26.4 C
Yerevan

Յուրա­հա­տուկ Կուրություն

Մենք շարունա­կե­ցինք ինքնասպա­նի անտարբե­րությամբ և մոլա­գա­րի համակվա­ծությամբ ընթա­նալ դեպի անդունդ:

Զգուշա­ցումներ արվել են շատ շատե­րի կողմից, անընդհատ և անընդմեջ: Զգուշա­ցումներ բազմիցս արել է նաև երջանկա­հի­շա­տակ հուշարձա­նա­գետ Սամվել Կարա­պետյա­նը, ով իր ողջ էությամբ զգում էր, թե ինչ հետև­անքնե­րի է հասցնե­լու մեր այս փտած ու նեխած իրա­կա­նությունը:

Այնպես ինչպես իրենց ժամա­նա­կին հայ մեծ մտա­վո­րա­կաննե­րը, նրանցից հետո ուրիշնե­րը և հիմա էլ մեր ժամա­նա­կի հայրե­նա­սերնե­րը և պարզա­պես այն մարդիկ, որոնց աչքե­րին մեծամտության և անգրա­գի­տության փառ չի կապել, զգուշացրել են ամեն օր: Ամեն ժամ: Զգուշացրել են բոլո­րիս: Առա­ջին հերթին այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ լծակներ ունե­ցել են ինչ որ բանի վրա ազդե­լու, ինչ որ բան փոխե­լու: Ովքեր հնա­րա­վո­րություն են ունե­ցել կանգնեցնե­լու արհա­վիրքներ:

Բայց ոչ: Ոչինչ էլ չարվեց: Մենք շարունա­կե­ցինք ինքնասպա­նի անտարբե­րությամբ և մոլա­գա­րի համակվա­ծությամբ ընթա­նալ դեպի անդունդ:

Ու գնա­ցինք:

Իսկ Սամվել Կարա­պետյա­նը զգուշացրեց, որ նոր եկող պատե­րազմը 100 լույս զավակնե­րով չի գոհա­նա­լու 2016‑ի նման, որ հազարնե­րով էլ զոհեր տալով տակից դուրս չենք գալու: Պատե­րազմը եղավ, հազա­րա­վոր զոհերն էլ, Արցախն էլ…ու մենք իօրոք տակից դուրս չեկանք:

Հիմա, երբ սրտներս նեղված իրար ենք մեղադրում, իսկ նրանք, ովքեր իրենց բաժին առևտուրն արին այդ օրե­րին, ինքնա­գոհ մի կողմ են քաշվել, մենք նորից ու նորից կարդա­լով ու տեսնե­լով թե ինչպես են մեզ ժամա­նա­կին զգուշացրել, ահազանգել…մնում ենք կարկա­մած՝ այսքան պարզ ու այսքան բարդ իրա­կա­նության առաջ:

Առա­ջարկում ենք ծանո­թա­նալ «Սամվել Կարա­պետյան» անունով ֆեյսբուքյան էջի գրառմա­նը:

«Սամվել Կարա­պետյա­նի 2019 թ. դեկտեմբե­րի 20-ին գրի առած և, ցավոք, իրա­կա­նություն դարձած մտո­րումնե­րից.

«Հենց հիմա, ռազմա­քա­ղա­քա­կան ո՛ր վերլուծա­բա­նի, փորձա­գե­տի ուսումնա­սի­րություննե­րը, որ կարդում եմ (հայ կամ այլազգի), բոլո­րը միա­բե­րան 2019‑ի տարե­վերջին Ադրբե­ջա­նի ծավա­լուն հարձա­կումն են կանխո­րո­շում (դե գուցե կանխո­րոշված ժամկե­տից կարող է և ավե­լի շուտ կամ ուշ լինել, բայց դա չէ էակա­նը): Նախա­պա­տե­րազմյան այսօ­րի­նակ կացության պարա­գա­յում միանգա­մայն բնա­կան պիտի լիներ սևեռվել բոլոր այն աշխա­տանքնե­րի վրա, որոնց շնորհիվ կարող էինք գոնե նվա­զա­գույնի հասցնել պատե­րազմով պայմա­նա­վորված անխուսա­փե­լի կորուստնե­րը, սկսած ռմբա­կո­ծություննե­րից փրկվե­լու համար ստորգետնյա ապաստա­րաննե­րի ինտենսիվ (աշխա­տանքա­յին 3 հերթա­փո­խով) կառուցումնե­րից մինչև հայրե­նա­կան գերժա­մա­նա­կա­կից զինա­տե­սակնե­րի փորձարկումներն ու փորձարկվածնե­րի զանգվա­ծա­յին արտադրություննե­րը: Մեզա­նում իրա­վի­ճա­կը մոտա­վո­րա­պես պետք է նմանվեր Լենինգրա­դի կամ Ստա­լինգրա­դի 1941‑ի պաշտպա­նության կազմա­կերպման օրե­րին տարվող աշխա­տանքի եռուզե­ռին: Լավ հասկացե՛ք, այս պատե­րազմը 2016-ապրի­լի նման 100 լույս զավակ գերեզմա­նե­լով չի ավարտվե­լու: Մեզ այսպես պահե­լու դեպքում գուցե հազարնե­րով էլ տակից դուրս չենք գա: Մինչդեռ պատե­րազմից առաջ օրնի­բուն իրա­կա­նացված աշխա­տանքի շնորհիվ կարե­լի է նախա­հարձակ թշնա­մուն ոչ միայն մինչև վերջ փշրել, այլև հակա­հարձա­կումով ամբողջ ճակա­տի երկա­րությամբ էապես բարե­լա­վել մեր ճակա­տա­յին բնա­գիծն ընդհուպ մինչև հայոց օրրան‘ Մեծ Հայքի արև­ելյան սահմաննե­րի վերա­կանգնումը: Սակայն, նայե՛ք ձեր շուրջը, փորձե՛ք գնա­հա­տել, թե ինչո՞վ ենք զբաղված, որո՞նք են մեր առօրյա առաջնա­յին հոգսե­րը…, այո՛ շարունա­կում ենք ապրել‘ այնպես, ինչպես ապրել ենք դարեր, ուստի և կկորցնենք այնպես, ինչպես մշտա­պես կորցրել ենք: Հասկացե՛ք վերջա­պես, մեր յուրա­քանչյուր ճիշտ չապրած (կամ հենց այսպես ապրած) օրն ավե­լացնում է վաղվա պատե­րազմում մեզ պատճառվե­լիք զոհե­րի թիվը…»

Աղբյուրը՝ Facebook.com

Առնչվող Հոդվածներ