Ենթախորագիր՝
Մեծ վեճ կա Արցախի կարգավիճակի հարցով: Ադրբեջանն այս առումով միայնակ է, որովհետև ո՛չ ռուսները կհամաձայնեն ԼՂԻՄ-ի տարածքը հանձնել Ադրբեջանին, ոչ էլ Մինսկի խումբը ունի նման տրամադրություն և տրամաբանություն:
Ազատություն ռադիոկայանը զրուցել է քաղաքագետ, պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ:
Զրույցում անդրադարձ է կատարվել ՀՀ շուրջ ձևավորված միջազգային իրավիճակին և ներքին քաղաքական կացությանը:
Արման Գրիգորյանը նախ անդրադարձավ այն իրավիճակին, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այն հարցին, թե ինչու խաղաղություն չի հաստատվում, որովհետև ըստ էության Ադրբեջանը ստացել է այն ինչ ուզում է, Արման Գրիգորյանն ասաց, որ դա այդպես չէ, և Ադրբեջանն իր ուզածը չի ստացել: Իհարեկ Ադրբեջանն ունի խոշոր հաջողություններ, բայց ասել, որ անցյալ տարվա պատերազմի հետևանքով նրանք ստացան այն ամենն, ինչ ուզում էին, սխալ կլինի:
Արման Գրիգորյանը հստակ շեշտեց 2020թ. նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագրը որում խոսվում է նաև ճանապարհների մասին: Արման Գրիգորյանն ասաց, որ կողմերից ամեն մեկն իր ձևով է մեկնաբանում այդ միջանցք/ճանապարհ ասվածը: Եթե հայկական կողմը համարում է, որ դա մաքսակետերով և ուժայիններով վերահսկվող ճանապարհ է ընդամենը, ապա ադրբեջանցիները հակված են այն լիակատար միջանցք համարելու: Ընդհանուր անբավարարված վիճակ է, և դա ակնառու է հատկապես Ադրբեջանի մոտ: Պատերազմում հաղթած երկիրը չի կարողանում ռեալիզացնել իր հաղթանակն այնպես, ինչպես ինքը կուզեր:
Հստակություն չկա: Իրենց հաղթանակից ոգևորված Ադրբեջանցիները բավական ագրեսիվ են պահում իրենց և փորձում օգտվել ստեղծված իրավիճակից, քանի դեռ դա հնարավոր է, որովհետև այդ «հնարավորությունների պատուհանը» մի օր փակվելու է, այնպես, որ ադրբեջանցիները պատրաստվում են ճնշել Հայաստանին որքան, որ հնարավոր է և փորձելու են քամել այն ինչ կարող են:
Արման Գրիգորյանը նկատեց, որ Ադրբեջանցիների վերջանական ուզածը այդ յոթ շրջանները չեն, կամ հայերի կողմից վերահսկվող ճանապարհը, նրանք ուզում են ունենալ լիակատար մեծ միջանցք, նրանք ուզում են ողջ Արցախը ներգրավել իրենց տարածքում, անկախ նրանից թե այն ինքնավար մարզ կկոչվի, կամ ուրիշ մի բան:
Մեծ վեճ կա Արցախի կարգավիճակի հարցով: Ադրբեջանն այս առումով միայնակ է, որովհետև ո՛չ ռուսները կհամաձայնեն ԼՂԻՄ-ի տարածքը հանձնել Ադրբեջանին, ոչ էլ Մինսկի խումբը ունի նման տրամադրություն և տրամաբանություն:
Արման Գրգորյանը կարծիք հայտնեց, որ գուցե կարգավիճակի հետաձգումը շահավետ լինի հայկական կողմի համար, և այն լուծվի հարաբերությունների նորմալացումից հետո, թեև դա իդեալական տարբերակ չէ: Ռուսները չեն պատրաստվում գնալ Արցախից, իսկ դա չի կարելի հաշվի չառնել:
Ինչ վերաբերվում է ՀՀ 2021թ արտախորհրդարանական ընտրություններին, ապա Արման Գրիգորյան այն կարծիքին է, որ ՔՊ հաղթանակը ոչ թե պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի անձնական ձեռքբերումներով և հաղթանակներով, այլ ընդդիմադիր ուժերին հասարակության դեմ լինելու պատճառով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ամեն դեպքում ինչ որ բան փոխվել է, հասարակական տրամաբանություն և կարծիք ասվածն ավելի ձևավորված է: Նոյեմբերի 9-ը չի կարող դառնալ այդ խաղաղությունն ամրացնող երևույթ, այնպես ինչպես Վերսալը չդարձավ խաղաղության ավետաբեր:
Այս և այլ հարցերի շուրջ ամբողջական հարցազրույցը՝ ստորեւ