25.1 C
Yerevan

Հայաստա­նը՝ Կարև­որ Հավա­սա­րակշռող Մարմին

Ռուսաստա­նը կամ պետք է հաշտվի և աշխա­տի ԱՄՆ հետ մեկտեղ, կամ նրան դա կստի­պի անել ԱՄՆ‑ը՝ Թուրքիա­յի միջո­ցով:

Առա­ջին լրատվա­կա­նը զրուցել է վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նի հետ։

Զրույցում Հակոբ Բադալյա­նը անդրա­դարձ է կատա­րել աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րին և նշել, թե դրանք ընդհա­նուր և մասնա­վոր առումնե­րով ինչ ազդե­ցություն ունեն Հայաստա­նի վրա: 

Հակոբ Բադալյանն առա­ջին հերթին անդրա­դարձել է այն բանին, որ Ֆրանսիան դարձել է ԵՄ-ում նախա­գա­հող երկիր և նշել մի քանի կարև­որ ենթադրություններ այդ առումով: Առա­ջին հերթին այն, որ Հայաստանն անշուշտ պիտի շաա­րունա­կի աշխա­տել Ֆրանսիա­յի հետ: շատ ավե­լի հաճե­լի և հանգիստ է աշխա­տել, երբ նախա­գա­հող երկիրն առա­վել չափով բարե­կա­մա­բար է տրա­մադրված Հայաստա­նի հանդեպ և վերջին տարի­նե­րին հատկա­պես հայ-ֆրանսիա­կան շփումնե­րը նկա­տե­լիո­րեն ջերմա­ցել են:

Այս ամե­նը շեշտե­լով հանդերձ, Բադալյա­նը նշել է, որ լինել նախա­գա­հող երկիր, չի նշա­նա­կում, որ Ֆրանսիան միանձնյա գլխա­վո­րում է Եվրո­պան և միայն որո­շում, թե ով ինչ պետք է անի: Շատ դեպքե­րում նախա­գա­հող լինե­լը ընդհանրա­պես ոչ մի ազդե­ցություն չի ունե­նում: Իհարկե այս առումով Հայաստանն ավե­լի շահե­կան դիրքում է հայտնվում, բայց սպա­սել, որ ֆրանսիա­կան նախա­գա­հության շնորհիվ հայոց հարցե­րը լուծվե­լու են՝ միամտություն կլի­նի:

Հակոբ Բադալյա­նը ուշադրություն հրա­վի­րեց նաև այն հարցի վրա, որ լինե­լով ՄԱԿ մշտկան խորհրդի 5 անդամնե­րից մեկը, Ֆրանսիան ունի և շարունա­կում է ունե­նալ իր սեփա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան մարտահրա­վե­րե­րը և դրանք չի կարող անտե­սել ոչ մի կերպ, այնպես որ հարկա­վոր է նաև հաշվի առնել դրանք էլ: Այո՛, հայանպաստ հայտա­րա­րություններ կան, բայց հայանպաստ հայտա­րա­րությունը ֆրանսիա­կան քաղա­քա­կա­նության ոճն են, ոչ ավե­լին:

Խոսե­լով տարա­ծաշրջա­նի մասին, Հակոբ Բալադյա­նը այն ենթադրությունը հայտնեց, որ գուցե տարա­ծաշրջա­նը այժմ չունի այն կարև­ո­րությունը Ֆրանսիա­յի համար, ինչ և առաջ, կամ գուցե Ֆրանսիան փորձում է ամբողջո­վի ռուսնե­րի պատասխա­նատվության տակ թողնել ընդհա­նուր գործե­րի տրա­մա­բա­նությունը:

Ինչ էլ լինի մեզ համար իրա­վի­ճա­կը շարունա­կա­բար բարդա­նա­լու է:

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի հեռանկարնե­րի հարցով այն տեսլա­կա­նը կա, որ գուցե Թուրքիան ավե­լի շահագրգռված լինի  հայե­րի հետ հարա­բե­րություններ հաստա­տե­լու, քանի որ Ռուսաստանն ամեն կերպ փորձե­լու է խանգա­րել՝ վերահսկե­լու համար:

Ռուսաստանն այլևս միայնակ չի կարող լուծել իր ուզած հարցե­րը՝ առա­վել ևս Հարա­վա­յին Կովկա­սում: Ռուսաստա­նը կամ պետք է հաշտվի և աշխա­տի ԱՄՆ հետ մեկտեղ, կամ նրան դա կստի­պի անել ԱՄՆ‑ը՝ Թուրքիա­յի միջո­ցով:

Հարկա­վոր է հաշվի առնել, որ մեր դիվա­նա­գի­տա­կան կորպուսի համար լարվա­ծությունը շարունա­կե­լու է աճել: Մենք մեծ խնդիր ունենք ԱՄՆ և Ռուսաստան հավա­սա­րակշռե­լու հարցով: Իհարկե մենք չպետք է մտնենք ավե­լորդ միջնորդություննե­րի մեջ, բայց հարկա­վոր է մի կողմց թույլ չտալ ԱՄՆ հեռա­ցումն ու թուլա­ցումը այստե­ղից, մյուս կողմից պետք է զսպել ռուսա­կան խանդը:

Այս և այլ կարև­որ հարցե­րի մասին հարցազրույցն ամբողջությամբ՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ