20 C
Yerevan

Պի՞նդ է Արդյոք Վարչա­պե­տի Թիկունքն Այսօր

Գիտեք ինչն է ինձ տխրեցնում։ Այն, որ երկիրն ավե­լի շատ թշնա­մի ունի ներսում, քան դրսում։

Ես միա­միտ չեմ՝ երկու ֆորմա­ցիա է անցել իմ վրա­յով, տեսել եմ թե լավ, թե վատ, նվի­րում, դավա­ճա­նություն, թե ստո­րություն։ Շատ եմ գրել ՀՀՇ֊ի ու նրա “մտա­վո­րա­կան” վերնա­խա­վի դեմ։ Բայց երբ պստե­րազմը սկսվեց, բոլորս մի կողմ դրե­ցինք մեր տարա­ձայնություններն ու հավաքվե­ցինք՝ առա­ջին նախա­գա­հի ու բանա­կի թիկունքը պինդ պահե­լու շուրջ։ Մեր՝ վերից վար “մտա­վո­րա­կան” իշխա­նությունը, այդ ընթացքում յուրացնում ու սեփա­կա­նաշնորհում էր երկրի գործա­րաններն ու կոլխո­զի հողե­րը, իրենց տնե­րում ու դաչա­նե­րում տաք ու կուշտ՝ երգում էին՝ մեր դեմ խաղ չկա…

Բայց ազգը ավե­լի իմաստուն էր, դիմա­նում էր մթին ու ցրտին, տանը պատսպա­րում Արցա­խից փախած ընտա­նիքնե­րին, ու լռում։ Ոգեւո­րում ու սատա­րում էր այդ “մտա­վո­րա­կան” իշխա­նությա­նը, որը մինչեւ հիմա այդ տարի­նե­րի յուրացրա­ծով ապրում է։ Դիմա­նում էինք, քանի որ պատե­րազմ էր,բանակը ճակա­տում էր, Գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի թիկունքը պետք է տաք ու ապա­հով լիներ։ Որ բանակցություննե­րի գնար թշնա­մու դեմ հպարտ ու երաշխա­վորված։

Այդ տարի­նե­րի ետպա­տե­րազմյան փուշը ՀՅԴ֊ն էր, որը սպառնում էր թույլ ու թալանված երկրից խլել իշխա­նությունը։ Չստացվեց։ Լեւո­նը խելոք էր՝ թիկունքը պինդ, քոքա­հան արեց փուշն ու շպրտեց երկրի սահմաննե­րից դուրս։

Պի՞նդ է արդյոք ներկա վարչա­պե­տի թիկունքն այսօր։ Կարո՞ղ է նա պատասխա­նատվություն վերցնել՝ երկրի կարեւոր՝ նախկիննե­րի կողմից իր վրա բարդած Արցա­խի ծանրա­գույն խնդրի տակից դուրս գալու հարցը։ Զե՞րծ է սխալնե­րից։

Իհարկե ոչ։ Այդ ով է անսխա­լա­կան: Ինչու ժողո­վուրդը հավա­տաց ու ծանր պարտությունից հետո անգամ, էլի վստա­հության քվե տվեց նրան։ Միթե Արցա­խի կորուստը պատճառ չէր, որ ժողո­վուրդը մերժի այս իշխա­նությա­նը։

Պարզվում է՝ Արցա­խից էլ կարեւոր խնդիր կար։ Հայաստա­նի ընտրո­ղը ատում է նախկիննե­րին, քանի որ թալանվել է ու խոշտանգվել, խաբվել ու հայրե­նա­զուրկ է եղել սեփա­կան հողի վրա: Քանի որ նախկիննե­րի հասցրած վերքն ավե­լի խորն է, քան պատերսզմում զավակ կորցրած մոր վիշտը։

Քան Արցա­խը։ Այլա­պես չէր ընտրի պարտված իշխա­նությա­նը:

Տարօ­րի­նակ է, բայց սա է իրա­կա­նությունը։

Այսքա­նից հետո՝ եզրա­կա­ցություն։

Ուրեմն ներկա իշխա­նությունը ունակ է, վստա­հե­լի է։ Երկի­րը նրան է քվե տվել, վստսհել ու սպա­սում է:

Մնա­ցա­ծը՝ վատ երա­զի, մեր պատմության քառուղի­նե­րում հաճախ հանդի­պող ժանրից է, որը կոչվում է դավա­ճա­նություն: Այս երե­սուն տարին բավա­կան էր, որ հասկա­նա­յինք, որ մեր պատմությանն հասած դարա­վոր զուլումը մեզնից է գալիս:

Մեր արյան մեջ է: Անկա­խություն չհանդուրժող, չուժոյ

սապո­գը գլխնե­րիս սիրող ազգ ենք: Պատմությունը վկա:

Այս իշխա­նությունը կարող է երկի­րը դուրս բերել այս ծանր վիճա­կից, եթե մեր ժողովրդի քվեի թշնա­մին, ներքին պառակտողն ու իշխա­նա­տենչ մնա­ցորդը, հրա­ժարվի իր ռեակցիոն նկրտումնե­րից, քաղա­քա­կան բառա­պա­շար բերած կեղտոտ ու մեր ազգին ոչ պատշաճ բառուբա­նից, հայհո­յանքից, ու համախմբվի վարչա­պե­տի շուրջ, օգնի, որ նա թիկունքը պինդ գնա այդ բանակցություննե­րին։

Ինչպես մենք էինք անում ՀՀՇ֊ի ժամա­նակ։ Մենք ատում էինք Լեւո­նին, բայց հարգում էինք նախա­գա­հի գահը ու լուռումունջ համա­կերպվում էինք նրա գործո­ղություննե­րի հետ։ Լեւոնն էնքան մեծա­միտ էր, չար ու ինքնա­սեր, կոմպլեքսնե­րի մեջ կորած, որ իրե­նից տարի­քով ավագ ԽՍՀՄ պատգա­մա­վորնե­րին արհա­մարհում, չէր բարեւում, էլ չեմ ասում մեզ…Շատ դառն էր այդ դեղա­հա­բը…

Բայց…Կրեմլի դահլիճնե­րում մենք միասնա­կան էինք, առա­ջին նախա­գա­հի թիկունքին, նրա ամեն խոսքին ու արտա­հայտած մտքին պաշտպան կանգնած զինվո­րի պես։Ու հաղթե­ցինք, տեր եղանք մեզ ու մեր տված խոսքին, մեր պարտքին, պատվին ու արժա­նա­պատվությա­նը։

Ինչ է, Լեւո­նը չունե՞ր սխալներ։ Մոսկվա­յի հետ շփվե­լիս ոչ մի ղեկա­վար այնքան չի սադրել ռուսնե­րին ու նրա­նից հարվածներ այնքա չի ստա­ցել Արցա­խի ու Հայաստա­նի սահմաննե­րում, որքան Լեւո­նը։ Բայց թշնա­մին մի քայլի վրա էր, ժողո­վուրդը թիկունքին կանգնեց, ու նա հասավ Արցա­խի ազա­տագրմա­նը։

Ներկա ընդդի­մությունը գործում է ի շահ Ալիեւի ու Էրդո­ղա­նի։ Միացրեք ազե­րի­նե­րի բազմա­լե­զու հաղորդումնե­րը։ Նրանք հաղորդում պատրաստե­լու կարիք չունեն, դաշնակցա­կան ու սերժա­քո­չա­կան՝ Հայաստա­նից թալանված վիթխա­րի փողե­րը ծախսվում են ազե­րիա­կան եթե­րը լցնե­լու, նրա հակա­հայկա­կան քարո­զի սնունդը ամե­նօրյա ռեժի­մով ապա­հո­վե­լու, Հայաստա­նի վարչա­պե­տին՝ բանակցություննե­րի սեղա­նի շուրջ նստող մեր ղեկա­վա­րին ծաղրե­լու, ոչնչացնե­լու, նրա ընտա­նի­քի հասցեին կեղտոտ, բանսարկու հայհո­յանքնե­րով ու ստով, շանտաժնե­րով վարկա­բե­կե­լու հակա­հայ գործը։

Այսօր էլ կարդում եմ՝ Աննա Հակոբյանն ինչ մանդա­տով է հրա­վիրվել ու ելույթ ունե­ցել Մոսկվա­յում կանանց համաժողովին։Փոխանակ ուրա­խա­նան, որ երկի­րը վերջա­պես ազատվել է բլինչիկ թխող առա­ջին տիկիննե­րի ծաղրանկա­րից:

Ու էդ գրողնե­րի մեծ մասը կոպե­կի օգուտ չեն տվել երկրին։ Ուզում եմ մեր ժողովրդի տված քվեի դեմ զօր ու գիշեր խոսողնե­րին, ովքեր “ընդդի­մություն” են հռչա­կել իրենց, հարցնել։ Դուք ու՞մ համար եք էդքան ջանք թափում։ Քոչարյա­նի՞։ Չի լինե­լու ձեր ուզա­ծը։ Դուք ու ձեր առաջնորդը վաղուց հին լաթի պես դուրս եք շպրտված ժողովրդի օրա­կարգից։

Ազե­րի­նե­րի՞։ Իսկ ազե­րին առա­ջի­նը կտրում է իր երկի­րը դավա­ճա­նած զինվո­րի գլուխը։ Ահա, այսքա­նը։

Էվալլա քեզ, Նիկոլ, ոնց ես դիմա­նում…

Գրա­ռումը Շուշան Ղազարյա­նի ֆեյսբուքի էջից

Առնչվող Հոդվածներ