26.4 C
Yerevan

Մեր Ապա­գան՝ Մեր Ձեռքում

Ռուս-թուրքա­կան առևտրի դիմաց վճա­րում է Հայաստա­նը

Մի քանի օր առաջ Ա1+ ‑ին հարցազրույց է տվել «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ, ՀՀ նախկին վարչա­պետ Արամ Սարգսյա­նը:

Զրույցը հիմնա­կա­նում ընթա­ցել է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վերա­կանգնման, իսկ ավե­լի կոնկրետ ապաշրջա­փակման ու ճանա­պարհնե­րի բացման մասին:

Արամ Սարգսյա­նը մանրա­մասն անդրա­դարձ է արել սպասվե­լիք բացվող երկա­թուղա­յին ճանա­պարհին՝ խոսե­լով, թե ինչպես, որ տարածքնե­րով է նախա­տեսվում և ոչ միայն պարզա­պես նշել դրա ընթացքը, այլև թե ինչ նշա­նա­կություն ունի այդ ճանա­պարհը՝ հստակ նշե­լով, թե այդ ճանա­պարհը ինչ հսկա­յա­կան ազդե­ցություն է ունե­նա­լու հենց մեզ համար:

Արամ Սարգսյա­նը մանրա­մասն բացատրեց, թե ինչ է այսօրվա աշխարհում նշա­նա­կում նման ճանա­պարհը: Նա առա­ջարկեց ավե­լի վեր կանգնել կենցա­ղա­յին մակարդա­կի քննարկումնե­րից՝ հստակ բացատրե­լով, որ կա իրա­կա­նություն, որի հետ պետք է հարմարվել և նույնիսկ օգտվել այդ իրա­վի­ճա­կից:

Արամ Սարգսյա­նը ներկա­յացրեց, որ այսօրվա հաշվարկնե­րով մեկ կմ երկաթգի­ծը արժե մոտ 11 մլն դոլար և Հայաստա­նով անցնող 55 կմ-ոց ճանա­պարհը արժե­նա­լու է մոտ 500 մլն դոլար, բայց բացի դրա­նից Հայաստանն ունի նաև լրա­ցուցիչ ծախսեր: Որպես օրի­նակ բերվեց Մեղրու քանդված երկաթգի­ծը: Արամ Սարգսյա­նը նշեց, որ իր վարչա­պետ եղած ժամա­նակ արդեն իսկ քանդված էր և մետա­ղա­կան ամբողջ մասը վաճառվեց ինչ որ անվտանգա­յին կառույցի կողմից: Շարունա­կե­լով խոսքը, Արամ Սարգսյա­նը նշեց, որ ինքը փորձել է արգե­լել դրա վաճառքը, բայց հանդի­պել է շատ մեծ խնդիրնե­րի՝ նախա­գահ Քոչարյա­նի կողմից: Հիմա այդ երկաթգի­ծը վերա­նո­րոգվե­լու ժամա­նակ Սյունի­քի երեք գյուղի համար նորից պետք է ավտո­ճա­նա­պարհ կառուցվի, ինչն իր հերթին կապված է մեծ գումարնե­րի ծախսի հետ: Մենք կարող էինք խուսա­փել այդ ամե­նից, բայց վարչա­կարգը դուրս էր կագնած հայրե­նա­կան գաղա­փա­րից:

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց այդ ճանա­պարհի ու ընդհանրա­պես այս վերջին ժամա­նակնե­րի խնդիրնե­րի հետ՝ մատնանշե­լով, թե ովքեր են և ինչպես են օգտվում վիճա­կից: Ռուսնե­րը, որոնց դերը գնա­լով նվա­զում է, Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի միջո­ցով փորձում են ազդել Հայաստա­նի վրա, նրան զոռով մտցնել միութե­նա­կան ճամբար, բայց Եվրո­պան էլ քնած չէ և Թուրքիա­յին հստակ բացատրում է, թե ինչ չի կարե­լի անել: Ադրբե­ջա­նը, ով այսօր սերտ շփումներ ունի Ռուսաստա­նի հետ ու ըստ էության իրար հետ են աշխա­տում, Ռուսաստա­նից նոր պարգևներ է ստա­նում, իսկ Ռուսաստա­նը ստիպված է վճա­րել Ադրբե­ջա­նին, վճա­րել ճանա­պարհով, միջանցքով, Արցա­խով:

Արամ Սարգսյա­նը հիշեց պատմա­կան դեպքեր, երբ ռուս-թուրքա­կան միացյալ գործո­ղություննե­րով գլխատվեց Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տությունը և թե ինչպես մենք ստիպված էինք խնդրե­լու, որ Ռուսաստա­նը փրկի մեզ: Եվ հիմա էլ նույն բանն է, բայց հիմա 1920թ. չէ և մենք ինքներս կարող ենք որո­շիչ դեր ունե­նալ այդ հարցում:

Արամ Սարգսյա­նը մեծա­գույն ափսո­սանք հայտնեց, որ այսքան տարի ուշքի գալու և ոտքի կանգնե­լու փոխա­րեն մենք գերա­դա­սել ենք նեղ անձնա­կան կյանքն ու գրպաննե­րը լցնե­լու կործա­նա­րար քաղա­քա­կա­նությունը; Քաղա­քա­կան կամք է պետք տեսնե­լու, հասկա­նա­լու և առաջ գնա­լու համար, մինչդեռ Հայաստա­նի նախորդ իշխա­նություննե­րը տասնամյակնե­րով մեզ պահել են այս լճա­ցած ու ճգնա­ժա­մա­յին վիճա­կում ու հասցրել նրան, որ այսօր Ռուսաստա­նը իր հարցե­րը փորձում է լուծել մեր հաշվին:

Արամ Սարգսյանն ամեն դեպքում լավա­տես էր և իր խոսքում ցույց տվեց, որ այս երկի­րը իրա­պես սիրե­լու և այստեղ ապրե­լու դեպքում մենք կկա­րո­ղա­նանք ոչ միայն հնա­րա­վո­րինս մեղմացնել մեզ ուղղված հարվածնե­րը, այլև ազատվել Հայաստա­նը կեղե­քած ու արնա­քամ արած անցյա­լից: Իսկ առջև­ում ապա­գան է, որին հասնե­լու համար շատ մեծ աշխա­տանք կա անե­լու:

Հարցազրույցն  ամբողջությամբ՝ տեսանյութում:

Առնչվող Հոդվածներ