Հայաստան

Ազատ Խոսքն ու Պետական Անվտանգությունը

Եթե ազատ էին ներքաղաքական թեմաներում ծավալվելիս, ապա խստորեն զերծ էին մնում արցախյան պատերազմը շահարկելուց:

1in.am-ը զրուցել է ՀՌ հանձնաժողվի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ:

Զրույցի ընթացքում առաջին հերթին շոշափվել է մեդիա դաշտ կոչվածն ընդհանրապես: Խոսվել է այն կարևոր խնդիրների մասին, որ մեդիա դաշտում առկա են՝ հատկապես տեղեկատվական հեղեղը, որն այսօր հասարակությանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել: Տիգրան Հակոբյանն այն կարծիքն է արտահայտել, որ հասարակությունը չի կարողանում ադապտացվել ու հարմարվել 21-րդ դարին և պետությունն էլ չի կարողանում կառավարել ու վերահսկել տեղեկատվական դաշտը:

Իր խոսքում Տիգրան Հակոբյանը համեմատություն անցկացրեց 44-օրյա պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի միջև, ասելով, որ ի տարբերություն մեր օրերին՝ այն ժամանակ ինֆորմացիան իհարկե շատ ավելի փակ էր, բայց և շատ ավելի կարգավորված ու հստակեցված:

Այն ժամանակ էլ իշխանական ու ընդդիմադիր թերթերը միամյանց հակընդեմ էին և նույնիսկ էլի դավաճանության մասին բազմաթիվ մեղադրանքներ կային իշխանության հանդեպ: Տիգրան Հակոբյանը հիշեցրեց, որ թեև չկար համացանց, բայց կային բազմաթիվ թերթեր, լրատվական գործակալություններ, բայց եթե նրանք ազատ էին ներքաղաքական թեմաներում ծավալվելիս, ապա խստորեն զերծ էին մնում արցախյան պատերազմը շահարկելուց և դրա միջոցով իրենց հարցերը լուծելուց, որովհետև դա լրիվ ուրիշ մասշտաբի ու էության խնդիր էր և բոլորը պահպանում էին այդ կանոնները: Մոնոպոլիա կար միայն հեռուստաալիքների պարագայում, բայց ընդդիմադիր թերթերն էլ բավական մեծ քանակությամբ էին, ուստի հնարավոր էր լինում խուսափել տեղեկատվական դատարկությունից՝ միաժամանակ զերծ մնալով սխալ նյութեր տրամադրելուց:

Իսկ հիմա անվերահսկելի է, անվերահսկելի է նաև տեխնիկապես:

Իսկ ինչ վերաբերվում է ազատ խոսքին, ապա Տիգրան Հակոբյանը նշեց նաև այն, որ ազատ խոսք, կամ խոսքի իրավունքը բացարձակ ազատություն կոչելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ազատ խոսքի ազատության հարցը նման մեծ պահանջարկ ստացավ հատկապես նախորդ դարում, երբ տեղեկատվական հսկողությունն ամբողջովին պետության ձեռքն էր և հնարավորություն չկար նրա սահմանած օրակարգից շեղվելուն, դրա համար էլ առավել զարգացած երկրներում սկսվեց այդ ազատ խոսքի իրավունքի տենդենցը: Գալով մեր ժամանակներին՝ Հակոբյանն այն միտքը հայտնեց, որ պետությունը պետք է հսկի, չթողնի որ հասարակությունը միայնակ կանգնի այդ խնդրի առաջ, որովհետև հասարակությունը պրոֆեսիոնալ չէ այդ հարցում ու կարող է շատ մեծ սխալներ թույլ տալ: Մեդիան ևս ազատ ու անկողմնակալ չէ, որովհետև մեդիան էլ սովորաբար իր քաղաքական, կուսակցական պատվերներն է կատարում ու պետության գործն է հսկելու որ հակապետական գործունեություն չկատարվի, չսպառնա պետության անվտանգությանը:

Տիգրան  Հակոբյանը նաև այն մտահոգությունը հայտնեց, որ մենք չենք կարողանում հաղթանակը արժեվորել որպես հաղթանակ, և ոչ էլ պարտությունը՝ պարտություն: Անհրաժեշտ է շատ մեծ սթափություն՝ մարազմի մեջ չընկնելու և քաղաքական միֆերից զերծ մնալու համար, ինչպես նաև պատմական հայրենիքը չգերադասել իրական պետությունից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *