Աշխարհում բոլոր երկրները համակարծիք են, որ այդ հողերը Ադրբեջանին են պատկանում
«Ազատություն TV»-ն զրուցել է առաջին նախագահի խորհրդական, անվտանգության խորհրդի քարտուղար, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի հետ:
Զրույցը հիմնականում շոշափել է Արցախի կարգավիճակի ու դրա լուծման հնարավոր տարբերակների թեման: Ժիրայր Լիպարտյանն ըստ էության առաջ է տարել փոխզիջումային տարբերակը, որպես այդպիսին, ցանկանալով ընդգծել, որ կոնկրետ արցախյան հարցում միայն ցանկությունները բավարար չեն և ուժ է անհրաժեշտ, որը մենք չունենք:
Ժիրայր Լիպարիտյան իր խոսքում շեշտել է այն, որ ոչ առաջ, ոչ հետո ոչ մի պետություն երբևէ չի ընդունել Արցախի՝ Հայաստանին պատկանելու փաստը և չի էլ պատրաստվել Արցախի անկախություն ճանաչել: Իր հերթին Ադրբեջանն ամեն ինչ արել է ուժեղանալու և ազատագրված շրջանները հետ վերցնելու համար:
Հաղորդման ընթացքում Լիպարիտյանը խոսել է Արցախի հարցի լուծման տարբեր բանակցությունների մասին և ասել, որ ոչմիթիզականությունը և մաքսիմալիզմն ընդունելի չէ, եթե չկա դա ապահովող տնտեսական ու ռազմական ուժ և նշել, որ 1997թ.-ի բանակցությունները ընդունելի տարբերակներ էին, ինչպես նաև ընդունելի էր փուլային տարբերակը: Իսկ որպես հիմնավորում, Լիպարիտյանը խոսեց այն մասին, որ աշխարհում ոչ մի պետություն մեզ չի պաշտպանել Արցախի հարցում և բոլորը միակարծիք են եղել, որ այդ տարածքները Ադրբեջանին են: Զրույցում շոշափվել է միջազգային հանրության, ՄԱԿ-ի դիրքի մասին: Լիպարիտյանն ասաց, որ միայն խոսելը բավարար չէ և անհրաժեշտ էր դեռ շատ շուտվանից որդեգրել զիջումների տարբերակն ու փորձել լուծել Արցախի հարցը, ասելով, որ ՄԱԿ-ի կողմից հաստատում ստանալուց հետո Հայաստանը հնարավորթւոյւն կունենար միանգամից խառնվելու ու վերահսկելու իրավիճակը: Շաչրունակելով, Լիպարիտյանը մեղադրեց երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, ասելով, որ նրանք բանակցությունները տարել են փակուղի, արել են մեծ սխալներ: Ինչ վերաբերվում է իրենց, ապա Լիպարիտյանը դրական է գնահատել իրենց իշխանության տարիները և ասել, որ իրենք մեծ սխալներ չեն արել:
Ինչ վերաբերվում է անցյալ տարվա պատերազմին, ապա նա վարկած առաջ քաշեց, որ գուցե Ադրբեջանը կարիք չունի գրավելու ողջ Արցախը, նրան պետք է որ Արցախը մնա կիսակախյալ, որպեսզի նրանք Լաչինի միջանցքը մեզ պարտադրեն Նախիջևանի միջանցքի համար:
Լիպարիտյանն այն կարծիքը հայտնեց, որ գուցե հնարավոր լիներ քիչ քիչ բարելավել հարաբերությունները հենց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ու միշտ հարկավոր է հաշվի առնել իրականությունը, այլ ոչ թե առաջնորդվել ցնորքներով, որոնք միշտ վատ հետևանքների են հանգեցնում:
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև:
«Մեր Ուղին»-ը, չափազանց մտահոգ է այս հարցազրույցի առնչությամբ և վաղը հանդես կգա սեփական մեկնաբանությամբ։