Factor TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ
Արամ Սարգսյանը խոսեց արտաքին քաղաքականությունից՝ նշելով, որ 2021-ում կան հստակորեն արտահայտված դրական դինամիկա ունեցող երևույթներ և դրական գնահատեց օրինակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցերը արաբական երկրներ: Արամ Սարգսյանը նաև անդրադարձ կատարեց Արցախի հարցում տեղի ունեցող փոփոխություններին ու ձևակերպումային քաղաքականությանը: Նա նշեց, որ եթե ՌԴ նախագահը ամեն կերպ փորձում էր լռություն պահպանել և անորոշության մեջ թողնել Արցախի հարցը, ապա ՀՀ վարչապետը հակադարձում էր՝ նշելով, որ գոյություն ունեն խնդիրներ:
Անցյալ տարա ձեռքբերումներից պետք է համարել նաև այն, որ Արցախի կարգավիճակի հարց քննարկվեց նաև Մինսկի համանախագահների շրջանակում, ինչը նյարդայացնում է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը շատ է ցանկանում 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դարձնել «աջ ու ձախ կտրող թուր» և դրանով լուծել բոլոր հարցերը, բայց չի կարղանում, որովհետև ի վերջո գոյություն ունի միջազգային իրադրություն, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել:
Արամ Սարգսյանը խոսեց նաև Ռուսաստանի ու նրա դերի մասին այս պատերազմում: Արամ Սարգսյանը հստակորեն արձանագրեց, որ հայ-ռուսական դաշինքը չկատարվող ու միակողմանի մի բան է: Հայաստանը ռազմաբազա է նվիրել ռուսներին, իսկ Պուտինը թույլ տվեց, որ թուրք-ադրբեջանական միահամուռ ուժերը լայնածավալ պատերազմ սկսեն հայերի դեմ:
Ինչ վերաբերվում է ներքին քաղաքական դրությանը, ապա Արամ Սարգսյանը նկատեց, որ տարին սկսվել էր բավական ծանր և մտահոգիչ ընթացքով՝ պայմանավորված կուլիսային երազանքներով ու իշխանական վերաբաժանումների ցնցումներով: Բայց տեղի ունեցան ընտրություններ, որոնք կարևոր էին նաև նրանով, որ կանգնեցրին երկրում առկա հակասահմանադրական տրամադրությունները:
Տեսանյութն ամբողջությամբ՝ facebook.com