­րի կոչումով: Ոչ ոք, ո՛չ «ապա­րատչիկ» Հակոբ Տեր-Խաչատրյա­նը, ո՛չ էլ փոքրիկ զինվոր (caporal) Իշխան Սաղա­թելյա­նը կուսակցության ներսում հեղի­նա­կություն չունեն, նաև չունեն  ՀՅԴ վերջին երկու իրա­կան ղեկա­վարներ՝ Հրայր Մարուխյա­նի և Սարգիս Զեյթլյա­նի արժե­հա­մա­կարգը, որոնք ճանաչված և հարգված էին ամբողջ աշխարհի ղեկա­վարնե­րի կողմից: Նրանց քաղա­քա­կան անհե­տա­ցումից ի վեր‘առաջինը 1994թ.-ին, երկրորդը‘ 1985թ.-ին, որբա­ցած ՀՅԴ‑ն տեսնում է իրար հաջորդող առաջնորդներ‘առանց անհա­տա­կա­նության և  հեռա­հար մտքե­րի: Բացի այդ, մեզ  ներկա­յացվում է Ընկեր Հակո­բի և Ընկեր Իշխա­նի գրություննե­րը, թե … «Մենք միշտ փնտրում ենք նրանց», մեկը երգում է, մյուսը գոռում: իսկ ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյա­նը: Նա փորձում է ազատվել Երև­ա­նի կարտե­լից‘ երրորդ ճանա­պարհի ավե­լի հասուն և պատասխա­նա­տու սահմաններ նախագծե­լով: Բայց Արա­մը Հայաստա­նի անկա­խության ճարտա­րա­պետն էր, այլ ոչ թե նրա գերեզմա­նա­փո­րը՝ ինչպի­սին Ռոբերտ Քոչարյանն է, ով 2001 թվա­կա­նին Ռուսաստա­նին վաճա­ռեց ՀՀ ամբողջ էներգե­տի­կա­յի համա­կարգը ընդա­մե­նը 100 միլիոն եվրո համեստ գումա­րով: Ռոբերտ Քոչարյա­նը տանուլ տվեց Հայաստա­նի անկա­խությունը, որը հակա­սում է Արամ Մանուկյա­նի պաշտպա­նած ինքնիշխա­նության գաղա­փա­րին:

Փաստո­րեն, Հայաստա­նում, այս պահին ոչ ոք չի մարմնա­վո­րում Արա­մի ճանա­պարհը: Որովհետև, եթե կառուցվածքա­յին պայմաննե­րը բավա­րարվեն, չկա դեռ այն քաղա­քա­կան գործի­քը, որն ի զորու է վերցնել Մանուկյան գծի առաջնությունը: Սակայն անհնար չէ հող նախա­պատրաստել Երրորդ ճանա­պարհի այս նոր օրի­նա­կան տարածքի համար: Ինչպե՞ս: Հայաստա­նում ստեղծված բոլոր խմբե­րի բարի կամքը Արա­մի վարդա­պե­տության շուրջ համախմբմամբ՝ խիստ, ճշգրիտ, հակիրճ և իրա­գործե­լի օրա­կարգով՝ հեռու ներկա մեծա­մասնությունից և Երև­ա­նի կարտե­լի ուժե­րից: Դա հնա­րա­վոր է, քանի որ եթե յուրա­քանչյուրն անի իր գործը՝  ընդհա­նուր շահը գերա­դա­սե­լով անձնա­կա­նից, ապա Հայաստա­նում հույսը կարող է վերածնվել: Դա հնա­րա­վոր է, քանի որ եթե բոլո­րը կողմ լինեն ազգա­յին անվտանգությա­նը և անկա­խությա­նը, օրենքի գերա­կա­յությա­նը և քաղա­քա­ցիությա­նը, ժողովրդագրությա­նը և իշխա­նությա­նը, ապա հույսը կարող է վերածնվել Հայաստա­նում, առա­ջին հերթին ՝ սթափ փոքրա­մասնության, ապա աստի­ճա­նա­բար ՝ մեծա­մասնության շարքե­րում՝ հիասթափված Նիկոլ Փաշինյա­նի պարտությունից, նաև ընդդի­մության այն շարքե­րում, որոնք հոգնել են այն փակուղուց, որում հայտնվել են իրենց  իսկ կուրությամբ:

Քանի որ Արամ Մանուկյանն ուներ համազգա­յին պատվախնդրություն — այն ժամա­նակ դա կոչվում էր միություն Թուրքիա­յի հայե­րի և Կովկա­սի հայե­րի միջև — Երրորդ ճանա­պարհի սկզբունքը կարող է տարածվել նույնիսկ սփյուռքի մեջ, ով 2020թ.-ի պատե­րազմի փորձության ժամա­նակ ներդրեց իր ամբողջ կարո­ղությունն ու կամքը՝մասնակցելու նոր Հայաստա­նի ճակա­տագրի կերտմա­նը, այնպես, որ այսօր, երբ Հայաստա­նը փռշտում է, Սփյուռքն է մրսում, և հակա­ռա­կը, երբ Սփյուռքը գամված է մահճա­կա­լին, բժիշկ Հայաստանն է վազում նրան բուժե­լու: Հետև­ա­բար, եթե Միացյալ Նահանգնե­րի արևմտյան ափին գտնվող այլընտրանքա­յին «ասպա­րե­զա­կան» շարժումը չընտրի Երրորդ ճանա­պարհը, մինչդեռ ամբողջությամբ մարմնա­վո­րում է այն արտա­հայտե­լով իր կամքը‘ «դադա­րեցնել» Դաշնակցության փլուզմա­նը, էթի­կա ներարկել հայ քաղա­քա­կան կյանքին և ազգա­յին անվտանգությունը կապել անկա­խության հետ,  ապա նրա ապստամբությունը ոչ այլ ինչ է քան բռնկում թավա­յի մեջ և խաղ՝ համա­ձայնեցված ՀՅԴ ղեկա­վա­րության հետ, որի ավտո­րի­տար գործե­լա­կերպը այս պահին իրա­վա­ցիո­րեն վիճարկում է: Միացյալ Նահանգնե­րի արևմտյան ափին գտնվող դաշնակցա­կաննե­րի «կանգ առնե­լը» (STOP) դեռ հնչում է Արամ Մանուկյա­նի կանչի պես՝ փրկել ՀՅԴ խորտա­կումից:

Հետև­ա­բար, մնում է համախմբել նրանց, ովքեր սփյուռքում են՝ հին ու նոր կուսակցա­կաննե­րին, համա­խոհնե­րին և  ոչ համա­խոհնե­րին, և ձախե­րին և աջե­րին, որոնք հայտնվում են Արա­մի Երրորդ ճանա­պարհի իշխա­նության ներքո, և միևնույն ժամա­նակ սերտ համա­գործակցությամբ Հայաստա­նում համարժեք խմբե­րի հետ: Սա Արամ Մանուկյա­նի կառույցի առա­ջին քարն է՝ համախմբել Հայաստա­նի և սփյուռքի խմբակցություննե­րին միակ ու եզա­կի հեռանկա­րում՝ նոր, ազատ, անկախ, ժողովրդա­վա­րա­կան և արդար Հայաստա­նի հույսը վերա­կանգնե­լու և ասե­լու, որ «Այո Ես իրա­պես պատիվ ունեմ» հաստա­տել, որ «կա իսկա­պես ապա­գա» «Հայաստա­նի իրա­կան դաշինքում» և սփյուռքում: Այսպի­սով, աշխա­տենք պարո­նայք՝ հեռու երկրի հնա­ցածնե­րից և գերեզմա­նա­փորնե­րից, բայց ի հիշա­տակ Արամ Մանուկյա­նի, ինչպես նաև ի պաշտպա­նություն մեր զոհվածնե­րի, մեր զինվորնե­րի, մեր երե­խա­նե­րի, մեր «պատվի», մեր «Հայաստա­նի» և մեր «ապա­գա­յի»:

Առնչվող Հոդվածներ