Հայաստան

Պետք Է Առաջ Նայել

Հեղափոխությունը արդյունք էր իշխանության սխալների:

1TV-ին զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ:

Քննարկվել է ՀՀԿ 17-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը և նրա արած արտահայտությունները մասնավորապես, որ ՀՀԿ նախագահն ասել է, որ ինքը խանգարում էր որոշ ուժերի, որոնք այս իշխանությունների ձեռքով Հայաստանում հեղափոխություն իրականացրին և որ ինքը երկընտրանքի առաջ էր՝ ուժ գործադրել, կամ զիջել իշխանությունը՝ արյունահեղությունից խուսափելու համար: Ինքն ընտրել է երկրորդ տարբերակը:

Հակոբ Բադալյանը շատ հետաքրքիր դիտարկում արեց այդ առիթով՝ նշելով որ ամեն ինչից բացի գոյություն ունի պատասխանատվություն ասված երևույթը, որը պետք է հաշվի առնեն երկու կողմերն էլ: Եթե խոսվում է ուժ չգործադրելու մասին, հետաքրքիր է, որ դրա մասին խոսում է հենց Սերժ Սարգսյանը, ով մշտապես եղել է ուժային կառույցների ղեկավար և իր իշխանության գալն էլ հենց պայմանավորված էր ուժի կիրառմամբ: Այնուամենայնիվ չի կարելի համեմատել 2008 և 2018թթ.-երը: Ռեֆորմացիայի պատասխանատուները միշտ էլ իշխանություններն են, դա եղել է միշտ և իշխանությունը միշտ էլ փորձում է պահել իր իշխանությունը, այստեղ հարցն այն է, որ երկրում ընթացող քաղաքական պրոցեսները ոչ թե ընթացել են հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիայի հաշվին, այլ մեծապես լի սխալներով: Պատահական չէ հեղափոխությունը, որովհետև այն հետևանք էր իշխանությունների գործելաոճի:

Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ ինքը բանակցային բավական լավ վիճակ է թողել, ամեն շանս կար, որ Արցախը հայկական մնար: Դրան ի պատասխան Հակոբ Բադալյանն ասում է իհարկե բանակցային դրախտի մասին խոսելն ավելորդ է ու մեջբերեց հենց Սերժ Սարգսյանի բառերը 2016թ. Արցախում, երբ նա այն կարծիքն էր հայտնել, որ անհրաժեշտ է զիջումների գնալ, քանի դեռ Ստեփանակերտը ևս չենք կորցրել, ուստի ավելորդ է խոսել, թե իրենք բանակցային ինչ որ ցնցող հաջողություններ ունեին: Սերժ Սարգսյանն իհարկե չէր կարող ասել, որ բավական վատ ժառանգություն է ստացել Ռ. Քոչարյանից և դա էլ փոխանցել Փաշինյանին: Բայց եթե հնարավոր չէ բաց տեքստով խոսել, ապա ինչ իմաստ ունի ավելորդ սթրեսահարել հասարակությանը, երբ պետք է կենտրոնանալ ապագայի վրա:

Հակոբ Բադալյանն անդրադարձավ նաև Բրյուսելյան հանդիպումներին, նշելով, թե ինչ է կատարվում, ինչպես են փորձում խուսանավել Հայաստանն ու Ադրբեջանն այդ գործընթացներում:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *