Հայաստան

Անորոշ Oրեր

Այս ամենը հաճախ դիտարկվում է հակաթուրքական տրամաբանության ներքո, եւ այստեղ իհարկե կա այն հանգամանքը, որ այդ երկրների գլխավոր խնդիրն էլ, ինչպես Հայաստանինը՝ Թուրքիայի զսպումն է:

Հակոբ Բադալյան

Բրյուսելի հանդեպ ուշադրությունը միանգամայն հասկանալի պատճառով կենտրոնացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպման վրա: Բայց, այնտեղ թերեւս եղան էլի հետաքրքիր պարագաներ, որոնք առերեւույթ հնչեղ չեն, բայց կարող են պարունակել նշանակալի տողատակ:

Այդ շարքում ուշադրության է արժանի Կիպրոսի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումը: Ինքնին հայ-կիպրական կապն ու հանդիպումները ոչ միայն արտառոց չեն, այլ նաեւ ամենից հաճախ տեղի ունեցողներից մեկը: Այս դեպքում սակայն ուշադրության արժանին այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ Թել Ավիվում տեղի ունեցավ Իսրայելի, Հունաստանի վարչապետների եւ Կիպրոսի նախագահի եռակողմ հանդիպում, դրան հաջորդած բավականին տարողունակ հռչակագրով:

Ահա այդ իրադարձության համատեքստում Հայաստանի վարչապետի ու Կիպրոսի նախագահի հանդիպմանը կարող էին դիտարկվել հետաքրքիր թեմաներ, հատկապես հաշվի առնելով նաեւ Հայաստանի նախաձեռնությամբ ձեւավորված մեկ այլ եռակողմ ձեւաչափի հանգամանքը՝ Հայաստան, Հունաստան, Կիպրոս:

Այս ամենը հաճախ դիտարկվում է հակաթուրքական տրամաբանության ներքո, եւ այստեղ իհարկե կա այն հանգամանքը, որ այդ երկրների գլխավոր խնդիրն էլ, ինչպես Հայաստանինը՝ Թուրքիայի զսպումն է: Բայց, դա տողատակի հարց է, իսկ քաղաքական ձեւաչափի հիմքում պետք է լինի ավելի շատ ընդհանուր «ստեղծարար» շահերի ու գաղափարների որոշակի կորիզ եւ հենց դա պետք է լինի նաեւ ընդհանուր անվտանգային միջավայրի հարցում շահագրգռությունների «բնական» հիմք, ստիպելով օրինակ նույն Թուրքիային հաշվի նստել այդ իրողությունների հետ:

Ընդ որում, պետք չէ անկասկած գերագնահատել այդ «սեկտորը», բայց կարծում եմ հայ-թուրքական հարցում դրական տեղաշարժի միտումները կարող են նաեւ պայմանավորված լինել այդ միջավայրում պրոցեսների թեկուզ անուղղակի ազդեցությամբ:

Ի դեպ, մի հետաքրքիր հանգամանք էլ: Իսրայելի վարչապետը Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների հետ հանդիպումից հետո պատմական այցով մեկնեց ԱՄԷ՝ Իսրայելի ղեկավարի առաջին այց Էմիրություններ: Իսկ երեկ էլ Էմիություններում էր Թուրքիայի արտգործնախարարը:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյան ի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *