24.5 C
Yerevan

Ազատ Խոսքն ու Պետա­կան Անվտանգությունը

Եթե ազատ էին ներքա­ղա­քա­կան թեմա­նե­րում ծավալվե­լիս, ապա խստո­րեն զերծ էին մնում արցախյան պատե­րազմը շահարկե­լուց:

1in.am-ը զրուցել է ՀՌ հանձնա­ժողվի նախա­գահ Տիգրան Հակոբյա­նի հետ:

Զրույցի ընթացքում առա­ջին հերթին շոշափվել է մեդիա դաշտ կոչվածն ընդհանրա­պես: Խոսվել է այն կարև­որ խնդիրնե­րի մասին, որ մեդիա դաշտում առկա են՝ հատկա­պես տեղե­կատվա­կան հեղե­ղը, որն այսօր հասա­րա­կությա­նը երկընտրանքի առաջ է կանգնեցրել: Տիգրան Հակոբյանն այն կարծիքն է արտա­հայտել, որ հասա­րա­կությունը չի կարո­ղա­նում ադապտացվել ու հարմարվել 21-րդ դարին և պետությունն էլ չի կարո­ղա­նում կառա­վա­րել ու վերահսկել տեղե­կատվա­կան դաշտը:

Իր խոսքում Տիգրան Հակոբյա­նը համե­մա­տություն անցկացրեց 44-օրյա պատե­րազմի և Արցախյան առա­ջին պատե­րազմի միջև, ասե­լով, որ ի տարբե­րություն մեր օրե­րին՝ այն ժամա­նակ ինֆորմա­ցիան իհարկե շատ ավե­լի փակ էր, բայց և շատ ավե­լի կարգա­վորված ու հստա­կեցված:

Այն ժամա­նակ էլ իշխա­նա­կան ու ընդդի­մա­դիր թերթե­րը միամյանց հակընդեմ էին և նույնիսկ էլի դավա­ճա­նության մասին բազմա­թիվ մեղադրանքներ կային իշխա­նության հանդեպ: Տիգրան Հակոբյա­նը հիշեցրեց, որ թեև չկար համա­ցանց, բայց կային բազմա­թիվ թերթեր, լրատվա­կան գործա­կա­լություններ, բայց եթե նրանք ազատ էին ներքա­ղա­քա­կան թեմա­նե­րում ծավալվե­լիս, ապա խստո­րեն զերծ էին մնում արցախյան պատե­րազմը շահարկե­լուց և դրա միջո­ցով իրենց հարցե­րը լուծե­լուց, որովհետև դա լրիվ ուրիշ մասշտա­բի ու էության խնդիր էր և բոլո­րը պահպա­նում էին այդ կանոննե­րը: Մոնո­պո­լիա կար միայն հեռուստաա­լիքնե­րի պարա­գա­յում, բայց ընդդի­մա­դիր թերթերն էլ բավա­կան մեծ քանա­կությամբ էին, ուստի հնա­րա­վոր էր լինում խուսա­փել տեղե­կատվա­կան դատարկությունից՝ միա­ժա­մա­նակ զերծ մնա­լով սխալ նյութեր տրա­մադրե­լուց:

Իսկ հիմա անվե­րահսկե­լի է, անվե­րահսկե­լի է նաև տեխնի­կա­պես:

Իսկ ինչ վերա­բերվում է ազատ խոսքին, ապա Տիգրան Հակոբյա­նը նշեց նաև այն, որ ազատ խոսք, կամ խոսքի իրա­վունքը բացարձակ ազա­տություն կոչելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ազատ խոսքի ազա­տության հարցը նման մեծ պահանջարկ ստա­ցավ հատկա­պես նախորդ դարում, երբ տեղե­կատվա­կան հսկո­ղությունն ամբողջո­վին պետության ձեռքն էր և հնա­րա­վո­րություն չկար նրա սահմա­նած օրա­կարգից շեղվե­լուն, դրա համար էլ առա­վել զարգա­ցած երկրնե­րում սկսվեց այդ ազատ խոսքի իրա­վունքի տենդենցը: Գալով մեր ժամա­նակնե­րին՝ Հակոբյանն այն միտքը հայտնեց, որ պետությունը պետք է հսկի, չթողնի որ հասա­րա­կությունը միայնակ կանգնի այդ խնդրի առաջ, որովհետև հասա­րա­կությունը պրոֆե­սիո­նալ չէ այդ հարցում ու կարող է շատ մեծ սխալներ թույլ տալ: Մեդիան ևս ազատ ու անկողմնա­կալ չէ, որովհետև մեդիան էլ սովո­րա­բար իր քաղա­քա­կան, կուսակցա­կան պատվերներն է կատա­րում ու պետության գործն է հսկե­լու որ հակա­պե­տա­կան գործունեություն չկա­տարվի, չսպառնա պետության անվտանգությա­նը:

Տիգրան  Հակոբյա­նը նաև այն մտա­հո­գությունը հայտնեց, որ մենք չենք կարո­ղա­նում հաղթա­նա­կը արժե­վո­րել որպես հաղթա­նակ, և ոչ էլ պարտությունը՝ պարտություն: Անհրա­ժեշտ է շատ մեծ սթա­փություն՝ մարազմի մեջ չընկնե­լու և քաղա­քա­կան միֆե­րից զերծ մնա­լու համար, ինչպես նաև պատմա­կան հայրե­նի­քը չգե­րա­դա­սել իրա­կան պետությունից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև

Առնչվող Հոդվածներ