Հայաստան

Նվեր Մնացականյանի հարցազրույցը Հովսեփ Խուրշուդյանի հետ

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման, ՀՀ հետագա գործունեության և ներքին քաղաքականության մասին Նվեր Մնացականյանը զրուցել է Ազատ Քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:
Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ գործընթացների նման շարունակումը տանում է առաջին հերթին Եվրոպայի ու ԱՄՆ դերի ու ազդեցության աճ և ներգրավածության մեծացում տարածաշրջանում և կարևորեց նրանց գործողություններն այդ առումով:

Ընդհանուր առմամբ խոսք եղավ այն մասին, որ Թուրքիան ևս ուզած-չուզած գնում է դեպի Եվրոպա, չի կարող հաշվի չառնել եվրոպականացման քայլերը: Հովսեփ Խուրշուդյանը Թուրքիայի ապագայի հաշվով հռետորական հարց հնչեցրեց, թե ինչ կլինի մի քանի տարի հետո, երբ Էրդողանի կառավարումն ավարտվի ու կապ չունի թե դա ինչպես կլինի: Էրդողանը հրաժարական կտա, թե նրան կուղարկեն թոշակի, կամ էլ որևէ այլ կերպ: Ի՞նչ է անելու Թուրքիան, երբ Էրդողանին փոխարինի ավելի եվրոպամետ գործիչ:

Ինչ վերաբերվում է դեմարկացիային ու դեմիլիտացիային, ապա Խուրշուդյանն ընդգծեց, որ կարևոր է նրանց ներգրավածությունը կոնկրետ նաև այս հարցում:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով նա հայտարարեց, որ ռուսները չեն ցանկանա թեթևացնել ու վերացնել հայ-թուրքական հարաբերությունների լարվածությունը, քանի որ այդ դեպքում ռուսների «գինը կընկնի», և այն կարծիքը, որ դեմարկացիան արվում է քարտեզների միջոցով, ամեն վայրկյան փոփոխվող իրավիճակ է: Ռուսները պարզապես մեծ առևտուր են անում և կպաշտպանեն նրան, ով ավելի շատ վճարի: Հայաստանն այս առումով ավելի ոչ շահեկան դիրքեր ունի որպես ՀԱՊԿ անդամ: Ռուսներն իրենց պարտադրելիքներն իրականացնում են ՀԱՊԿ ձևաչափով ու էլ ավելի կապում Հայաստանի թևերը:

Հովսեփ Խուրշուդյանն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանի ապագան ամեն դեպքում կապված է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: ՀԱՊԿ-ում լինելով Հայաստանը ստանում է միայն այն, ինչ ռուսները բարեհաճում են տալ և թույլ տալ, որ Հայաստանն ունենա, իսկ ՆԱՏՕ-ի պարագայում հայերը կկարողանան նախ ավելի ազատ ու ավելի մեծ մակարդակով առևտուր անել և կկարողանան նաև օգտվել եվրոպական ու ամերիկյան տեխնոլոգիաներից, որոնք անհասանելի են մեզ համար հիմա: Հայաստանը նույնիսկ Հունաստանից զենք չի կարող գնել, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ եթե խոսքը գնում է Իսրայելի մասին, ապա Հայաստանն ու Ադրբեջանը եթե առևտուր անեն Իսրայելի հետ, ապա մինևնույն է Հայաստանն այս պարագայում կպարտվի ադրբեջանական նավթադոլարին, այնպես որ ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք է, բայց իհարկե դա անել է պետք նուրբ կերպով:

Ինչ վերաբերվում է միջանցքների հարցին, Խուրշուդյանը վկայակոչեց Ն. Փաշինյանի խոսքն առ այն, որ վերջինս մեջբերել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ըստ որի կա միայն մի միջանցք՝ Լաչինի միջանցքը: Իսկ Ադրբեջանն իզուր է փորձում Նախիջևանի հետ կապվող վերահսկվող ճանապարհին միջանցքի տեսք տալ, դա չի լինելու:

Իսկ այն հարցին, թե ինչ է կատարվում ՀՀ ներքին քաղաքական կյանքում, Խուրշուդյանը նշեց, որ կոնկրետ ընդդիմադիր երկու դաշինքներից մեկն ամբողջովին, մեկը կիսատ՝ միևնույն է Ռուսաստանի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյուն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *