Հայաստան

Հայաստանը Քաղաքակրթվածության Օղակ

Factor TV-ի հարցազրույցը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ

Զրույցում նախ անդրադարձ է կատարվել, թե ի վերջո ինչ կատարվեց մեզ հետ ու ինչ սկզբունքով ենք մենք ապրում՝ և՛ որպես պետություն, և՛ որպես անհատ:

Հակոբ Մովսեսը նախ խոսեց, որ մենք ունենք այն նույն սովորական վիճակը, ինչ և սովորաբար ունենում են հետպատերազմյան վիճակում գտնվող երկրները: Որովհետև հետպատերազմյան վիճակ՝ նշանակում է նաև զոհեր, վիրավորներ, ավերված վիճակ և այդ ամենից պետք է հստակ դասեր քաղել և հասկանալ:

Հարկավոր է գնահատել, վերաիմաստավորել ու հասկանալ տեղի ունեցածը: Հասկանալ, թե ինչ սովորեցրեց մեզ 2021-ը:

Հակոբ Մովսեսը հստակորեն արտահայտեց այն միտքը, որ եթե 2020-ը ավերիչ պատերազմի տարի էր, որին ժողովուրդը դիմակայնեց հերոսական դիմադրողականությամբ, ապա 2021-ը հոգեբանական պատերազմի տարի էր: Հոգեբանական պատերազմը էլ ավելի ավերիչ և քանդող է: Մենք պետք է հստակ հասկանանք ոչ միայն 2020-ը, այլև 2021-ը: Մենք պետք է գնահատենք ու վերարժեվորենք:

Ժողովուրդը, ըստ Հակոբ Մովսեսի, ամեն դեպքում փորձեց պետական շահը վեր դասել իր անձնկան շահից ու մեծ լարման, գիտակցման շնորհիվ կարողացավ հասնել դրան:

Հակոբ Մովսեսը անդրադարձավ նաև նրան, որ պետք չէ  ու չի կարելի անձնավորել պարտությունը: Չի կարելի ասել, թե սրա համար սա է պատասխանատու, իսկ նրա համար՝ այն մեկը: Հաղթանակն ու պարտությունը բոլորինս են և մենք բոլորով պիտի վայելենք կամ տառապենք դրա համար:

Ի թիվս այլ ամենի, Հակոբ Մովսեսը խոսեց նաև մի շատ կարևոր երևույթի՝ քաղաքակրթվածության ու քաղաքակրթության մասին: Նա ասաց, որ հայաստանը պիտի կարողանա դառնալ քրիստոնեական աշխարհի քաղաքակրթվածության մի կարևոր օղակ, որպեսզի կարևորվի Հայաստանի դերն ու նշանակությունը աշխարհում: Հայաստանը ոչ թե ուղղակի  պիտի դասական ձևով կրթվի ու ոչինչ չստանա, այլ իրոք դառնա իր էությամբ ու գոյությամբ կարևոր և անհրաժեշտ մի երևույթ: Օրինակ բերեց Հոլանդիան: Եթե Հոլանդիայի հետ ինչ որ բան լինի, ողջ աշխարհը իրոք կզբաղվի Հոլանդիայով, ոչ թե այն պատճառով, որ հոլանդացիները լավն են, այլ Հոլանդիան քաղաքակրթական աշխարհի համար շատ կարևոր մի երևույթ է:

Մենք ունենք զարգանալու և հզորանալու բոլոր շանսերը: Մենք մեծ ազգ ենք և հզոր հոգեբանություն ունենք:

Մենք շատ ենք կառչած հնին, մինչդեռ պետք է առաջ նայել, որովհետև ապագան՝ կյանքը առջևում է:

Հարցրազրույցն ամբողջությամբ`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *