Հայաստան

Հայաստանը՝ Կարևոր Հավասարակշռող Մարմին

Ռուսաստանը կամ պետք է հաշտվի և աշխատի ԱՄՆ հետ մեկտեղ, կամ նրան դա կստիպի անել ԱՄՆ-ը՝ Թուրքիայի միջոցով:

Առաջին լրատվականը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։

Զրույցում Հակոբ Բադալյանը անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական փոփոխություններին և նշել, թե դրանք ընդհանուր և մասնավոր առումներով ինչ ազդեցություն ունեն Հայաստանի վրա: 

Հակոբ Բադալյանն առաջին հերթին անդրադարձել է այն բանին, որ Ֆրանսիան դարձել է ԵՄ-ում նախագահող երկիր և նշել մի քանի կարևոր ենթադրություններ այդ առումով: Առաջին հերթին այն, որ Հայաստանն անշուշտ պիտի շաարունակի աշխատել Ֆրանսիայի հետ: շատ ավելի հաճելի և հանգիստ է աշխատել, երբ նախագահող երկիրն առավել չափով բարեկամաբար է տրամադրված Հայաստանի հանդեպ և վերջին տարիներին հատկապես հայ-ֆրանսիական շփումները նկատելիորեն ջերմացել են:

Այս ամենը շեշտելով հանդերձ, Բադալյանը նշել է, որ լինել նախագահող երկիր, չի նշանակում, որ Ֆրանսիան միանձնյա գլխավորում է Եվրոպան և միայն որոշում, թե ով ինչ պետք է անի: Շատ դեպքերում նախագահող լինելը ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի ունենում: Իհարկե այս առումով Հայաստանն ավելի շահեկան դիրքում է հայտնվում, բայց սպասել, որ ֆրանսիական նախագահության շնորհիվ հայոց հարցերը լուծվելու են՝ միամտություն կլինի:

Հակոբ Բադալյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հարցի վրա, որ լինելով ՄԱԿ մշտկան խորհրդի 5 անդամներից մեկը, Ֆրանսիան ունի և շարունակում է ունենալ իր սեփական աշխարհաքաղաքական մարտահրավերերը և դրանք չի կարող անտեսել ոչ մի կերպ, այնպես որ հարկավոր է նաև հաշվի առնել դրանք էլ: Այո՛, հայանպաստ հայտարարություններ կան, բայց հայանպաստ հայտարարությունը ֆրանսիական քաղաքականության ոճն են, ոչ ավելին:

Խոսելով տարածաշրջանի մասին, Հակոբ Բալադյանը այն ենթադրությունը հայտնեց, որ գուցե տարածաշրջանը այժմ չունի այն կարևորությունը Ֆրանսիայի համար, ինչ և առաջ, կամ գուցե Ֆրանսիան փորձում է ամբողջովի ռուսների պատասխանատվության տակ թողնել ընդհանուր գործերի տրամաբանությունը:

Ինչ էլ լինի մեզ համար իրավիճակը շարունակաբար բարդանալու է:

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների հարցով այն տեսլականը կա, որ գուցե Թուրքիան ավելի շահագրգռված լինի  հայերի հետ հարաբերություններ հաստատելու, քանի որ Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է խանգարել՝ վերահսկելու համար:

Ռուսաստանն այլևս միայնակ չի կարող լուծել իր ուզած հարցերը՝ առավել ևս Հարավային Կովկասում: Ռուսաստանը կամ պետք է հաշտվի և աշխատի ԱՄՆ հետ մեկտեղ, կամ նրան դա կստիպի անել ԱՄՆ-ը՝ Թուրքիայի միջոցով:

Հարկավոր է հաշվի առնել, որ մեր դիվանագիտական կորպուսի համար լարվածությունը շարունակելու է աճել: Մենք մեծ խնդիր ունենք ԱՄՆ և Ռուսաստան հավասարակշռելու հարցով: Իհարկե մենք չպետք է մտնենք ավելորդ միջնորդությունների մեջ, բայց հարկավոր է մի կողմց թույլ չտալ ԱՄՆ հեռացումն ու թուլացումը այստեղից, մյուս կողմից պետք է զսպել ռուսական խանդը:

Այս և այլ կարևոր հարցերի մասին հարցազրույցն ամբողջությամբ՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *