24.5 C
Yerevan

Գերեզմա­նի Պես Լուռ, Դիա­կի Պես Համբե­րա­տար

Մենք հիմա կարդում ենք Րաֆֆի, հիա­նում ենք ու…գնում նորից նույն սխալն անե­լու:

Արա­յիկ Մկրտումյան

Առա­ջարկում եմ ծանո­թա­նալ հայ քաղա­քա­կան-գիտա­կան մտքի հսկա­նե­րից մեկի՝ Րաֆֆու այս տողե­րին, որոնք լի են ցավակցությամբ, դառնությամբ ու բարկությամբ: Հիշե­ցի սա, որովհետև անչափ նման է մեր վիճա­կը այն ամե­նին, ինչ որ նկա­րարգրված է ստորև: Որովհետև այստեղ ևս խոսվում է անգործության, պարա­պության մասին: Այստեղ ևս խոսվում է դատարկ հույսի, ինքնա­խա­բեության, լռության մասին: Այժմ էլ, ինչպես առաջ մենք լռե­ցինք, երբ պետք էր ամե­նից եռանդունն ու բարձրա­ձայնը լինել: Մենք սպա­սե­ցինք ու հուսա­ցինք, որ ինչ որ մեկը կանի մեր փոխա­րեն ու մեզ համար: Ու էլի լռե­ցինք:

Րաֆֆին մեր լռությունը համե­մա­տում է գերեզմաննե­րի հետ՝ դիպուկ նշե­լով, որ գերեզմա­նա­քա­րե­րին, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Գերեզմա­նա­քա­րե­րը լուռ են, գոհ են իրենց վիճա­կից: Իսկ մենք ոչ միայն լռե­ցինք, այլև սկսե­ցինք սպա­սել, հուսալ, որ ինչ որ մեկը կխո­սի կամ կգործի մեր փոխա­րեն:

Մենք արդեն քանի հարյուր տարի է, ինչ նստած սպա­սում ենք, որ հանուն բարո­յա­կա­նության, հանուն ճշմարտության մեզ կօգնեն: Ամեն անգամ սխալվում ենք ու հուսա­խաբ ենք լինում էլ ավե­լի հրե­շա­վոր կերպով:

Ինչո՞ւ հիշե­ցի Րաֆֆուն: Երևի այն պատճա­ռով, որ  Րաֆֆին զգուշացրեց, իսկ նրան չլսե­ցին, հիմա մենք ենք զգուշացնում՝ մեզ չեն լսում: Որովհետև եթե Րաֆֆուն լսեին, լսեին մյուսնե­րին, մի քիչ կտրվեին անձնա­կան կոմֆորտի դրախտա­յին թմբի­րից, գուցե մեր իրա­կա­նությունը լրիվ այլ լիներ ու մենք Եռաբլուր չունե­նա­յինք, եթե ունե­նա­յինք էլ, ապա այն շատ ավե­լի փոքր ցավ կպա­հեր իր սրտում: Իսկ մենք մեր անհե­ռա­տե­սությամբ այնպես արինք, որ Եռաբլուրի տարածքը միանգա­մից եռա­պատկվեց, հնգա­պատկվեց:

Մենք այսքան տարի մեզ դրսև­ո­րե­ցինք միայն մի բանում՝ նույն սխալն անընդհատ կրկնե­լու խելա­գար ունա­կությամբ: Ու մենք դեռ էլի նստած անհամբեր սպա­սում ենք, թե Ֆրանսիան ինչ հայտա­րա­րություն կանի:

Իսկ ի՞նչ հայտա­րա­րություն արե­ցին Ֆրանսիան, Ռուսաստա­նը, Գերմա­նիան այն ժամա­նակ: Բոլորն էլ քաղա­քակրթո­րեն խոսե­ցին, բայց գործե­ցին քաղա­քա­կա­նո­րեն: Հիմա ևս: Ու մենք դեռ զարմա­նում ենք, թե ինչու այսպես և ոչ այնպես: Եվ դեռ ինչքա՞ն  պետք է շարունակվի այս ամե­նը: Դեռ քանի՞ Րաֆֆի­ներ պիտի գոռան ու մնան անլսե­լի, դեռ քանի՞ Ցեղասպա­նություն պիտի լինի, քանի զոհով պիտի ավե­լա­նա Եռաբլուրը, քանի՞ անգամ պիտի փոքրա­նա Հայաստա­նը, որ մենք ուշքի գանք:   

Մենք հիմա կարդում ենք Րաֆֆի, հիա­նում ենք ու…գնում նորից նույն սխալն անե­լու: Ու հարց է առա­ջա­նում, թե մենք ընդհանրա­պես իրա­վունք ունե՞նք Րաֆֆու կամ մեկ այլ մեծ հայի անունը տալու, եթե ամեն անգամ մնում ենք ավե­լի հիմար, անգրա­գետ, դատարկա­միտ ու հուսա­խաբված:

Եվ իրոք որ մեր ամեն խոսք դառնում է ժամկետն անց, որովհետև խոսում ենք երբ ամեն ինչ արդեն վերջա­ցել է, խոսում ենք շշուկով ու սպա­սում, որ հերթա­կան կենա­ցից հետո Հայոց համար արև է բացվե­լու:

Մենք մինչև հիմա չհասկա­ցանք շատ պարզ մի ճշմարտություն, որ քաղա­քա­կա­նությունը ու քաղա­քակրթությունը տարբեր բաներ են: Բայց մենք, հանգիստ ու անխոս սպա­սում ենք, թե ահա ողջ աշխարհը Թուրքիա­յին կկործա­նի, որովհետև…որովհետև…որովհետև մենք հայ ենք:

Ավե­լի հիմար հույս չի լինում:

Սա հույս չէ, սա արդեն գժի երազ է, մոլա­գա­րի երև­ա­կա­յություն:

Առա­ջարկում եմ շատ մեծ ուշադրությամբ ընթերցել իր ժամա­նա­կի մարգա­րե Րաֆֆուն, որովհետև ապա­գա­յում մեզ սպա­սում է հերթա­կան հուսա­խա­բությունը և հերթա­կան միրա­ժը: Քանի դեռ մենք լուռ ենք ու հույսով լի՝

Այժմ ինչ որ խոսենք, ինչ որ գրենք, — այդ կդառնա որպես եվրո­պա­ցին ասում է‘ «ընթրի­քից հետո մանա­նեխ» եւ կամ որպես մենք ասիա­ցիքս ասում ենք‘ «հարսա­նի­քից հետո զուռնա»: — Մեր խոսքը տարա­ժամ կլի­նի:

Ներկա պատե­րազմիս սկզբից մեզա­նից շատե­րը հույս ունեին, թե տաճկա­կան Հայաստա­նը զուրկ չի մնա այն արտո­նություննե­րից եւ այն իրա­վունքնե­րից մեկից, որոնց համար պատե­րազմը հրա­տա­րակվե­ցավ, եւ որոնք պետք է տրվեին Թուրքիա­յի լծի տակ ճնշված քրիստոնյա­նե­րին: Իսկ այժմ գործից երեւում է, թե հայե­րի վիճա­կը ոչինչ փոփո­խություն չէ կրե­լու. — շատ-շատ տաճկա­կան Հայաստա­նի ռուսաց զորքե­րով գրավված մասը կմիա­նա Կովկա­սի հետ, բայց մնա­ցած մեծ մասը դարձյալ կմնա թուրքե­րի ձեռքում, գուցե մի քանի խոստմունքնե­րով, որպես միշտ եղել են մինչեւ այսօր եւ միշտ մնա­ցել են որպես մեռյալ տառ…

Ինչո՞ւ հայե­րի վրա ուշադրություն չդարձրին, մի՞թե նրանց դարե­րով թափած արյունը, արտա­սուքը եւ մահմե­դա­կաննե­րից կրած բարբա­րո­սություննե­րը իրա­վունք չէին տալիս որ նրանք եւս արժա­նա­նա­յին Եվրո­պա­յի գթությա­նը — թե նրանք էլ դժբախտ են եւ գտնվում են ավե­լի սարսա­փե­լի դրության մեջ, քան թե սլա­վո­նա­կան ցեղե­րը Բալկա­նի թերակղզում: — Ահա՛ մի հարց, որ պարզել պետք է:

Ընդհա­նուր մարդա­սի­րա­կան կետից նայե­լով, եւ քրիստո­նեա­կան եղբայրա­սի­րության զգացմամբ, պետք է, որ հայե­րի վրա եւս ուշադրություն դարձնեին: Իսկ քաղա­քա­կա­նության կետից նայե­լով, ոչ ոք պարտա­կան չէր հայե­րի համար մտա­ծել, քանի որ իրանք հայե­րը անշարժ մնա­ցին եւ իրանց համար չմտա­ծե­ցին:

Գերեզմաննե­րի վրա ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, որովհե­տեւ նրանք լուռ են, գոհ են իրանց վիճա­կից: Այնպես էլ մեկը պարտա­կան չէ ուրի­շի փորի համար հոգալ, քանի որ նա չէ հայտնում, թե ինքը քաղցած է…

Այսուա­մե­նայնիվ հայե­րի վրա ուշադրություն դարձրին, հայե­րի վրա խոսե­ցին, եւ մինչեւ անգամ հայե­րին դրդե­ցին, որ իրանք էլ խոսեն, իրանք էլ բողոք բարձրացնեն, — բայց հայե­րը միշտ լուռ մնա­ցին…

Առնչվող Հոդվածներ