14.8 C
Yerevan

Համե­րաշխության Հույսով

Երբ պաշտպա­նության հանձնա­ժո­ղո­վի փոխնա­խա­գա­հի ընտրություն անգամ չի կատարվում, ապա ի՞նչ սպա­սել մյուս ոլորտնե­րից: Գուցե այնտեղ որո­շումնե­րը ընդունվում են էլ ավե­լի մեծ դժվա­րությամբ ու դանդա­ղությամբ: Իսկ հետևա՞նքը: Ո՞վ է պատասխան տալու հետև­անքի համար: Չէ որ մենք սարսա­փե­լիա­գույն հետև­անք տեսանք:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր Արթուր Ղազինյա­նը տասնե­րորդ անգամ չընտրվեց Ազգա­յին ժողո­վի պաշտպա­նության և անվտանգության հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի փոխնա­խա­գահ:

Սա ծիծա­ղե­լի կլի­ներ, եթե այսքան տխուր չլի­ներ: 10-րդ անգամ հասկանո՞ւմ եք: Ու սա ոչ թե Ղազինյա­նի անձնա­կան կամ «Հայաստան» դաշինքի ընդհա­նուր անհա­ջո­ղությունն է այլ ՀՀ ԱԺ տապա­լումն ու անո­րա­կությունը: Սա արդեն կրկե­սի է վերածվում: Պատե­րազմ տանուլ տված երկրի ԱԺ-ում մի այնպի­սի անե­րե­լի հիմա­րություն է տեղի ունե­նում, որ պարզա­պես ապշում ես, թե ինչ անհո­գությամբ են արդեն 10-րդ անգամ տապա­լում այդ կարև­ո­րա­գույն հանձնա­ժո­ղո­վի կայացման գործընթա­ցը: Նախկին-ներկա անվերջա­նա­լի կռիվն էլի չի ավարտվում, իսկ Հայաստա­նի առաջ ծառա­ցած խնդիրնե­րը միայն գնա­լով ավե­լա­նում են…

Ի վերջո ո՞ւր է տանե­լու այս ամե­նը: Արդեն չես կարո­ղա­նում հասկա­նալ, թե Հայաստա­նում իշխա­նություն կա՞ թե ոչ: Ինչպե՞ս է արտա­հայտվում այդ ամե­նը: Ինչ որ մեկը պատկե­րա­ցում ունի՞ թե ինչ է լինե­լու հետո: Այսինքն մենք նորմալ համա­րենք այս ամե­նը և սպա­սենք, որ Արթուր Ղազինյա­նը ևս 20 անգամ չի ընտրվե­լու: Իսկ գուցե ամեն հարց սկսենք այդպե՞ս որո­շել: Քվեարկել 10 կամ 40 անգամ: Ամիսնե­րով ոչ մի հարց չլուծել և սպա­սել, թե երբ է հերթա­կան աղե­տը ծնկի չոքեցնե­լու Հայաստա­նին: Իսկ այդ ընթացքում հասա­րա­կության տարբեր խմբեր կշա­րունա­կեն գզել միմյանց, մեղադրել փոխա­դարձա­բար և պարտադրել սեփա­կան ճշմարտություննե­րը: Իսկ Արցա՞խը. վիրա­վորված ու գերված զինվորնե՞րը, սահմանազատո՞ւմը: Իսկ կորոնա՞ն, որն արդեն երկու ձեռքով հնձում է մարդկանց: Ու այդ դեպքում, երբ պաշտպա­նության հանձնա­ժո­ղո­վի փոխնա­խա­գա­հի ընտրություն անգամ չի կատարվում, ապա ի՞նչ սպա­սել մյուս ոլորտնե­րից: Գուցե այնտեղ որո­շումնե­րը ընդունվում են էլ ավե­լի մեծ դժվա­րությամբ ու դանդա­ղությամբ: Իսկ հետևա՞նքը: Ո՞վ է պատասխան տալու հետև­անքի համար: Չէ որ մենք սարսա­փե­լիա­գույն հետև­անք տեսանք:

Մենք ընդհանրա­պես ի՞նչ ենք անում մեր պետության հետ: Տեսնե­լով այս ամե­նը հարց ես ուզում տալ. «ԱԺ‑ն ընդհանրա­պես ի վիճա­կի՞ է պատասխա­նատվության, թե ամբողջո­վին անմեղսունակ է և նրանց հարկա­վոր է մեկուսացնել»:

Ու սա այն դեպքում, երբ մեզ   ազգա­յին-հասա­րա­կա­կան համե­րաշխությունը օդի պես է անհրա­ժեշտ: Միասնությունն այսօր ինչ որ փիլի­սո­փա­յա­կան գաղա­փար չէ, այլ՝ պահի հրա­մա­յա­կա­նը:

Ու այստեղ պետք է հստակ ընդգծել, թե ովքեր են հիմնա­կան խնդի­րը այդ համե­րաշխության հարցում: Անձամբ ես ծանոթներ ու ընկերներ ունեմ գրե­թե բոլոր կուսակցություննե­րից: Այդ կուսակցություններն իրար ատում են, իսկ այդ կուսակցության անդամնե­րից շատ շատե­րը ինձ հետ զրույցնե­րում լիո­վին համե­րաշխ են բազմա­թիվ հարցե­րում: Այդ բոլոր մարդիկ չունեն այն ագրե­սիան ու հիստե­րիան, որին ակա­նա­տես ենք լինում ԱԺ-ում: Ուրեմն ովքե՞ր են խանգա­րում այդ միասնությանն ու համե­րաշխությա­նը:

Գուցե հենց ԱԺ ներկա­յա­ցուցիչներն ու անդամնե՞րը:

Լավ, իսկ համե­րաշխություն ո՞ւմ մեջ: Հավա­տացնում եմ, որ հասա­րակ մարդիկ իրար մեջ կիսե­լու ոչինչ չունեն: Հասա­րակ մարդկանց ուզա­ծը արդա­րությունն ու ապա­հո­վությունն է, որի համար էլ ընտրել են ուժե­րի, որոնք այդ արդա­րությունն ու ապա­հո­վությունը բերե­լու փոխա­րեն շշե­րով իրար են ծեծում ու քաշքշում ամեն հարմար առի­թով:

Ինչո՞ւ իշխա­նությունն ու ընդդի­մությունը չեն կարո­ղա­նում հաշտվել միմյանց հետ: Եթե իշխա­նությունն ու ընդդի­մությունը լինեին անգլիա­կան կամ ամե­րիկյան բնույթի, էլի հասկա­նա­լի կլի­ներ, որ այստեղ գաղա­փա­րա­կան պայքար է ու դեմոկրատն ու հանրա­պե­տա­կա­նը չեն կարո­ղա­նում միմյանց հետ աշխա­տել, բայց ախր Հայաստա­նում քաղա­քա­կա­նությունն այնքան հետամնաց ու պարզունակ վիճա­կում է, որ խոսք չի կարող գնալ գաղա­փա­րա­կան ինչ որ պայքա­րի մասին: Ասենք ի՞նչ գաղա­փա­րա­կան պայքար պիտի լինի Քոչարյա­նի ու Փաշինյա­նի մեջ: Այդ մարդիկ մեկը մյուսին մեղադրում են պետա­կան դավա­ճա­նության, փողե­րի լվացման, գողացման, սպա­նության, այսինքն անձնա­կան բնույթի ու քրեա­կան ձևա­չա­փի: Այսինքն չկա գաղա­փա­րա­կան ինչ որ բան, այլ կա տանջված Հայաստան, որը գնդա­կի պես միմյանց են փոխանցում: Փաշինյանն ասում է ինձ բաժին է հասել թալանված ու քայքայված Հայաստան, իսկ Քոչարյանն ասում է, որ Փաշինյանն իր տհա­սությամբ ու անմա­կարդա­կությամբ կործա­նեց այն ինչ պահել էին իրենք ու այս երկուսը նորից իրար են բախվում: Ո՞վ է տուժում այս ամե­նից: Հարցրեք Եռաբլուրում պառկածնե­րից:

Կարծում եմ հասկա­նա­լի է, որ այս երկուսի մեջ միասնություն չկա և չի էլ կարող լինել: Բայց եթե Փաշինյանն ու Քոչարյա­նը իրար տանել չեն կարո­ղա­նում, դա իրենց խնդիրն է, իսկ այ երբ սկսում են կուսակցա­կան գզվռտոց սարքել, դա արդեն իմ գործն է, որովհետև իմ վճա­րած հարկե­րով աշխա­տա­վարձ ստա­ցող պատգա­մա­վորնե­րը եթե աշխա­տե­լու փոխա­րեն նախընտրում են շշե­րով իրար ծեծել ու ընդունակ չեն նույնիսկ ինչ որ հանձնա­ժո­ղո­վի պատգա­մա­վոր ընտրել, ընդ որում արդեն 10-րդ անգամ, արդեն մեծ մտա­հո­գության տեղիք է տալիս:

Երբեմն միա­միտ հարց եմ տալիս ինքս ինձ. «Հայաստա­նը պարտված է, ավե­լի լավ չի լինի՞, եթե ԱԺ բոլոր խմբակցություննե­րը ընդունեն այդ ամե­նը և միա­սին փորձեն աշխա­տել միասնա­բար, որովհետև ծանրության կենտրո­նում Հայաստանն է», բայց հետո հիշում եմ ու ձեռքս թափ տալիս…

Ինչո՞ւ չեն մտնում համե­րաշխության դաշտ: Արդյո՞ք այդքան ծանր է ընդունել սեփա­կան սխա­լը, թե ինչ որ ուրիշ հարցեր կան: Գուցե ինչ որ չերև­ա­ցող բանե՞ր: Գուցե սխալն ընդունե­լուց բացի վախե­նում են նաև սեփա­կան պատասխա­նատվությունից: Դա կարող ենք ենթադրել: Ու դա էլի ավե­լի սարսա­փե­լի է, որ ԱԺ-ում մարդիկ են, որոնք իշխա­նությունն օգտա­գործում են պաշտպանվե­լու համար: Ու հասկա­նա­լի է, որ այդ մարդիկ իրար հետ երբեք չեն հաշտվի:

Բայց եթե նրանք չեն հաշտվե­լու, ապա ի՞նչն է խանգա­րում, որ մենք՝ հասա­րակ մարդիկս իրար մեջ թշնա­մություն չունե­նանք: Մենք, որ երբեք չենք հարստա­ցել, չունենք միլիոններ, տներ ու մեքե­նա­ներ, այլ ապրում ենք ամե­նա­հա­մեստ կյանքով և նույնիսկ ունենք ուժեղ Հայաստա­նի մասին երազներ: Մեզնից ոմանք նույնիսկ ամեն ինչ անում են դրա համար:

ԱԺ‑ն այսօր մեր գլխին փորձանք է դարձել: Աշխա­տանքի փոխա­րեն այն խանգա­րում է, համե­րաշխության փոխա­րեն՝ կռիվներ սարքում, հարցեր լուծե­լու փոխա­րեն՝ նոր հարցեր առաջ բերում:

Ո՞րն է Աժ‑ի ու ԱԺ խմբակցություննե­րի նպա­տա­կը: Սկզբից ծիծա­ղում էինք այդ հիմար կռիվնե­րի վրա, բայց եթե լուրջ նայեք, ապա դա սարսա­փե­լի է: Երկրի թիվ մեկ կորպուսը չի աշխա­տում: Դրա­նից տուժե­լու է ոչ թե Փաշինյա­նը, ու ոչ էլ Քոչարյա­նը, այլ մենք՝ հայ ժողո­վուրդը, հայ հասա­րա­կությունը:

Ուստի համե­րաշխության կոչ անել քաղա­քա­կաննե­րին՝ անի­մաստ է, կարող եմ միայն խնդրել հասա­րակ մարդկանց, ովքեր միայն կորցրել են այս ընթացքում, միա­ցեք, համախմբվեք: Դուք եք այս երկրի տերը, դուք եք նրա ներկան և ապա­գան:

Հայաստա­նը մենք ենք:

Որո­վետև հեռվում ծվատված Արցախն է, զոհվա­ծի մայրը, խեղդվող հայրե­նի­քը: Պատգա­մա­վո­րը չի տալու պատմության քննությունը, այլ հայ ազգը: Մտա­ծենք այդ մասին:

Առնչվող Հոդվածներ