26.4 C
Yerevan

Նոյեմբեր 9‑ը Զինա­դա­դար Է

Ենթա­խո­րա­գիր՝

Մեծ վեճ կա Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցով: Ադրբե­ջանն այս առումով միայնակ է, որովհետև ո՛չ ռուսնե­րը կհա­մա­ձայնեն ԼՂԻՄ‑ի տարածքը հանձնել Ադրբե­ջա­նին, ոչ էլ Մինսկի խումբը ունի նման տրա­մադրություն և տրա­մա­բա­նություն:

Ազա­տություն ռադիո­կա­յա­նը զրուցել է քաղա­քա­գետ, պրոֆե­սոր Արման Գրի­գորյա­նի հետ:

Զրույցում անդրա­դարձ է կատարվել ՀՀ շուրջ ձևա­վորված միջազգա­յին իրա­վի­ճա­կին և ներքին քաղա­քա­կան կացությա­նը:

Արման Գրի­գորյա­նը նախ անդրա­դարձավ այն իրա­վի­ճա­կին, որ հիմա կա Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև: Այն հարցին, թե ինչու խաղա­ղություն չի հաստատվում, որովհետև ըստ էության Ադրբե­ջա­նը ստա­ցել է այն ինչ ուզում է, Արման Գրի­գորյանն ասաց, որ դա այդպես չէ, և Ադրբե­ջանն իր ուզա­ծը չի ստա­ցել: Իհա­րեկ Ադրբե­ջանն ունի խոշոր հաջո­ղություններ, բայց ասել, որ անցյալ տարվա պատե­րազմի հետև­անքով նրանք ստա­ցան այն ամենն, ինչ ուզում էին, սխալ կլի­նի:

Արման Գրի­գորյա­նը հստակ շեշտեց 2020թ. նոյեմբե­րի 9‑ի ստո­րագրված համա­ձայնագրը որում խոսվում է նաև ճանա­պարհնե­րի մասին: Արման Գրի­գորյանն ասաց, որ կողմե­րից ամեն մեկն իր ձևով է մեկնա­բա­նում այդ միջանցք/ճանապարհ ասվա­ծը: Եթե հայկա­կան կողմը համա­րում է, որ դա մաքսա­կե­տե­րով և ուժա­յիննե­րով վերահսկվող ճանա­պարհ է ընդա­մե­նը, ապա ադրբե­ջանցի­նե­րը հակված են այն լիա­կա­տար միջանցք համա­րե­լու: Ընդհա­նուր անբա­վա­րարված վիճակ է, և դա ակնա­ռու է հատկա­պես Ադրբե­ջա­նի մոտ: Պատե­րազմում հաղթած երկի­րը չի կարո­ղա­նում ռեա­լի­զացնել իր հաղթա­նակն այնպես, ինչպես ինքը կուզեր:

Հստա­կություն չկա: Իրենց հաղթա­նա­կից ոգև­որված Ադրբե­ջանցի­նե­րը բավա­կան ագրե­սիվ են պահում իրենց և փորձում օգտվել ստեղծված իրա­վի­ճա­կից, քանի դեռ դա հնա­րա­վոր է, որովհետև այդ «հնա­րա­վո­րություննե­րի պատուհա­նը» մի օր փակվե­լու է, այնպես, որ ադրբե­ջանցի­նե­րը պատրաստվում են ճնշել Հայաստա­նին որքան, որ հնա­րա­վոր է և փորձե­լու են քամել այն ինչ կարող են:

Արման Գրի­գորյա­նը նկա­տեց, որ Ադրբե­ջանցի­նե­րի վերջա­նա­կան ուզա­ծը այդ յոթ շրջաննե­րը չեն, կամ հայե­րի կողմից վերահսկվող ճանա­պարհը, նրանք ուզում են ունե­նալ լիա­կա­տար մեծ միջանցք, նրանք ուզում են ողջ Արցա­խը ներգրա­վել իրենց տարածքում, անկախ նրա­նից թե այն ինքնա­վար մարզ կկոչվի, կամ ուրիշ մի բան:

Մեծ վեճ կա Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցով: Ադրբե­ջանն այս առումով միայնակ է, որովհետև ո՛չ ռուսնե­րը կհա­մա­ձայնեն ԼՂԻՄ‑ի տարածքը հանձնել Ադրբե­ջա­նին, ոչ էլ Մինսկի խումբը ունի նման տրա­մադրություն և տրա­մա­բա­նություն:

Արման Գրգորյա­նը կարծիք հայտնեց, որ գուցե կարգա­վի­ճա­կի հետաձգումը շահա­վետ լինի հայկա­կան կողմի համար, և այն լուծվի հարա­բե­րություննե­րի նորմա­լա­ցումից հետո, թեև դա իդեա­լա­կան տարբե­րակ չէ: Ռուսնե­րը չեն պատրաստվում գնալ Արցա­խից, իսկ դա չի կարե­լի հաշվի չառնել:

Ինչ վերա­բերվում է ՀՀ 2021թ արտա­խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին, ապա Արման Գրի­գորյան այն կարծի­քին է, որ ՔՊ հաղթա­նա­կը ոչ թե պայմա­նա­վորված էր Նիկոլ Փաշինյա­նի անձնա­կան ձեռքբե­րումնե­րով և հաղթա­նակնե­րով, այլ ընդդի­մա­դիր ուժե­րին հասա­րա­կության դեմ լինե­լու պատճա­ռով: Իսկ դա նշա­նա­կում է, որ Հայաստա­նում ամեն դեպքում ինչ որ բան փոխվել է, հասա­րա­կա­կան տրա­մա­բա­նություն և կարծիք ասվածն ավե­լի ձևա­վորված է: Նոյեմբե­րի 9‑ը չի կարող դառնալ այդ խաղա­ղությունն ամրացնող երև­ույթ, այնպես ինչպես Վերսա­լը չդարձավ խաղա­ղության ավե­տա­բեր:

Այս և այլ հարցե­րի շուրջ ամբողջա­կան հարցազրույցը՝ ստո­րեւ

Առնչվող Հոդվածներ