14.8 C
Yerevan

Թատրո­նը Լուսա­վո­րում Է Մարդուն

Թատրո­նը պարզա­պես ժամանցի վայր չէ, այն պարզա­պես չեն այցե­լու, որ զվարճա­նա­նան:

Ռուբեն Բաբա­յան


Արմենպրե­սի հետ հարցազրույցում Հովհ. Թումանյա­նի անվան տիկնի­կա­յին թատրո­նի գեարվեստա­կան ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յանն անդրա­դարձել է թատրո­նի և հանդի­սա­տե­սի թեմա­յին, խոսել ընկալման ու գնա­հատման կարև­ո­րությունից, էությունից:

Իր խոսքում Ռուբեն Բաբա­յանն խոսեց այն մասին, որ թատրո­նը պարզա­պես ժամանցի վայր չէ, այն պարզա­պես չեն այցե­լու, որ զվարճա­նա­նան:

Թատրո­նը սկսվում է մուտքից, ինչպես Ստա­նիսլավսկին էր ասել՝ կախի­չից:

Հանդի­սա­տե­սը հենց մուտքից պիտի հասկա­նա, որ եկել է մի ուրիշ աշխարհ: Մարդը չի գալիս թատրոն, որ տեսնի այն, ինչ կա իր շրջա­պա­տում, նա գալիս է ուրիշ բան տեսնե­լու, մեկնա­բա­նություն լսե­լու: Նա գալիս է որ իր հետ զրուցեն:

Ռուբեն Բաբա­յա­նը հատկա­պես կարև­ո­րեց այն, որ հանդի­սա­տե­սի համար թատրո­նը ոչ թե պիտի սկսվի բեմի վրա խաղա­ցող դերա­սա­նից, այլ՝ մուտքից, մաքուր միջանցքից, մաքուր նստա­րաննե­րից, ժպտա­ցող հյուրընկա­լից: Որովհետև ժպտա­ցող մարդն արդեն գեղե­ցիկ է: Թե չէ մարդկանց տրա­մադրությունը հենց մուտքի մոտից կարե­լի է այնպես փչացնել, որ նա այլևս չուզի առա­ջա­նալ, իսկ եթե ուզի էլ նստա­րա­նին կհասնի վատ տրա­մադրությամբ: Թատրո­նը երև­ույթ է, մի ուրրշ աշխարհ, որտեղ կարև­որ է ամեն մանրուք:

Միայն դերա­սա­նը կարև­որ չէ, կարև­որ է նաև հենց ինքը հանդի­սա­տե­սը: Նա պիտի զգա, որ թատրո­նում ինքը ևս լույս է:

Թատրոնն ինքն էլ իր հերթին լուսա­վո­րում է հանդի­սա­տե­սին: Բացա­հայտում է մարդուն:

Տեսանյութն ամբողջությամբ՝YouTube.com

Առնչվող Հոդվածներ