15.3 C
Yerevan

Մի Կարև­որ Հուշա­հա­մա­լիր

Մեր ապա­գա­յի թիկունքում կանգնած է մեր հզոր անցյա­լը: Մեր անցայլը մեզնից պահանջում է ուժեղ ու գիտակցված ապա­գա:

Արտյոմ Երկանյա­նը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Վերջա­պես: 8 տարվա ջանքե­րի արդյունքում Երև­ա­նի ավա­գա­նին քիչ առաջ միա­ձայն քվեարկությամբ հավա­նության արժա­նացրեց իմ ու Արմեն Գևորգյա­նի նախա­ձեռնությունը: Մայրա­քա­ղա­քի կենտրո­նում տեղադրվե­լու է երիտթուրքե­րի պարագլուխնե­րին պատժած «Նեմե­զիս» հատուկ գործո­ղությա­նը մասնակցած մեր նվիրյալ հերոսնե­րի հիշա­տա­կը հավերժացնող հուշա­հա­մա­լի­րը: Կոթո­ղը կառուցվե­լու է օղա­կաձև զբո­սայգում՝ Ռադիո­տան դիմաց: Այն խորհրդանշե­լու է Արժա­նա­պատվությունը, Արդա­րա­դա­տությունն ու պատժի անխուսա­փե­լիությունը: Այն նաև զգուշա­ցում է լինե­լու մարդկության դեմ հանցանք գործող բոլոր այն ոճրա­գործնե­րին, որոնք հույս ունեն, որ անպա­տիժ են մնա­լու: Հուշա­հա­մա­լի­րի կառուցման համար ստեղծե­լու ենք հատուկ հիմնադրամ, որի միջո­ցավ իրա­կա­նացնե­լու ենք հանգա­նա­կությունը: Սա այն հարցը չէ, որ պետք է լուծվի 1–2 բարե­րարնե­րի հովա­նա­վո­րությամբ: Բոլորս ենք մասնակցե­լու: Հուսամ, դուք էլ:

P.S. Այս գաղա­փա­րը իրա­կա­նություն չէր դառնա, եթե չլի­ներ հետևյալ հայրե­նա­սեր հայորդի­նե­րի սկզբունքայնությունն ու հետև­ո­ղա­կա­նությունը՝

 Արմեն Գևորգյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Արե­յան, Արթուր Մեսչյան, Դավիթ Ճգնա­վորյան, Արմեն Գալջյան, Սուրեն Էյրամջյան, Աշոտ Մելքոնյան, Արսեն Ավագյան, Արա­րատ Գոմցյան, Լյուդվիգ Սարգսյան, Իզա­բե­լա Աբգարյան։

Նկա­րը՝ Արտյոմ Երկանյա­նի Ֆեյսբուքյան էջում

Հիրա­վի ողջունե­լի նախա­ձեռնություն: Ազգա­յին, հայրե­նա­սի­րա­կան նման ակտը միանշա­նակ ողջունե­լի է և էլ ավե­լի ոգև­ո­րիչ, երբ խոսքը վերա­բերվում է Նեմե­սի­սին: Այս արձա­նը գալիս է լրացնե­լու այն ազգա­յին հարյուրա­վոր բացե­րից մեկը, որը չենք փակել արդեն 3 տասնամյակ, մինչդեռ Նեմե­սի­սի տղա­նե­րին պատվե­լը անկա­խության առա­ջին քայլե­րից մեկը կլի­ներ: Բայց չեմ ուզում սոփեստություն անել և այս մի լուրն էլ բավա­կան է ուրա­խա­նա­լու և ապա­գա­յի վերա­բե­յալ ավե­լի պայծառ տարամդրվե­լու, որո­վեհտև այս հուշա­հա­մա­լի­րի մասին լուրն ինձ կրկին հիշեցրեց այն հերո­սա­կան կերպարնե­րի ու դեպքե­րի մասին, որոնք հայոց պատմության բազմա­թիվ վերքե­րի համար հրա­շա­գործ դեղի ազդե­ցություն ունեն:

Նեմե­սիս: Վերժխնդրության աստված, որ իրենց մեջ մարմնա­վո­րե­ցին հայ վրի­ժա­ռունե­րը և վրեժ լուծե­ցին մարդկա­յին կերպա­րանքով հրեշնե­րից, ովքեր մի ողջ ժողովրդի համար քերեզմա­նա­քար էին պատրաստել և միա­ժա­մա­նակ էլ մի ողջ քաղա­քակրթություն էին ուզում ոչնչացնել: Ու ահա այդ մարդա­կերպ գազաննե­րին ոչնչացնե­լու հարցն իրենց վրա վերցրին հայորդնե­րը:

Նեմե­սիս: Մանրակրկիտ մշակված ու փայլուն իրա­կանցված գործո­ղություն: Վրե­ժի բոցը՝ զուգակցված սառը տրա­մա­բա­նության հետ:

Դա հայոց վրեժն էր՝ դարե­րով կուտակված զայրույթի մի ահեղ պոռթկում: Դա նաև հայ քաղա­քա­կան մտքի սյունե­րից մեկի՝ ՀՅԴ‑ի փառա­հեղ օրե­րից մեկն էր:

Դա հայոց զայրույթի ժամն էր:

Նեմե­սիս: Այդ անվան հետ ն կապված հայոց պատմության վերջին մեկ դարում ապրած ամե­նահզոր կերպարնե­րից շատե­րը: Նեմե­սի­սին մասնակցություն ունե­ցան զինվո­րա­կաններ, գաղա­փա­րա­կաններ, մտավորականներ…Շահան Նաթա­լի, Հրաչ Փափազյան, Ավե­տիք Իսա­հակյան և անմի­ջա­պես ձգա­նը քաշողներ Սողո­մոն Թեհլերյան, Արամ Երկանյան….անհնար է առանձնացնել որևէ մեկին: Այդ բոլոր մարդիկ հայ ժողովրդի ու հայոց էներգիա­յի մի հզոր պայթյուն էին:

Եվ հիմա երբ լսում ես, որ նրանց նվիրված հուշահամալիր…էլ ի՞նչը կարող է ավե­լի ուրա­խա­լի լինել: Թերևս միայն այն, որ այդ գործը շարունա­կա­կան լինի:Եվ չսահմա­նա­փա­կի Նեմե­սի­սով, այլ շարունակվի և իր մեջ ընդգրկի Նեմե­սի­սից առաջ ու հետո մաքա­ռած կերպարնե­րին՝ զինվո­րա­կաննե­րին, գաղա­փա­րա­կաննե­րին, մտավորականներին…բոլորին: Եվ այդ ամե­նը դուրս գա ուղղա­կի արձա­նախմբի տրա­մա­բա­նությունից ու դառնա շատ շատ ավե­լի հզոր մի բան՝ նոր ոգու ու նոր արժե­քի նոր շունչ:

Մենք այսօր երբ թվում է, թե ջարդված ենք ու հուսա­հատ, այս լուրն իսկ բավա­կան է, որ մենք հիշենք նրանց և նման հզոր անցյա­լի մեկ շունչ իսկ բավա­կան լինի ապա­գան կառուցե­լու համարձա­կության համար:

Մեր ապա­գա­յի թիկունքում կանգնած է մեր հզոր անցյա­լը: Մեր անցայլը մեզնից պահանջում է ուժեղ ու գիտակցված ապա­գա: Հայ վրի­ժա­ռուն մեզ չի ների մեր թուլությունն ու վախկո­տությունը: Մի՞թե հայ ժողո­վուրդն այն ժամա­նակ ավե­լի լավ վիճա­կում էր: Ո՛չ; Տասնա­պա­տիկ անգամ ոչ: բավա­կան է ասել, որ նոր էր վերջա­ցել միլիո­նա­վոր հայե­րի հրե­շա­վոր կոտո­րածնե­րը: Եվ եղավ Նեմե­սի­սը; Եվ թող լինի Նեմե­սի­սը: Մենք մեծ վրեժ ունենք դեռ լուծե­լու: Մեկ և կես միլիոն պատճա­ռին ավե­լա­ցավ նաև ևս հինգ հազա­րից ավել պատճառ: Նեմե­սիս լինե­լու է:

Այսօր ունենք այդ շունչը, նկատվում է թարմությունը:

Չվատնենք այն: Չվատնենք մեր ապա­գան;

Խոնարհում և հավերժ փառք ժողովրդի հերոսնե­րին:

Առնչվող Հոդվածներ