20 C
Yerevan

Ումի՞ց Է Պետք Պաշտպա­նել ՀՅԴ‑ն

Ուրեմն լսեք, ՀՅԴ‑ն ինձնից պաշտպա­նող ջահելներ։

Շուշան Ղազարյան

Դժվար է, անչափ դժվար է գաղա­փա­րա­կա­նի համար տեսնել, թե ինչպես է իր պաշտած, սիրած, ընդունած մարդը, խումբը, կազմա­կերպությունը վերածվում ինչ որ ծռմռած մի երև­ույթի: Անչափ դժվար է համա­կերպվել, հասկա­նալ կամ ընդունել այդ ամե­նը: Դա նույնիսկ դժվար էլ չէ, սարսա­փե­լի է:

Բարդ է մի քանի առումնե­րով, մեկն այն, որ այդ այլա­սե­րումը նվաստացնում է հենց տվյալ երև­ույթի մասին պատկե­րա­ցումնե­րը, այն առումով, որ հոգե­բա­նա­կան շատ մեծ սթրես է, այն առումով, որ դա նշա­նա­կում է ևս մեկ աշխարհի ավե­րում:

Եվ նաև բարդ է, որ այն մարդիկ, ովքեր իրենց սրտում պաշտպա­նել ու փայփա­յել են ինչ որ գաղա­փար, հանկարծ զարմանքով տեսնում են, որ եկել են ինչ որ նոր մարդիկ, ովքեր փրփուրը բերնին որո­շում են ինչ որ գաղա­փա­րա­կան պաշտպա­նություն կատա­րել, ինչ որ բան փրկել: Չես հասկա­նում ինչ են ուզում փրկել, ումից են ուզում փրկել:

Այդ նորա­թուխնե­րը, որոնց համար ՀՅԴ‑ն մի գեղե­ցիկ ու ոճա­յին ժամա­ցույցի կարգա­վի­ճակ ունի, արտա­քին փայլի սիրա­հարներ են և նրանց պայքար կոչվածն էլ բավա­րարվում է արտա­քին ծանծաղ մակարդա­կում:

Ու ի վերջո տրա­մա­բա­նա­կան հարց է առա­ջա­նում. «Պաշտպա­նել ՀՅԴ‑ն ումի՞ց»: Միթե ՀՅԴ‑ն այնքան թույլ ու խեղճ մի կերպար է, որ պաշտպա­նության կարիք ունի, այն էլ իրենց նման պաշտպաննե­րի: Ո՞վ է այդ մարդկանց այսպես չարացրել ու բաց թողել մյուսնե­րի վրա: Պաշտպա­նել ՀՅԴ‑ն: Ծիծա­ղե­լի կլի­ներ, եթե տխուր չլի­ներ: ՀՅԴ‑ն պաշտպա­նության կարիք չունի:

ՀՅԴ‑ն այն կուսակցությունն էր, որ ինքն էր մի ողջ ժողովրդի ու պետության պաշտպա­նություն վերցրել: Ու այդ ՀՅԴ‑ն պաշտպա­նում էր գաղա­փա­րով ու զենքով, պայքա­րում էր հանուն գաղա­փա­րի, ոչ թե հայհո­յե­լով, զազրա­խո­սե­լով ու սոց-ցանցե­րում հիստե­րիա բարձրացնե­լով:

Գաղա­փա­րա­կան, հայրե­նա­պաշտպան կառույցը վերա­ծել են միտինգա­յին մակարդա­կի ինչ որ անդեմ երև­ույթի ու դեռ փորձում են պաշտպա­նել:

Բա ինչո՞ւ չպաշտպա­նե­ցիք հնա­ցումից, այլա­սե­րումից ու անգործությունից: Չպաշտպա­նե­ցիք այն մարդկա­ցից, որոնք Արամ Մանուկյա­նի ավանդը էժա­նով ծախե­ցին մի քանի պաշտո­նի դիմաց: Ինչո՞ւ չպաշտպա­նե­ցիք, երբ ՀՅԴ‑ն քիչ քիչ վերածվում էր անհասկա­նա­լի մի խառնուրդի:

Պարզ է, թե ինչու: Որովհետև ձեր համար գաղա­փար սիրուն խոսք է, իսկ ՀՅԴ‑ն՝ մոդա­յիկ բրենդ, որը շատ գեղե­ցիկ է ձեզ համար:

ՀՅԴ‑ն ձեզնից է պետք պաշտպա­նել, ձեզնից է պետք պաշտպա­նել ՀՅԴ‑ի գաղա­փարն ու ծրա­գի­րը, որ փոշոտվում է մի անկյուն ընկած:

Հենց այս մտքե­րի հաստա­տումն է իր գրառման մեջ տվել ֆեյսբուքյան օգտա­տեր Շուշան Ղազարյա­նը՝

«Ուզում եմ հայտա­րա­րել, որ իրենց անձի մասին թյուրըմբռնում ունե­ցող մարդիկ ականջին օղ անեն։ Ու չմտա­ծեն, որ զենքի վրա սուտ երդում տված ամեն հացկա­տակ, իրա­վունք ունի պաշտպա­նել ՀՅԴ-ն հայ ժողովրդից։

Քամի կուլ տվողներ․․․Չարենց ջան, ներիր․․․

Ուրեմն լսեք, ՀՅԴ-ն ինձնից պաշտպա­նող ջահելներ։

ՀՅԴ-ն եղել ու մնում է միակ կուսակցությունը, որին ես մտո­վի, առանց պրակտիկ քայլե­րի, առանց դիմումով անդա­մագրվե­լու, առանց զենքի վրա երդվե­լու, ինքս ինձ համար, իմ հոգու խորքում, ընդունել եւ ընդունում եմ։

Ընդունում եմ նրա հայրե­նա­սի­րա­կան ոգին, մշա­կույթը ազգա­յին եւ սոցիա­լիստա­կան գաղա­փա­րա­խո­սությունը։

Ընդունել եմ, քանի որ տեսել ու դաստիա­րակվել եմ 90-ականնե­րի ՀՅԴ առյուծ ու քաջա­սիրտ զինվորնե­րի, հայրե­նի­քի նվիրյալնե­րի, զենքին ու ընտա­նի­քին երդում տված անկեղծ զինվորնե­րի կողքին։ Դուք, որ կոպիտ վիրա­վո­րանքնե­րով կտրում եք խոսքս, երեւի այն ժամա­նակ չկա­յիք։

Ու չեք հասկա­նա, որ այսօրվա իմ չափա­նիշներն ու պահանջնե­րը ՀՅԴ-ից, բխում են այդ տարի­նե­րի իրա­կա­նության իմ ըմբռնումից։ Հիմա տղերքը չկան։ Մի մասը զոհվել է մարտի դաշտում, մյուս մասը հեռացված է կուսակցությունից։ Ամեն անգամ, նրանց շիրի­մին գնա­լիս, ներո­ղություն եմ խնդրում, որ չկա­րո­ղա­ցանք պաշտպա­նել այդ հզոր արժե­քը կուսակցա­կան խաչա­գողնե­րից։ Հեռացնողներն, ավաղ, այն տարի­նե­րին պատե­րազմից հեռու, կռվող տղերքի թիկունքում, իշխա­նություննե­րի հետ, փող ու հարստություն բաժա­նած կուսակցա­կաններն են։ Չե՞ք հավա­տում, այցե­լեք նրանց դաչա­ներն ու տնե­րը, ու այցե­լեք նաեւ պատե­րազմում հաշմանդամ դարձած մի ՀՅԴ զինվո­րի։ Հին մարդիկ ենք, իրար անցյալն ու ներկան լավ գիտենք։ ՀՅԴ նախկին Էն վիթխա­րի ժողովրդա­կա­նությունից, սիրուց, խենթացնող ինքնավստա­հությունից, անունով հեղի­նա­կություննե­րից, պայծառ հերոսնե­րից, գիտա­կան հզոր զորախմբից, այսօր գրե­թե բան չի մնա­ցել։ Ընտրություննե­րը ամե­նա­լավ հայե­լին էր ՀՅԴ ներկա վիճա­կի։ Ու սրտիս ցավից երբեմն հառա­չանքս չեմ զսպում․․․Ու ինձ դրա համար քարկո­ծում, երբեմն հայհո­յում են։

Ես համոզված եմ, որ եթե ներկա ՀՅԴ երի­տա­սարդության գլխի վրա­յից վերա­նան հին չարչի­ներն ու կուսակցության հերն անի­ծող, անհագ, ղեկին կառչած հեղի­նա­կա­զուրկ քոթուկնե­րը, ՀՅԴ-ն կվե­րագտնի իր նախկին փարթամ դեմքը, կմաքրվի անցյա­լի հին ախտե­րից ու վերստին նրա քաջության ու հայրե­նա­սի­րության համբա­վը կտա­րածվի մոլո­րա­կով մեկ․․․ Ես հավա­տում եմ, քանի որ ամեն հայ մարդու հոգու խորքում դաշնակցա­կան կա, քանի որ դաշնակցությունը հայ ժողովրդի սեփա­կա­նությունն է, այլ ոչ թե մի քանի կապի­կի գանգով ու ծակ որո­վայնով խաբե­բա մուրա­ցիկնե­րի․․․»

Առնչվող Հոդվածներ