24.5 C
Yerevan

Երկա­րեց, Ցավոք Սրտի

Սա Կրեմլի գործն է, որն Ադրբե­ջա­նի ձեռքով հարվա­ծում է Բայդե­նի Վեհա­ժո­ղո­վին մասնակցող Փաշինյա­նին:

Հակոբ Բադալյան

Ինչու՞ է Ադրբե­ջա­նը սրում իրա­վի­ճա­կը դեկտեմբե­րի 10-ին, այսինքն այն օրը, երբ Հայաստա­նի վարչա­պե­տը ելույթ է ունե­նա­լու ԱՄՆ նախա­գա­հի նախա­ձեռնած ժողովրդա­վա­րության վեհա­ժո­ղո­վին: Պետք է ուշադրության արժա­նացնել հանգա­մանքը, որ Մոսկվան բավա­կա­նին կոշտ արձա­գանքներ էր տվել այդ նախա­ձեռնությա­նը: Նկա­տենք սակայն, ինչը կարծում եմ երկրորդա­կան չէ, որ ռուսնե­րը խուսա­փել են ուղիղ թիրա­խա­վո­րել Հայաստա­նի մասնակցությունը:

Օրի­նակ, «Լավրո­վի պլա­նի» վերա­բերյալ ԱԺ նախա­գա­հի խոսքին արձա­գանքե­ցին անուղղա­կի պաշտո­նա­կան արձա­գանքով, բայց Հայաստա­նի մասնակցությա­նը՝ ոչ: Այս հանգա­մանքին պետք կլի­նի թերեւս առա­ջի­կա օրե­րին անդրա­դառնալ առանձին դիտարկում-վարկա­ծով:

Հիմա գանք Ադրբե­ջա­նի սրացմա­նը: Բարդ չէ կռա­հել, թե որն է լինե­լու այդ սրացմանն ու սադրանքին հայկա­կան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան միջա­վայրում գերակշռող արձա­գանքը: Այո, սա Կրեմլի գործն է, որն Ադրբե­ջա­նի ձեռքով հարվա­ծում է Բայդե­նի Վեհա­ժո­ղո­վին մասնակցող Փաշինյա­նին:

Ինչ խոսք, չունենք այս վարկա­ծը հաստա­տող կամ հերքող ստույգ փաստ: Այն պնդումնե­րը, թե Ադրբե­ջա­նը երբեք չի կրա­կի առանց ՌԴ համա­ձայնության, կնե­րեք, բայց նշա­նա­կում են, որ չի պատկե­րացվում ներկա­յումս ուժե­րի լայն եւ ռեգիո­նալ բալանսը: Լավ էլ կարող է կրա­կել, եթե խոսքը վերա­բե­րում է ընդա­մե­նը սահմա­նա­յին սադրանքներ հրահրե­լուն: Մի մոռա­ցեք, Ադրբե­ջանն ունի Թուրքիա:

Բայց, էլի գամ նրան, որ Ռուսաստա­նը որեւէ կերպ հասցեա­կան չի թիրա­խա­վո­րել Հայաստա­նի մասնակցությունը, իսկ սա էական է: Իհարկե ներո­ղա­միտ եղեք, եթե սխալվում եմ, բայց ես այս ընթացքում չեմ տեսել այդպի­սի թիրա­խա­վո­րում: Իսկ Ադրբե­ջա­նը արդեն մի քանի շաբաթ փորձում է Հայաստա­նի որո­շումը՝ Վեհա­ժո­ղո­վին մասնակցե­լու, մատուցել իբրեւ հակա­ռուսա­կան քաղա­քա­կա­նության ակտ: Ընդ որում, դա փորձում են անել նաեւ Ռուսաստա­նում իրենց հետ կապված մեդիա-քաղա­քա­կան-փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րի միջո­ցով: Ահա այս համա­տեքստում, հենց դեկտեմբե­րի 10-ին սրվում է իրա­վի­ճա­կը սահմա­նին, թերեւս լավ հաշվարկե­լով, թե ինչ ռեակցիա պետք է լինի հայաստանյան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան-փորձա­գի­տա­կան միջա­վայրում:

Իհարկե առանձնա­պես մեծ հարցեր չեն լուծում դրա­նով, բայց աշխա­տում են միանգա­մայն համա­կարգված: Դրա համար են պարբե­րա­բար նշում, որ մենք պետք է կարո­ղա­նանք ձեւա­վո­րել բազմա­կողմ հանրա­յին արձա­գանքնե­րի մեխա­նիզմ՝ «Проделки Фикса» (խմբ.՝ «Ֆիկսի հնարքներ») բանա­ձեւի փոխա­րեն, որ մեզա­նով խաղա­լը չլի­նի այդքան հեշտ՝ թե մեր ներսի վրա խաղա­լը, թե դրսում մեր դեմ խաղա­լը:

Որովհե­տեւ մենք այդ բանա­ձեւի մասին խոսե­լուց զատ, դրա դեմ գործուն այլ մեխա­նիզմներ չունենք: Եվ հետեւա­բար, անընդհատ նույն բանա­ձեւով մեր արձա­գանքի քաղա­քա­կան էֆեկտի­վությունը մոտ է գրե­թե զրո­յի, եթե նույնիսկ ամբողջա­պես իրա­կա­նություն է: Այդ իրա­կա­նությունը փոխե­լու հնա­րա­վո­րությունը հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան բազմա­շերտ եւ բարդ, կամ այսպես ասած՝ «ոչ պարզ» եւ մեկին-մեկ կանխա­տե­սե­լի արձա­գանքնե­րի համա­կարգի գալն է:

Բայց, դա իհարկե դժվար է: Իսկա­պես դժվար բան է: Ավե­լի հեշտ է այն, ինչը նախորդ գրա­ռումնե­րից մեկում էի արտա­հայտել. «սա չես ասում՝ ռսաստրուկ ես», նա էս ասում՝ «թուրք» ես:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ