26.4 C
Yerevan

Անմիտ Մտա­վո­րա­կաններ

Եթե քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը փող է գողա­ցել, ապա այդ «մտա­վո­րա­կաննե­րը» գողա­ցել են ժամա­նա­կը, գաղա­փա­րը, հոգին: Նրանք, հանուն իրենց մի քանի կոպե­կի, զրնգուն մեդա­լի ու սերտիֆի­կա­տի, հանգիստ խղճով ապա­կա­նել են մի ողջ դարաշրջան և հիմա էլ կանգնել ու իրենց իսկ փչացրած ժողովրդին անվա­նում են ժեխ:

Արա­յիկ Մկրտումյան

Վերջին օրե­րի ընթացքում հայ-ադրբե­ջա­նա­կան բախումնե­րի ու այդ ամե­նին ուղեկցվող ներքա­ղա­քա­կան քաո­սի ֆոնին կրկին ակտի­վա­ցել են անհասցե մեղադրանքներն ու հայհո­յա­խա­ռը լուտանքնե­րը, որոնք որպես կանոն թափվում են ժողովրդի գլխին: Այսօր ուզում եմ անդրա­դառնալ այդ հայհո­յողնե­րի մի հետաքրքիր հատվա­ծին, ավե­լի կոնկրետ՝ մտա­վո­րա­կա­նությա­նը: Նախ մի ճշտում, մտա­վո­րա­կան բառը պետք չէ հասկա­նալ իր դասա­կան ու մաքուր իմաստով, քանի որ Հայաստա­նում իրեն մտա­վո­րա­կան է համա­րում ով ուզի, երբ ուզի: Անո­րակ սիթքո­մի սցե­նա­րիստից ու տափակ սթենդ-ափե­րից սկսած մինչև անհասցե ու անա­նուն դերա­սան-երգիչ-հաղորդա­վար-բլո­գեր, իրենց համա­րում են մտա­վո­րա­կան: Չնա­յած զարմա­նա­լու բան չկա, եթե ռաբիզ երգիչնե­րը մեկը մյուսի հետև­ից դառնում էին ՀՀ վաստա­կա­վոր արտիստ, տրա­մա­բա­նա­կան է, որ «մեղանչելն» ու «ապաշխա­րե­լը» իրա­րից չտարբե­րողնե­րը պիտի դառնան մտա­վո­րա­կան:

Ինչևէ:

Այդ «մտա­վո­րա­կաննե­րը» նորից սկսել են իրենց սիրած զբաղմունքը, այսինքն հայհո­յել ում հնա­րա­վոր է, ինչքան հնա­րա­վոր է և մեղադրել բոլո­րին, որ իրենց արածնե­րի հետև­անքով երկի­րը հասավ կործանման: Ամե­նա­թունդ բաժի­նը ստա­նում են ՔՊ ընտրածնե­րը, որոնց արդեն կնքել են «ժեխ» մակա­նունով և ամե­նաայլանդակ ածա­կաննե­րով մեղադրում են մոտ 680 հազար մարդու՝ ոչխար, անհայրե­նիք, ծախված, գեղցի, չտես…մի խոսքով, չեմ ուզում անցնել պատշա­ճի սահմաննե­րը:

Ենթադրենք, որ Փաշինյա­նը դավա­ճան է, Քոչարյա­նը՝ թալանչի, Սերժը՝ Խաղա­մոլ, Լևոնն էլ՝ ձեր ճաշա­կով որևէ բան, ասենք ջհուդ, կամ որ ավե­լի վատ է, թուրք-ջհուդ, իսկ որ շատ ավե­լի վատ է կեղծա­րար թուրք-ջհուդ, և նրանք հետև­ո­ղա­կա­նո­րեն, մտածված, չմտածված, մի խոսքով երկի­րը բերին հասցրին կործանման ու դրա մեղա­վո­րը այն «անհայրե­նիք, ստոր տականքներն են», որոնք ընտրել են նրանց, քանի որ նրանց ընտրության հետև­անքով են այդ չարի­քի մարմնա­ցումնե­րը եկել դարձել իշխա­նություն: Այսինքն անհայրե­նիք տականք է ողջ ժողո­վուրդը, քանի որ վերո­հիշյալ չորս պարոններն էլ ընտրվել են մեծա­մասնության կողմից:

Մեն հասել ենք վերջին ժամա­նակնե­րի մեր ամե­նա­սի­րած զբաղմունքին՝ մեղադրե­լուն:

Շատ կնե­րեք, իսկ այդ «մտա­վո­րա­կան էլի­տան» ո՞ւր էր այսքան տարի: 1991թ. սկսած ո՞ւր էր մտա­վո­րա­կան այդ զայրա­ցած խումբը, որ հիմա էսպես ահե­ղամռունչ գոռգոռցով ու փրփուրը բերնին հարձակվել է մարդկանց վրա ու մեղադրում է ապուշ լինե­լու համար: Ընդհանրա­պես մտա­վո­րա­կա­նությունը, կամ այն ինչ Հայաստա­նում փոխա­րի­նում է այդ երև­ույթին, պիտի դառնար կրթո­ղը, զարգացնողն ու առաջ տանո­ղը: Որ մարդիկ անգրա­գետ չմնան, որ հասկա­նան, թե ինչ է հայրե­նի­քը, որ ըմբռնեն դրա կարև­ո­րությունը, որ երբեք հանուն փողի վատ բաներ չանեն: Իսկ այ Հայաստա­նում, մտա­վո­րա­կա­նությունը զբաղված էր ոչնչով: Այո՛, այո՛, ոչնչով ու պետք չէ հիմա հոխորտալ, թե մենք գիտնա­կան ենք, գրող ենք, մենք այս ենք արել, այն ենք արել: Գիտնակա՞ն եք, գրող, հրա­պա­րա­կա­խոս, երգիչ-դերա­սան ու Աստված գիտի էլ ի՞նչ: Ուրեմն բոլորդ այնքան անկա­րող աղբ եք, որ մի հասա­րակ ինսթագրա­մի հավելվա­ծը հաղթեց ձեզ բոլո­րիդ, որ գողա­կա­նի մասին ֆիլմը հաղթեց ձեզ բոլո­րիդ, որ թորքա­կան կլկլո­ցը հաղթեց ձեզ բոլո­րիդ ու այլա­սե­րեց հասա­րա­կությա­նը:

Հա ի դեպ, իսկ չէ՞ որ հասա­րա­կությանն այլա­սե­րողնե­րի մի հսկա հատված եղել է հենց այդ վաստա­կա­վոր ու անվաստակ մտա­վո­րա­կաննե­րի ու գործիչնե­րի պատկա­ռե­լի զանգված:

Սերիալներ, տափակ գրքեր, ռաբիս, փողով տուշ, գողա­կան պահվածք, էրոտիկա…շարունակե՞մ:

Ի՞նչ եք տվել ժողովրդին, որ հիմա պահանջում եք: Ի՞նչ եք արել, որ այս հետև­անքից խուսա­փենք: Ասում եք ժեխ: Լավ, ասենք թե ժողո­վուրդը անհասկա­ցող ժեխ է, իսկ ի՞նչ եք արել, որ մարդիկ ժեխ չդառնան: Ո՞րն է ձեր ներդրումը հայ հասա­րա­կության գիտակցության մեջ: Լալա­հա­ռաչ ռաբի­սը, քրեաօ­լի­գարխիկ բիզնեսմե­նի կերպա­րը, կիսա­մերկ հոլո­վակներն ու գռե­հիկ հումորնե­րը եկե­ղե­ցու, ընտա­նի­քի, դպրո­ցի ու կուսության մասին: Իսկ ի՞նչ եք կարծում, նման կոնտենտով սնվող հում պատա­նին ի՞նչ արժե­հա­մա­կարգով է ապրե­լու:

Ոչ ոք ժեխ ու դավա­ճան չի ծնվում, ոչ ոք: Ամեն մարդ ծնվում է անմեղ, նա հում խմոր է, որին ներարկում եք ձեր միջին որա­կա­կան տաղանդն ու նրա­նից առասպե­լա­բա­նա­կան իմաստություն փնտրում:

Լավ տակտի­կա է, գողը բոլո­րից բարձր է գոռում. «բռնեք գողին»:

Իսկ ո՞ւր էիք այսքան տարի, երբ հասա­րա­կությունն անդարձ այլա­սերվում էր, ո՞ւր էիք: Ասեմ, ձեր մի մասը իշխա­նա­կան թեփշի էր լիզում, որ հերթա­կան «վաստա­կա­վո­րի» կոչումը ստա­նա, հետն էլ տարբեր դրա­մա­կան ու ֆինանսա­կան բոնուսներ: Արդյունքում այս միջին որակնե­րը դարձել են «էլի­տա» փչացրել ու աղա­վա­ղել ինչ հնա­րա­վոր է ու հիմա էլ մեծ-մեծ խոսում են այն հետև­անքի դեմ, որ ձևա­վորվել է իրենց արա­ծի կամ լռության հետև­անքով:

Դե նրանք իրոք վստահ են, որ իրենք մեծություն են ու հասա­րակ ժողովրդին դիմե­լը, նրանց հոգսե­րով ապրե­լը, նրանց կրթե­լը չափից ավե­լի փոքր, մանր-մունր բան է, իրենք ինչ որ տիե­զե­րա­կան մեծության գործե­րով են զբաղված:

Այս դառը իրա­կա­նության մեջ հիշում եմ հայոց պատմության երկու դրվագ, որ հաջորդել են մեկը մյուսին՝ 1915թ. արևմտյան Հայաստա­նում թուրքե­րի կողմից մտա­վո­րա­կա­նության կազմա­կերպված ջարդը և 30-ականնե­րին կոմունիստնե­րի կողմից արև­ելյան Հայաստա­նում մտա­վո­րա­կաննե­րի աքսորն ու գնդա­կա­հա­րությունը:

Թե՛ թուրքե­րը, թե՛ բոլշև­իկնե­րը այդ ամենն անում էին հստակ գիտակցումով՝ պետք է ժողովրդին զրկել մտա­ծող մարդկանցից, պետք է սպա­նել բոլոր նրանց, ովքեր կարող են ազգա­յին արժեք ստեղծել, պետք է փչացնել բոլոր այն կերպարնե­րը, որից հասա­րակ մարդը կարող է օրի­նակ վերցնել, պետք է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր կարող են ժողովրդին կրթել, պետք է գնդա­կա­հա­րել բոլոր նրանց, ովքեր կարող են կայծ առա­ջացնել ժողովրդի մեջ ու պետք է ընդհա­նուր առմամբ գլխա­տել ժողովրդի մտա­վո­րա­կա­նությա­նը՝  դպրո­ցի ուսուցչից մինչև կաթո­ղի­կոս, որ ջրի­կացվի այդ ժողո­վուրդը, որ սկսի զբաղվել ոչ մի բանով, որ նրան կառա­վա­րեն ու կոտո­րեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու, քշեն ինչպես ուզեն:

Թուրքերն ու բոլշև­իկնե­րը շատ լավ հասան իրենց ուզա­ծին: Առանց մտա­վո­րա­կա­նության մնա­ցած հայե­րին կոտո­րե­լը թուրքե­րի մոտ բավա­կան հեշտ ստացվեց, իսկ արև­ելյան Հայաստա­նում առանց մտա­վո­րա­կան մնա­ցած միջին կարո­ղության տեր քաղա­քա­ցին վախից գունատված գոռում էր Կեցցե՛ Ստա­լի­նը ու նրան փառք տալիս, որ երկրա­գունդը կլոր է ու գտնվում է արե­գակնա­յին համա­կարգի ամե­նա­հարմար մասում և դա անշուշտ «ժողո­վուրդնե­րի հոր», որին սիրում են «հորից առա­վել ու ով սիրում է իրենց հորից առա­վել»: Նախա­դա­սության վերջին հատվա­ծը կատակ չէ, իրոք որ խորհրդա­յին ռեժի­մը մարդկանց հասցրել էր նման ողբերգա­կան վիճա­կի:

Բայց վերա­դառնանք մեր օրեր: Մեր օրե­րում «մտա­վո­րա­կա­նություն» կոչված թյուրի­մա­ցությունն արեց ավե­լի շատ, քան թուրքե­րին ու բոլշև­իկնե­րը միանգա­մից, նրանք միանգա­մից սկսե­ցին մարդկանց փչա­ցած սնունդ տալ ու ամեն կերպ խրա­խուսել այլա­սե­րումը՝ սկսած մի տուփ կոնֆե­տով դպրո­ցում բարձր գնա­հա­տա­կան նշա­նա­կե­լուց, համալսա­րա­նում գումա­րով կամ ծուլա­նա­լուց, կամ էլ սեփա­կան անգրա­գի­տության հետև­անքով ամեն ապուշի կարմիր դիպլոմ տալուց, այլանդակ ֆիլմեր ու սերիալներ նկա­րա­հա­նե­լուց ու դրանցում խաղա­լուց, թուրքա­կան կլանչոցներն ու մուղա­մը մարդկանց մատուցե­լուց: Ապրեք, շատ ապրեք: Ձեզ գնդա­կա­հա­րելն էլ քիչ է. եթե քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը փող է գողա­ցել, ապա այդ «մտա­վո­րա­կաննե­րը» գողա­ցել են ժամա­նա­կը, գաղա­փա­րը, հոգին: Նրանք, հանուն իրենց մի քանի կոպե­կի, զրնգուն մեդա­լի ու սերտիֆի­կա­տի, հանգիստ խղճով ապա­կա­նել են մի ողջ դարաշրջան և հիմա էլ կանգնել ու իրենց իսկ փչացրած ժողովրդին անվա­նում են ժեխ:

Այդ «մտա­վո­րա­կա­նության» մի մասն է կազմում համե­մա­տա­բար ավե­լի երի­տա­սարդ ու լպիրշ հատվա­ծը, որի լկտիությունն ուղիղ համե­մա­տա­կան է սեփա­կան անգրա­գի­տությա­նը և որոնք ամե­նա­կա­տա­ղի­ներն են: Այս վերջիննե­րը, որոնք իրենց համա­րում են ժամա­նա­կից ու տարա­ծությունից դուրս, պատրաստ են ողջ մոլո­րա­կին անգամ խարույկի վրա դնել, միայն թե իրենց փչա­ցած ու նեխած արժե­հա­մա­կարգը գնա­հատվի որպես արվեստ և իհարկե չեն մոռա­նում սարսա­փե­լի բառա­պա­շա­րով կրկին հայհո­յա­խառն անդրա­դառնալ ժողովրդին՝ նրանց կոչե­լով ժեխ, ծաղրե­լով նրանց ծուռ ատամնե­րը, հին հագուստնե­րը կամ այն, որ այդ մարդիկ երբևէ Հյուսի­սա­յին պողո­տա­յի թանկարժեք սրճա­րաննե­րում նկարներ չեն արել ու այս դեպքում ժեխին ավե­լացնում են չտես-գեղցի վերջա­վո­րությունը:

Ու դա այն դեպքում, երբ այս երկիրն ապրել է այդ նույն հասա­րակ ժողովրդի շնորհիվ, որին թանա­լա­նել են և՛ գաղա­փա­րա­պես, և՛ նյութա­պես, որը 1991թ. սկսած պաշտպա­նել է սահմաննե­րը, անվերջ զոհվել այս տարի­նե­րի ընթացքում, անցյալ տարի, երեկ չէ առա­ջին օրը…ու հանկարծ այս ամե­նի միջից դուրս է պրծնում 25-ամյա­կը հազիվ բոլո­րած որևէ խակ երի­տա­սարդ ու ոգև­որված սկսում հայ-հույ անել ու ինքն իր գոռգո­ռոցնե­րով զմայլված՝ անեծքա­հա­րում է իր հետ համա­ձայն չլի­նողնե­րին և նրանց ասում. «Սա ձեր ընտրությունն է, տեղն է ձեզ, դուք ազգ չեք»:

Այո՛, տգի­տությունն է տիրել մեզ, տգի­տությունն ու վախը և տգի­տությունը վախ է բերում, իսկ վախը՝ սպա­նում է, սպա­նում է, եթե նույնիսկ դու ողջ ես:

Հայոց մտքի տիտաննե­րից Րաֆֆին իր հոդվա­ծում նշում է. «Բողո­քում ենք, որ մարդիկ գիրք չեն կարդում, իսկ ի՞նչ ենք տալիս նրանց, որ կարդան՝ մի քանի եկե­ղե­ցա­կան գիրք, որը մեր ձեռքբե­րումը չէ», իսկ Խաչա­տուր Աբովյա­նը ցավով ասում էր, որ Պղնձե քաղա­քի պատմությունն ու Խիկար Իմաստունի խրատնե­րը տարածվում են, բայց հայկա­կան համարժե­քը չկա:

Այժմյան մտա­վո­րա­կան համարվող միջակնե­րը, որ այսպես կոչված մշա­կութա­յին մաքսա­նենգությամբ են զբաղված, այսօրվա խիկարներն են, այսօրվա իմաստակներն ու մշա­կույթ ջրի­կացնողներն ու ազգա­յին դեմք աղա­վա­ղողնե­րը: Այդպես էր տասը տարի առաջ , հինգ տարի առաջ ու հենց այսօր: Մտեք հայկա­կան յութուբ, սերիալներ, երգեր ու սարսա­փեք այդ սպի­տակ սպանդից:

Թուրքե­րին ու բոլշև­իկներն իմա­նա­յին այս մասին, այլևս կոպիտ սպանդ չէին կազմա­կերպի, այլ զուտ կթողնեին, որ  այդ մեդա­լի մեռածներն ու փողով գաղա­փա­րա­կաննե­րը ծախեն սեփա­կան մշա­կույթը, կեղծ-գիտնա­կաննե­րը մարդկանց վրա «սաղացնեն» իրենց անգի­տությունը և այդ ամե­նի համար վճա­րի ժողո­վուրդը՝ վճա­րի սեփա­կան մշա­կույթի ու էության մոռա­ցումով: Տեղին է հիշել Ռուբեն Հախվերդյա­նի երգե­րից մեկը, որում երգի­չը դիպուկ նշում է.

«Մտա­վո­րա­կան քրեա­կաններ,

Կիսա­գո­ղա­կան ոստի­կաններ,

Ղումա­րի նստած դասա­խոսներ

Ու նստած-ելած շատա­խոսներ»:

Ու երբ հերթա­կան հիստե­րի­կը, որ նոր-նոր է խիզա­խում կյանք մտնել, գոռում է ժե՜խ, ես ուզում եմ նրան հայե­լի տալ՝ ինքն իրեն ճանա­չե­լու համար:

Ժողո­վուրդը ժեխ չէ, ժեխն այս կեղծ մտա­վո­րա­կաններն են, որոնց մի մասը փողով, իսկ մյուս մասը հանցա­վոր լռությամբ հանդուրժեց հասա­րա­կա­կան-ազգա­յին այլա­սե­րումն ու մշա­կութա­յին գաղթը:

Մեր այսօրվա վիճա­կի մեծա­գույն պատասխա­նա­տուն դուք եք, ժե՛խ:

Հ․գ․ Բոլոր այն մարդկանց, ում մենք երբևէ տեսել ենք, ամե­նա­վա­տը հիշում ենք մեզ։ Մենք ուսումնա­սի­րում ենք դեմքե­րը միայն մարդկանց ճանա­չե­լու համար, և եթե մեր դեմքը չի մնում մեր հիշո­ղության մեջ, դա այն պատճա­ռով է, որ մենք երբեք վտանգի չենք ենթարկվում ինքներս մեզ ուրի­շի հետ կամ ուրի­շին մեզ հետ շփո­թե­լու համար։

Դենի Դիդրո «Նամակ կույրե­րի մասին, ի խրատ տեսնունակնե­րի»:

Չնա­յած դուք ուր, Դիդրոն ուր:

Առնչվող Հոդվածներ