26.4 C
Yerevan

Անո­րոշ Oրեր

Այս ամե­նը հաճախ դիտարկվում է հակա­թուրքա­կան տրա­մա­բա­նության ներքո, եւ այստեղ իհարկե կա այն հանգա­մանքը, որ այդ երկրնե­րի գլխա­վոր խնդիրն էլ, ինչպես Հայաստա­նի­նը՝ Թուրքիա­յի զսպումն է:

Հակոբ Բադալյան

Բրյուսե­լի հանդեպ ուշադրությունը միանգա­մայն հասկա­նա­լի պատճա­ռով կենտրո­նա­ցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպման վրա: Բայց, այնտեղ թերեւս եղան էլի հետաքրքիր պարա­գա­ներ, որոնք առե­րեւույթ հնչեղ չեն, բայց կարող են պարունա­կել նշա­նա­կա­լի տողա­տակ:

Այդ շարքում ուշադրության է արժա­նի Կիպրո­սի նախա­գա­հի հետ Հայաստա­նի վարչա­պե­տի հանդի­պումը: Ինքնին հայ-կիպրա­կան կապն ու հանդի­պումնե­րը ոչ միայն արտա­ռոց չեն, այլ նաեւ ամե­նից հաճախ տեղի ունե­ցողնե­րից մեկը: Այս դեպքում սակայն ուշադրության արժա­նին այն է, որ ընդա­մե­նը մի քանի օր առաջ Թել Ավի­վում տեղի ունե­ցավ Իսրա­յե­լի, Հունաստա­նի վարչա­պետնե­րի եւ Կիպրո­սի նախա­գա­հի եռա­կողմ հանդի­պում, դրան հաջորդած բավա­կա­նին տարո­ղունակ հռչա­կագրով:

Ահա այդ իրա­դարձության համա­տեքստում Հայաստա­նի վարչա­պե­տի ու Կիպրո­սի նախա­գա­հի հանդիպմա­նը կարող էին դիտարկվել հետաքրքիր թեմա­ներ, հատկա­պես հաշվի առնե­լով նաեւ Հայաստա­նի նախա­ձեռնությամբ ձեւա­վորված մեկ այլ եռա­կողմ ձեւա­չա­փի հանգա­մանքը՝ Հայաստան, Հունաստան, Կիպրոս:

Այս ամե­նը հաճախ դիտարկվում է հակա­թուրքա­կան տրա­մա­բա­նության ներքո, եւ այստեղ իհարկե կա այն հանգա­մանքը, որ այդ երկրնե­րի գլխա­վոր խնդիրն էլ, ինչպես Հայաստա­նի­նը՝ Թուրքիա­յի զսպումն է: Բայց, դա տողա­տա­կի հարց է, իսկ քաղա­քա­կան ձեւա­չա­փի հիմքում պետք է լինի ավե­լի շատ ընդհա­նուր «ստեղծա­րար» շահե­րի ու գաղա­փարնե­րի որո­շա­կի կորիզ եւ հենց դա պետք է լինի նաեւ ընդհա­նուր անվտանգա­յին միջա­վայրի հարցում շահագրգռություննե­րի «բնա­կան» հիմք, ստի­պե­լով օրի­նակ նույն Թուրքիա­յին հաշվի նստել այդ իրո­ղություննե­րի հետ:

Ընդ որում, պետք չէ անկասկած գերագնա­հա­տել այդ «սեկտո­րը», բայց կարծում եմ հայ-թուրքա­կան հարցում դրա­կան տեղա­շարժի միտումնե­րը կարող են նաեւ պայմա­նա­վորված լինել այդ միջա­վայրում պրո­ցեսնե­րի թեկուզ անուղղա­կի ազդե­ցությամբ:

Ի դեպ, մի հետաքրքիր հանգա­մանք էլ: Իսրա­յե­լի վարչա­պե­տը Հունաստա­նի եւ Կիպրո­սի ղեկա­վարնե­րի հետ հանդի­պումից հետո պատմա­կան այցով մեկնեց ԱՄԷ՝ Իսրա­յե­լի ղեկա­վա­րի առա­ջին այց Էմի­րություններ: Իսկ երեկ էլ Էմիություննե­րում էր Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րը:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյան ի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ