Սփիւռք

Միասնության Ու Հավատի Սպասումով

Երկու հարիւր տարուայ ստրկացած ոգին է դեռևս տիրապետում հայրենի ժողովրդի մտքերում ու սրտերում և չի ուզում հաւատալ, որ Ռուս պետութիւնը փրկիչ չի եղել երբեք:

Հայկազ Պետրոսեան

Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ, առաջին անգամ լինելով համախմբուեց մէկ գաղափարի շուրջ՝ Հայաստանի անկախացման գաղափարին: Հանրաքուէով գրեց իր յայտնի հռչակագիրը և սպասւում էր այդ օրուանից իսկ բոլոր քաղաքական այրերը պէտք է նոյնկերպ համախմբուէին ու լծուէին պետականաշինութեան սրբազան գործին: Սպասւում էր նոյնիսկ, որ Հռչակագրի մէջ տեղ պիտի գտնէր հետևեալ գաղափարը, որ վերանկախացած Հայաստանը իրաւայաջորդն ու շարունակութիւնը է 1918ի անդրանիկ անկախութեան:

Բայց ցաւոք այդ միակ համախմբումն էր ու վերջ: Այնուհետև քաղաքական այրերը լծուեցին աւերել, այն ինչ որ կառուցել էին եօթանասուն տարի, ծրագրեցին թալանը, կաշառակերութիւնը, պետական բուդջէն իւրացնելը և այն ինչ էլ մնացել էր յանձնեցին բարեկամ Ռուսաստանին և այսպիսով աւարտուած համարեցին իրենց առաքելութիւնը: Երեսուն տարի մսխուեց ամեն ինչ և այսօր շուարած ժողովուրդը նստել է կոտրած տաշտակի առջև ու սպասում է ՔՊն ինչ պիտի անի:

Անշուշտ նոյն իմ մտահոգութեամբ տոգորուած շատ կազմակերպութիւններ տարբեր գաղափարախօսութեամբ աշխոյժ քաղաքակնութիւն են վարում երկիրը դէպի Արևմուտք ուղղելու համար, սակայն միակ անհրաժեշտ գործը, որ պէտք է կիրառուի, դա էլ միասնականութիւնն է, որ դեռևս բացակայում է:

Շուրջ վեց ամիս է Ազգային Ժողովրդական Բեւեռ անունով կազմակերպութիւնը լրջօրէն հստակ ճանապարհային քարտէզով հրապարակ է իջել ԱՄՆի և Եւրոմիութեան օգնութեամբ Վիլսընեան դատավճռի գաղափարը իրականացնելու, որ յուսալի երևոյթ է, բայց թւում է թէ երկար ճանապարհ ունի կտրելիք, որովհետև ժողովուրդը քնած թմբիրի մէջ է և դեռ չի զգում երկրի գլխին գալիք վտանգները, որն բերում է իրենց «Բարեկամ» Ռուսաստանը: Նոյն վտանգների մասին խօսում են նոյնպէս մի քանի այլ կուսակցութիւններ ու կազմակերպութիւններ, բայց սայլը տեղից չի շարժւում, որովհետև երկու հարիւր տարուայ ստրկացած ոգին է դեռևս տիրապետում հայրենի ժողովրդի մտքերում ու սրտերում և չի ուզում հաւատալ, որ Ռուս պետութիւնը փրկիչ չի եղել երբէք և իրենք խաբէութեամբ են ապրել:

Բայց ինչու ԱԺԲեւեռը յիշատակեցի, որովհետև կարդացել էի Արա Պապեանի գրած հայեցակարգը Վիլսընեան դատավճռի փաստարկումների մասին և համոզուած եմ, որ իրականանալի է, ուրեմն առողջ պայքար են մղում և կարծում եմ նոյնպիսի քաղաքականութեան պէտք է հետևի Նիկօլ Փաշինեանն ևս:

Կուզէի հաւատալ, որ 30 տարի առաջ երբ ՀՅԴաշնակցութիւնը մտաւ Հայաստանի քաղաքական դաշտ, ինքն էր, որ պէտք է հրապարակ իջնէր նոյն այս հայեցակարգով, որովհետև Հայաստանի անդրանիկ անկախութեան հիմնադիրները նրանց գաղափարակիցներն էին: Բայց դժբախտաբար նրանք էլ մսխեցին իրենց, սխալ ճանապարհ ընտրելով (Չը խօսենք այս մասին):

Արթնացէք սիրելի հայրենակիցներ, արթունները կան ձեր մէջ բայց շատ քիչ են, պէտք է շատանաք: Իմ յորդորը ամենևին քարոզչութեան բնոյթ չի կրում, որովհետև կապ չունեմ ԱԺԲևեռի հետ, կուզէք միացէք չեք ուզի ձեր գիտնալիքն է, միայն տէր կանգնէք ձեր իրաւունքներին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *