սոց ցանց

Առաջնահերթություն Եւ Հակասություն

Մեզ, պետություն ունենալու համար պետք են մտածող մարդիկ

Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրինակ, ես չգիտեմ, Նախիջևանը մերը լինելու է, թե ոչ։ Ես չգիտեմ, թե որպես ՀՀ քաղաքացի, իմ առաջնահերթությունների մեջ, որ տեղում է այն հարցը, թե արդյոք Նախիջևանը մերը լինելու է, թե ոչ, երբ է լինելու, ինչպես է լինելու, ով է դա անելու։ Ես, որպես ՀՀ, քաղաքացի մի խնդիր ունեմ՝ ունենալ ուժեղ պետություն, որպիսին կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության մեջ մարդու արժանապատիվ կյանքը։ Էդ պետությունը կլինի Նախիջևանով, թե առանց Նախիջեւանի, ինձ համար մեկ է։

Բայց ես հարգում եմ Ժիրայր Սեֆիլյանին, որովհետև նա ինքնորոշված քաղաքացի է, նա ունի իր համոզմունքները, իր պատկերացումները այս տարածքում պետություն ունենալու վերաբերյալ և պայքարում է դրա համար։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ իրար հակասող երկու գաղափար՝ որոնցից մեկը կարևորում է հողը, մյուսը մարդուն, չեն կարող իրար չխանգարել առաջընթացի հարցում։ Բայց իրականում այդ դիսկուրս է հենց քաղաքկան ազգ դառնալու ճանապարհը, իսկ այդ դիսկուրսը առանց կողմերից մեկի, չի կարող տեղի ունենալ։

Մեզ, պետություն ունենալու համար պետք են մտածող մարդիկ, մեր կյանքը կազմակերպելու վերաբերյալ համոզմունքներ ունեցող և իրենց համոզմունքները, գաղափարները առաջ տանելու համար պայքարող մարդիկ։

Երբ ինձ ասում են միավորվեք ԱԺԲ-ի հետ, ես սովորաբար էդ հարցին չեմ պատասխանում, որովհետև գաղափարական, առանցքային թեմային, չես կարող երկու բառով անդրադառնալ, բայց ես հարգում եմ այնտեղ գտնվող մի շարք անհատների, ու գտնում եմ, որ առանց նման մարդկանց, մենք առաջընթաց չենք կարող ունենալ։

Մի հարցի պատասխանը տալով ենք մենք դուրս գալու միջնադարից։ Այդ բանալի հարցն է՝ մարդն է կարևոր, թե հողը։ Եվ կարծում եմ հեռու չէ այդ օրը, երբ մենք մեզ համար, որպես ինքնորոշված ազգ, այդ կարևոր հարցի պատասխանը տված, հպարտորեն քայլ կանենք դեպի էվոլյուցիոն ճանապարհի հաջորդ մակարդակ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *